ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆՈՒ ԷԼԵԳԻԿ ՍՈՍԱՓՅՈՒՆԸ

Հայ մշակույթի սյուները. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ - 145 Սպենդիարյանի երաժշտությունը լի է հմայիչ թարմությամբ, անկեղծությամբ, կերպարային արտահայտչականությամբ և հայ արվեստի հետ օրգանական կապով: Դմիտրի Շոստակովիչ

Աստվածային շնորհների ծլարձակումը

Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա ավանում ( իմա` Ուկրաինայի Խերսոնի մարզ) բնակություն հաստատած անեցի նախնիներից է սերում հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը: Սիմֆերոպոլյան նրա մանկությունն ու պատանեկությունը մշակութային բազմերանգ մթնոլորտում են անցել: Վաճառական Աֆանասի (Ստեփանոս) Սպենդիարովի տունը մշակույթի ինքնատիպ կենտրոն է եղել: Մայրական պապը` Կարպ Սելինովը, Հովհաննես Այվազովսկու ազգականն էր: Եվ պատահական չէ, որ զարմանալիորեն վաղ են ի հայտ եկել Սաշկայի երաժշտական, նկարչական և բանաստեղծելու բնատուր հակումները:

Շնորհաշատ մանչուկը ստեղծագործել սկսել է դաշնամուրի և ջութակի նվագին տիրապետելուց ավելի վաղ, երբ հազիվ էր բոլորել յոթը: Առաջին ուսուցչուհին էլ մայրն է եղել` Նատալյա Սպենդիարովան: Այդուհանդերձ, տեղի դասական գիմնազիայում միջնակարգ կրթություն ստանալուց հետո (1890-1895 թթ.) ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության, ապա իրավաբանության ֆակուլտետներում` չխզելով կապը երաժշտության հետ: Ավելին, լինելով ուսանողական նվագախմբի առաջին ջութակը` միաժամանակ մասնավոր դասեր է ստացել Մեծ թատրոնի նվագախմբի հանրահայտ երաժիշտ Պեկարսկուց: Վիրտուոզ կատարումներով շուտով հռչակվել է ցարական Ռուսաստանի հեղինակավոր համերգասրահներում` կախարդելով նաև իր գողտրիկ հորինվածքների ինքնատիպ հմայքով: 6 տարի կոմպոզիցիայի տեսություն է ուսանել Մոսկվայում` ռուս կոմպոզիտոր, ազգա-գրագետ Կլենովսկու, Պետերբուրգում` Ռիմսկի - Կորսակովի գործնական դասերով:

Երբ ուսանողների բողոքի ցույցերին անձամբ մասնակցելու համար 1905-ի ապրիլին Ռիմսկի-Կորսակովին հեռացրել են Պետերբուրգի կոնսերվատորիայից, Սպենդիարյանն էլ խիզախորեն ընդվզել է «անհավատալի ու չտեսնված ամոթալի» այդ փաստի դեմ ` բաց նամակով հանդես գալով «Ռուս» թերթում:

Մոտ 2 տասնամյակ ապրելով Ղրիմում` Ալեքսանդր Սպենդիարյանը համեստ ու տաղանդավոր եռանդով զբաղվել է ստեղծագործական, խմբավարական, մշակութային ու հասարակական գործունեությամբ: Յալթայի նրանց տանը, ինչպես երբևէ Սիմֆերոպոլում, ինքնուս և մասնագետ կատարողների ներգրավմամբ, հաճախ են կազմակերպ վել երաժշտական երեկոներ: Չեխովը, Ռեպինը, Գորկին, Տոլստոյը, Ռախմանինովը, Կուպրինը, Շալյապինը, Գլազունովը և ուրիշ անվանի արվեստագետներ սիրով են հյուրընկալվել արվեստների ինքնատիպ այդ մատուռում: Նրանց հետ հաստատված տևական բարեկամությամբ առանձնակի իմաստավորվել է հասունացող կոմպոզիտորի առօրյան, մշակութային բազմատեսակ ու բարձրարժեք լիցքերով են գունեղացել ներաշխարհն ու ստեղծագործական միտքը: ՀամերգայինշրջագայություններըՅալթայում, Խարկովում, Օդեսայում, Դոնի Ռոստովում, ՆորՆախիջևանումևայլուր, հեղինակայինհամերգներըՄոսկվայումևՊետերբուրգումէապեսշտկումեննրաերաժշտականոճը, հղկումպատկերավորարտահայտչալեզուն: Ռուսականմշակույթիբարեբերմիջավայրումանհամեմատդյուրությամբէկայանումհասունացումըերիտա­սարդկոմպոզիտորի: ՆրաերաժշտությունըհաճախէհնչումխստապահանջՌիմսկի-Կորսակովներիհարկիներքո`արդենիսկաչքիընկնելովմեղեդայինուռիթմիկբազմազանությամբ, հարմոնիկունվագախմբայինարտահայտչամիջոցներիցայտունությամբ, նրբինզգացմունքայնությամբևառնա­կանհերոսականությամբ: 1908-ինԳլինկայիանվանմրցանակներիենարժանանում«Երեքարմավենի»սիմֆոնիկպատկերը, ապա«Բեդաքարոզիչը»լեգենդը`Պոլոնսկուխոսքերովև«Մենքկհանգստանանք»մելոդեկլամացիան`Չեխովի«ՔեռիՎանյայի»Սոնեչկայիմենախոսությանհենքովգրված: Իդեպ, լերմոնտովյանմոտիվներովստեղծվածառաջինումքարավանիերթըկերպավորելուհամարօգտագործելէիրկաշվեգոտուցև12 բրոնզեզանգակներիցձևավորվածինքնաշենմիերաժշտա­կանգործիք, որըՌիմսկի-Կորսակովըկատակով«սպենդիարաֆոն»էանվանել:

ՎիեննայիթատրոնումԲիզեի«Կարմեն»օպերանլսելունպեսհրապուրվումէնվագախմ­բայինկատարման«էկզոտիկերանգովերաժշտությանմեջ»: Սիմֆոնիկմտածողություննուաշխար­հաճանաչողություննընդլայնվումէօպերայիբնօրրանԻտալիայում`աննկատնախապատրաստելովԱրևմուտքիուԱրևելքիօրգանականխոհազգացականշաղախովստեղծվածինքնուրույներաժշտակտավներիմշտահունչհաստատումըհամաշխարհայինհամերգասրահում: Տենորիևնվագախմբիհա­մարԱբովյանի«Վերքի»մոտիվներովգրված«Այնտեղ, այնտեղ, դեպվեհայնդաշտը»(1914 թ.) ևՀ. Հովհաննիսյանիխոսքերով`«ԱռՀայաստան»համերգայինմեներգը(1915 թ.) ազատությանհախուռնմարտակոչերեն դառնում`ընդդեմսոցիալականանարդարության:   

Ճանապարհ դեպի ժամանակի հայ երևելիների բնօրրան

Սպենդիարյանի համար բեկումնային նշանակություն է ստանում 1916-ին Հայոց երաժշտական ընկերության» հրավերով Թիֆլիսում կազմակերպված համերգը: Արարչական և հասարակական գործունեության նոր հզոր ազդակ են դառնում Սարյանի, Իսահակյանի, Թամանյանի, Սուրենյանցի, Տիգրանյանի և ժամանակի հայ երևելիներից շատերի հետ ունեցած մտերմիկ փոխշփումները: Ստեղծագործական ներշնչանքի ջինջ աղբյուր է բխում հատկապես Թումանյանի պոեզիայից: Տպավորված «Թմկաբերդի առումը» պոեմով` շուտով հստակեցնում է մտահղացած հերոսական-հայրենասիրական օպերայի կաղապարը: Ունկնդրում ու գրի է առնում ժողովրդական աշուղական երգեր ու մուղամներ, ժողովում պատկառելի բանավոր ու տպագիր նյութ, ձայնասկավառակներ: Մեծ Լոռեցին հանձն է առնում գրելու օպերայի լիբրետոն, սակայն քաղաքացիական պատերազմի թոհուբոհում Սպենդիարյանը դժվարանում է կանոնավոր կապ պահպանել նրա հետ: Ստիպված է լինում դիմել այն օրերին Ղրիմում ապրող բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկին:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մեծատաղանդ արվեստագետն իր ձեռք բերած կազմակերպչական փորձը նվիրաբերել է խորհրդային երաժշտական մշակույթի զարգացմանը: Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր ու նվագախմբեր, աջակցել երաժշտական դպրոցի հիմնադրմանը: Միաժամանակ հասուն եռանդով ստեղծագործել ու մշակել է ինչպես հեղափոխական, այնպես էլ ժողովրդական երգեր` «Վարշավյանկա», «Անվախ ընկեր», «Կարմիր դրոշ» և այլն:

Մայր հայրենիքում մեծատաղանդ հայորդու երաժշտական դարակազմիկ գործունեությունը խթանվում է 1924-ին լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի հրավերով: Սիրով տեղափոխվում է Խորհրդային Հայաստան և անմիջապես ձեռնարկում Երևանի կոնսերվատորիայում առաջին նվագախմբային դասարանի ու սիմֆոնիկ նվագախմբի հիմնարկեքը: 1925-ին մեծագույն խանդավառությամբ վարում է այս երաժշտախմբի առաջին համերգը:   Ով գեթ մեկ անգամ անմիջականորեն  հաղորդակցվելէ  նրադիրիժորականունակություններիդրսևորմանը, ակնածանքովվկայումԷՍպենդիարյանիբազ­մաշերտստեղծագործականնկարագրիհավասարազորփայլատակմանըերաժշտարվեստիբոլորոլորտներում: Եվմիանգամայնօրինաչափէ, որՍպենդիարյանիանմիջականջանադրությամբխնամ­վածայսառողջհունդըշուտովվերաճեցտասնամյակներիանարվեստփորձություններինդիմակա­յելումարտունակՀայաստանիազգայինֆիլհարմոնիկնվագախմբի: ՈրպեսՀայպետհրատիերաժշ­տականխմբագրականհանձնախմբինախագահ`Սպենդիարյանընաևիրականացնումէհայկոմպոզիտորների երկերիունրանցհանրաճանաչողբրոշյուրներիտպագրությունը:

Երաժիշտների նոր սերնդին արվեստի նրբին գաղտնիքները սովորեցնելով` ինքն էլ չի զլանում գիտելիքների նախանձելիորեն հարուստ իր շտեմարանն առավել շենացնել: Ջանասիրաբար ուսումնասիրում է հայ ազգային մշակույթի անեղծ ակունքները` ժողովրդական վարքն ու բարքը, երգն ու պարը, էթնիկ խառնվածքի յուրատիպ հատկանիշները: Եվ չի երկնչում մայր հայրենիքում «պեղած» ամենաբացառիկ գանձի մասին հրապարակավ խոստովանելուց.

- Ես հայտնաբերեցի հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին, ով այսուհետ կլինի իմ ուսուցիչների կազմում:

Հենց ազգային արմատների խորագիտությամբ ու վերջին ուսուցչից` տարաբախտ Վարդապետից քաղած դասերով էլ նա հստակեցրել է իր ամենախոշոր ստեղծագործության` 1916-ից խմորվող «Ալմաստ» օպերայի երաժշտադրամատուրգիական կուռ ատաղձը: Տարազգի մեծահամբավ երաժիշտներին հիացրած «Ալմաստի» բեմելը, ավաղ, հեղինակին վիճակված չէր տեսնել:

«Այ վարդ, լսիր աղաչանքս…»

ՀԽՍՀԺողովրդականարտիստևԵՊԿառաջինպրոֆեսոր(1926 թ.) ԱլեքսանդրՍպենդիարյանն(1871-1928 թթ.) իրմահկանացունկնքեցստեղծագործականվերընթացսլացքիպահին`համա­մարդկայիներաժշտականգանձարանումթողնելովբազմաժանրժառանգություն, սիմֆոնիկ, վոկալ-գործիքային, կամերայինչքնաղերկեր. «Ղրիմիէսքիզներ», «Էտյուդհրեականթեմաներով», «Կոնցերտայիննախերգանք», «Կանտաբիլե», «Պրելյուդլարայինքառյակիհամար», «Վալս», «Բարկարոլա», «Մենուետ», «Սկերցո», հոգեթովռոմանսներ, «Երևանյանէտյուդներ»... Ռուսդասականօպերայիավան­դույթներովևհայկականժողովրդականերգերիմոտիվներիմշակումներովստեղծվածմիակամենախոշորկտավը`«Ալմաստը», առաջինանգամբեմադրվելէ1930-ինՄոսկվայիՄեծթատրոնում, ԹբիլիսիումևՕդեսայում, ապամիայն` Երևանում: Հագեցածլինելովխորըդրամատիզմով, բովանդակելովխմբերգերովուպարերովառանձնակիգրավիչծավալունզանգվածայինտեսարաններ`«Ալմաստը» ներդաշնակորենմիահյուսումէմիջանցիկսիմֆոնիկզարգացմանմեջտարրալուծվածլեյթմո­տիվայինմիսքանչելիհամակարգ:

ՇեքսպիրյանԼեդիՄակբեթիհետզուգահեռվող, հայկնոջմասինավանդականպատկերա­ցումներինբևեռայնորենանհարիրթվացողհերոսուհուկերպարըմարմնավորելիսանհունբերկրանքենվայելելառաջինԱլմաստները` ԹամարաՇահնազարյանը, ՄարիաՄակսակովան, ամենափայլունը`24-ամյաՏաթևիկՍազանդարյանը... Մինչևիսկվերջինը`ՆարինեԱնանիկյանը, չնայածՊերմիօպերայինթատրոնիգլխավորռեժիսորԳեորգիԻսահակյանիբեմադրամտահղացումնանխնամոր­թոտվածներկայացվեցերևանյաներաժշտասերներին: Չընկալվելով`մերժվեցլեդիՄակբեթ-Ալմաստզուգահեռմամբգեղարվեստականընդհանրացումը, դատափետվեցհրավիրյալբեմադրիչիկրոնա­կանհանդուրժողականությունը, «Սպարտակ»-յան«համազգայինհիպնոսով»անտեսվեցինթեդրա­մական, թեբարոյահոգեբանականպատշաճսատարումըտարաբախտբեմադրությաներկարաձգվողիրականացման`աղճատելովանգամհայտնիբեմանկարիչՎյաչեսլավՕկունևիուրվագծածբեմա­հարդարանքը: Ասենք, «Ալմաստի»հայբեմադրիչներիցորևէմեկը, որքանէլանհավանականթվա, Իսահակյանիցավելիբախտավորչիեղել: Ոչ Բուրջալյանը, ոչ Բագրատունին, ոչԱճեմյանը:

- Հետադարձ հայացք նետելով այն ամենի վրա, ինչ մինչ օրս ես գրել եմ, - գնահատում է իր քանքարը Սպենդիարյանն ինքը,- կարելի է այն եզրակացությանը հանգել, որ իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյանները:

Առաջին հայացքից թվում է, թե մեր մեծերից ամենափառաբանվածն է Ալեքսանդր Սպենդիարյանը: Նրա անունն է 1939-ից կրում Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որի վարագույրն «Ալմաստ»-ով (ռեժիսոր` Արշակ Բուրջալյան) է բացվել 1933-ի հունվարի 20-ին: Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանող հայ երաժիշտներից 1932-ին կազմված լարային քառյակը քառորդ դար զրնգացրել է Սպենդիարյանի անունը աշխարհապտույտ համերգային շրջագայություններով:

Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանը, դստեր` բանաստեղծուհի-թարգմանչուհի Մարինա Սպենդիարովայի նախաձեռնությամբ, մեծանուն կոմպոզի տորի անունով է բացվել` կյանքի վերջին 2 տարիների կացարանի հիման վրա, որն հետո ընդարձակվել ու քանիցս բարենորոգվել է: Այսօր էլ յուրովի, համատեղ և առանձին միջոցառումներով ապրեցնում են Սպենդիարյանի անունն ու գործը Երևանի առաջին` Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ու տուն-թանգարանը: Հրաշալի ավանդույթ է դարձել երաժշտարվեստին անբասիր ծառայելու «սպենդիարյանական երդումը», որն ամեն տարի հանդիսավոր հնչեցնում են դպրոցի առաջին դասարանցիները: Հատկանշական է, որ սաներից ամենաշնորհալին արժանանում է Յալթայից Երևան բերված Սպենդիարյանի C. BECHSTEIN դաշնամուրի վրա նվագելու պատվին` կոմպոզիտորի աշխատասեղանին դեմ հանդիման, որի վրա ջութակն է, սիրելի կնոջ` Այվազովսկուց սերող Վարվառայի լուսանկարը և... մի կարմիր վարդ.

- Ա˜յ վարդ, լսիր աղաչանքս,

Թող որ թփից քեզ պոկեմ...

... Այդուհանդերձ, որքան էլ պարադոքսային թվա, երևանցիներից շատերի մտքով իսկ չի անցնում, որ քաղաքական թատրոնի կայանատեղի դարձած, «սրճարանա խեղդ» Թատերական կամ Ազատության հրապարակի մերձակա պուրակում կա մի շիրմաքար: Չմոռանանք հավելել, որ Սպենդիարյանի աճյունն այդտեղ ամփոփվել է Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ, ով սեփական միջոցներով է անձամբ խնամել շիրիմը` 1928-ի մայիսի 7-ին յուրովի հաստատելով ամենամյա վարդատունկի երախտագետ ավանդույթը:

Մեր տասնյակ երաժշտակրթարաններում այժմ հանիրավի քամահրվում է ազգային կոմպոզիտորական դպրոցի գեղագիտական սկզբունքների, ոճական յուրահատ կությունների ձևավորման Սպենդիարյանի հիմնարար ավանդի արժանապատիվ յուրացումը: Մինչդեռ, «ապազգային» հորջորջված ժամանակներում, Մեծ Հայրենականի թեժ օրերին են ձեռնամուխ եղել 11 հատորով երկերի ժողովածուի ակադեմիական ամփոփ հրատարակությանը: Ի դեպ` Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ:

Սերիալամոլների ամբոխացող զանգվածներին էլ, ասենք, ավելի հուզում են օպերային կրքերի վայրիվերումները, քան Օպերայի ու բալետի ազգային թատրոնի ստեղծագործական ներկան...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ