Ոչնչից մեծ աղմուկ, թե՞ իրական վտանգ


Իր հրատապությունը որևէ պահի չկորցրած Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը վերջին շրջանում կարծես ավելի գործնական կարևորություն է ձեռք բերել£ Դրա շուրջ քննարկումները, բնականաբար, նաև ժողովրդական լայն զանգվածներին են զբաղեցնում£ Ու դժբախտաբար, նույնիսկ այս առնչությամբ` ոչ միայն իրարամերժ, այլ նաև մարդկանց տագնապներն ավելի սրող տեսակետներ են հնչում£ Թե իբր` մայնդորֆյան հռչակագրից` նրանում նշված «Մադրիդյան սկզբունքներից» կարելի է եզրակացնել, որ հողերը վերադարձվելու են£ Եվ հակաիշխանական տրամադրությունները խորացնելու նպատակ ունեցող քարոզիչները, ինչ խոսք, նաև այս պահն են փորձում օգտագործել` ժողովրդին պառակտելու, բանակցային գործընթացն իրենց ձեռնտու կամ սեփական պատկերացումների «ձևաչափով» ներկայացնելու£ Մինչդեռ, առանձնապես լուրջ քաղաքագետ լինել պարտադիր չէ` գիտակցելու համար, որ որևէ իշխանավոր իր ժողովրդի արյամբ ազատագրված տարածք չի նվիրաբերի£ Առավել ևս` ղարաբաղյան գոյամարտում թրծված իշխանավորը£ Վերջին հաշվով` որևիցե մեկը չի կամենա խարանյալի կարգավիճակով հիշվել պատմության էջերում, քանզի գիտակցում է յուրաքանչյուրը, որ նման արարքը չի ներվի երբեք£ Իսկ իրականում, շատ ավելի հիմնավոր փաստարկներ կան, որոնց հետ հաշվի չնստել իրենց թույլ չպետք է տան նույնիսկ դրականը տեսնել չցանկացող իմաստակները£ Ի վերջո` մենք էլ պահանջատիրություն ունենք. Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ հավաստմամբ` - Բանակցային գործընթացի արմատական, կարևորագույն մասերից մեկը ադրբեջանական փախստականների խնդիրն է, որի լուծմամբ մենք վերջնականապես կարող ենք լուծել և տարածք հանձնել-չհանձնելու հարցը£ Դրանք ադրբեջանահայության բնակության վայրերն են և չպետք է տրվեն կամ վերադարձվեն որևէ մեկին£ Ոչ մեկին հաճոյանալու խնդիր չպետք է դնենք մեր առջև£ Ավելին, ԼՂ պաշտպանության նախին նախարար Սամվել ԲԱԲԱՅԱՆԻ մանրամասնմամբ` - Խնդրի լուծումը պատկերացնում եմ հետևյալ կերպ. մենք 490.000 փախստականներ ունենք և առաջին հերթին պետք է վերաբնակեցման հարցերը լուծվեն£ Սովետական Ադրբեջանից բռնի տեղահանված ժողովուրդը պետք է վերադառնա այդ տարածքները£ Իսկ «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի ԱՅՎԱԶՅԱՆԸ գտնում է, որ 1988-1992 թթ. ադրբեջանում եղած իրադարձութ յունները Հայաստանում պաշտոնական մակարդակով պետք է ճանաչվեն, որպես ցեղասպանություն. - Այս ցեղասպանության օրինակով պետք է ներկայացվի և համաշխարհային հանրությանն ապացուցվի, որ Ադրբեջանի թուրքերը և արցախահայերը չեն կարող համագոյակցել մեկ պետության սահմաններում£ Իրականում Ադրբեջանը երբեք ու երբեք չի համաձայնի, որ գոնե մեկ հայ վերադառնա£ Եթե մի պետություն սեփական խաղաղ բնակիչներին ոչնչացրել է ազգային պատկանելության պատճառով, այդ պետությունը ո°չ իրավական, ո°չ էլ բարոյական իրավունքներ չունի հավակնություններ ունենալ ԼՂ տարածքի նկատմամբ£ Ցեղասպանություն և զրկանքներ տեսած մեր համայնքը այդքան զոհողությունների գնաց` հանուն ԼՂ և ՀՀ անկախության և տարածքային ամբողջակա նության£ Եթե հող վերադարձվի, մեր համայնքն իրեն դավաճանված կզգա£ Այո°, որքան էլ տխրահռչակ մեր հարևանի համար անցանկալի լինի, նրա տարածքներից բռնագաղթածները Ադրբեջանի քաղաքացիներ են` սահմանադրության 50 և 52¬րդ հոդվածների համաձայն£ Բացի այդ ադրբեջանցիները տիրացել են նաև փախստականների ինչքին, և ինքնին ծագում է նաև փոխհատուցման խնդիր, որի այժմյան ինքնարժեքը 100 միլիարդ ԱՄՆ դոլար է£ Փոխհատուցման ձևաչափը կիրառելի է նաև վիճարկվող տարածքների պարագայում. մենք էլ կարող ենք ետ պահանջել Արծվաշենը, Մարտունաշենը, Գետաշենը, Քարինտակը, Նախիջևանն ու Շահումյանը£ Սակայն տարածքների խնդիրը նաև տնտեսական կողմ ունի, ինչը չի կարող շրջանցվել և չի էլ շրջանցվում£ Պարզվում է` այդ շրջանը հարուստ է նաև օգտակար հանածոներով` մասնավորապես ոսկու և ուրանի պաշարներով£ Եվ գեներալ-լեյտենանտ Ս. Բաբայանի պնդմամբ. - Թող տնտեսագետները, բնապահպանները և երկրաբանները իրենց գնահատականները տան, թե այդ տարածքներում, ինչ ռեսուրսներ կան և նոր միայն քաղաքական գործիչները պահելու և զիջելու քարտեզը գծեն£ Եթե մենք ապագա սերնդի մասին ենք մտածում, պետք է ընտրենք ռազմավարական առումով վտանգ չստեղծող տարբերակը£ Ինչ բանակցություններ էլ ընթանան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև, ի վերջո, Ղարաբաղը մտնելու է գործընթացի մեջ£ Ինչ վերաբերում է Մոսկվայում ստորագրված հռչակագրին, ես դրան լուրջ չեմ վերաբերվում. թուղթ է` Ռուսաստանին պետք է եղել տարածաշրջանում իր դերը ցույց տալ£ Հռչակագրի կարևորությունը չհերքելով հանդերձ` ՀՀ պաշտպանական, մարզատեխնիկական ՀԿ կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ վստահ չէ, թե դրանում ամրագրված` խնդիրը ռազմական ճանապարհով չլուծելու պայմանը չի խախտի Ադրբեջանը: Իր այս տեսակետը նա հիմնավորում է 1994-ի նախադեպով, երբ հայր Ալիևը «երդվել» էր, որ իրենց կողմից հարձակում չի լինի: - Բայց հետո ինքը վարձեց թուրք վարձկանների ու հարձակվեց մեր տարածքների վրա, իհարկե` ջախջախիչ պարտություն կրելով,- ասում է Կոմանդոսը,- բանակցային գործընթացներում Ադրբեջանի երեսպաշտությունն ու խաբեությունը միշտ եղել են ու կլինեն: Հետաքրքիր է Ա. Տեր-Թադևոսյանի մեկ այլ նկատառումը ևս. - Իհարկե, դա շատ նորմալ համաձայնագիր կլիներ, եթե մեր հակառակորդը նորմալ լիներ: Կա միջազգային իրավունք, որում խոսվում է անկախ պետությունների ճանաչման հաջորդականության մասին: Ահավասիկ, վերջերս` Հարավային Օսիայի նախադեպը: Ռուսաստանի համար ավելի հեշտ էր հարավայինն ու հյուսիսայինը միացնելը, բայց նա արեց այլ քայլ: Մենք էլ իրավունք չունենք Հայաստանին միացնել Ղարաբաղը: Ճիշտ ենք վարվում, որ Ղարաբաղը դեռ Հայաստանի կազմի մեջ չենք ճանաչել, և մեր պետության առաջին քայլը պետք է Ղարաբաղի անկախության ճանաչումը լինի: Հանրային կարծիքի առումով` մեր ինտերնետն ու ԶԼՄ-ները չեն արտացոլում ադրբեջանական իրադարձությունները: Ադրբեջանում ամեն օր հոգևոր, ռազմական քարոզ կա, և ստեղծվում է այդ պետականաշահ հանրային կարծիքը, որի պատվիրատուն իշխանությունն է: Իսկ մեր ԶԼՄ-ները ավելի ժողովրդավարական և ազատ են: Ինչևիցե, այս ամենի մեջ դրական է, որ նեղ քաղաքական նկրտումները թոթափել են տարբեր նախասիրություններ ունեցող գործիչները, սեփական հավակնությունները մի կողմ են դրվել, որովհետև ժողովրդի համախմբման դեպքում են իշխանություններն ավելի վստահ լինում, և նրանց գործողություններն ավելի պետականաշահ են դառնում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ