ՀՈՒՄՈՐ
***
- Հարսիկս, հարսանեկան զգեստդ ոնց որ այն չէ,- ասում է սկեսուրը:
- Դարդ մի արա, մամ, հաջորդ անգամ ավելի շքեղը կընտրեմ:
***
Եթե դուք 30-ն անց եք, ու ձեզ ասում են, թե ձեր գնացքն արդեն գնացել է, մի´ հուսահատվեք, որովհետև գնացքից բացի դեռ ինքնաթիռներ ու շքեղ զբոսանավեր կան:
***
Րաբինովիչը գերեզմանատան կողքի խանութն անվանեց «Նոյյան տապան» և որպես վաճառքի պարտադիր պայման` գրեց.
- Յուրաքանչյուր ապրանք վաճառվում է զույգով:
***
Շրջահայաց մարդը հյուրերին երբեք չի ասում.
- Ո˜նց եմ հոգնել ձեզանից, կորե´ք գրողի ծոցը: Նա կասի, դիցուք.
- Ես ընտանեկան լուսանկարների 17 ալբոմ ունեմ. եկեք նայենք սկզբից: