2. ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿԻ Է


«Ով մեզ խանգարում էր» Լևոն Տեր-Պետրոսյանի չնախատեսված այցը ՀՅԴ գրասենյակ, սկսած հեռուստատեսային համեստ ծանուցումների պահից` դարձավ վերջինիս անձի շուրջ անորոշ ընթացքով ծավալվող իրադարձությունների շղթայի ամենահետաքրքիր դրվագը: Ինչ խոսք, նշված հանդիպման արդյունքում անհաշտ հակառակորդների ավանդական սառը և չեզոք հարաբերությունները ոխերիմ բարեկամության չվերափոխվեցին: Ավելին, ճիշտ չի լինի նաև կարծելը, թե ՀՀՇ-ՀՅԴ ավանդական հակամարտությունը հասել է եզրագծին, որից անդին բարեկամության կամուրջներ են ուրվագծվում: Ամենահավանական շարժառիթը, որը կարող էր ՀՅԴ ղեկավարներին հանդիպելու պատճառ դառնալ, առաջադրվելու պարագայում Դաշնակցության աջակցությունն ստանալու խիստ անհավանական ակնկալիքը կարող էր լինել: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում այս անհավանական հեռանկարը հազիվ թե անգամ քննարկման նյութ դառնա, քանի որ, ինչպես հայտնի է, սեփական թեկնածուով Նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությունից ՀՅԴ-ն համենայն դեպս առայժմ չի ցանկանում հրաժարվել: Արդեն, որքան էլ դժվար լինի պատկերացնելը, եթե ամեն դեպքում Դաշնակցությունը թեկնածու չառաջադրի, ապա դարձյալ ամենաանհավանականը այս քաղաքական ուժի և նրա առաջնորդի շուրջ համախմբման տարբերակն է: Մեծ հաշվով ՀՀՇ-ՀՅԴ հանդիպումը ընդդիմադիր դաշտի նախանձը չի կարող շարժել, քանի որ միջկուսակցական նմանատիպ հանդիպումներ հատկապես նախընտրական ժամանակներում, կարելի է ասել, ամեն օր են տեղի ունենում: Այլ հարց է, որ հատկապես այս ուժերի միջև զրույցը կայացել է ոչ թե «անցյալի», այլ «ապագայի» թեմաների ու ծրագրերի շուրջ, և շփման, առավելևս համագործակցության, ամենահպանցիկ փորձն անգամ կարող է խառնել շատ ու շատ, այսպես ասենք, շահագրգիռ շրջանակների հաշվարկները: Չանտեսենք նաև, որ այս ուժերը երկուստեք և բոլոր ժամանակներում իրար հանդեպ գովեստի ու գնահատանքի խոսքեր էլ են շռայլել` ընդգծելով, որ հատկապես գաղափարական դաշտում իրենք բանավիճելու անսպառ նյութ ունեն… Չպետք է բացառել, որ հակամետ քաղաքական բևեռներում գործող ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի վաղեմի ցանկությունն ամենամոտ ապագայում իրականություն կարող է դառնալ, սակայն դա նույնպես չի կարող բարեկամության հեռանկարներ բացել: ՀՀՇ¬ն ու ՀՅԴ¬ն պարզապես անհամատեղելի են£ Իսկ Լ. Տեր - Պետրոսյանի այցն ավելի շատ էքսպերիմենտի էր նման` միտված դրա քաղաքական-հասարակական արձագանքները շոշափելուն£ Ինչ խոսք, բավական ինքնավստահ, եթե չասենք ինքնագոհ գործչի համբավ ունեցող էքս-Նախագահը իր այցով փորձեց համոզել, որ հանուն սեպտեմբերի 21¬ի իր ելույթի հիմնադրույթ ները կյանքի կոչելու` պատրաստ է ընդառաջ գնալ անգամ Դաշնակցությանը£ Այսքանով հանդերձ քաջ գիտակցելով, որ «Նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» «սկզբունքն» այս պարագայում չի կարող գործել£ Եվ իրոք, որևէ այլ հանդիպում, անգամ ՀՀՇ¬ի ծոցից ելած ուժերի ու գործիչների հետ, այդչափ տարընկալումների չէր արժանանա£ Առավել ևս, որ ՀՀՇ¬ի ծոցից ելածները քիչ չեն£ Մշտական ձախողակները Վազգեն Մանուկյանին ու Արթուր Բաղդասարյանին, ովքեր արդեն իսկ հայտարարել են առաջադրվելու իրենց վերջնական մտադրության մասին, այսպես կարելի է բնորոշել£ Տարբեր ժամանակներում ՀՀՇ¬ի հետ ունեցած սերտագույն կապերը վերջիններիս այդպես էլ նվազագույն քաղաքական փորձառությամբ ու հոտառությամբ չի օժտել և սեփական կարիերան մերթընդ մերթ սաստկացող դժգոհության ու ոչ այնքան համեստ բազայի վրա կառուցելով` քաղաքական կապիտալի առումով` նրանք այդպես էլ գործնականում ոչնչի չեն հասել£ Համենայն դեպս, Վ. Մանուկյանի ու Ա. Բաղդասարյանի մեկնարկային զրոյական հնարավորությունները և ոչ մի դեպքում ի զորու չեն լինելու` վերջիններիս ինչ¬որ հուսալի քաղաքական հանգրվանի հասեցնել` առաջիկա ընտրարշավում£ Ամեն ինչ ունենալու մոլեգին մղումը և ոչնչի չհասնելու բացահայտ հեռանկարը վերջիններիս հնարավորություն չի տալու` նույնիսկ երբեմնի փոքրիկ հաջողութ յունները վերարտադրել£ Գնալով նոսրացող շարքերի քվեները հենց այնպես որևէ մեկին «նվիրելն» էլ հոգեբանորեն դժվար է£ Եվ նույնքան անիմաստ, որքան քվեարկությանը միայնակ մասնակցելը£ Թերևս, մեր մշտական ձախողակներն ըստ ամենայնի կնախընտրեն տարբերակներից երկրորդը£ Իրենք իհարկե լավ են հասկանում, որ ընտրազանգվածը վաղուց ձանձրացել է հին դեմքերից ու միայն խոստումների և հռետորական մտավարժանքների վրա հիմնված քարոզարշավից£ Ու լավ հասկանալով դրա անարդյունավետությունը` թե° Մանուկյանը, թե° Բաղդասարյանը, տվյալ պարագայում որևէ այլընըտրանք չունենալով, ստիպված են լինելու դարձյալ նույնությամբ կրկնվել` ներքուստ, բնականաբար, մեծ հույսեր չկապելով ապագայի իրենց ծրագրերի հետ նույնպես£ Թեկնածու Կարապետյանները Արամ և Տիգրան Կարապետյանների քաղաքական կերպարներում միակ ընդհանուրն, իհարկե, նրանց ազգանունն է£ Մեկ էլ չթաքցնենք. ինչպես քվեաթերթիկում են նրանց ազգանունները հաջորդելու իրար, այնպես էլ շատ հավանական է, որ հավաքած տոկոսներով ևս Արամ և Տիգրան Կարապետյանները հարևաններ լինեն£ Գոյություն ունեցող և հավանական նմանությունների մասով` թերևս միայն այսքանը£ Ընտրապայքարում նրանց մոտեցումներն իրականում էապես տարբեր են լինելու£ Արդեն իսկ նկատելի է, որ «Նոր ժամանակների» քարոզարշավը խարսխված է լինելու կատաղի հակաքարոզչության վրա£ Արամ Կարապետյանն ամեն կերպ ձգտելու է պարզապես «քարը քարին չթողնել»` նախկինի նման փորձելով հրապուրել հատկապես ամենաընդդիմադիր տրամադրություններով համակված ընտրազանգվածին£ Հաշվարկն, անշուշտ, մեծ հաջողություններ չի խոստանում, բայց Ա. Գեղամյանի ու Ս. Դեմիրճյանի ամորֆ քաղաքական պահվածքը, ինչպես նաև Արամ Զ. Սարգսյանի բացահայտ պրոտերպետրոսյանական դիրքորոշումը հնարավոր է, որ «Նոր ժամանակների» դրոշի տակ համախմբի վերջիններիս սակավաթիվ համակիրներին նույնպես£ Ակնհայտ է նաև, որ «միասնական թեկնածու» օպերացիան Արամ Կարապետյանի համար երկրորդական է£ Ավելի ճիշտ, նա այդ մասին գուցեև կմտածի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում, երկրորդ փուլ չանցնելու պարագայում (եթե, իհարկե, ընտրություններն առաջին փուլով չվերջանան)£ Բոլորովին այլ է Տիգրան Կարապետյանի պարագան£ Նա չի էլ թաքցնում, որ ԱԺ ընտրություններում կրած անսպասելի պարտության փաստի հետ չի կարողանում հաշտվել£ Կարապետիչը, լավ իմանալով, որ հաջողության հասնելու ամենամեծ շանսը Սերժ Սարգսյանն ունի, իրեն բնորոշ անկեղծությամբ արդեն խոսում է այդ մասին: Բայց դրա հետ միասին չի ցանկանում մոռանալ, որ ինքն էլ որոշակի ընտրազանգված ունի և առաջադրվելով` ձգտելու է ավելի շատ սեփական քաղաքական ռեսուրսը չփոշիացնել£ Թե որքանով հաջող կանցնեն «բարու դաշտում» նախատեսվող քարոզչական փորձարկումները, թերևս կերևա միայն վերջնարդյունքում£ (Շարունակելի)