ՄԱՆՈՒՇԱԿՆ ԷԼ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ 


 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը հեռացել է Հայաստանից և բնակություն հաստատելով Սոչիում` շինարարա կան բիզնես է հիմնադրել: Նախկին համեստ կրտսեր գիտաշխատողը, ուրեմն, հասցրել է այնքան գումարներ վաստակել, որ արդեն դառնում է «բիզնես-լեդի»:

Ընդդիմության շարքերում ընդգրկված տիկնոջ հարստանալու հիմնական աղբյուրը, պարզ է, որ հիմնադրամն է եղել, քանզի հատկապես նրա պաշտոնավարման շրջանում այնքան էլ հստակ չէին հաշվետվությունները: Իհարկե, Մանուշակ Պետրոսյանի ընտանեկան հարստությունը կարող էր բազմապատկվել նաև ամուսնու միջոցով, ում էլ ժամանակին նշանակել էին կրթության նախարար: Այնպես որ, ժամանակին հարստացած նախկին իշխանավորները, հայտնվելով ընդդիմության շարքերում և տևական ժամանակ ման գալով «աղքատ Ղազարոսի» կերպարով` հիմա որոշել են բացահայտել իրենց ունեցվածքը: