Երբ կյանքին նայում ես կանանց աչքերով


«Կին» միջազգային V կինոփառատոնի գերպրկված 5-օրյա ընթացքը մոտենում էր վերջնագծին£ Տիկնիկայինի ճեմասրահում զրուցում էի տնօրինուհի Մարիամ Օհանյանի, համակարգող Նարինե Ջրբաշյանի, մրցութային հանձնախմբի անդամ Լիլիան Հովակիմյանի և ժրաջան օգնական Լիլիթ Հարությունյանի հետ արդեն ցուցադրված ժապավենների գեղարվեստագաղափարական արժանիքների շուրջ£ Տարբեր տեսանկյուններից գնահատելով մրցութային 27 ֆիլմերը` հիմնավորում էինք մեր անհատական կարծիքները, ոսկե միջինին հանգում աշխույժ քննարկմամբ£ (Պարզվեց, գրեթե նույն աշխատաոճն էր որդեգրել մրցութային հանձնախումբը)£ Լիլիանը խանդավառված էր Նատալիա Ուգլիցկիխի («Բռնոցի»)` ինտիմի զավեշտախառն իրադրության անեկդոտահունչ արտահայտչականությամբ£ Եկատերինա Երյոմեն կոյի «Իմ դասարանը» ներկայացնում է հետխորհրդային ողջ տարածքին բնորոշ հիմնախնդիր£ Բնագիտական բարձրակարգ կրթություն ստացած 26 համադասարանցիներ, հասարակական¬քաղաքական հեղաբեկումների բերումով, հաստատվել են աշխարհի տարբեր ծագերում£ Նարինեն կիսում էր կարծիքս Երյոմենկոյի ասելիքի երկարաձգվածութ յան, ֆիզիկայի օրենքների իմացության առաջին դասերի մեջընդմիջման հոգնեցնող առատության մասին£ Որքան էլ որ դրանք միտված լինեին կյանքում այդ օրենքների գտած կիրառությունները պարզաբանելուն, բազմիցս կրկնվելով նկատելիորեն իմաստազրկվում էին£ Իրենց լակոնիկ խորիմաստությամբ ամենքին գրավել էին Ռոքիե Թավաքոլի Գերդաֆարամարզիի (Իրան) «Ջուրը», Աննա Սոլանասի և Մարկ Ռիբայի (Իսպանիա) «Կաբարե Կադնե»¬ն, Վանուհի Դունամալյանի «60-90-60»¬ը, Մարիա Բյորկլունդի (Ֆինլանդիա) «Գարուն»¬ը, Ալիսա Խմելնիցկայայի (Ռուսաստան) կարճամետրաժ և անիմացիոն ուրույն ասելիքով ֆիլմերը£ Ես ու Մարիամը փորձում էինք զրուցակիցներին փոխանցել մեր խանդավառությունը` Հյուրերի ծրագրում ընդգրկված Սյուզան Լյուսիանիի (Մեծ Բրիտանիա) «Բուռլեսկային հեքիաթներ»¬ի արտասովոր ֆանտասմագորիկ վառվռուն միջավայրի բարձրաճաշակ առկայծումներով, հանրածանոթ 5 հեքիաթների հնարամիտ ներթափանցմամբ իրական կյանք£ Եվ միաժամանակ ընդունում, որ անջատ-անջատ ներկայացվելով` դրանք անհամեմատ անձանձիր կդիտվեին ու ողջ ենթաշերտերով կընկալվեին£ Չեմ թաքցնում Օլգա Շեբունյաևայի «Մոտ էին վազում լուսատիտիկները» ժապավենի փոքրիկ հերոսի` Միտյայի խեղված մանկության դրամատիկ պատումից ստացած տպավորություններս£ «Շատախոս ճանճը» մանկական հայտնի բանաստեղծությամբ Վիտալի Վաշեդսկին կարծես ներքին խաղաղեցնող զրույց էր վարում անհանդուրժողականության պատնեշով իրարից հարևան սենյակներում բաժանված ծնողների հետ, խորապես հուզում տնային առաջադրանքների կատարման ընթացքում նույնիսկ` ընտանեկան անլիարժեքության պատճառով կրած տառապանքներով£ Մտապատկերումս դաջվել են ֆիլմի վերջնագրերին զուգընթաց դժբախտ մանչուկի արտասանած ողբերգաշունչ խոսքերը. «Ընտանիքներն իրարից տարբերվում են… Համբերում եմ, համբերում ես…»£ Պատերազմի արհավիրքներով խեղված մարդկային ճակատագրերի մութ էջերն էին լուսաբանվում Մարիա Կոզլովայի «Գերմանական արյուն» վավերագրական ժապավենի հերոսուհու` Շվայնեմյունդե քաղաքի համակենտրոնացման ճամբարում ծնվելու դժբախտության խարանը կրող Լյուբով Կոստինայի դառնությամբ ներծծված վերհուշում£ Պատերազմը անփույթ դաժանությամբ մռայլով էր պարուրել Վալերի Իվանովսկայայի «Որերորդ տարին…» գողտրիկ նովելապատումի հերոսների ողջ կեցությունը£ Մինչևիսկ պատանեկան սիրո կրակներն են կուլ գնում համատարած խավարին, որ խտանում էր կարճամետրաժ ժապավենի մունջ ու չափազանց խոսուն պատկերներում£ Մարդկային ներանձնական հարաբերությունների հոգեբանական խութերը յուրովի էր «պեղում» Թամարա Բոչարովան Ալբերտ Մորավիայի «Փախուստ» պատմվածքի հիման վրա նկարահանած «Անդունդ» ֆիլմում£ «Պատճառի և հետևանքի միջև անդունդն է, որը կարելի է հաղթահարել ժամանակի ընթացքի օգնությամբ» բանալիով բացված Մաշա-Մաքս սիրային զույգի անտառային աննշան թվացող միջադեպով£ Սիրո գաղտնարանում կողմնորոշվելու ուշագրավ փորձ էր ԵԹԿԻ III կուրսի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանի «Ժամանակի կաթիլներ» խաղարկային փոքրիկ ֆիլմը` ըստ Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունների£ Ի դեպ, չմոռանամ նշել, այս կինոփառատոնը մեկ լրացուցիչ հնարավորություն է մեր երիտասարդ կինոգործիչների ունակությունների բացահայտման ու զարգացման£ Կինոյի աշխարհում ինքնահաստատում փնտրող մոտ մեկ տասնյակ երիտասարդների մասնակցությունը, ոմանց առաջնաքայլի խրախուսմամբ, դրա փայլուն հաստատւմն է£ Նաև գլխավոր փաստարկներից մեկը մեր մշակութային առօրյայում «Կին» կինոփառա տոնի կարևորության£ Մրցանակաբաշխության արարողության մտերմիկ մթնոլորտով ոգեշնչված անվանի կինոգործիչները` Ուլրիկե Օթինգերը, Բևերլի Շաֆերը, Անդրեյ Գերասիմովը, բոլոր մրցանակվողները իրենց առանձին ելույթներում, կարծես շարունակելով ու ամբողջացնելով Տիկնիկայինի ճեմասրահում նախօրեին ինքնաբուխ կայացած մեր ստեղծագործա կան քննարկումը, հավուր պատշաճին արժևորեցին «Կին» փառատոնը տարալեզու կանանց մշակութային երկխոսության շրջանակների տարեցտարի ծավալմամբ ու խորացմամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կինոգործիչների համախմբմամբ համամարդկային հիմնախնդիրների արմատական լուծմանը նպաստավորության առումով ևս£ Ներկայացված ֆիլմերի գերակշռող մեծամասնության գեղարվեստականության պակասը, ըստ իս, պայմանավորված էր առաջադրվող հիմնախնդրի վրա հանրության ուշադրությունը սևեռելու նպատակամղվածությամբ£ Բեմադրիչներից շատ¬շատերն իրենք էին հեղինակել սցենարները` ձգտելով առանց գունազարդման կինոդիտողին մատուցել իրենց մտահոգությունները կոնկրետ կենսադեպերում ցցուն արտահայտված նեգատիվ երևույթների մասին£ Որակական առումով` առայժմ փառատոնային խաղացանկում գերիշխողը սիրողական մակարդակն է£ Բայց չէ՞ որ «կինը ամեն ինչ կարող է…», ինչպես ասվում էր փառատոնի վերջերգում£ Հատուկենտ են այսօր մասնագիտությունները, որոնցում կանայք դեռևս գերազանցության ակնառու նշաններ չեն գրանցել£ Այս բնագավառում նույնիսկ սկսնակների նոր աշխատանքներն են հուսադրող£ Աննա Երզնկյանի հավաստմամբ, մրցանակակիր ֆիլմերը` «Ջուրը», «Ժամանակի կաթիլներ»¬ը, «90-60-90»¬ը, «Ներսում»¬ը (Իրինա Վոլկովա), «Բռնոցի»¬ն, «Իտալական էսքիզները» (Արփինե Սիմոնյան), «Երրորդ կեսը» (Սալոմե Սագարաձե).-դժվարությամբ են որոշվել` բարյացակամ անաչառությամբ ու ձայների մեծամասնությամբ£ Այդ սկզբունքով էլ սահմանվել են գլխավոր մրցանակները` «Լավագույն ֆիլմ» («Իմ դասարանը», բեմ.` Ե. Երյոմենկո) և «Հատուկ» («Որերորդ տարին», բեմ.` Վ. Իվանովսկայա)£ Ուշագրավ մի հանգամանք£ Բոլոր կինոժապավենները հատկացվեցին ԵԹԿՀ ֆիլմադարանին£ Այնպես որ, հետին թվով էլ կարելի է հստակ պատկերացում կազմել հինգերորդ «Կնոջ» բովանդակության մասին£ Ինչ¬ինչ դասեր քաղել նաև…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ