ՀԱՄԱՏԵՂՈՒՄ

Նոր կառավարության ծրագրերի հանդեպ առկա վերապահումները, որոշ դեպքերում էլ թերահավատությունը աստիճանաբար վստահության է վերափոխվում: Այստեղ առաջնայինը նախ և առաջ հասարակական վստահությունն է, ինչը թանկացումների, ասել է թե կյանքի դժվարացման «հեռանկարներին» զուգահեռ առկա է:

Կանխատեսված հայտ` դեպի ընդդիմադիր դաշտ

Ըստ երևույթին, քաղաքական գործընթացներից հեռու մնալու երկամսյա «արձակուրդը» ՀՀ առաջին Նախագահը վերցրել էր հետագա իր ծրագրերը լրջորեն քննել-զննելու համար:

ԲՈԼՈՐ ԿՈՒՌՔԵՐԸ ԶՈՀԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Այսպես կոչված «համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում» Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առանցքը մարտի 1-2-ին Երևանում կատարված ողբերգության մեղքը նախկին ու ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուսերին բարդելն էր: Ոչ մի խոսք` անձամբ իր քաղաքական ու բարոյական, բնականաբար` նաև միանգամայն հնարավոր քրեական պատասխանատվության մասին:

Թուրքիան, Եվրամիությունը և դեմոպոլիտիկան

Վերջին մի քանի տարում Թուրքիայում ներհասարակական զարգացումների վրա, անշուշտ, ազդել է նաև Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը: Հայաստանը ևս չի կարող անտարբեր մնալ Եվրամիությանն իր հարևանի հնարավոր անդամակցությանը:

«Ավանգարդ»-ը 85 տարեկան է

Մայիսի 5¬ին «Ավանգարդ» անկախ պարբերաթերթը դարձավ 85 տարեկան£ Հայաստանյան լրատվամիջոցների մեծ ընտանիքում իր ուրույն դեմքը պահպանելով և սկզբունքներին հավատարիմ` իր կենսագրությունն է շարունակում թերթը` չերկնչելով դժվարութ յուններից£ ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն ՓԱՄԲՈՒԿՅԱՆ - Ի սրտե շնորհավորում եմ «Ավանգարդ»-ի խմբագրակազմին` թերթի 85-ամյա հոբելյանի կապակցութամբ:

Նոր խառնաշփոթ` Դաշինքում

Ինչո՞ւ է Լեհաստանի նախկին նախագահը կոչ անում Հյուսիսատլանտյան դաշինքում ընդգրկել Ռուսաստանին: - Ժամանակն է մտածել` ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության մասին,- շատերի համար տարակուսելի այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ալեքսանդր Կվանևսկին` ամերիկյան Bipartisan Policy Center-քաղաքական ինստիտուտում:

Հայաստանը խաչմերուկում. ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայ իրականությունում ազգային խնդիրների նկատմամբ ոչ միահամուռ, տարակարծիք դրսևորումները ունեն իրենց նախադեպը: Խորհրդային իշխանության տարիներին հայ գիտնականների և հրապարակախոսների կողմից հսկայական քանակությամբ վարկաբեկիչ բովանդակությամբ գրքեր և հոդվածներ են լույս տեսել մեր առաջին հանրապետության, նրա ղեկավարության և ազգային կուսակցությունների նկատմամբ:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ

n Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը` համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկումներ անցկացնելու նպատակով: n Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան` ծանոթանալով զորակոչի ընթացքին:

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ

Յուրաքանչյուր պաշտոն ստանձնելիս` անհատի առջև ծառանում է հաջողության առհավատչյան. հետևողականությունը, հարգանքը մասնագիտության հանդեպ և անաչառությունը: Առավել ևս, երբ պետության սահմանային ապահովության գրավական բանակի ղեկավարի պատասխանատվությունն ես հանձն առել:

Պատերազմում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը

Պաշտպանության բանակի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ զերծ է ամբիցիաներից, բարեկիրթ է, անմիջական: Նա շատ հաճելի զրուցակից է, պատմում է անկեղծ, չգունազարդելով իրականությունը:

ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ՇԱՂԿԱՊՈՂ ԵՐԱԺԻՇՏԸ

1. Մանկության ղողանջներ Խորհրդահայ անվանի փողհար, բարձրակարգ երաժիշտ-մանկավարժ Ցոլակ Վարդազարյանի ընտանեկան տարեգրության մեջ 1938 թվականը կենսափուլային նշանակություն ունեցավ: Կարևոր իրադարձությունների մի ամբողջ շարքով:

«Գալա» համերգը և այլք...

Վերջերս ներկա եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի 25-ամյակին նվիրված փառատոնին: Հենց սկզբից ասենք, որ հիացմունքի էին արժանի Հայաստանի երիտասարդական նվագախմբի և շուրջ ութ տասնյակ երաժիշտ-կատարողների բարձրարվեստ կատարումները:

ԵՎՐՈՊԱՆ ԿՆԵՂԱՆԱ...

Երկրի տնտեսական վիճակը անշուշտ կախված է նաև հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններից և ընդհանրապես արտաքին առևտրական կապերից: Այս տեսանկյունից` Հայաստանի համար գործընկերների այլընտրանքը մեծամասամբ երկճյուղ է. Եվրոպա և Ռուսաստան:

Վաղվա դպրոցի հիմնաքարն այսօր է դրվում

Դժվարին ու պատասխանատու է մանկավարժի աշխատանքը. է°լ ավելի դժվար է դպրոց ղեկավարելը, հատկապես մեր օրերում, երբ բարոյական ու հոգևոր արժեքների վերաարժեքա վորում է տեղի ունենում, և սոցիալական հակասություններն իրենց խոր ազդեցությունն են թողնում նաև կրթության ու մշակույթի զարգացման գործընթացի վրա£ Սակայն, առաջնորդվելով ուսուցչի կերպարն անաղարտ պահելու բարոյականությամբ, Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի տնօրեն Սարգիս Ափանյանը ջանում է կրթօջախը զերծ պահել սոցիալ-քաղա քական վայրիվերումների ազդեցությունից£ Այստեղ ընդունված չեն չհիմնավորված, չարդարացված դրամահավաքները, իբր դպրոցի տնտեսական խնդիրները լուծելու նպատակով` ծնողների աջակցությունը դիմելու առաջարկությունները£ Եթե նպատակահարմար գտնի, ծնողն ինքը կարող է իր աջակցությունն առաջարկել£ Իսկ ընդհանրապես, դպրոցը ֆինանսավորվում է պետության կողմից, վճարումներն էլ կատարվում են ժամանակին£ Մայրաքաղաքի առաջին դպրոցներից էր, ուր դեռևս 2002 թվականին, ֆրանսահայկական «Արմենի վիլաժ» («Հայ գյուղ») բարեգործական կազմակերպության աջակցությամբ լուծվեց ջեռուցման խնդիրը£ Ձմռան ընթացքում դասերն անխափան են ընթանում, ինչը նպաստում է ուսման որակի բարձրացմանը£ Տնտեսական խնդիրներն, իհարկե, ժամանակի ընթացքում լուծվելու են, բայց կարևորն, անշուշտ, մանկավարժի բարոյական հաստատակամությունն է, դասավանդման արդյունավետ մեթոդներն ու որակյալ դասագրքերը£ Մատաղ սերնդի դաստիարակության գործը, թերևս, միայն դպրոցի խնդիրը չէ, այլ հասարակության, ուստի փորձառու մանկավարժն այստեղ կարևորում է հատկապես ծնողների և դպրոցի ճիշտ համագործակցությունը:

Հայաստանի պատանեկան նվաճումների Շրջանավարտների միության

Ապագա մասնագիտության ընտրությունը բարձր դասարանցու համար ամենապատասխանատու և դժվարլուծելի խնդիրն է, որը հետագայում ճակատագրական կարող է դառնալ նրա համար: Ներկա օրերում այդ հարցի լուծումը մի քանի գործոններից է կախված` համապատասխան գիտելիքներ, ֆինանսական միջոցներ, մասնագիտության արդիականություն և այլն:

Ձեր լուսավոր կերպարը

Իմ հուշերի կծիկն ինձ տանում է մանկությանս արահետներով, ուր թռվռում է երկար հյուսքերով, ճերմակ ու մեծ ժապավեններով չարաճճի մի աղջնակ, հետո մտովի տեղափոխվում եմ իմ` Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հարազատ դպրոց, ուր փնտրում եմ հարազատ դեմքեր և ամենից առաջ` սիրելի դասղեկիս` ռուսաց լեզվի ուսուցչուհի Թամարա Խաչատրյանին:

Միշտ թանկ` առաջին ուսուցչուհին...

Կրթության գիտության, մշակույթի և ցանկացած այլ բնագավառներում նվիրյալներ են պետք, որպեսզի շարունակ ետ չնայենք ու չհպարտանանք լոկ անցյալի արժեքներով: Դեպի վեր, դեպի բարձունք, դեպի հավերժը գնալու համար պետք է սկսել կրթական համակարգից, դպրոցից, ուր ՈՒՍՈՒՑԻՉ հասկացությունը պիտի սրբանա` դառնալով մեր նախնյաց մեծ ուսուցչապետերի նմանատիպը:

Փայտադրվագ խոկումները

Ինչպես գիտենք` ակնահաճո կատարելությանը մեծամասամբ հանդիպում ենք ինքնարար բնության մեջ,ինչն էլ դառնում է ներշնչանքի աղբյուր£ Այս առումով ավելի հեռուն է գնացել Արցախի Մարտակերտի շրջանում ապրող փայտագրող Նորայր Սարուխանյանը£ 20-ամյա փորագիրը, բնարվեստի գրավչության առեղծվածը փորձում է ներկայացնել Ծմակահող իր գյուղի անտառից հավաքած ծառաչորերով` նման իրական ու իր մտացածին կերպարներով£ Երևույթներին կաղապարապես նման անտառանյութը և մշակելով` արվեստագետը դրանք վերածում է տարբեր թեմաներ արծարծող փայտաքանդակների£ Ծառահմա երիտասարդի գործերից առավել համոզիչ, ինչի արդյունքում էլ տպավորիչ են իրապաշտական խառնվածք ունեցող նմուշները. «Պարզապես հանգստանալ ցանկացող պապիկ», «Ավանդական հայ կին» և «Հիսուսի խաչելությունը»£ Կյանքից վերցված օրինակի հոգեկերտվածքը անձեռակերտ թողնելը նրա ստեղծագոր ծական հենքի ընտրության և ոճի բնականոն շարունակությունն է£ Սակայն փոքր ինչ այլ են քանդակագործի խորհրդապաշտական ժանրի կերտվածքները£ Եթե ռեալիստական գործերը չվերնագրելու դեպքում էլ պարզորոշ են դրանց գաղափարական նկատառումները, ապա այլաբանական թեմաներով ստեղծագործություններում կամ բացակայում է գեղարվեստական նպատակը (ճյուղակից օձերից բաղկացած եռագլուխ հրեշ), կամ էլ վերնագրի վերացականությունը չի ներդաշնակում քանդակի սիմվոլիստական գեղագիտության հետ («Բնության օրենքը մարդկային կյանքում»)£ Ն. Սարուխանյանի աշխատանքները շահեկան այլ յուրատիպություն էլ ունեն. ամեն ոք աշխարհընկալման իր չափանիշներով կարող է մեկնաբանել ավարտուն գործը£ :

Խղճահարույց այդ «արհեստը»

Պատիվը արտաքին խիղճն է, իսկ խիղճը` ներքին պատիվը: Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ Ժամանակաշրջանի բարքերի խառնաշփոթ հասարակության անառիկ գրպաններում ծվարած «նորին դժվարություն» խիղճը` երբեմն, անտեսելով տգիտության կողմից ծաղրվելու հավանականությունը, ինքնաբերաբար գլուխ է բարձրացնում: