Քվեաթերթիկները կարող են տեղադրել սոցցանցերում


Բացարձակ բացախոսության և թափացիկության չափանիշներով` քվեաթերթիկը լրացնողն ինքը պետք է որոշի` բարձրաձայնե՞լ իր ընտրությունը, թե՞ ոչ: Ընտրություն ներն ամենուր համարվում են գաղտնի, սակայն նրբին մի հարց կա` ո՞ւմ գաղտնիքն է դա` պետության, քվեարկվող թեկնածուների՞, հանձնաժողովների՞, թե՞ ընտրողի: Տրամաբանությունը հուշում է, որ անհատական քվեարկությունը քվեարկողի գործն է, ուրեմն դա գաղտնի պահել-չպահելն էլ ինքը պետք է որոշի: Այս առումով ընտրախաղերի կանոնները, կարծես թե վերանայման կարիք ունեն: Եվ` ողջ աշխարհում:

Աննախադեպ որոշում է կայացրել ամերիկյան Կոլորադո նահանգի դատարանը` թույլատրելով սոցցանցերում տեղադրել քվեաթերթիկների լուսանկարները:

Իրենց նշումներով քվեաթերթիկները լուսանկարել կարող են ԱՄՆ-ի 20 նահանգների և Կոլումբիայի ընտրողները: Նրանք իրավունք ունեն նաև իրենց կողմից լրացված այդ թերթիկները տեղադրել սոցցանցերում` ի տես բոլորի:

125 տարի առաջ` 1891 թ. Միացյալ Նահանգներում ընդունվել էր լրացված քվեաթերթիկների տարածումն արգելող օրենք: Եվ ահա Կոլորադոյի դատարանը վճռել է, որ չի կարող ապահովել այդ օրենքի կատարումը:

Որոշումն արձանագրել է, թե ընտրական հանձնաժողովները կարող են պնդել լուսանկարելն արգելելու և քվեարկության գաղտնիության պահանջը: Սակայն ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվի` սոցցանցերում լրացված լուսանկարներ տարածելու համար: Սրանով հանդերձ` դատարանը նաև հստակեցրել է, որ շահադիտական նպատակներով քվեարկությունն ապացուցող քվեաթերթիկը լուսանկարելը հիմք է համարվում` քրեական հետապնդման համար:

Այսպիսով, անցյալ շաբաթ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը նշել է, որ ընտրատեղամասերում սելֆի անել թույլատրվել է երկրի 20 նահանգներում և Կոլումբիա յում: 17 նահանգներում այդ որոշումը համարվում է անօրինական, իսկ մնացյալ նահանգներում այդ հարցը մնում է անորոշ կամ կարող է մեկնաբանվել երկակի: