Միսս <Բում-բում>-ների արարքը նման է իրենց անվանը


Այսպիսիները չեն կարող նեղացնել Աստծուն, որովհետև սրտեր քննող Արարչին հայտնի է դրանց նմանների էությունը: Բայց հավատացյալներին խոցել է իրենց հետույքներով մրցող այս խմբի վարմունքը:

Բրազիլական` ամենագեղեցիկ հետույք ունեցողների «Միսս Բում-բում» մրցույթի եզրափակիչ փուլ հասած բում-բումները սադրիչ մի ֆոտոսեսիայում լուսանկարվել են` կապկելով Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հանրահայտ կտավը: Լուսանկարը մեծ աղմուկ է հարուցել հենց «գեղեցկուհիների» հայրենիքում, և նրանցից ոմանք խոստովանել են, թե ստիպված էին մասնակցել այդ նախագծին (գրել է DΖily MΖil-ը):

Իրենց հետույքներով ժյուրիին գոհացնելուց հետո` նարնջագույն լողազգեստներով նրանք առաքյալներին են «կերպավորել»: Իսկ Հիսուսի «դերում» իրեն ցուցադրել է մրցույթի հաղթողը:

Բրազիլական բազմաթիվ կրոնական կազմակերպություններ այդ նախագիծը որակել են` անարգանք հավատացյալների զգացմունքներին: Շատերն էլ քննադատել են մոդելների անբարոյական վարքագիծը: Ինչ վերաբերում է նրանց խոստովանությանը, թե ստիպված են եղել, ապա հիշենք, որ, այո, գայթակղիչ շատ նախագծեր այլոց չարի որոգայթում են խճճում: