Հանուն բանականության հաղթանակի


Զգացմունքները վատ խորհրդատուներ են£ Այս ճշմարտությունը բազմիցս հաստատվել է ինչպես առանձին անհատների, այնպես էլ մարդկանց փոքր ու մեծ խմբավորումների կենսափորձով£ Բանականությունը մթագնող հախուռն դրսևորումների կազմալուծող ուժով թշնամանքի է վերափոխվում սերը, փլուզվում են ընտանիքներ, պետություններ£ Այդպես աշխարհի քարտեզից ջնջվեց նրա 1/6 մասը կազմող ԽՍՀՄ¬ը£ Երբ հանդարտվեցին, սակայն, միտումնավոր բորբոքված ծայրահեղ ազգայնական էյֆորիայի հուժկու ալիքները, տարբեր հարթությունների վրա հայտնված նրա բեկորներում տարանջատումից ուժասպառ ծվարած, նույն գորդյան կենսական հանգույցներում խճճված այլազգի հանրություններում լսելի դարձավ բանականության ձայնը£ Տասնամյակներով ստեղծված արժեքները վերջնական փոշիացումից փրկելու ինքնապաշտպանական առաջնային բնազդով կազմակերպվեց նոր պետական դաշինք` ԱՊՀ¬ն, որի հզորության ամրապնդման գիտակցությունը տարեցտարի բարձրանում է` գործնական լծակներ որոնելով ազդեցության ոլորտի ընդլայնման£ Վերստին կարևորվեց մշակութային կամրջի վերաշինումը, որ «անկախական» պայմաններում անհամեմատ դժվարիրգործելի է` երբևէ հաստատված կապերի` խզվելու աստիճան թուլացման, նոր սերունդների միջև խորացված խորթացնող անջրպետի և մի շարք գործոնների բերումով£ Մեզանում վերջերս անցկացված «Ռուսական խոսքի օրերը» միջպետական գործնական քայլ էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը հետխորհրդային սերունդներին պատվաստելու£ Հոկտեմբերի 3-5¬ը տեղի ունեցած «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» համաժողովը այդ ուղղությամբ արված հաջորդ, ավելի խոշոր միջոցառումն է£ ԱՊՀ և Բալթյան 11 երկրներից ժամանած շուրջ 100 մասնակիցներ, առաջնահերթ համարելով միասնական հումանիտար դաշտի զարգացման գործընթացում թարգմանական գրականության դերը, եռօրյա քննարկումների ընթացքում մանրակրկիտ անդրադարձան գեղարվեստական թարգմանության, գրահրատարակչական շուկայի, գրական խոտանի և թարգմանիչ-մասնագետների նոր հերթափոխի հիմնախնդիրներին£ Փոխըմբռնում ապահովող մշակութային երկխոսության ամենալավ միջնորդը կրթող ու դաստիարակող, մարդկային գեղեցիկ նկարագրի ձևավորմանը նպաստող գիրքն է` տարբեր ժողովուրդների պատմական իմաստությունն արտահայտող, ամենքին ուսանելի գրավոր հագեցած խոսքը£ Մշակութային ժառանգության պահպանման այս նախապայմանի դերի ակտիվացումն էր ըստ էության հեռահար նպատակադրվածությունը մտավորականների պետականորեն խրախուսված համահավաքի փորձառու մասնագետների միավորմամբ 11 երկրների, որտեղ չի նսեմացվել գրքի արժեքը£ Եվ երկամյա նախապատրաստական աշխատանք ներից հետո, իրավական 4 հիմնարար համաձայնագրերով կրթամշակութային հեռանկարային կոնկրետ ծրագրերի գործարկման մեխանիզմները արդյունավետ ու կենտրոնացված զարգացնելու միտումով ստեղծվեց ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Սերգեյ Ալեշչյոնոկ, վարչության նախագահ` Միխայիլ Շվիդկոյ)£ Խորհրդանշական է, որ նորաստեղծ հիմնադրամի առաջին նախաձեռնությունը` թարգմանաբար միմյանց հասկանալի ու հետաքրքիր լինելու տարալեզու մտավորականության հավաքական կամքի առաջին հուսադրող համաժողովը կայացավ Հայաստանում` մեր հնավանդ Թարգմանչաց տոնի օրերին նորօրյա հնչեղություն հաղորդելով£ Հաջորդը` ստեղծագործական մտավորականության փոխշփումների նոր ձևերի փնտրտուքին ու համակարգմանը նվիրված նոյեմբերյան համաժողովն է Աստանայում£ Խաղաղ համակեցության միտված կոնկրետ նախագծերը հավատ են ներշնչում, որ ինտելեկտուալ ամուր բազայի հիման վրա ի վերջո կհաղթահարվեն տարերային բուռն կրքերի երկտասնամյա հոգևոր-բարոյական (դրանցից ածանցյալ` սոցիալ-տնտեսական) արվերածությունները£ Գուցե թե հաղթանակի բանականությունը` հնարավոր դարձնելով երբևէ միասին ապրած ու արարած ժողովուրդների խելամիտ գոյատևումը առճակատում ներից բզկտված Երկիր մոլորակի վրա, միևնույն բարեկամական հարկի ներքո£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ