Նախընտրական <հիգիենա>


Ինչեր միայն չեն մոգոնի նախընտրական տենդով բռնկվածները` իրենց թեկնածուների գովազդի կամ մրցակցի հակագովազդի համար:

Միացյալ Նահանգների նախագահի նախընտրական թեժագույն քարոզարշավի վերջին պահին ամենահմուտ փորձագետներն անգամ դժվարանում էին կանխորոշել, թե Քլինթոն-Թրամփ մրցամարտն ինչ ելք կունենա: Իսկ փորձագետներն իրենց կանխորոշումների համար չեն անտեսում ոչ մի փաստ, ոչ մի մանրամասն: Դիցուք, Հելոուինի օրը մեծ հաջողություն են ունեցել հանրապետական Թրամփի դիմակները: Հելոուինը սարսափեցնելու տոն է: Ուրեմն կարելի է մտածել, որ Թրամփի դիմակները, ասել է թե այս թեկնածուի դեմքը սարսափազդու է: Չնայած` նրա կողմնակիցները, հավանաբար, դիմակների սպառումը որպես համակրանք են ընկալել: Իսկ ահա Քլինթոնին էլ «հարգանքի տուրք» են մատուցել` մեծ քանակներով սպառելով Հիլարիի պատկերով զուգարանի գլա-նաթղթերը: Դե եկ ու հասկացիր` զուգարանային հիգիենան որքանով է քաղաքական համակրանք արտահայտում:

Ի դեպ, The New York Post-ը կարևոր է համարել հիշեցնել, որ ամռանն ամերիկացիները նախընտրում էին Թրամփի պատկերներով զուգարանաթղթի փաթույթները: