ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ

Երկրի տնտեսական կյանքում ընդգծվող բաժանարար գծերը բազմակի ընկալումներ են ունենում: Եվ վերաբերմունքի հակասականության հիմնական դրդապատճառն այն է, որ մինչև այսօր ընդհանրական ձևակերպմամբ կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարն այնքան խորհրդանշական բնութ է ունեցել, որ հասարակությանը չի հաջողվել անգամ նկատել դրա արդյունքները:

Ներքին ճգնաժամ և փակուղի

Ընդդիմության ամառային միտինգաշարը, հակառակ կանխատեսումներին, ոչ թե քաղաքական ճգնաժամի առկայությանը, այլ դրա բացակայությունն է առայժմ միայն փաստում: Ճգնաժամի բացահայտման հանրահավաքային «գիտափորձերը» հավանաբար համոզիչ և վերջնական արդյունքների հասնելու նպատակն ունեն:

«Մեր առաջին թշնամին մեր ներսում է»

Սա վարչապետ Տիգրան Սարգսյանի հակիրճ պատասխանն էր հակակոռուպցիոն պայքարի հիմնախնդիրներին նվրված հուլիսի 2-ի խորհրդաժողովին մասնակցող լրագրողների այն հարցին, թե «կոռուպցիայի դեմ հայտարարված պատերազմում կոռումպացվածների կողմից ճնշումներ կա՞ն, արդյոք»: Իհա°րկե կան, և չեն կարող չլինել:

Հիմա էլ` մերձղարաբաղյան 7 շրջանները

«Բակլան մերն է, ցանելու ենք` երբ ուզենք, ինչպես ուզենք» Ադրբեջանական մամուլում քննարկումների թեմա է դարձել ՀՀ նախագահի և արտգործնախարարի վերջին հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք ներկայիս` դե-ֆակտո անկախությունից ավելի ցածր կարգավիճակ չի ունենա:

ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔԻՆ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ՂԵԿԱՎԱՐ

Ողջունելով Հանրապետության նախագահի կադրային քաղաքականության դրական միտումները, մեր անկեղծ շնորհավորանքն ենք հղում ազգային և համամարդկային ավանդույթներ ու փորձառություն կրող, պետության կառուցման գործում իր հաստատուն ներդրումն ունեցող մի Մարդու` Հրանուշ Հակոբյանին, ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ£ Լավ Հայ, որի նշանակումը կարելի է համարել բազմակողմանիորեն գնահատված խելամիտ ու հուսադրող քայլ` Համասփյուռքյան Երկրի պահպանման ու զարգացման գործում£ Դատելով տեղական և սփյուռքային արձագանքներից, կարելի է վստահաբար նշել, որ այս նշանակումը նոր ոգևորություն և հույսեր է արթնացրել հայ հանրության, ինչպես նաև սփյուռքի հիմնախնդիրներով զբաղվող անձանց, կառույցների շրջանում£ Դրա պատճառները պարզ են. ի դեմս Հրանուշ Հակոբյանի, տեսնում ենք սփյուռքի հարցերը համակարգող մի ղեկավարի, որն ունի պետականության զգացում և մտածողություն, որը փայլուն գիտի Սփյուռը և դրա բազմաշերտությունը` իր խնդիրներով, որն ունի ազգային մտածողություն, ղեկավարման մեծ փորձ և այս ամենը` հոգու թելադրանքով և գիտական հենքով£ Հավատացած ենք, այս բացառիկ պաշտոնյան իր գիտական, կիրառական ու արժեքային համակարգի ամբողջության արդյունքում կկարողանա Հայաստանն ու Սփյուռքը համախմբել£ Սիրելի Հրանուշ Հրանտի, մաղթում ենք ներուժ, հաջողություն և Աստծո ապավինություն` ապագա նորաստեղծ Սփյուռքի նախարության հիմքերը, սփյուռքահայերի մասնակցությամբ նաև, ճիշտ հենքի վրա դնելու գործում£ Սիրով և Հավատով` «ԱՎԱՆԳԱՐԴ» - Ո՞րն է լինելու Ձեր խնդիրը` Սփյուռքի հետ Հայրենիքի կապերի սերտացման աշխատանքում:

Ամենակոռումպացվածները

«Transparency international» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա` «Կոռուպցիոն ծանրաչափը» զեկուցումը£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, ըստ այդ զեկույցի` Ադրբեջանը հայտնվել է կոռուպցիայի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների ցանկում. նա ստացել է 2,1 միավոր£ Նույն վարկանիշն ունեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը£ Վարկանիշը գնահատվել է 10 բալանոց սանդղակով, և որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիան. Թուրքմենստանը հավաքել է 2,0, իսկ Ռուսաստանը` 2,3 միավոր£ Առավել կոռումպացված են ճանաչվել Մյանմանը, Սոմալին, Իրաքը, Հայիթին և Ուզբեկստանը, ամենաքիչ կոռումպացվածներ` Դանիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Կանադան և Նորվեգիան£ Վարկանիշներն հաշվարկվել են 12 անկախ ինստիտուտների տվյալների հիման վրա£ :

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ուրբաթ օրը Մատենադարանին հարող տարածքում կատարած` արմատական ընդդիմության հերթական հանրահավաքն էապես ոչնչով չէր տարբերվում նախորդներից£ Հարթակում հավաքած լրագրողներն ու ընդդիմադիր գործիչները միմյանց հետ կարծիքներ էին փոխանակում հանրահավաքավորների քանակի շուրջ£ Արմատականների համոզմամբ, մասնակիցների թվի մասին ոստիկանության տվյալներին առնվազն մեկ զրո ավելացնելով` կարելի կլինի ստանալ հանրահավաքին ներկաների ճշգրիտ թիվը£ Հին ու ծանոթ պատմություն է, որ մեր երկրում 90-ականներից սկիզբ առած բոլոր հանրահավաքների անբաժանելի մասն է, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իշխանությունում ու ովքեր` ընդդիմության մեջ£ Եվ մնացյալը` իշխանությունների վարած քաղաքակա նությանը հասցեագրված քննադատությանը, քաղաքական պայքարի արդյունքում ընդդիմության` կասկած չհարուցող հաղթանակի վերաբերյալ վստահությունը, դարձյալ արդեն ծանոթ երգն է. Երեկ ես, այսօր դու` վաղը նա£ Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել£ Նաև աչքի է զարնում մի օրինաչափություն, որը հատուկ է մինչ օրս մեզանում եղած բոլոր հանրահավաքներին` գրեթե առանց բացառության£ Դա օրվա իշխանությունների հանդեպ ատելության ու անհանդուրժողականության սերմանումն է£ Դեռևս 90-ականներին, երբ ՀՀՇ¬ն իշխանություն էր, վերջինիս մասին խոսելիս ընդդիմությունն օգտագործում էր «հանցավոր վարչախումբ» բառակապակցությունը£ Այն ժամանակ իշխանութ յունների հետ հաշվեհարդար տեսնելու, նրանց կախելու կոչերով հանրահավաքներում հանդես եկան դաշնակցական գործիչները£ Նրանցից ոմանք այսօր իշխանության մեջ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում£ Բնական է, որ այդ պարագայում իշխանությունը ադեկվատ պետք է արձագանքեր իրեն վերաբերող նման որակումներին ու ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներին. այդ պարագայում իշխանական աթոռներ չզբաղեցնողների մեջ արթնանում էր ինքնապաշտպանական բնազդը:

«Կարևորում ենք պետության կարգավորիչ դերը»

Հայաստանի առաջադիմական կոմկուսի ղեկավար, ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԸ երևի սակավաթիվ այն քաղաքական գործիչներից է, ում համար գաղափարախոսությունն ու սկզբունքները նախընտրական աճուրդի առարկա չեն£ Պաշտոններ ու խորհրդարանական մանդատ չստանալու դեպքում նա չի ընդվզում, հայացքներ չի վերաձևում£ Հանրային խորհրդի ստեղծման իրողությունը նույնպես նրան անտարբեր թողնել չէր կարող£ Հենց այդ թեմայի առիթով էլ փորձեցինք ճշտել նրա վերաբերմունքը` հրատապ մի քանի հիմնախն դիրների մասին£ ¬ Ստեղծվելիք հանրային խորհուրդը չի՞ դառնա, արդյոք, այն շարքային օղակներից կամ կառույցներից մեկը, որոնք ստեղծվում են հույս ներշնչելու համար ու դրանից ավելին չեն դառնում£ Եթե համոզված եք, որ այն, իրոք, գործելու է (իսկ ժողովուրդը, համենայն դեպս, մեծամասնությունը շատ ուզում է, որ դա ծառայի իր նպատակին), որը պետք է լինի դրա բուն նպատակը, ուղղվածությունը£ ¬ Կարծում եմ, որ Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը վաղուց էր հասունացել£Իմ կարծիքով, այդ խորհուրդը պետք է լինի հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտ£ Հանրության մեջ կուտակվել են բազմաթիվ պրոբլեմներ և° սոցիալական ոլորտի, և° տնտեսության ոլորտի, և° ներքին, թե արտաքին քաղաքականության£ Եվ այս խնդիրների քննարկման համար նման խորհուրդը լավագույն հավաքատեղին է, որտեղ պետք է ընդգրկվեն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով, հանրության մեջ որոշակի վարկանիշ ունեն£ Եվ քանի որ խորհուրդը պետք է լինի Նախագահին կից, ուրեմն վերջինս պետք է ստանա այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային կարծիքը խտացնող տեսակետ, որը կարող է հետագայում դառնալ նրա գործունեության համար ուղեցույց, և անհրաժեշտության դեպքում նաև օրենքի կարգավիճակ ստանալով£ ¬ Ինչպիսի՞ն պետք է լինի Ազգային ժողովը, կամ ի՞նչ խնդիր ուներ լուծելու, որ թերանում է` ոչ բոլոր ուժերի ներկայացվածության պատճառով£ ¬ ԱԺ¬ում, ըստ էության, այսօր ընդդիմություն չկա, սկսենք դրանից, որ այն փոքրիկ ընդդիմությունը, որը կոչվում է «Ժառանգություն», ոչ թե հանրային ներքին կյանքին հուզող խնդիրներին, այլ միջազգային շահեր սպասարկող խումբ է, որը հանրության կողմից, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կստանա իր գնահատականը£ Իսկ մեր սոցիալական պրոբլեմները, այն դժվարությունները, որ այսօր կրում է ժողովուրդը, այսպիսի խնդիրներ ԱԺ¬ում ներկայացնող, ըստ էության, չկա£ ԱԺ¬ն այսօրվա իր պատկերով չի ներկայացնում հանրության ընդհանրական կարծիքը£ Դրա համար շատերն ասում են, որ ԱԺ¬ն պետք է լուծարել, և դա հիմնականում կողմ է ասում արմատական ընդդիմությունը£ Մենք այն կարծիքին ենք, սակայն, որ լուծարումը լավագույն նախադեպ չի դիտվի£ Ցանկացած ընտրությունից հետո ինչ¬որ զանգված դժգոհ է լինելու և ամեն անգամ ինչ-որ զանգվածի համար նոր ընտրություններ անցկացնելը անկայունություն կստեղծի£ Դրա համար ընտրություններին ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն թե° իշխանությունները, թե° ընդդիմությունը և թե° ժողովուրդը` նախապես գիտակցելով, որ այդ ընտրությունը ոչ թե ամիսների, այլ 5 տարվա համար է£ Սա էլ հենց մեզանում քաղաքացիական հասարակության չկայացածության հետևանք է` ժողովուրդն ընտրություն է կատարում պահի ազդեցության տակ£ Կարծում ենք, որ պետք է կարևորվեն քաղաքական լուսավորչությունը, գաղափարախոսական տևական աշխատանքները£ Այլապես ինչ է ստացվում. շատ ընտրողներ ոչ թե համոզմունքով կամ նախասիրություններով են ձայն տվել Նախագահի այս կամ այն թեկնածուին, այլ` սոսկ ընդդեմ նրա հավառակորդի£ Այսինքն, ոչ թե ընտրություն են կատարել, այլ ընդդեմ քայլ£ Նման վերաբերմունքը միշտ հանգեցնում է բևեռացման և չեն ձևավորվում գաղափարական համոզմունքներով քաղաքական կայուն ու կայացած խավեր£ ¬ Նախընտրական օրերին մենք անդրադարձանք 3¬րդ ուժի անհրաժեշտությանը£ Դուք այսօ՞ր էլ տեսնում եք դրա անհրաժեշտությունը£ ¬ Այդ ուժի անհրաժեշտությունը միշտ կա£ Վերջին հաշվով ա°յդ ուժը պետք է լինի ժողովրդին հուզող սոցիալական, բարոյահոգեբանական լարումները մեղմելու հարցեր բարձրացնողը£ Այդպիսին, ցավոք, մեզանում չկա£ Ընդդիմության խնդիրը, գործող իշխանություններին քննդատելով, սեփական վարկանիշը բարձրացնելն է և իշխանություն նվաճելը£ Իսկ մեր արմատական ընդդիմությունն այսօր միայն մեկ խնդիր ունի` իշխանափոխության, կազմաքանդման£ Իշխանական կուսակցության համար, բնականաբար, առաջնահերթ է իշխանությունը վարելու և այն պահելու խնդիրը£ Ի տարբերություն քաղաքական գործիչների, պետական գործիչները չեն կարող ամեն ինչ խոստանալ` այսրոպեական համակրանք շահելու համար. նրանց ցանկացած խոստում պետության հնարավորությունների շրջանակում է և պետք է իրականացվի. ցանկացած չիրականացում կամ նույնիսկ հապաղում` տեսանելի է£ Հասարակությունն այսօր տեսնում է իշխանությունների որոշակի դրական քայլերը, բայց սպասում է նրանց խոստումների լիակատար իրագործմանը£ Իսկ երրորդ ուժը, ըստ իս, պետք է լինի զուտ գաղափարական հիմքի վրա, ներկայացնի ժողովրդի պահանջները, նրանց հուզող հիմնահարցերը` սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում, արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ, աշխատատեղերի ստեղծում, արդյունաբերության վերականգ նում, նվազագույն զամբյուղի իրատեսական ապահովում և այլն£ ¬ Այսինքն` երկու ուժերի միջև հավասարակշռող ուժ պետք է լինի այդ երրորդը£ Հանրային խորհուրդը , կարծես, ստանձնում է նման գործառույթ կամ պատասխանատվություն£ ¬ Չեմ կարծում, թե հանրային խորհուրդն այդպիսի մեծ խնդիր կարող է ստանձնել£ Այն ընդամենը խորհրդակցական մարմին է լինելու£ Արդյո՞ք նրա առաջարկները կարող են համատեղվել ՀՀ նախագահի քաղաքական կամ տնտեսական քաղաքականության պատկերացումների ու ծրագրերի հետ£ Եթե Նախագահը, դիցուք, որդեգրել է ազատական, շուկայական տնտեսական քաղաքականություն, և նրան առաջարկվում է պետականորեն կառավարելի, կարգավորիչ գործառույթներ£ Դա չի բխում Նախագահի ո°չ քաղաքական կուսակցության հիմնադրույթներից, ոչ էլ նրա հրապարակած հայտարարություններից£ Մենք, օրինակ, կարևորում ենք պետության կարգավորիչ դերը, ու եվրոպական շատ երկրներում կիրառվում է այդ պրակտիկան£ ¬ Որպես Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ, Դուք նաև մեր տնտեսության զարգացմանը նպաստելու խնդիր ունեք£ Չե՞ք կարծում, որ նպաստավոր չէ պետականի և մասնավորի առողջ մրցակցության բացակայությունը£ Սեփականաշնորհմանը, ազատականացմանն ընդհանրապես դեմ չենք, իհարկե, սակայն իր արտադրությամբ պետությունը նաև գները զսպող կարող է լինել£ ¬ Բնականաբար£ Մեր պետության տնօրինության տակ այսօր ազգային ունեցվածքի շուրջ 10 %¬ն է£ Դիպուկ ու տեղին է Ձեր հարցը£ Մինչդեռ զարգացած երկրներում պետության մասնաբաժինը 30-60 % է£ Հայաստանը որդեգրել է տնտեսական այնպիսի քաղաքականություն, որ պետությունն իրեն վերապահում է գիշերային պահակի կարգավիճակ, և շուկայի անտեսանելի ձեռքը պետք է կարգավորի տնտեսությունը£ Ադամ Սմիթի ժամանակներից եկող այս թեզերից տասնամյակներ են անցել. այդ պատկերացումներով այսօր չի կարելի տնտեսություն կառուցել£ Ես կարծում եմ, որ հանրային խորհրդում քննարկվելիք օրախնդիր հարցերից մեկն էլ սա պետք է լինի` արդյունաբերության քաղաքականությունը. Հայաստանում արդյունաբերության ո՞ր ճյուղերը պետք է զարգանան, և գերշահութաբեր ճյուղերի կառավարումը, գոնե մասնակիորեն, պետք է կառավարի պետությունը£ Միայն հարկերի հավաքագրմամբ պատկառելի բյուջե ձևավորել հնարավոր չէ£ Համեմատենք թեկուզ անցյալ տարվա մեր առևտրային հաշվեկշռի ցուցանիշները` 3,2 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման դիմաց արտահանել ենք 1,2 միլիարդի չափով£ Եթե բնակչությանը դրսից ուղարկվող օգնությունը չլինի, ապա առևտրային բացասական հաշվեկշիռը հնարավոր չի լինի ծածկել£ Մինչդեռ պետք է մտահոգվել, որպեսզի ներմուծող ու սպառող երկրից Հայաստանը վերածվի արտադրող¬արտահանողի£ Կամ, պաշտոնական տվյալներով մենք ունենք 83 հազար (7,1 %) գործազուրկ, բայց համոզված եմ, որ այդ թիվն ավելի մեծ կլինի, որովհետև ոչ բոլորն են գրանցվում£ Աշխատատեղեր ապահովելը պետության պարտականությունը չէ՞£ Կարծում եմ` Հանրային խորհրդում ընդգրկուն քննարկումների թեմաներ կդառնան նմանատիպ խնդիրները£ ¬ Նախ շուկայական գնաճը զսպելու ուղղությամբ պետք է մտածել£ Մեքսիկայում, օրինակ, վերջերս գործարարները պարտավորվեցին շուրջ 150 անուն սննդամթերքի գներ չբարձրաց նել£ Կարծում եմ` սա սոսկ բարի կամքի դրսևորում չէր. պետության հորդորը կամ պահանջն էր նրանց մղել այդ քայլին£ ¬ Հայաստանում այսօր գնաճը կազմել է 9 %¬ից ավելի, և այդ մասին հայտարարեց վարչապետը£ Մեղավորը Համաշխարհային բանկն է` ամեն տարի գնաճի մասին իր կանխատեսումներով£ Ամեն երկիր ակամա գնաճ է նախատեսում, և շատերը գնաճը տնտեսության զարգացման խթան են համարում£ Այդպես չէ°£ Ճիշտ հակառակը, դա բացասաբար անդրադառնում է մարդկանց սոցիալական վիճակի վրա£ Գերմանիայի կանցլերներից Լյուդվիգ Էրհարդը տգիտություն էր համարում գնաճը զարգացման նախապայման համարելը£ Նա առաջարկում էր կայուն պահել բնական մենաշնորհների գներն ու բանկային տոկոսադրույքները և վստահեցնում էր, որ կկանխվի գնաճը£ Ընդունելով հանդերձ ազատականացումը` ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, պետության կարգավորիչ դերն այսօր հանրային պահանջ է£ Նաև արտաքին առևտրի նկատմամբ պետք է որոշակի պետական վերահսկողություն սահմանվի և որոշ ապրանքներ հենց պետությունը ներկրի£ Դիցուք, խոսվում է, որ Հայաստան ներկրված հազարավոր տոննաներ բենզինը «չի երևում»£ Եթե բենզինն այդքան շահութաբեր է, ինչո՞ւ դրա գոնե 15¬20 %¬ի ներկրողը պետությունը չլինի. այդ կերպ և° շուկայի գները կկայունացնի, և° բյուջեին կօգնի£ Նույնը` շաքարավազի և այլ պարգաներում£ Իտալիայում սիգարետի առևտուրը պետական մենաշնորհ է. ով ուզում է` թող արտադրի, բայց վաճառում է միայն պետությունը£ Իսկ մենք ամեն ինչ թողնում ենք օլիգարխների քմահաճույքին£ :

Վստահության նախադուռ

Հայաստանի անկախացումից առայսօր գրեթե կորել է բնակչության վստահությունը պետական կառույցների հանդեպ: Հետևաբար, այդորակ է տրամադրվածությունը նաև ԱԺ-ում ձևավորվող հանձնաժողովների նկատմամբ:

Սխալների տրագեդիա

Չգիտենք, թե հանձնաժողովը ինչպիսի վերջնական եզրակացություն կկազմի, բայց հասարակությունում մարտի 1-ից հետո շրջանառվում է այն տեսակետը, որ այդ դեպքերը երկու կողմերի գործած սխալների արդյունքն են:

Տեղեկություններ Լիբանանում առեւանգված դիվանագետների վարաբերյալ

1982թ. հուլիսի 5-ին (համապատասխանաբար արեգակնային տոմարով 1361թ. թիրի 14-ին) սիոնիստական վարչախմբի բանակի ստորաբաժանումների կողմից Լիբանանում կատարված ոտնձգության եւ Բեյրութի զավթման ընթացքում , չորս Իրանի քաղաքացիներ` Սեյեդ Մոհսեն Մուսավին (Բեյրութում ԻԻՀ դեսպանության առաջին խորհրդական, գործերի ժամանակավոր հավատարմատար), Ահմադ Մոթեվասելյանը (դեսպանության ռազմական կցորդ), Թաղի Ռասթեգար Մողադամը(դեսպանության վարորդ, տեխնիկական հարցերով խորհրդական), Քազեմ Ախավանը(լրագրող եւ «Ջոմհուրի Էսլամի» գործակալության լուսանկարիչ) Տրիպոլի - Բեյրութ ճանապարհով դիվանագիտական պետհամարանիշ կրող Մերսեդես Բենց ավտոմեքենայով, որին ուղեկցում էին Լիբանանի անվտանգության ծառայության երկու ավտոմեքենա, Սիրիայից դեպի արեւմտյան Բեյրությում գտնվող դեսպանություն վերադարձի ճանապարհին , Բեյրութից դեպի հյուսիս 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոռբառե անցակետում ( ՄադՖուն տարածաշրջան) կանգնեցվել, ձերբակալվել են սիոնիստական վարչախմբի բանակի կողմից վերահսկվող Լիբանանի «Ալղովաթ Ալբանանիե» ուժեր անվանումը կրող քրիստոնյա կամավորականների կողմից եւ տեղափոխվել անհայտ ուղղությամբ£ Ըստ շրջանառվող որոշ լուրերի եւ տեղեկատվության, նրանց տեղափոխել են գրավյալ Պաղեստին եւ այժմ սիոնիստական վարչակարգի կողմից գերության մեջ են գտնվում£ Իրանական պատվիրակության հետ գտնվող Լիբանանի ոստիկանությունը, կարճ ժամանակ անց ազատ է արձակվել եւ վերոնշյալ չորս իրանցու առևանգման լուրը փոխանցվել է համապատասխան պաշտոնյաներին£ Դիվանագիտական պետհամարանիշ կրող իրանցի դիվանագետների ավտոմեքենան նրանց առեւանգելուց մեկ օր հետո հայտնաբերվել է Տրիապոլի թաղամասերից մեկում£ Այդ ընթացքում, հակառակ ԻԻՀ ԱԳՆ-ի եւ համապատասխան մարմինների կողմից կատարվող ջանքերի , ոչ ոք չստանձնեց այս ոչ իրավական գործողությունների պատասխանատվությունը, որոնք հակասում են միջազգային նորմերին ու դիվանագիտական չափանիշներին, դիվանագետների անձեռնմխելիության մասին կոնվենցիաներին, այն դեպքում, երբ խնդրո առարկա տարածաշր ջանը, Լիբանանը գրավելու ընթացքում, եղել է սիոնիստական վարչակարգի վարձկանների եւ գործընկերների վերահսկողության տակ£ Այս համատեքստում, Լիբանանի Ֆալանժ կամավորական ների այն ժամանակվա հրամանատար, Իլի Հաղիբեն (Իսրայելի գործընկեր), որը սպանվեց 2002թ., հայտնել էր, որ այն տարածաշրջանի պատասխանատուն, որտեղ առեւանգվել են դիվանագետ ները, եղել է Սամիր Ջաջան£ Սամիր Ջաջան էլ իր հերթին փոխադարաձաբար Հաղիբեին է ճանաչել սույն գործի պատասխանատուն եւ հավելել, որ չորս իրանցի գերիները սպանվել են Հաղիբեի հրամանով£ 1998թ. Իսրայելում բանտարկված օտարերկրյա բանտարկյալների պաշտպանության միության նախագահ պարոն Ահմադ Հաբիբոլահը, որը այցելել էր սիոնիստական վարչակարգի բանտեր, Նիկոզիայում իր հարցազրույցներից մեկում հայտնեց, որ նա Իսրայելի բանտերից մեկում նկատել է մի քանի Իրանի քաղաքացի, եւ ենթադրում է, որ նրանք եղել են չորս հոգի£ Չնայած Իսրայելի վարչակարգը համարում է, որ Լիբանանը պետք է դիվանագետների պաշտպանության պատասխանատվությունը իր վրա վերցնի եւ Լիբանանի կառավարությանը համարում է այս խնդրի պատասխանատուն, սակայն գոյություն ունեցող փաստերը վկայում են, որ չորս իրանցի դիվանագետները, որոնք առեւանգվել են Լիբանանում, գտնվում են սիոնիստական վարչակարգի գերության մեջ եւ բանտարկված են սույն վարչակարգի բանտերում, սակայն Իսրայելը, խուսափելով այս առեւանգման անմիջական պատասխանատվությունից, փորձում է ժխտել իր իսկ անվիճելի կապը այս հանցանքի հետ£ Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից մեր երկրի դիվանագետների առեւանգման մասին, անցած տարիների ընթացքում տեղեկացրել են ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Եւրոմիության մարդու իրավունքների կոմիտեի, տարբեր երկրների ազգային ժողովների, բազմաթիվ պետական եւ ոչ պետական կազմակերպությունների պատասխանատուներին եւ նշվել, դիվանագետների անվտանգության ապահովման եւ նրանց նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգության կանխման եւ մեր երկրի դիվանագետների ճակատագրի որոշման մասին միջազգային հանրության պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ£ Բացի այն, որ միջազգային հանրությունը հետամուտ է լինում այս խնդրին , փորձ արվեց, որպեսզի Լիբանանի իշխանությունների, խմբերի, կուսակցությունների եւ տեղյակ մարդկանց միջոցով հետամուտ լինել սույն խնդրին£ Ամեն դեպքում այս առեւանգման պատասխանատվությունը, որը համարվում է օրենքի եւ միջազգային նորմերի բացահայտ խախտում, Իսրայելի վարչակարգի ուսերին է եւ այն պետք է պատասխանատվություն կրի Լիբանանի գրավման ժամանակ իր կատարած քայլերի համար£ Ըստ կատարված ուսումնասիրությունների, մինչ այսօր դիվանագետների նահատակության մասին ոչ մի փաստաթուղթ ձեռք չի բերվել եւ բոլոր փաստերը վկայում են նրանց կենդանի լինելու եւ նրանց գրավյալ Պաղեստին տեղափոխելու մասին£ Ենթադրվում է, որ առեւանգված դիվանագետները անցած տարիների ընթացքում կրել են բազմաթիվ դժվարություններ ու տանջաքներ եւ դիվանագետների ընտանիքների մտահոգությունը նրանց վիճակի մասին շատ ծանր է ու անտանելի£ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսրայելի վարչակարգին համարում է այս միջադեպի գլխավոր պատասխանատուն եւ պահանջում, որ Լիբանանի կառավարությունն ու միջազգային հանրությունը լուրջ ուշադրություն դարձնեն նրանց վիճակի բացահայտման ուղղությամբ£ Իսկ համաշխարհային հանրությունից սպասվում է, որպեսզի լուրջ դեր ստանձնելով, ճնշում գործադրեն սիոնիստական վարչակարգի վրա, սույն խնդրի քաղաքական եւ մարդկային կողմերը բացահայտելու համար£ 1982թ. Լիբանանում առեւանգված իրանցի դիվանագետների մասին տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը Ամերիկայի ամենաարյունալի ամիսը Չնայած աֆղան մոջահեդների հետ պատերազմում ունեցած կորուստներին, Ջորջ Բուշը որոշում է ընդունել` տարեվերջին լրացուցիչ զորամիավորումներ ուղարկել Աֆղանստան£ Նրա խոսքերով` ¬ Հունիսը շատ թեժ եղավ£ Իսկապես, ամերիկյան զինվորների համար այս ամռան առաջին ամիսն ամենաարյունալին եղավ` բախումների սկզբից ի վեր£¬ Աֆղանական պատերազմում հրեշավոր կորուստների պատճառներից մեկն այն է, որ մեր զինվորները խփվում են վտանգավոր հակառակորդի կողմից£ Այն հակառակորդի, որը չի հանդուրժում մեր զինվորների ներկայությունն իր երկրում£ Այն հակառակորդի, որը պատրաստ է սպանել, որովհետև ամերիկացիները չեն հավատում, թե ահաբեկիչների համար դրախտ կա£ Բնականաբար, դիմադրությունն անխուսափելի է,¬ ասել է Բուշը լրագրողներին£ Ըստ Associated Press¬ի հաղորդագրությունների` հունիսին Աֆղանստանում զոհվել է ԱՄՆ 48 քաղաքացի. կոալիցիոն ուժերը կորցրել են 46 մարդ£ Մեկ ամսում գրանցված այս երկու ցուցանիշներն էլ ամենաբարձրն են` 2001 թ. հոկտեմբերից սկսած£ Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչները գտնում են, որ Իրաքում իրավիճակը կայունանալու դեպքում միայն Ամերիկան հնարավորություն կունենա մինչև տարեվերջ այնտեղից լրացուցիչ զորամիավորումներ տեղափոխել Աֆղանստան£ Ներկայումս Աֆղանստանի տարածքում տեղաբաշխված է շուրջ 32 հազար ամերիկացի զինվոր` ներառյալ 14 հազար նատօյականները և 18 հազար ռազմական պատրաստվածություն ունեցող մարտիկները£ :

Պաշտոնական

n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիե րիսին` վերջինիս` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Փոխվստահությունը` հաջողության գրավական

Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ ՂՈՒԲԱԹՅԱՆԸ պարզ, անմիջական մարդ է, հանդարտ է ու հավասարակշիռ: Կյանքը նրան սովորեցրել է մենակ հաղթահարել բոլոր խոչընդոտները, չվախենալ դժվարություններից ու հավատալ ամենահամարձակ երազանքների իրագործմանը£ Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ ՂՈՒԲԱԹՅԱՆԸ պարզ, անմիջական մարդ է, հանդարտ է ու հավասարակշիռ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գո

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների ու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Երևանի թիվ 158 դպրոցի զինղեկ, մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի ուսումնական հաստատությունների ավագ զինղեկ, գնդապետ Դանիել Արմենակի Թադևոսյանն արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը:

Գարշահոտ կաթիլներ տեսլացավերին

Երկնասլաց բանաստեղծությունը պետք է, որ չլուսարձակեր գետնաքարշ կեցության թանձրաձանձրույթից սևակնած այս նեղլիկ հետնախորշում£ Այս համոզմունքդ անխախտ է, երբ ՀԹԳՄ նորաբաց թատրոնի փոքրիկ սրահում, Վասիլի Սիգարևի «Ֆանտոմային ցավեր» (բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյան) ներկայացման կամերային տիրույթում ներգրավվելով, ակամա ներկա ես գտնվում գործածությունից դուրս եկած վագոնում կենտրոնացած տրամվայի դեպոյում հերթապահող երկու անծանոթ տղամարդկանց հանդիպմանը£ Հավելյալ վաստակի հանապազօրյա անհրաժեշտությամբ գիշերային պահակություն ստանձնած ճարտարապետականում ուսանող նորեկը, գուցե տղամարդկային արժանապատվության թելադրանքով, ստիպված կուլ է տալիս անմաքուր ապակե տարայով հնաբնակի մատուցած պղտոր թրմօղին£ Վերջինս, պարզվում է, ուրիշ հետաքրքրություն չունի բացի իրեն գերագույն բավականություն պարգևող այդ ըմպելիքի համար հարկավոր դրամը հայթայթելուց£ Չնչին աշխատավարձին կցմցում է վագոններից թռցրած պղնձալարերի հասույթը և երջանկանում հարևան պառավից «նոր ներարկման» հնարավորություն ունենալով£ Որոշակի լիցքավո րումից զվարթացած` ըստ իրեն, զվարճալի պատմություններ է անում նորեկին դեպոյի կյանքից£ Լպիրշության աստիճան անկեղծանում£ Անսովոր խմիչքի ներգործությամբ` նորեկը, կարծես, հարմարվում է դեպոյի գարշաբույր միջավայրին£ Արյան եռքը խաղաղեցնող էգի ցանկություն հայտնում£ Եվ, միանգամայն անսպասելի, մեռնող կյանքի ընդհանրական-խորհրդանշական արժեքավորում ստացող հոգեսպան այս վագոն-իրականության արգահատելիության չափ պրոզայիկ մթնոլորտում թարթում է եթերային լույսը£ Ավա¯ղ, կույր տրամվայներին պատահաբար (գուցեև` ոչ) զոհ դարձած դստեր ու ամուսնու կորստյան ցավից խենթացած մանկամարդ կնոջ ուրվականային հայտնությամբ£ Դեպոյի հնաբնակի կողմից, բանաստեղծ ամուսնու աներևույթ տեսիլքին զուգակցված, մանրակրկիտ անամոթությամբ ծաղրուծանակվելուց հետո£ Սիրելիներին պատուհասած մահացու նույն փորձությանը, ճակատագրի հեգնանքով, ենթարկվելուց անմիջապես առաջ£ Միջանկյալ միակ մխիթարությունը կարող էր լինել նորեկի հախուռն ընդվզումը դեպոյի անասնաբարո տղամարդկանց հավաքականության դեմ£ Բայց մթագնած ուղեղն այլևս անզոր էր որպես փրկօղակ այն ընկալել£ Եվ մեռնող քաղաքի կարծրամաղձ երկնակամարում, որպես չհասկացված մի գողտրիկ բանաստեղծության էլեգիական վերջաբան, բոցավառվում է սիրելիներին միացած դեպի անէություն ընթացող կնոջ ընտենական դիմանկարը£ Տեսանելի` նույնիսկ ամենաապականված բնակիչներին, որոնց հոգիներում, այնուամենայնիվ, գուցե պատահաբար, մնացել է մանանեխի հատիկի չափ մաքուր մի անկյուն… Սյուրռեալիստական էլեգիա «Չեռնուխայի» և «նոր դրամայի» յուրօրինակ համաձուլվածքով, արդի թատերգության մոդեռն մղումներով գրված այս մեկ գործողությամբ պիեսի հայերեն տարբերակն այս ողբերգական ներազդու բեմավորումը չէր ստանա, եթե «Ֆանտոմային ցավեր» ներկայացման ստեղծագործական երիտասարդ կազմը անմնացորդ նվիրումով չնպաստեր բեմադրական մտահղացումների հոգեբանորեն հիմնավորված ու կենսականորեն արդարացված իրագործմանը£ Սկսած Հովհաննես Թեքգյոզյանից, ում գեղարվեստական թարգմանությամբ կոնկրետ գրական հիմնավորում է գտնվել բեմադրիչի` համամարդկայնացման նպատակամղվածության համար£ Պիեսի գլխավոր ասելիքի մարմնավորումը թոթափվել է զուտ ռուսական ինչ¬ինչ բնորոշիչներից£ Անվանազրկված հերոսների մարդկային ընդհանրական նկարագրերի կենդանացումը անհամեմատ հեշտացնելով` դերակատարներին հնարավորություն է ընձեռել իրենց խաղացած կերպարներին նույնանալու, ներքին զգացողություններով հարստացնելու£ Խոցելի է միայն հնաբնակի լեքսիկոնը£ Թեմատիկ ոգեշնչվածությամբ ծնվել է սյուրռեալիստական զարմանալիորեն տարողունակ «Աշունը` սառնասիրտ, մարդասպանի նման» բանաստեղծությունը£ Լեյտմոտիվային-ռեֆրենային տեղին կիրառությամբ ծառայել է երեք հերոսների ներաշխարհները ավելի խորը բացահայտելուն, զգացական ազդեցությունը ուժգնացնելուն£ Բեմական տարածքի հնարամիտ ընդարձակակումն ու լակոնիկ ձևավորումը (նկարիչ` Հայկ Գևորգյան), հոգեբանական անցումները շեշտադրող երաժշտական միջարկումները, հանգուցյալ «Հոմերոսի» մարդկային նկարագրի ուրվագծմամբ կնոջ հոգեվիճակի ողբերգականության լուսաստվերային նրբամիտ լուծումները միասնաբար նպաստում են դժոխային քավարանում ասես ակամա մեկտեղվածներին անձնավորող դերակատարումները£ «Վերջին լապտերն էր փախչում» Սոցիալականի կրունկի տակ ճզմելով կյանքի հատակում վերջնականապես դիմազրկված հոծ զանգվածների ամենաբնութագրական հատկանիշների կրողն է Վահագն Գալստյանի «հնաբնակը»£ Նրա աշխույժ ներկայությունը առաջին իսկ տեսարանից իր վրա է կենտրոնացնում հանդիսատեսի ուշադրությունը£ Ինքնամոռաց տրվելով թրմօղու պաշտամունքով պայմանավորված չորեքթաթ հաճույքների փնտրտուքով երկրային օրերը մաշող այս գռեհկազվարթ տիպի կոլորիտային մեկնաբանությանը` գերակտիվ բեմական վարքագծով մշտապես աչքի ընկնող դերասանը, հանձնվելով ինքնահատուկ գերախաղի տարերքին, տեղ¬տեղ «սայթաքում» է ներկայացման նախանշված ընթացքից£ Այդուհանդերձ, «Հոմերոսից» «ժառանգած» ակնոցը կրելու բարեպատեհությամբ նրա խենթացած կնոջ հատուկ վերաբերմունքին արժանանալու ցավագին պատմությամբ մի պահ հավաստում է հետնախորշի ճահճուտում է օրավուր ավելի խորը սուզվող իր հերոսի հոգում մարդկային վսեմ հատկանիշների փշրանքների գթաշարժ գոյության մասին£ Հաստատված անասնակենցաղում բացառվելով` դրանք հետին պլան են մղվել, բայց, փառք Աստծո, իսպառ չեն կորսվել£ Ներկայացման ասելիքի շրջանակներն ընդլայնվում, կատարսիսի մղող քնարական շունչ ու համամարդկային շեշտադրումներ են ստանում առավելապես Արտաշես Մխիթարյան-Լուսինե Կոստանյան զուգախաղով£ Զուսպ ու հավասարակշռված խաղաոճով է կարևորում Մխիթարյանը իր հերոսին վերագրված մարդասիրական առաքելությունը ֆիզիկական կործանման անդունդի եզրին կանգնած «Հոմերոսի» կնոջ, առհասարակ մեռնող քաղաքի խորհրդանիշ դեպոյի կյանքում£ Խորթ միջավայրին հարմարվելու պատրաստակամությունից հրաժարվում դժբախտ կնոջ հետ հանդիպման ծանր փորձությամբ£ Իրավիճակի ողբերգականությամբ, տեսիլացավերով աստիճանաբար կրակվելով` խանդաղատանքով է լցվում կյանքի հարվածներից անգիտակից գոյատևման դատապարտված, դեպոյականների իգածարավը հագեցնող խամաճիկի վերածված անօգնական էակի հանդեպ£ Ըմբոստանում, ջանում պաշտպանել կանացի մարդկային արժանապատվությունը£ Ուշ է£ Լուսինե Կոստանյանի հերոսուհին, վաղաժամ խաթարված ընտանեկան երջանկության վերհուշի բնազդային առաջնորդությամբ «գարշահոտ կաթիլների ցավից շնչահեղձ» քաղաքում դեգերելով, այլևս չի գտնի կենսափթիթ վերընձյուղման ապրեցնող խթաններ£ Նորեկի ուշահաս կարեկցանքը կյանքի մայրամուտին ծնված սառը քամի է ընդամենը` անցյալին բացիկներ առաքող, քանզի անզոր է սթափեցնելու տեսլացավերից բզկտված միտքը, ազատագրելու անբուժելի հոգեգարության կապանքներից£ «Վերջին աղոթքի շշունջ` մեռնող ամռան դեմքին»£ Դերացանկում ունենալով նույն հիվանդության զոհը դարձած երկու հաջողված կերպավորում (Սառա Քեյնի «Հոգեգարություն 4.48» և Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների սեքսուալ նևրոզները» ներկայացումներում¬բեմադրիչ` Սուրեն Շահվելդյան)` շնորհաշատ դերասանուհին, խուսափելով կրկնվելուց, ունեցած փորձի համոզչականությամբ կարողանում է առանձնացնել, անհատականացնել նրանց բախտակից նոր հերոսուհուն£ Դինամիկ հոգեբանական անցումներով, կենսական ոգեսպան հանգամանքների-կոնկրետացմամբ, ներքին զգացողություններին համարժեք վարքագծի փոփոխականությամբ ոչ թե խաղում, այլ վերապրում է «Հոմերոսի» կնոջը բաժին ընկած դաժան կյանքի պատմությունը£ Մերթ թռվռան աղջնակ է, մերթ ամուսնուն խնամող ու գայթակղող սիրատենչ կին, մերթ կորցրած զավակի կարոտից տոչորվող մայր£ Սիրած տղամարդու հետ միասին լիարժեք երջանկանալու հույսը չի լքում այս հմայիչ էակին, ինչն անամոթաբար չարաշահվում է անասնացած դեպոյականների կողմից£ Դերասանուհու խոսքի հուզական և իմաստային շեշտադրումների փոխներթափանցված ներդաշնակության լավագույն դրսևորումը «Հոմերոսի» բանաստեղծության խորունկ, բառաքանդակ վերապրումն է£ Երբ, մանկասայլակի մեջ ընտանեկան երբեմնի հովվերգության ատրիբուտները տեղավորելով, գնում է իր անխուսափելի կործանմանն ընդառաջ, կսկծալի հուզմունքից սեղմվում է սիրտդ տրամվայի գծերի վրա մորթված ընտանեկան երջանկության ցավից£ Եվ, վայրենի ծեծկռտուքից սթափված տղամարդկանց կողքին մտովի ծնկած, սփոփանք ես փնտրում` գերբնական լույսով տիեզերական խավարում ուրվագծված տեսլապատկերում նրա ընտանեկան երջանկությունը նորոգված տեսնելով£ Առավոտյան այն կտարալուծվի մեռնող քաղաքի վրա տեղացող արցունքների մեջ` գուցե մասամբ չեզոքացնելով դրանց գարշահոտը£ :

Խնկարկում Սիրո զոհասեղանին

Ազգային օպերային թատրոնում, ի նշանավորումն իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ծննդյան 150-ամյակի, ներկայացվում է «Մադամ Բաթերֆլայ» օպերան£ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ համատեղ իրականացված նոր բեմադրությունը, ենթադրվում է, նոր փայլ պիտի հաղորդեր սքանչելի երաժշտադրամատուրգիական ստեղծագործության կենդանացմանը£ 2000¬ից Էդուարդ Թոփչյանի գեղարվեստական ղեկավարությամբ հանդես եկող ՀՊՖ նվագախումբը, Հայաստանի ու արտերկրի լավագույն երգիչների ուժերով, տպավորիչ արտահայտչականությամբ ներկայացրել է մի շարք օպերաների («Աիդա», «Սևիլյան սափրիչ», «Թիկնոցը», «Պայացներ»…) համերգային բեմականացումներ£ Այդ թվում և` նույն «Մադամ Բաթերֆլայ»¬ի£ Նոր ներկայացման մեջ ընդգրկված երգիչներից շատերի դերերգերին ու համերգային ելույթներին ծանոթ լինելով` վստահանում ես, որ նրանց կատարողական ներուժի մեկտեղմամբ վերահաստատված ես տեսնելու գունագեղ ներդաշնակությամբ, անգերազանցելի հարուստ մեղեդայնությամբ առանձնահատուկ իտալական երաժշտարվեստի բարձրագույն համարումը£ Պուչինիի «Գրավել, հուզել և ցնցել հանդիսատեսին» դավանանքի որդեգրումը հավատընծա է դարձնում փայփայածդ հույսը£ Էդ. Թոփչյանի դիրիժորական հմուտ առաջնորդությամբ ՀՊՖ նվագախումբը հնչեցնում է առաջին ակորդները£ Բեմում երևում են ամերիկյան նավատորմի սպա Պինկերտոնը (Հովհաննես Այվազյան), խնամախոս Գորոն (Պերճ Քարազյան)£ Պուչինիի տիպտիխի ստուդիական բեմադրության ներկայացման վառ տպավորությամբ` ուշադրությունս կենտրոնանում է ձայնային հրաշալի բնատուր օժտվածությամբ աչքի ընկնող կոնսերվատորիայի II կուրսի ուսանող Հովհաննես Այվազյանի դերակատարման վրա. երազում էի նրան մեծ բեմում տեսնել… Գործողության մեջ է մտնում Դավիթ Բաբայանցի Շարփլեսը` Նագասակիում Ամերիկայի հյուպատոսը£ Մինչ ավանսցենում քննարկվում է Պինկերտոնի և 15-ամյա Բաթերֆլայի ամուսնության հարցը, մանրակրկիտ զննում եմ բեմի ձևավորումը£ Ի սկզբանե մերժելով խորքի պաստառին անընդմեջ ցուցադրվող տեսաժապավենի անհրաժեշտությունը թատերական կենդանի ներկայացումներում` փորձում եմ կոնկրետ այս դեպքում, գոնե ինքս ինձ համար, պարզել դրա կիրառության նշանակությունը£ «Compart» իմպրովիզացիոն ուղղության հետևորդ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանը, կարծում եմ, առավելապես բնապատկերային վառվռուն կադրերի շարունակականությամբ մտածել է հարստացնել իր իսկ մտահղացած բեմական միջավայրը£ Ընդլայնել տարածքն ու կենսական, նաև` խորհրդանշական աշխուժության պատրանքի մշտառկայությամբ հավելյալ գրավչություն հաղորդել ընդհանուր ներկայացմանը£ Ըստ իս, իրականում այդպիսով չեզոքացվելու էր բեմադրական ստատիկ մտածողությամբ վհատ զարգացման դատապարտվածության անխուսալիությունը£ ՀՊՖն¬ի հետ իրականացրած «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո», «Պայացներ» օպերաների համերգային բեմականացումներում Թորոսյանի նախընտրած մեթոդը, գուցե, արդարացնում էր իրեն£ Մեծ բեմում, ամբողջական ներկայացման պարագայում, այն միանշանակ վերանայման կարիք է զգում£ Վարպետ օպերային բեմադրիչի փորձառու խորհրդատվությամբ, անշուշտ, «մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացումը կարելի կլինի թատերական հրավառության մակարդակի հասցնել£ Նման ռեալ հնարավորություն ընձեռում են թե° Պուչինին, թե° ՀՊՖ նվագախումբը, թե° ընտրված երգիչների հավաքականությունը£ Ինչևէ£ Առաջին իսկ բեմելից կարևորվում է Արծվիկ Դեմուրչյանի Մադամ Բաթերֆլայը` քնարաշունչ կատարմամբ, ճապոնուհի աղջնակի բեմատիպարով, բնութագրական վարքագծով£ Նուրբ հոգեբանական վրձնահարվածներով արտիստուհին ամբողջացնում է իր հեզաքնքույշ հերոսուհու սիրո պատմությունը` հստակ տարբերակելով տարիքային, իրավիճակային փոփոխությունները երեք գործողությունների ընթացքում£ Անկեղծորեն հուզում Պինկերտոնի հանդեպ Բաթերֆլայի տածած սիրո ճակատագրականությամբ, որի խորունկ վերապրումը դրվագից դրվագ հասունացնում է հանուն սիրեցյալ ամուսնու նախնիների կրոնից հրաժարված, հավատարիմ սպասուհի Սուձուկիի (Քրիստինե Սահակյան) նվիրվածության մեջ միայն դիմակայելու ուժ գտնող տարաբախտ Բաթերֆլայի ողբերգական վախճանը£ Առանձնակի հուզառատությամբ է մարմնավորում Դեմուրչյանը իր հերոսուհու լքվածությունը, ստիպողական անջատումը միակ ուրախությունից` որդուց£ Հանգուցային տեսարանների զգայական ներգործությունը վարակիչ ուժ է ստանում Սուձուկի-Շարփլես¬Բաթերֆլայ փոխհարաբերությունների զուսպ ու ներդաշն երաժշտադրամատուրգիական մեկնաբանության եռամիասնությամբ£ Եվ Բաթերֆլայի անձնասպանության ցավը փոխանցվում է դահլիճ` ընկալվելով որպես մի նոր խնկարկում Սիրո զոհասեղանին£ Հաղթահարվեն բեմադրական անփորձության սպրդումները, խաղարկման պարբերականությամբ վերացվի հապճեպության անբարենպաստ ազդեցությունը, որ երբեմն¬երբեմն թուլացնում է առանձին հաջողված հատվածների տեմպոռիթմը և իմաստային դյուրընկալումը, «Մադամ Բաթերֆլայ» օպերային նոր ներկայացումը, անկասկած, ձեռք կբերի խաղացանկային խանդավառող կենսունակություն£ Կներկայացնի նոր հնչեղ անուններով թատրոնի խաղացանկը հարստացնելու լուրջ հայտ£ :

ԱՌՈՂՋ ԶԱՅՐՈՒՅԹՈՎ` «ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ»

(Տխուր տպավորություններ Երևանի պատմության` այսպես կոչված թանգարանից) Թվում էր Երևանի պատմության թանգարանը, տարիներ տևած իր շենքատշումներից հետո, վերջապես... սակայն իրոք նման ոդիսևսյան դեգերումներից հետո` լեռը մուկ ծնեց և սպասվածին հակառակ, այն այսօր ցավոք այլ պրոբլեմների մեջ է:

Հետամուտ Տեոնմե¬ական սկզբունքների՞ն

Վաղուց ի վեր հայտնի է` թե° քաղաքական, թե° մարզական, թե° տնտեսական և այլ պայքարներում առավել արդյունավետ է հոգեբանական գործոնի օգտագործումը£ Եվ արմատականների ղեկավարությունը, չդիմանալով գայթակղությանը, իրենց տակտիկական գլխավոր գործիքը դարձրեց այն£ Քանիցս խոսվել է այն մասին, որ մարդկանց ներսում եղած դժգոհությունը նրանք վերածեցին կույր ատելության, իսկ ոմանց ատելությունն էլ ավելի կարծրացնելով, վերջիններիս դարձրեցին, բառիս լայն իմաստով, ծայրահեղականներ£ Սակայն քչերը գիտեն, որ ժողովրդի ենթագիտակցությունը շահարկելու միջոցով նպատակին հասնելու մեթոդը դեռ 1915 թ. հայերին բնաջնջելիս է կիրառվել` «Իթթիհաթ վե թերագգի»¬ի դիվային ծրագրում£ 1894 թ. հիմնադրված այս կազմակերպության գործողությունների հնարադիրական ծագումը արտացոլվում է Իթթիհաթի կորիզի ազգային պատկանելության մեջ£ Թուրք հարյուրապետ Շուքրիի հավաստմամբ` «դրանք բոլորն էլ սրբություն չունեցող, հավատն ուրացած գնչուներ և հրեաներ են»£ Բացի այդ, Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկի թուրք իմամը դժգոհում է. «Երանի թե Ճէօն թիւրքերը գոյություն չունենային… գարշելիները ոչ հավատք ունին եւ ոչ կրօն, մասօն են ամէնքն ալ»£ Իսկ հավատքից ուրացածները Թուրքիայում որակվում էին «Տերոնմե»£ Վերը նշված գործելաոճի առանձնահատկության գերօրինակն է` ազգությամբ հրեա, կրոնով մահմեդական կրթության նախարարի` Միտհատ Շյուքրիի առաջարկության մի հատվածը` Իթթիհաթի կոմիտեի գաղտնի ժողովում. «Միւս կողմէ` իսլամներուն մոլեռանդությունը կգրգռենք եւ ասոնք փոխանակ իրենց դրացի հայերը պաշտպանելու, իսլամանալ պիտի առաջարկեն և մերժումի պարագային անոնց հետ պիտի թշնամանան» (Ով մեզ հետ չէ` դավաճան է)£ Վիրտուոզ մտատեսությամբ օժտված չլինելու դեպքում էլ նկատելի է Լևոն Տեր¬Պետրոսյանի և հիշյալների ոճական նմանությունները. 1. Դժգոհության գրգռումը` իր իսկ հիմնադրած չքավորությունը քչփորելով£ 2. Ատելության սերմանում. «Ով մեզ հետ չէ` դավաճան է», այն դեպքում, երբ ինքն է հային հայի դեմ հանում, ինչի արդյունքում քաղաքացիականները ոհմակային բնազդականությամբ հարձակվել էին ոստիկանի վրա£ 3. Վերոբերյալ երկու կետերի շնորհիվ` գիտակցությունը իր նպատակներին ընծայած կողմնակիցներին` անկառավարելի ամբոխի` ավերող-թալանող բաշիբոզուկների վերածելը` նրանց բնորոշ սպառազինմամբ. փայտե մահակներ, երկաթե ձողեր և անհաշիվ քարեր£ Այս է Լևոն Տեր¬Պետրոսյանի քաղաքականության գաղափարահոգեբանական կերպարը. հանուն իր նկրտումների չկանգնել ոչնչի առջև£ Ահավասիկ, ներկայիս ցածրագին հնարքը. հիմա էլ ժողովրդի հանդեպ կեղծ հոգատարության, հավատարմության դեմոնստրացիայի ժամանակն է. պահանջում է մարտիմեկյան զոհերին ազգային հերոսի կոչում շնորհել£ Իրավ, շատ ցավալի է. տասը հայ ընտանիք դժբախտացավ, սակայն քաղաքական բախումների զոհը ի՞նչ աղերս ունի հերոսականության հետ£ Որքանո՞վ է այդ պահանջը տրամաբանական£ Բայց արի ու տես` շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով` - Որովհետև մարտի մեկի զոհերը զոհվել են նրա համար, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են£ Դրա համար են իրենք զոհվել£ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում նրանց մեղադրել է և քրեական մեղադրանքներ դրել էդ մարդկանց վրա£ Դրա համար իրենք արժանի են հերոսի կոչման£ Ստացվում է` չէին զոհվի, եթե ՀՀ քաղաքացի չլինեին£ Եվ այսուհետ հերոսի կոչումը արժեզրկենք` ամեն փառասեր մահապարտ ծայրահեղականի շնորհելով այն£ Այս կերպ ինքնաբերաբար նոր արյունահեղությունների չե՞նք մղի ամբոխներին` չէ՞ որ յուրաքանչյուր մարդասպան դեմ չի լինի ձեռքի հետ էլ Ազգային հերոս դառնալ£ Այսօր քննարկվում է «Արաբո» ջոկատի նահատակներին Ազգային հերոսի կոչման արժանացնելու առաջարկը. նրանք զոհվել են, որպեսզի ոսոխը մեր տուն չմտնի և ինքնահատուկ դաժանությամբ չպղծի մեր հայրենիքը£ Այսինքն` մարտիմեկյան դեպքերը համարժեք են ազգային ազատագրական պայքարի՞ն£ Հոգեբանական նման ազդակներ կարող են միայն սրբություն չունեցողները օգտագործել£ :

«ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» կարգախոսով

«Գրանդ Քենդի» ընկերության արտադրանքը երկար տարիներ իր պատվավոր տեղն է զբաղեցնում սպառողական շուկայում և բարի համբավ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Արտադրության պետ Վարդան Խաչատրյանի հավաստմամբ` «Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի միակ իսկական շոկոլադ արտադրող ընկերությունն է: