ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


q Ս.թ. հոկտեմբերի 9-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի և ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Աղաբեկյանի հետ: Այսօր Պաշտպանության նախարարությունում կկայանա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների նախարարների հանդիպումը, կստորագրվեն ռազմական համգործակ ցության վերաբերյալ երկկողմ փաստաթղթեր: Նախատեսված է այց` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում պաշտոնական հանդիպում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հետ, ինչպես նաև` այցելություն ՀՀ ազգային պատկերասրահ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թ. Մելեշկանուն գրառում կկատարի հուշամատյանում: Մինչև պատվիրակության մեկնման հանդիսավոր արարողությունը, կկայանա մամլո ասուլիս Հայաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարների մասնակցությամբ: q ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թ. Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմ ների կատարելագործմանը: Քննարկվեցին այլընտրանքային զինվորական ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ: Կողմերը քննարկեցին նաև անհայտ կորածներին և ռազմագերիներին առնչվող հարցեր: Հանդիպման վերջում նախարար Միքայել Հարությունյանը հույս հայտնեց, որ հյուրերի կողմից ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիտարկում ները և դրանց վերաբերյալ հնարավոր առաջարկությունները մեծապես կնպաստեն այդ ուղղությամբ մեր կողմից իրականացվող աշխատանքների ճիշտ ուղղորդմանը: ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ զրուցասեր մարդ է, շուտ է մտերմանում, անմիջական է: Նա պատմում է կոլորիտով և հաճելի զրուցակից է: Փոխգնդապետը զերծ է զգուշավորությունից, նրա խոսքը, բնութագրումները հասցեագրված են և կտրուկ: Նրա կարծիքով` մարդու ամենամեծ առաքինությունը կողքինին սիրելու ունակությունն է, վատթարագույն արատը` ստորաքարշությունը: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ