«Հսկայական է հայ եկեղեցու դերը»


Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայաստանյայց եկեղեցի» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեկն է հայ մտավորականներից, ով ևս իրերի բերումով բնակվում է արտերկրում£ 1985¬ից նա Մոսկվայում է£ Մասնագիտությամբ` լրագրողուհի, Երևանում նա եղել է Արմենպրեսի թղթակից, ապա խմբագիր` Հայաստանի պետռադիո կոմիտեում£ Լրագրությունը նրա տարերքն է, բայց ո°չ սոսկ մասնագիտություն£ Հատկապես Սփյուռքում հայտնվելով, նա առավել կարևորեց հայապահպանության խնդիրը` համոզված, որ հայ մտավորականի առաջնահերթ առաքելությունը ազգային լեզուն ու մշակույթն անաղարտ պահելն է£ Այդ առումով ու նաև Հասմիկի շնորհիվ հայալեզու լրատվամիջոցների ընտանիքում «Հայաստանյայց եկեղեցի» պարբերականն առանձնանում է հայեցի հրապարակումներով և հային հա°յ պահելու մտահոգությամբ£ Սակայն մեկ այլ մտահոգություն ևս ունի Հասմիկ Գրիգորյանը, որով պետք է որ համակված լինի յուրաքանչյուր հայրենասեր անհատ£ Ինչպես ինքն է պատմում. - 2008 թվականի դեկտեմբերից աշխատում եմ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայաստանյայց եկեղեցի» ամսաթերթում, որպես գլխավոր խմբագիր: Մեր ամսաթերթը գործում է 2007 թվականից ի վեր: Նրա առաջին խմբագիրը` Ռուբեն Հայրապետյանը, որ տարիներ շարունակ եղել է Մոսկվայում Արմենպրեսի հատուկ թղթակիցը, նաև Սրբազան հոր հորդորներով ուղենշեց այն նպատակները, որին հետևելու էր նոր պարբերականը, այն է` օտարաբնակ հայերին ներկայացնել մեր ազգի պատմությունը, նրա հոգևոր արժեքները, խնդիրները, տեղեկացնել կրոնական տոների մասին, ինչպես են դրանք նշվում թեմի եկեղեցիներում: Սկզբունքային կարևորություն ուներ այն հարցը, թե ինչ լեզվով է հրատարակվելու նոր պարբերականը£ Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի խորին համոզմամբ արտերկրի հայաթեմա թերթը, որի ընթերցողը առավելապես հայերն են, պետք է նրանց հետ խոսի անպայմանորեն հայերեն£ Սա չի բացառում այդ պարբերականի էջերում ռուսալեզու նյութերի առկայությունը (հետագան ցույց տվեց, որ այսպիսի մոտեցումը միանգամայն արդարացի է, նախ` հայալեզու ընթերցողները մի ստվար մաս են կազմում և իրենց «պաշտպանված» են զգում ուծացումից, իսկ մայրենի լեզուն կորցրած և այդ կորստի ողբերգականությունը զգացող մեր հայրենակիցները ջանում են այդ տեքստերի օգնությամբ, որ ակնարկներ են իրենց ծանոթ-մտերիմների մասին, սովորել հայերեն)£ Ամսաթերթում աշխատելը, իրոք մեծ հնարավորություն է ընձեռում ճանաչելու մարդկանց, եզահանգումներ անել` թե ով ենք մենք, այսօրվա հայերս, ինչ ենք մտածում ինքներս մեր մասին, ինչպես ենք տեսնում մեր ապագան: Հուսադրելի է, որ նրանք, ովքեր կարդում են մեր ամսագիրը, հիմնականում իրենց ապագան տեսնում են Հայաստանի հետ: Ցավոք, 90-ականներին հայրենիքը լքած հոծ զանգվածների գերակշիռ մասը նրանք են, ում ավելի լավ, բարդություններից զուրկ կենցաղ ունենալու տենչն ու կիրքն է մղել ձգելու սեփական օջախը և հիմնավորվելու օտար բնակավայրերում, օտար` ոչ միայն աշխարհագրական, այլև սոցիալ-հոգեբանական առումով: Շատերը դրան անպատրաստ էին, և նրանց ոչ ադեկվատ պահվածքը նոր «հայրենիքում» վնաս հասցրեց և° իրենց, և° նրանց, ովքեր այդ վայրերում ծնվել կամ հաստատվել էին տասնամյակներ առաջ: Սկսվեց մի տարօրինակ ու անցանկալի հակամարտություն այս խմբերի միջև, որն ինչ-ինչ ձևերով շարունակվում է մինչ օրս£ Եթե 1960-80¬ականներին այստեղ` արտերկիր կոչվածում սովոր էինք մեր ազգակիցների անունները փնտրել, «հայտնաբերել» գիտնականների, մշակութային գործիչների և բժիշկների շարքերում, ապա, այժմ կարելի է դուրս գալ փողոց, առանց որևէ ճիգի հասնել մոտակա շուկան ու «հայտնվել» Երևանի արվարձանային որևէ թաղամասում, կամ էլ Հայաստանի կոլորիտային որևէ շրջանում£ Հիշում եմ` երևանցի նկարիչ Արտաշես Թառումյանի արվեստանոցում տեսա նրա մի աշխատանքը. մարդկանց, ավելի ճիշտ` ամբոխի մի խառնիխուռն խումբ էր, միայն թե նրանք զուրկ էին դեմքերից: Հարցրեցի` ինչո՞ւ: Նա պատասխանեց, որ այսպիսին է իրականությունը, մարդիկ կորցնում են իրենց անհատականությունը, դեմքը` ազգային արժեքներից հրաժարվելուն ու ինքնաճանա չողությունը կորցնելուն զուգընթաց: Ցավոք, մեր հայրենիքի տնտեսական, քաղաքական, հոգևոր ճգնաժամերի արդյունքում տեղի ունեցած զանգվածային արտագաղթի հետևանքով հենց այսպիսիներն էին հանդիպում առանց այդ էլ օտարների նկատմամբ առանձնապես ոչ բարի տրամադրված, ասենք` Ռուսաստանի տարածքում: Տարիներ առաջ դասավանդում էի Մոսկվայի դպրոցներից մեկում: Մտնելով դասարան, ուսումնական տարվա սկզբին ուշադրությունս գրավեց թուխաչ մի պատանի: Հարցրեցի ով լինելը: Մի պահ իրեն կորցրեց, ապա դժկամորեն ասաց` «ԾՏռ ՊպՊցՔՍՈ ՍՈՍՏռ-ՑՏ ՈՐՎÿվպՓ»£ Չմտածեք, թե դա մասնավոր մի դեպք էր` ոչ: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ բնօրրանը լքած հայերը նոր միջավայրում ներձուլվելու անտակ կրքով, ակտիվորեն, առանց այդ էլ թույլ իմացած հայերենը փոխում էին (և են) վատորակ ռուսերենով, և միայն Պարոնյանի գրչի ուժն է պետք, որ նկարագրի այդ զավեշտը: Համակարգչային «համաճարակի» նախօրեին երկու հայատառ գրամեքենա ունեի: Մեկն առաջարկեցի բազմազավակ ծանոթուհուս, որ Հայաստանը ընտանիքով դեռ նոր էր լքել: Մտածեցի, թե այն երեխաներին պետք կգա: Զարմացրեց ու տխրեցրեց իրեն կիրթ համարող այդ տիկնոջ արձագանքը. «Ինչների՞ն է պետք, էստեղ հո հայերենով չե՞ն զբաղվելու»: Հուսահատական այս տրամադրությունս, խոստովանում եմ` կամաց-կամաց, փոքր-ինչ չափով սկսեց ինձ լքել, երբ աշխատանքի անցա Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի ամսաթերթում£ Կանոնավոր շփումը Մոսկվայում ապաստանած և եկեղեցի հաճախող մեր հայրենակիցների հետ լավատեսական. մտքերի տեղիք տվեցին` այնուամենայնիվ մեզանում կա ցեղի պատկանելության մի զարմանալի զգացողություն, որ պահի տակ միավորում է բոլորին£ Այս առումով հսկայական է հայ եկեղեցու դերը, մանավանդ, եթե հոգևոր հովիվը ուժեղ անհատականություն է: Տասնամյակից շատ անջրպետված լինելով հայկական միջավայրից, չեմ թաքցնում` ըմբոշխնում եմ բարեկամ այն մթնոլորտը, որ տիրում է թեմում: Այն բազմաշերտ է` հայաստանցիներ, նախկին բաքվեցիներ, գանձակցիներ, ջավախքցիներ, հարկավ` բնիկ մոսկվացիները քիչ են, բայց նրանք էլ կան: Այստեղ նրանք շփվում են միմյանց հետ, կիսվում դժվարություն ներով, օգնում մեկմեկու:

Տաթև ԱՎԵՏՅԱՆ