Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.«Ադրբեջանցին շատ լավ է ճանաչում իր հայրենիքը սիրող, հայրենի հողի համար կ


Արդեն քանի տարի է` օրակարգային է մնում Արցախյան հակամարտության խնդիրը, ինչը կարելի է ձևակերպել նաև հայ¬ադրբեջանական չկարգավորվող հակամարտություն£ Սա, թերևս, հայ իրականության մեջ այն եզակի հարցերից է, որը չի պառակտում, այլ միավորում է տարբեր քաղաքական հայացքներ, դիրքորոշումներ և նկրտումներ ունեցող մարդկանց£ Խնդրի շուրջ հնչող պարզաբանումները, իրավիճակի առանձին մանրամասները, վերլուծությունները, սակայն, առավել հավատընծա են և իրատեսական, երբ դրանց անդրադառնում են ռազմական գործի մասնագետները£ Իսկ գեներալ-մայոր Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ կարծիքը չի ընկալվում որպես սոսկ վերլուծություն£ Արցախամարտի բովով անցած` հայկական շեները ելուզակներից մաքրելու մարտական գործողությունների ակտիվ մասնակիցը, Շուշիի ազատագրողը չի կարող անտարբեր մնալ Արցախի հիմնախնդրի ու Հայաստանի սահմանների պաշտպանութ յան նկատմամբ£ Արցախի անկախության` արդեն նաև դե¬յուրե ճանաչման անհրաժեշտության մասին հնչող կարծիքներն ու տեսակետները խիստ բազմազան են£ - Մենք ուզում ենք ճանաչել Արցախի անկախությունը£ Բայց նախ պետք է հստակեցվեն նրա սահմանները£ Որևէ մեկը կարո՞ղ է ասել` որոնք են Արցախի սահմանները£ 1991 թ. Արցախն անկախացավ, 1994¬ին հրադադար կնքվեց£ Մեզ հայտնի են 1991¬ի սահմանները և 1994¬ինը£ Որո՞նք են այսօր դիտվում որպես Արցախի սահմաններ. մենք չգիտենք, չենք ճանաչում£ Ես, որպես ռազմական գործի մասնագետ, ընդունում եմ 1994 թվականի սահմանները£ Ազատագրված տարածքները ևս Արցախինն են,¬ թնջուկի շուրջ իր մտահոգություններն է կիսում լեգենդար Կոմանդոսը£ Արցախյան ազատամարտի հերոսն, անշուշտ, կողմ է Արցախի անկախության ճանաչմանը£ Եթե Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչ պետք է ակնկալենք այլ պետություններից` նշում է նա£ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում, անշուշտ, իրենց ծանրակշիռ դերակատարությունն ունեն նաև արտաքին ուժերը` ՌԴ¬ն, ԱՄՆ¬ը, Թուրքիան£ Խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում£ Սակայն, ինչպես համոզված է Ա. Տեր¬Թադևոսյանը` Մինսկի խումբը տարեցտարի հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք Հայաստանի օգտին չեն£ Արդեն հնչում են «զավթյալ տարածքներ», «Ստեփանակերտ-Խանքենդի» արտահայտությունները£ - Ես ինքս այս հակամարտության լուծումը և դրա ուղիները չեմ տեսնում,¬ ասում է նա£ Գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական շփման գոտում հրադադարի խախտման` ադրբեջանցիների կողմից անդադար հրաձգությունների, տարածվող կեղծիքի ու ստահոդ տեղեկատվության հոսքի մթնոլորտում մշտապես առկա է հայ¬ադրբեջանական հնարավոր զինված բախման վտանգը£ - Հիմա Ադրբեջանի համար ամենանպատակահարմար ժամանակն է` պատերազմ սկսելու համար£ Բայց ադրբեջանցին շատ լավ է ճանաչում հային£ Նա գիտի, թե ով է իր հայրենիքը սիրող, հանուն հայրենի հողի կյանքը չխնայող հայը£ Մենք պետք է հասկանանք ամենակարևորը` ո՞ւմ վրա դնենք մեր հույսը£ Եվ` ինչո՞ւ այսօր Ադրբեջանը պատերազմ չի սկսում£ Մենք ունենք ուժեղ ժողովուրդ և հզոր ու մարտունակ բանակ, որը, դժբախտաբար, վերջին շրջանում տարբեր առիթներով քննադատվում է£ Հենց մեր բանակն ու ժողովուրդն են այն երաշխիքը, որ պատերազմ չի լինի,-հավաստիացնում է Ա. Տեր¬Թադևոսյանը£ - Ինչպես ամենուր, մեր Զինված ուժերում էլ թե° դրական երևույթներ շատ կան, թե° բացասական£ Դրականը գերակշռում է, բայց բացասականն ավելի արագ է տարածվում£ Դրականի և բացասականի առկայությունը բանակում նույնիսկ բնական է, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, և տարբեր մարդկանց միջև փոխհարաբերությունները միանշանակորեն հարթ լինել չեն կարող£ Ցավալի է միայն, որ երբեմն մահացու դեպքեր էլ են գրանցվում£ Անցանկալին կանխելու ուղղությամբ, սակայն, լուրջ աշխատանքներ են տարվում£ Ըստ նրա` եթե հետևենք պայմանագրերին և միջազգային փաստաթղթերին, Ադրբեջանը երբեք չի կատարում իր պարտավորությունները£ - Եթե տեղյակ եք, հենց աստրախանյան եռակողմ հանդիպման օրն էլ ադրբեջանցիների կողմից արձանագրվել է հրադադարի խախտում£ Սուտը և կեղծիքը նրանց մոտ շատ բարձր մակարդակի վրա են£ Եվ կարողանում են հեշտությամբ մեղքը բարդել Հայաստանի վրա` վարպետորեն ծածկելով իրենց մեղքը£ Ամենացավալին այն է, որ նրանց կեղծիքը միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես իրականություն, ¬ նշում է նա£ Ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական գործողությունները խիստ դատապարտելի են. շփման գծում ամենօրյա, արդեն սովորական դարձած հրաձգություններ, պատմական փաստերի և իրականության խեղաթյուրում, տեղեկատվական ակտիվ քարոզչություն` հիմնված ստի վրա… ի՞նչ ենք մենք անում ի պատասխան£ Փորձում ենք հերքել` առայժմ առանց արժանի հակահարված տալու£ - Մենք շատ մարդկային ենք£ Դաժանությանը պետք է դաժանությամբ պատասխանել£ Մենք անընդհատ լռում ենք. տարիներով լռել ենք£ Զուտ մարդկային առումով մենք ճիշտ ենք` մարդիկ չպետք է միմյանց սպանեն£ Բայց նրանք ոճիր են գործում, և մեզ այլ ելք չի մնում£ Պետք է հակահարված տալ£ Նրանք կրակում են մեր զինվորներին, իսկ մենք հրամայում ենք չկրակել£ Ի՞նչ է, մենք զենք չունե՞նք£ Ունե°նք ամեն ինչ£ Մեր բանակի մարտական ոգին շատ բարձր է£ Իրականում մենք հաղթող ժողովուրդ ենք, պետք է հպարտանանք դրանով£ Յուրաքանչյուր հասարակության մեջ էլ անհարթություններ կան£ Չի° կարելի կենտրոնանալ դրանց վրա£ Մենք պետք է միավորվենք մեր պետության ներսում, որ ամբողջ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, այդ թվում` Ադրբեջանը,¬ պարտավորեցնում է արցախյան ազատամարտի նշանավոր գեներալը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ