Սպառնալիք` աշխարհի քրիստոնյաներին


Երկրում խոշորագույն` «Իսլամական պետություն Իրաքում» ահաբեկչական կազմակերպությունը աշխարհով մեկ նոր գրոհներով է սպառնացել քրիստոնյաներին£ Ծայրահեղականների` ինտերնետով տարածած հայտարարությունը մատնանշում էր, որ առաջիկա 48 ժամերի ընթացքում իրենց վերջնագիրը չկատարելու դեպքում մոջահեդների օրինական թիրախը կդառնան քրիստոնյաները` որտեղ էլ գտնվելիս լինեն£ Դրանից հետո այդ խմբավորման գրոհայինները Բաղդադում գրավել են եկեղեցին, որտեղ ավելի քան 100 մարդ է եղել£ Նրանց պահանջներից մեկը եղել է` 2 օրվա ընթացքում ազատ արձակել իբր բռնությամբ Եգիպտոսի մենաստանում պահվող երկու կանանց£ Խոսքը 2 հոգևորականների կանանց մասին է, ովքեր քրիստոնեությունից հրաժարվելով, իսլամ են ընդունել` իրենց ամուսիններից բաժանվելու նպատակով£ Գերիներին ազատելու համար միջամտել են Իրաքի հատուկ նշանակության ջոկատայինները. արդյունքում 58 մարդ է զոհվել, որոնցից 46¬ը` եկվորներ£ Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները բազմիցս ոտքի են ելել ընդդեմ ծայրահեղականների£ Նրանց մեծ մասը` շուրջ 800 հազար մարդ, Իրաքից Սիրիա, Հորդանան ու Լիբանան են արտագաղթել£ Ի դեպ, վերջին շրջանում նրանք սկսել են վերադառնալ£ Հիմա Իրաքում մոտ 550 հազար քրիստոնյա է հաշվվում£ Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա քրիստոնեական համայնքն այստեղ ամենամեծն է` Մերձավոր Արևելքում. 80 միլիոնանոց բնակչության գրեթե 10 %¬ը£ Ու չնայած կրոնական հանդուրժողականության քաղաքականությանը և` որ ղփտիներն ու մուսուլմանները հարաբերականորեն խաղաղ են ապրում, այնուամենայնիվ սակավադեպ չեն նրանց միջև ծագող բախումները, որոնք ողեկցվում են զոհերով£