Մշակութային արժեքների հանդեպ` պահանջատիրոջ իրավունքով


Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող մշակութային հիմնախնդիրները: Ի՞նչ մշակութային քաղաքականություն պետք է իրականացնի պետությունը` այս ոլորտում բարեփոխումները նպատակային դարձնելու և մեր մշակութային դիմագիծը պահպանելու համար: Թեմայի շրջանակներում «Ավանգարդ»-ի զրուցակիցն է` ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ: - Ցավոք սրտի` այս տարի մշակութային ոլորտը դարձյալ հայտնվել է լուսանցքային վիճակում: Պետական բյուջեի քննարկման ժամանակ, ֆինանսների փոխնախարարը առարկեց` ասելով, թե այդպիսի գնահատական տալը ճաշակի հարց է: Չեմ կարող համաձայնել այդ տեսակետին, քանզի պետության ու պետականության համար` մշակույթը քաղաքականության և քաղաքական արժեհամակարգ է և իրական մշակույթը չպետք է ենթակա լինի որևէ պաշտոնյայի ճաշակի տրամաչափին: Փորձեմ հիմնավորել փաստերով. 2008 թ. պետական բյուջեի հատկացումների տեսակարար կշռում սոցիալական բնագավառի ծախսերը (ներառյալ մշակույթի ոլորտը) կազմում են 47,2 %£ 2009 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված 10 % աշխատավարձերի բարձրացումով, ՀՀ մշակույթի նախարարության համակարգում, ինչպես նաև մարզային ենթակայությամբ գործող 16 գրադարանների, 39 թանգարանների, 40 թատերահամերգային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը կկազմի 47.827 հազար դրամ£ Դա սոցիալական այլ ոլորտների միջին հաշվարկային աշխատավարձից ցածր է շուրջ 2-3 անգամ£ Անհրաժեշտ է գիտակցել, որ նաև մշակութային օջախների կոլեկտիվներն են ազգային ինքնության դիմագիծը պահպանողները, այլ ոչ թե ֆոնոգրամայով` մեկ երգի համար 400 դոլար պահանջող «աստղերը»£ Մի հիմնախնդիր ևս. վերջին շրջանում, կարծես թե մոդայիկ է դարձել հեռուստասերիալներն ու այնտեղ նկարահանվող դերասաններին քննադատելը£ Ես էլ եմ քննադատողների շարքում£ Սակայն, երբևէ հարց տալի՞ս ենք մեզ. լավ կյանքի՞ց են արդյոք դերասանները (նույնիսկ ժողովրդական ու վաստակավոր) հայտնվել էժանագին սերիալներում£ Իհարկե` ոչ£ Պարզապես նրանք սոցիալական խնդիր են լուծում, որովհետև թատրոնից ստացած 30-35 հազարով դժվար է ապրել£ Իսկ մշակութային ավերը` գողականություն երկրպագող սերիալների և կիսագրագետ աստղերի տեսքով, հեղեղել է հեռուստաեթերը£ Մշակույթի հանդեպ այսպիսի հայացքով բարձր մշակույթի մասին խոսելն ավելորդ է£ Ցավոք, մեր իրականությունում արժեհամակարգի լուրջ խաթարում կա, և քանի դեռ մշակույթի ոլորտը լուսանցքային է, չի կարելի խոսել բարոյականության և ազգային արժեհամակարգ ստեղծելու մասին£ Դիցուք` հատվածային մոտեցում ցուցաբերելով մեր բյուջետային համակարգին, ցանկանում են դատավորների աշխատավարձը բարձրացնել` հիմնավորելով կոռուպցիայի դեմ այդ կերպ պայքարով£ Պետք է գիտակցենք, որ այդպիսի վերաբերմունքն ընդամենը կոսմետիկ փոփոխություն է£ Իսկ մի երկրում, որտեղ մշակույթի հանդեպ չկա մշակույթի կարևորության գիտակցում` իբրև ազգային անվտանգության բաղադրիչ, արդյունքում կունենանք կաշառակերության, հաստավզերի գերակայության, օլիգարխության մեջ թաղված պետություն£ Միգուցե շատ խիստ են իմ գնահատականները, բայց դա իրողություն է£ Այդուհանդերձ, մշակույթում թերությունների առկայությունը դեռ չի նշանակում, թե մենք չունենք մշակույթ£ Անուրանալի է մեր մշակույթի երախտավորների դերը մշակութային զարկերակը կենսունակ պահելու գործում£ Պարզապես, մշակույթի նախարարությանը պետք է մտահոգի այն փաստը, որ ոլորտում շատ են ձևախեղումները. դասական երաժշտության համերգները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում, իսկ ճնշող մեծամասնությամբ` ֆոնագրամայով էստրադային համերգները անց են կացվում մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող պետական դահլիճներում` 5000-12000 դրամ արժողությամբ տոմսերով£ Ուրեմն` մշակութային հստակ քաղաքականությամբ պետք է հնարավորինս սահմանազատվեն կեղծ և իրական արվեստները£ Թատերական գործիչների միությունը ևս մեծ անելիքներ ունի£ Շարունակական փառատոների և առաջնախաղերի համատեքստում էլ լավ թատրոնի զգացողություն չկա£ Ի՞նչն է պատճառը£ Ճիշտ է, նյութականացված ժամանակներ են, բայց պետք է հետևողական լինել` մշակույթ-հասարակություն անջրպետը վերացնելու առումով£ Ո՞ւմ մասին են գրում այսօրվա թերթերը, ավելի շատ այսպես կոչված աստղերի, քան` մշակույթի երախտավորների£ - Խոսեցինք թատրոնի հիմնախնդիրներից և կարևոր ենք համարում անդրադառնալ վերջին շրջանում հանուրի տարակուսանքը հարուցած մի իրողության (դժբախտաբար` իրողության)£ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեր 2 մայր թատրոնները` Օպերան և Սունդուկյանի անվան մայր թատրոնը, չունեն գեղարվեստական ղեկավարներ£ Արդյո՞ք թատերարվեստի զարգացման ճանապարհին արհեստական նոր խոչընդոտ չի դառնա նման «գլխատումը», և մյուս մշակութային օջախներում ևս չի ներդրվի դեպի ինքնաթողություն տանող այս փորձարարությունը£ - Հիրավի, թե° Օպերան, թե° Սունդուկյանի անվան թատրոնը մեր մշակութային գերակայություններն են և հենց այնպես չեն վաստակել ազգային ու պետական կոչվելու գնահատականը£ Դա վաստակած գնահատական է£ Մեր վերաբերմունքը մշակութային հսկաներին ևս պետք է լինի ազգային ու պետական£ Ցավոք սրտի, վերջին տարիներին մեր օպերան ու բալետային արվեստը մի տեսակ նահանջ են ապրում£ Եվ ոչ թե այն պատճառով, որ չունենք տաղանդաշատ արտիստներ£ Ազգային հարստություն համարվող Բարսեղ Թումանյանի ձայնը մեր օպերայում չի հնչում, ինչն աններելի «շռայլություն» է£ Մշակութային օջախների գեղարվեստական ղեկավարների բացակայությունը կառավարման և անձերի հետ է կապված, մինչդեռ պետք չէ արվեստը որևէ փորձարարության ենթարկել£ ԱԺ հերթական քառօրյայում մենք քննարկեցինք թատրոնի մասին օրենքը, ուր ընդգրկված են ՀՅԴ խմբակցության 2 առաջարկները£ Իմ կարծիքով ևս, թատրոնը պետք է ունենա տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնների հստակ տարանջատում£ Ես գտնում եմ, որ գեղարվեստական ղեկավարներին վարչական աշխատանքներով ծանրաբեռնելը ճիշտ չէ£ Բայց նաև նրանց գոյությունն անհրաժեշտ է թատրոնին£ - Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Վրաստանում (և, իհարկե Ադրբեջանում ու այլ մուսուլմանական երկրներում ևս) ոտնձգություններ են կատարվում մեր մշակութային արժեքների հանդեպ. դրանք ավիրվում են, յուրացվում և աղավաղվում£ Խորհրդարանը, Ձեր կուսակցությունը ի՞նչ աշխատանքներ են ձեռնարկում` կանխելու սանձազերծված վանդալիզմը£ - Այն, որ ընդհանրապես Վրաստանում հետևողական քաղաքականություն է վարվում մեր մշակութային հետագիծը վերացնելու ուղղությամբ` ակներև է£ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ կապված վերջին դեպքերը մեկ անգամ ևս փաստեցին, որ ուղղակի հիմնովին ուզում են բնաջնջել մեր մշակութային արժեքները£ Մեր խնդիրն է` Հայաստանի սահմաններից դուրս նույնպես պաշտպանել ու պահպանել մեր մշակութային ներկայությունն ու դիմագիծը, ավանդույթները, պատմությունը£ Ցավոք, մեր կողմից արված քայլերն առայժմ բավարար արդյունավետ չեն. չենք կարողանում օգտագործել այն ամբողջ զինանոցը, որը մեզ թույլ է տալիս ակտիվ գործողություններ կատարել£ Խոսքը` միջազգային կառույցների միջոցով, մեր ունեցած մշակութային իրավունքները միջազգային իրավունքի նորմերով պաշտպանելու մասին է£ Հարկ է, որպեսզի քաղաքական հետևողականություն դրսևորենք և գիտակցենք, որ քայլ առ քայլ մեր մշակութային դիմագիծը ջնջելով այս կամ այն երկրում, նվազեցնում ենք մեր հոգևոր սահմանները£ Շատ հաճախ մենք բավարարվում ենք այն հայտարարություններով` թե տեր ենք մեր մշակութային հպարտությանը, բայց, ցավոք` բավարար պահանջատեր չենք£ Ժամանակն է` սթափ հայացքով նայել մեր մշակութային արժեքներին£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ