«ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿՆ» ՈՒ... ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


 

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արայիկ Հայրապետյանը, ով համարվում էր Արթուր Բաղդասարյանի գլխավոր ֆինանսական հենարաններից մեկը, սկսել է վաճառել իր ունեցվածքը: Մասնավորաբար, նա վաճառում է Ծաղկաձորում գտնվող իր քոթեջները, իսկ վաճառքից գոյացած գումարով կամենում է հիմնադրել մի նոր կուսակցություն, որի շարքերում լինելու են բացառապես գործարար աշխարհի մարդիկ: Այսինքն, Հայրապետյանը կամենում է անցնել Սամվել Բաբայանի անցած ճանապարհով և գործարարներին քաղաքականություն բերել:

Բայց բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ «Դաշինք» կուսակցության հետ, որի անունն անգամ շատերը մոռացել են: Իսկ թե քաղաքական ի՞նչ հենքի վրա է գործելու Հայրապետյանի կուսակցությունը, ո՞ր դաշտում է տեղավորվելու` առայժմ ապագա կուսակցապետը չի հստակեցնում: Չի բացառվում, որ այն կլրացնի իշխանամետ կուսակցությունների շարքը, քանի որ մեր երկրում գործարարները չեն կարող քաղաքականությամբ զբաղվել` խաղի ինքնուրույն կանոններով: