Շիշ ու խոշորացույց` նախագահին
Դե, ընդդիմադիրներն էլ նույն պետության քաղաքացիներ են և իրենց նախագահի ծննդյան 60-ամյակը նրանց ևս անտարբեր չէր թողել: Բայց ընդդիմադիր շնորհավորանքը հո չի՞ կարող բարեկամական մաղթանք լինել. սրանք քայլերթ են կազմակերպել` «Պապիկին թոշակի ուղեկցենք» կարգախոսով: Այն էլ` ոչ թե երկրով մեկ, այլ հենց նախագահի վարչական տարածքում` հոբելյարին հողաթափեր, ակնոցի պատյան, բանջարանոցի ցնցուղ նվիրելով:
Գուցեև սրամտել են փորձել, գուցե խորհրդանշական ակնարկ են արել տղաները, բայց իրենց նվերի չափ ինքնատիպ էլ պատասխանատվության կենթարկվեն: Այդ հնարամիտներն ընդ-դիմադիրներ են, իսկ նվերները տարել են Պուտինին` դրանք հասցնելով մինչև նրա վարչական շենքի մոտ:
Ինչպես գրել է «Արգումենտի ի ֆակտի»-ն` ՌԴ նախագահական վարչական շենքի մոտ ոստիկանու-թյունը ձերբակալել է հարբած 5 ընդդիմադիրների, ովքեր «ոչ պաշտո-նական տվյալներով»` որոշել էին երկրի ղեկավարին ծննդյան հոբելյանի նախօրյակին խոշորացույց ու շիշ նվիրել: Կրեմլամետ երիտասարդական կազմակերպությունները այդ օրը` հոկտեմբե րի 7-ին զանգվածային մի շարք միջոցառումներ էին ծրագրել. համառուսաստանյան միջոցառումներ` երկրի տարբեր վայրերում:
ՌԴ նախագահն իր հոբելյանը նշել է հայրենի Սանկտ-Պետերբուրգում` հարազատների ու մերձավորների շրջապատում: Իսկ «Եդինոռոս»-ի երիտասարդական թևը` «Մոլոդայա գվարդիան», երթեր, ցույցեր, ասմունքի ցերեկույթներ և Կրեմլում մանուկների նկարչական աշխատանքների ցուցադրություն է կազմակերպել:
Պուտինի վերաբերյալ հնչած կարծիքներից թերևս ամենահետաքրքիրը ֆրանսիական Le Monde-ում տպագրված նկատառումն է.
- Վլադիմիր Պուտինն ուզում է դառնալ «Ժողովրդի ցարը»: Ցարիզմի ավանդույթների հիմքը կազմող բազմադարյա ինքնակալությունը ավարտվեց 1953 թ. մարտին` Ստալինի մահվամբ: Պուտինը միայն այսօր` իր համար ոչ դյուրին ընտրություններից հետո հնարավորություն ստացավ իսկական ցար դառնալ ազգային ճշմարիտ առաջնորդի իմաստով,- օրերս հայտարարել էր գրող Անատոլի Սալուցկին: