ԱՐԺԵ՞ ԵՏ ՈՒ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԺԱՄԱՍԼԱՔՆԵՐԸ


«ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը` ժամը 02.00¬ին ժամացույցի սլաքը տանել առաջ 1 ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը` ժամը 03.00¬ին` 1 ժամով հետ»£ Եվ օրեր առաջ ՀՀ ամբողջ տարածքում ժամացույցի սլաքները հերթական անգամ մեկ ժամով հետ տարվեցին£ Կարծես թե արդեն հարմարվել ենք տարվա մեջ 2 անգամ կատարվող ժամային փոփոխությանը, բայց արդյո՞ք դրա անհրաժեշտությունն իրոք կա, և որո՞նք են դրական ու բացասական կողմերը£ «Ամառային ժամանակին» անցումն ուղղված է արևի լույսի` առավել արդյունավետ օգտագործմանը և բնականաբար, էլեկտրաէներգիայի խնայողությանը, իսկ ահա «ձմեռային ժամանակին» անցնելու դեպքում պատկերն ամբողջությամբ փոխվում է£ Վաղ առավոտյան` ժամը 6-7¬ը, աշխատանքի շտապողներ կարծես թե չկան, փոխարենը` երեկոյան 6-7¬ն արդեն մութ է£ Արդյունքում` ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում, հատկապես համատարած թանկացման պայմաններում£ Ժամային փոփոխությունն առաջին անգամ կիրառվել է Անգլիայում` 1908 թ.£ Գաղափարը բրիտանացի շինարար Ուիլիամ Ուիլեթինն էր, որը երկար ճանապարհորդությունից հետո, վաղ առավոտյան` արդեն մի քանի ժամ ծագած ամառային արևի տակ քնած տեսնելով Լոնդոնի բնակչությանը, մտածեց ժամային փոփոխության հնարավորության մասին£ Նա առաջարկեց ապրիլ ամսվա յուրաքանչյուր կիրակի օրը ժամացույցի սլաքները առաջ տանել 20 րոպեով (80 րոպե) և հակառակը` սեպտեմբեր ամսին£ Եվրոպական պետություններից առաջինը Գերմանիան կիրառեց ժամային փոփոխությունը, նրան հետևեցին դաշնակից պետությունները` առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա եվրոպական պետությունների մեծ մասը. Ռուսաստանը` հաջորդ տարի, ԱՄՆ-ը` 1918 թ.£ Այսօր աշխարհի 192 պետություններից ժամային փոփոխությունը կիրառվում է 110¬ում` այդ թվում` ԱՄՆ¬ում, Կանադայում, Եվրոպական երկրներում (բացառությամբ` Իսլանդիայի), ՌԴ ամբողջ տարածքում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բրազիլիայում, Արգենտինայում£ Ժամային փոփոխությունից հրաժարվել են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետություններից Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Վրաստանը£ Հետազոտությունները ցույց են տվել, որ ժամային փոփոխությունները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա£ Դրանք ժամանակավոր սթրեսների պատճառ են դառնում, քանի որ «ներքին կենսաբանական ժամանակը» դադարում է ներդաշնակության մեջ լինել արտաքին ժամանակի հետ£ Դա հանգեցնում է հոգնածության, աշխատունակության և տրամադրության անկման, գրգռվածության£ - Մարդու օրգանիզմի բնական ռիթմի ցանկացած խախտում որոշակի սթրես է առաջացնում£ Հարկավոր է ճիշտ գնահատել դրա աստիճանը£ Ժամային փոփոխության ազդեցությունը խիստ անհատական բնույթ է կրում£ Ոմանք կարողանում են արագորեն հարմարվել այս փոփոխությանը, իսկ ոմանցից որոշակի ժամանակ է պահանջվում,¬ ասում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը£ Ժամային փոփոխությունը բացասաբար է անդրադառնում հատկապես խոցելի խմբերի` հիպերտոնիայով, սրտանոթային հիվանդություններով, աթերոսկլերոզով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ տառապող հիվանդների վրա£ Այս ազդեցության նկատմամբ ամենազգայուն տարիքային խմբերն են երեխաները և տարեցները£ - Ժամային փոփոխությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մարդու կենսագործունեության վրա£ Յուրաքանչյուր անձ ունի իր կենսառիթմերը£ Միանշանակ ասել, որ տվյալ փոփոխությունը բոլորի համար դրական է կամ բացասական` սխալ է£ Կան մարդիկ, ովքեր կարողանում են գտնել իրենց կենսառիմթերը, հետևել իրենց ակտիվության և պասիվության ժամերին£ Այս տիպի մարդկանց համար, բնականաբար, ավելի հեշտ է հարմարվել փոփոխությանը, քանի որ նրանք ճանաչում են իրենց օրգանիզմը£ Կան այնպիսիք, ովքեր իրենց կենսառիթմերին հակառակ են գնում, արդյունքում` առաջանում են նևրոզներ, էմոցիոնալ խանգարումներ£ Այսինքն` իր օրգանիզմը լավ ճանաչող մարդը ճիշտ է արձագանքում ժամային փոփոխությանը, իսկ ոմանց մոտ 1 ժամի փոփոխությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ,¬ ասում է նյարդաբան Աիդա Հովհաննիսյանը£ Առողջության համար ավելի վտանգավոր է «ձմեռային ժամանակի» անցումը£ - Այն մարդիկ, ովքեր զգում են ժամային փոփոխության բացասական ազդեցությունը, և հատկապես խոցելի խմբերը` պետք է պատրաստվեն դրան նախօրոք£ Այսինքն` ոչ թե այդ պահին ժամացույցի սլաքը մի ժամ հետ տանեն և անմիջապես մտնեն նոր ռիթմի մեջ, այլ փորձեն աստիճանաբար փոփոխություն մտցնել քնելու և հանգստանալու ռեժիմների մեջ£ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի խուսափել խնդիրներից£ Ժամային փոփոխության բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա, այնուամենայնիվ կա£ Տնտեսագիտական տեսանկյունից էլ` էլեկտրաէներգիայի խնայողությունը չնչին տոկոս է կազմում£ Անցումային փուլում բազմաթիվ նորույթներ ենք որդեգրել դրսից£ Արդյո՞ք ժամանակը չէ ընտրել, թե ինչն է մեզ համար անհրաժեշտություն, ինչը` ավելորդ կամ պարզապես տուրք` արևմտամիտությանը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ