Նաոմին շարունակում է ոտնձգել


Նաև իր կռվասեր բնավորությամբ հայտնի Նաոմի Քեմպբլի հերթական թիրախը վարորդն է, ում գլխին մի լավ հարվածելուց հետո սուպերմոդելը չքվել է «հանցանքի վայրից»£ Միջադեպն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Նյու Յորքում, 27-ամյա վարորդը պատմել է, որ Քեմպբլն հարձակվել է հետևի նստատեղից և այնպես է խփել իր գլխին, որ ինքը դեմքով ընկել է ղեկի վրա£ Նա ստիպված է եղել արգելակել մեքենան և օգնություն խնդրել ճանապարհային ոստիկանից£ Իսկ մինչ այդ` 39-ամյա մոդելը փախել է «դեպքիվայրից»£ Սա Քեմպբլի առաջին հարձակումը չէ£ Անցյալ տարի, օրինակ, նա 200 ժամվա հասարակական աշխատանքների էր դատապարտվել` օդանավում կռիվ սարքելու և ոստիկաններին անպատվելու համար£ Դրանից առաջ էլ օրենքը նրան պարտադրել էր 5 օր աղբատար մեքենաների գարաժի հատակը լվանալ. այդ պատժի պատճառն էլ հյուրանոցի սպասուհու վրա նրա հարձակումն է եղել£