Պետական բարձր պարգևներ` երախտավորներին


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանք ների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Իվանի ՌԻԺԿՈՎԻՆ շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում և նրան է հանձնվել Հայրենիքի շքանշան: Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են. Յուրի Պյոտրի ԲԱՏԱԼԻՆԸ - (Ռուսաստանի Դաշնություն) Վալերի Վլադիմիրի ՌՈՒԴԱԿՈՎԸ - (Ռուսաստանի Դաշնություն): Նիկոլայ Իվանի ԲԵԽԸ - (Ռուսաստանի Դաշնություն) Լեոնիդ Լազարի ՊՈԼՈՆՍԿԻՆ - (Ռուսաստանի Դաշնություն): Շնորհավորելով պարգեւատրվածներին, Հանրապետության նախագահը ասել է. -Հանձնելով պետական այս բարձր պարգեւները, ես կատարում եմ մեր ժողովրդի կամքը»: