«Այո, հենց սա° է սերը, Մարիա…»


Կիևի Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր դահլիճի ("ՁպՈՑՐ ց ՒՏռպ") բեմը, լինելով ամֆիթատրոնի սկզբունքով կառուցված հանդիսասրահի ամենացածր հարթությունը, ասես ձեռքի ափի մեջ, հստակ ցուցանում էր դերասանուհիների կատարողական կարողությունների սահմանները£ Եվ արտիստուհիների մենաներկայացումների «Մարիա» IV միջազգային փառատոնի` Լեհաստանից, Բրիտանիայից, Բելոռուսից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից ժամանած մասնակիցները, կենտրոնացնելով ողջ ներուժը, հանդես էին գալիս թատերական խաբկանքը խաթարող որևէ վրիպում թույլ չտալու ջանադրությամբ£ Խայտաբղետ էր ծրագիրը£ Նոզոմի Սատոմին «Ո՞վ եմ ես» ներկայացմամբ պատկերավոր մարմնավորում էր մարդ արարածի կավից շինվելու, մարդանալու իր մտորումները մնջախաղով£ Էլժբետա Ռոյեկի «Մենախոսություն»¬ը Մեդեայի հոգեբանական ապրումների զգացողությունները փոխանցում էր խաղալիքներից արձակվող ձայներով, շնչառական հևքով և ժեստերով£ Նվիրված լինելով ուկրաինական բեմի լեգենդ Մարիա Զանկովեցկային` փառատոնը իր բովանդակութ յամբ վերաճեց համազգային սեր վաստակած հռչակավոր արտիստուհիների և մեր օրերում ստեղծագործող կին արվեստագետների մեծարանքի£ Նինա Ռեպետովսկան հավերժացնում էր մեծանուն լեհ արտիստուհի Գաբրիելա Զապոլսկայի, Լարիսա Կադիրովան` մեր Սիրանույշի, Լիդիա Կոնստանտինովնան` Մարիա Ցվետաևայի արվեստի փառքը` վերապրելով անձնական դրաման£ Խայտաբղետ էին հնարքները, որոնցով բեմավորում էին իրենց ստեղծագործական մտահղացումները տարալեզու արտիստուհիները` միայն տեխնիկական հնչյունային էֆեկտներով (ասենք, կոշիկներով), երգով, բանական խոսքով, պլաստիկայով… Տարբեր երկրներից հատուկ հրավիրված թատերական քննադատները, իրարամերժ գնահատականներ տալով ցուցադրված աշխատանքներին, նկատեցին դրանցում առկա նորարարական ջիղը£ Կոմերցիոն նպատակներ չհետապնդող «Մարիա»¬ն մեկտեղել էր առավելապես թատրոնի գործիչներին, ովքեր տևական հախուռն քննարկումներից հետո մասնագիտական համակրանքի հատուկ մրցանակ սահմանեցին հայ արտիստուհի Արմինե ՄԱՑԱԿՅԱՆԻՆ և խորհրդանշական դրամական պարգև` մեծապես ազդվելով հոգեբանական ներքին ապրումով, ճկուն պլաստիկայով, խոսքի խորունկ արտահայտչականությամբ կուռ ու դինամիկ ամբողջացված «Ինձնից մինչև ես» ներկայացման (բեմադրիչ` Ջանիկ Ավետիսյան) արտասովոր խոհազգացական շեշտադրումներից£ Իր բազմաշերտ ներքին պոռթկումի անմիջական թատերական հայելին հանդիսացող այս մենաներկայացումը, ազատագրելով բեմադրական ավելորդություններից, օրգանական ամուր շաղախով միավորելով առանձին տեքստերը` դերասանուհին այսօր հոգևոր-բարոյական աննախադեպ տպավորություն է ներգործում հանդիսատեսի վրա, ինքնաբուխ հուզմունք հասունացնում ու ստիպում տրվել համամարդկային մտորումների£ Զրկված սինխրոն թարգմանությամբ Սամվել Զուլոյանի պոեզիայից արված ծաղկաքաղի բովանդակության անմիջական ընկալման հնարավորությունից` հանդիսատեսը յուրովի էր որսացել «Պապս հուշեր ուներ», «Հուշը կրկին տանում է մեզ կեռմաններով հոգու, գաղթի» բանաստեղծությունների` պարային ծիսական թատերայնացումը£ Այդ դրվագն հասկացվել էր որպես հայ ժողովրդի պայքար հիշողության ծալքերում Հայոց եղեռնից կուտակվածի կորստի դեմ£ «Այո, հենց սա° է սերը, Մարիա»¬ն, Զանկովեցկայի անվան սիրաղոթք կրկնություններով, ձեռք էր բերել ուկրաինական բեմի գիսաստղին անմահացնող ներբողի արժեք£ Այդուհանդերձ օտարալեզու հանդիսատեսը, ակնդետ հետևելով Արմինե Մացակյանի բեմական պատմության ընթացքին, կարողացել էր նկատել սիրո լեյտմոտիվի հստակ զարգացումը սկզբից մինչև կիզակետային ավարտը` «Սերը հավատ է, որն ստեղծելիս արարիչները անհավատ դարձան» բանալիով բացահայտված£ Ինտրիգող վերնագիրը, ծիրանագույնի, կարմիրի, երկնագույնի ու սևի իմաստալից համադրությունը, զգացմունքային վերելքների ու խոհական անդորրի մտածված հերթագայությունը հաղորդել էին Մացակյանի քնարական հերոսուհու կերպարին մարդու անցած երկրային ճանապարհի ընդհանրացված արժեքավորման բացառիկ խորհուրդ. սև տրիկոյով, ասես մերկ, ներկայանալով աշխարհին, զգեստավորվելով, ապա թոթափվելով կրած հանդերձներից` դերասանուհին պարզորոշ մարմնավորել է մարդու ծնունդը, ֆիզիկական-մտավոր ունակություն ների հնարավոր դրսևորումները, սիրո ու տքնանքի տառապանքը և անհեթեթ հեռացումը կյանքից` վաստակած փշե կամ դափնե պսակներով£ Միով բանիվ` հող էիր, հող դարձիր… Հրաշագործ ուժ ունի սիրով արարումը£ Եվ ամենևին պատահական չէ թատրոնի սիրուն անմնացորդ նվիրված վանաձորցի դերասանուհու այս մենաներկայացման եռակի մրցանակվելը միջազգային փառատոներում£ Պատահական չէ, որ Կիևին էլ առանձնահատուկ սիրով հարազատացավ նա£ Մոգական միավորող զորությամբ է օժտված մարդուն մարդացնող բարձրարժեք թատերարվես տը` չպղծված հոգիների անփոխարինելի թարգմանը£ Արմինե Մացակյանի արտիստական հմայքին տրված ջերմ գնահատականները, հանդիսատեսի ափսոսանքը նրա արվեստի կենդանի ներգործության նոր առիթի անորոշության համար մեկ անգամ ևս հավաստեցին, որ ճշմարիտ արվեստը անպայման արժանանում է պատշաճ վերաբերմունքի, հայ պոեզիան ու թատրոնը միջազգային ասպարեզում մրցունակ են, հետաքրքիր£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ