Դեռ չմոռացված հինը


Նորաձևն ասում են` լավ մոռացված հինն է: Մարդկության մեծ մասը դեռ չի մոռացել, շատերն էլ շարունակում են օգտագործել սկավառակային հեռախոսները, սակայն մատնահպումներով հեռախոսահամար հավաքելը կամ տարբեր էջեր բացելն առավել նախընտրելի են ու կատարելագործվում են: Բայց արի ու տես` ամերիկացի նորարարը բջջային հեռախոս է ստեղծել` սկավառակային համարհավաքիչով:

Գյուտարար Վոլտի նորարարական հեռախոսի սկավառակի անցքերն այնքան փոքր են, որ մատներով այն պտտել անհնար է: Ավելին, չափազանց սահմանափակ են դրա հնարավորությունները: Հեռախոսը հիշողության մեջ կարող է պահպանել ընդամենը 1 համար, կարող է ուղարկել` SMS: Սարքի վրա, սկավառակից բացի, առկա է փոքր էկրան և անջատման կոճակ: Դրանով կարելի է ռադիո լսել և տեղեկանալ մարտկոցի ու ցանցի մասին (տեղեկացրել է PoΘuler MechΖnics-ը):

Վոլտը սիրում է հեռախոսներ ձևափոխել: Նախկինում էլ նա ապագայապաշտ ժամացույց-հաղորդասարք էր ստեղծել, որը նույնպես կարող էր որպես հեռախոս ծառայել:

Փաստորեն գործնականում անօգտագործելի է սկավառակով բջջայինը: Հետո ի՞նչ. նորարարական մտքի ծնունդ է: Թեև, եթե անկեղծ` նորարարություն էլ չկա. հնի ու ավելի հնի համաձուլվածք, որը մինչև 20-րդ դարասկիզբը լավագույն գյուտ կարող էր համարվել: