Հա՞ որ...


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ մեզանում աստիճանաբար խորհրդանշական երևույթի է վերափոխվում£ Երևանյան մանկատներին օգնելու նպատակով օրերս կազմակերպված բարեգործական համերգի ընթացքում աննախադեպ փոքր գումար է հանգանակվել` ընդամենը 75 հազար դրամ, որն ըստ կազմակերպիչների` մեծամասամբ Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներն են տրամադրել£ Միջոցառման կազմակերպիչները հավաստիացրել են, թե նախապես իրենք դիմած են եղել մեր գործարարներին, սակայն վերջիններս կա°մ ընդհանրապես խուսափել են մանկատներին գումար տրամադրել կամ էլ պատճառաբանել են, թե այդ նպատակի համար միջոցներ իրենք չունեն£ Արդյո՞ք այս անտարբերության գլխավոր պատճառը տարածված այն կարծիքը չէ, որ մանկատանը նվիրաբերվող գումարներն ու այլ նվերներն ամբողջությամբ չեն ծնողազուրկ երեխաներին հասնում: ՔԱՂՈՒԺԵՐԻ շրջանում բարեգործի նորացված կերպարով է փորձում ներկայանալ ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանը£ Հետևելով արդեն մեկնարկած ու աստիճանաբար ծավալվող 2012¬ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին` մեր ժամանակների «մենաանհասկանալի» սոցիոլոգը վերհիշել է գրեթե բոլոր հիմնական քաղուժերի անունները և հայտարարել, թե նրանց բոլորին տեսնում է ապագա Ազգային ժողովում£ Հետաքրքիր է, որ սույն քաղաքական բախտագուշակը բոլորի հանդեպ միանգամից շռայլ ու մեծահոգի է դառնում մանավանդ այն շրջանում, երբ առավել հետաքրքրական ու վճռորոշ է թվում հատկապես` թե ո՞ր կուսակցությանը կհաջողվի մեծամասնություն ձևավորել ապագա խորհրդարանում£ Սա, իհարկե` որպես սկիզբ, որը քաղուժին հուշում է, թե սեփական կուսակցության վարկանիշի համար սոցիոլոգին պատվերներ տալու ժամանակն է£ Արդյունքում` մարդը ոչ թե սոցիոլոգիայով, այլ քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ է զբաղվում, ու նույն քարոզչության մասով Ահարոնի դիտարկումներից կարող են գովերգվել նաև նրանք, ովքեր իրենք էլ չեն հավատում, թե Ազգային ժողովում ներկայացված լինելու ամենափոքր շանսն ունեն£