Կտտանքների մասին իմացել են Կոնգրեսի 68 անդամներ


Ամերիկյան Կոնգրեսի առնվազն 68 օրենսդիրներ 2001-2007 թթ. ընթացքում զեկուցումներ են ստացել ԿՀՎ¬ի (ՃՀձ) «տանջաքննման» ծրագրի մասին£ Reuters գործակալության փոխանցմամբ` այդ մասին տեղեկատվություն է պարունակվում իրավապաշտպանների պահանջով գաղտնազերծված նյութերում£ 2009¬ին, ԱՄՆ¬ում նախագահական վարչախմբի հերթափոխից հետո, հետախուզության դաժան մեթոդները քաղաքական վեճերի առարկա են դարձել£ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ կիրառվել է արդյունավետ հարցաքննության մեթոդների համալիր£ Մասնավորապես, ակտիվորեն օգտագործվել է այսպես կոչված «մասնակի ջրախեղդությունը» կամ ջրային խոշտանգումները£ Այս ամենի մասին տեղեկություններն առիթ դարձան, որպեսզի դեմոկրատները քննադատություն հնչեցնեն Ջորջ Բուշ¬կրտսերի հանրապետական վարչախմբի հասցեին£ Սակայն հետո պարզվել է, որ դաժան հարցաքննությունների մասին իմացել են նաև առաջատար դեմոկրատ-քաղգործիչները, այդ թվում և Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փիլոզին£ ԿՀՎ նյութերը, որոնք նոր լույս են սփռում դաժան մեթոդներով կատարված հարցաքննությունների վրա, գաղտնազերծվել են պահպանողական իրավաբանական Judicial Watch հիմնադրամի պահանջով£ Հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ 2002 թ. Փիլոզին ու Ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերով կոմիտեի ևս 7 անդամներ լսել են զեկույցը «Ալ¬Քաիդա»¬ի գրոհային Աբու Զուբայդահի հարցաքննումների մասին. նրա հանդեպ կիրառվել էր «մասնակի ջրախեղդում» մեթոդը£