Հարկային մուտքերի աճ, բայց` գնողունակության անկում


Այլևս հիմնավոր կասկածներով կարելի է վերաբերվել տեղեկություններին, որոնք գիշեր¬ցերեկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի մոտալուտ պաշտոնանկության անխուսափելիության մասին են ազդարարում£ Եթե փոքր¬ինչ որոշակի հաշվարկ կատարվի, ապա այս առումով Գագիկ Խաչատրյանը մինչև անգամ ռեկորդակիր կարող է դառնալ£ Եվ իրոք, սովորաբար, երբ այս կամ այն պաշտոնյայի մասին նման լուրեր են տարածվում, դրան կամ պաշտոնանկությունն է հետևում, կամ «լրատուներն» են լռում£ Տվյալ դեպքում ՊԵԿ ղեկավարն, իհարկե, շարքային պաշտոնյա է, և այն հրամանով ու ստորագրությամբ, որով նշանակվել է այդ պաշտոնին, անկախ ամենից, նույնատիպ մի որոշմամբ մի օր թողնելու է այն£ Սակայն խնդիրը պաշտոնավարող անձը չէ ու ոչ էլ մեզանում հաճախ տեղի ունեցող հենց այնպես մեկին մյուսով փոխարինելու սովորույթը£ Պարզապես հերթական ու թվով քանիերորդ տեղեկությունն այս անգամ կարող է մասնակիորեն իրականության վերափոխվել` հարկայինի ու մաքսայինի տարանջատման արդյունքում… Տարբեր ժամանակներում նշված կառույցները հաճախ են տարանջատվել ու միավորվել, և, ինչպես տարբեր ժամանակներում, հիմա էլ տեղի ունենալիքի թե° հավանականությունը, թե° շարժառիթները քաղաքական կարելի է համարել ու դրանց ուրիշ առիթով անդրադառնալ£ ՊԵԿ¬ի պարագայում շատ ավելի պարադոքսալ ու ոչ պակաս հետաքրքիր մի այլ երևույթ է նկատվում. դատելով պաշտոնական թվերից` առայժմ միասնաբար գործող հարկայինի ու մաքսայինի ընթացիկ տարվա գործունեությունը եթե ոչ գերազանց, ապա դրան շատ մոտ գնահատականներով կարելի է ամփոփել£ Ասվածը գուցեև զարմանալի կարող է թվալ, բայց թվերը հավաստիացնում են, որ անցած 10 ամիսների ընթացքում վերջիններիս գործունեության արդյունքում պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 580 միլիարդ դրամ, իսկ ծրագրված ցուցանիշները գերազանցվել են 38 միլիարդով£ Հատկապես նախորդ ճգնաժամային տարվա թերակատարումներից հետո ամեն ինչ միգուցե հրաշալի կարելի է համարել: Նշված կառույցների հազիվհազ կայացող փոխգործակցությունից հետո տարանջատման նպատակահարմարությունը օբյեկտիվորեն կասկածի տակ առնել£ Բայց, նախքան այդ, պատասխանի է սպասում հարցադրումը, թե ինչպե՞ս է նման առաջընթաց արձանագրվել, երբ իրականում այն բավական բարդ, իսկ երբեմն էլ անհնար է տեսնելը£ Ակնհայտ է, որ ճգնաժամի արդյունքում` թերակատարումների տարի դարձած 2009¬ից հետո, վարչարարության կտրուկ խստացումն ու ստվերի դեմ պայքարում նկատվող թեթևակի առաջընթացն են նման ցուցանիշներ հրապարակելու հիմքեր ձևավորել£ Ահա թե ինչպես է ստացվում, որ ստեղծված իրավիճակը մի կողմից նախանձելի, իսկ մյուս կողմից բավական անմխիթար է համարվում, և թվերն ու իրականությունն այդչափ օբյեկտիվորեն են միմյանց հակասում… Ինչ վերաբերում է թվերին, ապա հարկային նախատեսվող հավաքագրումները գերազանցող ցուցանիշերի մասին խոսելիս չարժե շրջանցել նաև ընթացիկ տարվա տնտեսական աճի բավական անկանոն ընթացքը նույնպես£ Բազմիցս նշվել է, որ մինչև 8,8 տոկոսի հասած առաջընթացը վերջերս ընդամենը 2,8 թվով ամփոփվեց£ Հարկ է նկատել, որ նման հետընթաց հարկային ու մաքսային գանձումների գերակատարումներին զուգընթաց է տեղի ունեցել£ Այսինքն, տնտեսության կրած հարվածներն այնքան շոշափելի են եղել, որ անգամ հարկահավաքության բարձր տոկոսներն իրավիճակը չեն փոխել£ Այսուհանդերձ փոքր չեն հիմքերը կարծելու, որ մինչև տարեվերջ նշված հավաքագրումների ցուցանիշը կաճի այնքան, որ համապատասխան ազդեցություն կունենա նաև ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշերի վրա£ Եվ իրոք, այս առումով Ամանորը միշտ է դրական իմաստով անփոխարինելի ազդեցություն ունեցել տվյալ տարին համեմատաբար բարձր տոկոսներով ամփոփելու հարցում£ Ու որքան էլ անհայտ լինի, թե այս անգամ ու նշված առումով աննախադեպ գնաճի պայմններում հանրությունը որքա՞ն գումար կկարողանա հատկացնել տոնական գնումներին, այնուամենայնիվ, ինչպես սովորաբար, գնողունակության աճը նույնպես անխուսափելի կարելի է համարել£ Թեև հավանական է, որ գնաճն էլ իր հերթին հաջորդ ամսվա ընթացքում գագաթնակետին հասնի£ Ու հենց այդ «փախած» գների հաշվին էլ գուցե նորից դրական տեղաշարժ կգրանցվի£ Մի դեպքում բյուջեի համալրման ընթացքը կարագանա, ու հանգիստ խղճով բարձր գնահատականներ կշռայլվեն Պետեկամուտների կոմիտեի ու նրա ղեկավարության հասցեին£ Բացի այդ` տնտեսական աճի ներկայում նվազող տոկոսները փոքր¬ինչ վերելք կարձանագրեն£ Իսկ իրականում այդ առաջընթացը, դարձյալ` գերազանցապես հանրության ծախսերի ավելացման, բայց գնողունակության անկման հաշվին տեղի կունենա£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ