ՑԱՎԸ ԴԵՌ ՉԻ ԱՄՈՔՎԵԼ 

  Ահասարսուռ այդ օրից 24 տարի է անցել: Մի հսկայական ժամանակաշրջան:

  ՍԻՐԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ 

  Արդեն հայտնի է դարձել, որ Իսրայելը կմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններին, եթե Ասադը քիմիական զենք օգտագործի ապստամբների դեմ: Ստեղծվել է հակասիրիական կոալիցիա, որի կազմում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Հորդանանը:

  ՕՐԻՆԱԽԱԽՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒ՞Ն 

  Օրերս Գյումրու թիվ 15 դպրոցում տնօրեն են ընտրել: Երկար ժամանակ տևած քաշքշուկը, կարծես, լուծվել է:

  ԵԹԵ ՃԻՇՏ Է 

  Ըստ որոշ աղբյուրների` վերջապես Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ կայացրել է առաջադրման մասին որոշումը: Նրա առաջադրումը հաստատվելու դեպքում նոր խառնաշփոթ կարող է առաջանալ քաղաքական դաշտում, որովհետև ՀՅԴ-ն համաձայնել էր սեփական թեկնածու չառաջադրել` եթե ԲՀԿ-ի թեկնածու դառնար Վարդան Օսկանյանը:

  ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ 

  Գուցե շատերը զարմանան` տեղեկանալով, որ ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսված մի շարք հատկացումներ մղում են մտածել, որ, չնայած երկրի նախագահի զգուշացումներին, ոմանք շարունակում են «ատկատների» գործը:

  ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՈՒՄ` ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ 

  Օրերս մշակույթի աշխատողների արհմիության կենտկոմի նախագահ Ժանետա Թորոսյանը, որին, ի դեպ, ոլորտի շատ ու շատ աշխատողներ չեն ճանաչում, այսպիսի հայտարարություն է արել.   - Մեր կազմակերպությանն անդամագրվելը կամավոր է և եթե մշակութային օջախների ղեկավարները կամ առանձին անհատ արվեստագետներ հարցեր ունեն, թող դիմեին ընդամենը 2 ամիս առաջ կայացած Մշակույթի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 3-րդ համագումարին:

  ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՅՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 

  Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նման են մարտ ամսվան` մերթ չափազանց ջերմանում են, մերթ էլ ի հայտ են գալիս սառնության նշաններ: Թուրքիան իր հարաբերութ յունները «կրտսեր եղբոր» հետ միշտ կառուցում է սեփական շահերի վրա` այսպես Ադրբեջանը դարձնելով իր ցանկությունների խամաճիկը:

  Արամ ՀԱԿՈԲՅԱՆ 

  Լևոնապաշտների երգը Մի գնա, մի գնա սիրելիս, Մի նայիր, մի տանջիր ինձ այդպես, Տես` սիրո արտասուքն աչքերիս Ծնկաչոք աղաչում եմ ես քեզ:  :

  Ընդդիմադիրների բացատրական բառարանից 

  Առաջադրվել - առաջ(ինը) ԴՐՎԵԼ:  :

  Այժմեական ասույթ 

  Երբ կշիռ ունեցող քաղգործիչները հապաղում են, աղմկում են քաղաքական բոմժերը:  :

  Պարադոքսալ իրավիճակ 

  Այսօրվա քաղաքական կյանքում այնպիսի իրավիճակ է, երբ «շունը տիրոջը չի ճանաչում», բայց «տերը» իր շներին ճանաչում է:  :

  Աշոտ Բլեյանը` Ր. Հովհաննիսյանի Բաքու մեկնելու առիթով 

  Բենդերի ոճով - Ես մի անգամ եղել եմ այդ քաղաքում և կարդացել եմ դասախոսություն «Պայքար Ղարաբաղի դեմ» թեմայով:  :

  Ով ձայն կտա, ով կբոյկոտի 

  Եթե Արամ Կարապետյանը չփոխի իր մտադրությունը և առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, բոլոր ինտրիգասերները ձայն կտան նրան: Բայց փարաքարցիները կբոյկոտեն. չէ՞ որ նախկինում կանգնած էին «փակվելու» վտանգի առջև:

  Տիգրան Կարապետիչի խռովալից հույզերը 

  Չարենցի ոճով Ինչքան որ մոմ կա իմ սրտում, բոլորը ձեզ, Ինչքան ճայեր կան Սևանում, բոլորը ձեզ, Բոլորը տամ, ինձ ոչ մի բան թող չմնա, Դուք չմրսեք փետրվարին, բոլորը ձեզ:  :

  Ընդդիմություն-Վ. Սիրադեղյան երկխոսությունից 

  - Մինչ այսօր չենք կարողացել միավորվել: - Ղալա´թ եք արել:

  Հնդկաստանը վտարվել է Օլիմպիական խաղերից 

  Թեև ժամանակավորապես, բայց հեռացվել է` Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ: Պատճառը բավական հիմնավոր է. երկրի կառավարությունը փորձում է ազդել ազգային օլիմպիական կոմիտեի ընտրությունների արդյունքների վրա (տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

  5-17 տարեկան շահագործվողները 

  Սահմռկեցուցիչ է ՄԱԿ-ի վերջին զեկույցը, որը փաստում է. ամբողջ աշխարհում 5-17 տարեկան ավելի քան 200 միլիոն երեխաների ստիպում են աշխատել` զրկելով դպրոց հաճախելու հնարավորությունից (հաղորդել է BBC-ն): Զեկույցի հեղինակը կրթության հարցերով ՄԱԿ-ի լիազոր, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունն է:

  Պառակտումի բազեները 

  Վայրի այդ փետրավորներն, այո´, Մոսկվայի և Էր-Ռիյադի միջև միջազգային սկանդալ են հրահրել: Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռուսաստանի տարածք է տեղափոխել 49 բազե` որսի նպատակով:

  Գեղեցկության թագուհին` «կենդանի վահան» 

  Այն էլ` ավազակներին իր մարմնով պաշտպանող: Ավելին, նրանց զինվորականներին կրակող:

  Վատ հարևանները կտեղահանվեն 

  Ամստերդամում որոշել են վերաձևել այն կարծիքը, թե` ինչպես հարազատներին, հարևաններին նույնպես մենք չենք ընտրում: Իշխանությունները ծրագրել են տհաճ հարևաններին հարկադրաբար վերաբնակեցնել բեռնարկղերից կառուցված տներում:

  41-րդը` ահաբեկիչների թիրախում 

  Երկու օր առաջ 158 երկրների վարկանիշային մի նոր ցանկ է հրապարակվել, որը գնահատում է այդ պետություններում ահաբեկչական ներքին ակտիվությունը և ահաբեկչության հետևանքով մահացությունների, ավերածությունների ու տնտեսական կորուստների մակարդակը (հաղորդել է WΖshington TiΗes-ը): Միացյալ Նահանգներն այդ ցանկում 41-րդն է:

  Այսօր դեկտեմբերի 7-ն է  ՔՍԱՆՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ

  Մեր զրուցակիցն է Գյումրու նշանավոր մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: - Օրերս Դուք նշեցիք Ձեր ծննդյան 70-ամյակը:

  ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՂՔԱՏՆԵՐԸ 

  Ամեն առավոտ, լուսումութին, մեր բակում դրված մեծ աղբամանների կողքին մարդիկ են հավաքվում: Երկու կին և մեկ տղամարդ:

  ՀՈՒՇԱՐՁԱՆ 

  Մեր ժողովրդի քսաներորդ դարի պատմության մեջ առանձնակի է Կարեն Դեմիրճյանի դերը: Հզոր մի անհատականության, ով որոշակիորեն ընդդիմանալով խորհրդային համահարթեցման սկզբունքներին` կարողացավ հաստատել ազգայինի ներկայությունը:

  Ու նորից կգա ՆՈՐ ՀԱՅԸ Այսօր, վաղը և ընդմիշտ 

  Դարավերջի մեր սրբազան պայքարում շատերը հերոսացան, դարձան հավերժի ճամփորդ, նրանք ապրեցին ու անմահացան` հանուն մեկ գաղափարի, հանուն վեհ առաքելության` հայրենիքի փրկության:

  ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ 

  Ամեն կերպ Հայաստանին Եվրասիական միության անդամ դարձնելու Ռուսաստանի ջանքերն օրավուր մեծանում են: Թուրքիայում Վլադիմիր Պուտինը սկսեց համոզել Էրդողանին, որպեսզի նրա երկիրը միանա Մաքսային միությանը` այսպիսով այլևս անիմաստ դարձնելով Հայաստանի պնդումը, թե ինքը ստեղծվող միության հետ մաքսային սահման չունի:

  Հուշարձանների ճակատագիրն անորոշ է 

  Շուրջ մեկ ամիս առաջ հայ հասարակության ապրած հերթական ցնցումը կապված էր Հայաստանի Պատմության թանգարանի նախաձեռնած «Քարերը ժողովելու ժամանակը» հավակնոտ անվանումը կրող աղմկահարույց ցուցահանդեսի հետ: Արձագանքը միանգամայն օրինաչափ զայրույթն ու ընդվզումն էին:

  Ինքնասպանության փորձը կանխվել է 

  Անքննելի են մարդ արարածի երկրային գործերը:

  Զգուշացեք կեղծ «կռիշներից» 

  Այս կոչ-հորդորը պատահական չենք ընտրել, որովհետև մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն գերատեսչության աշխատակիցը գործի բերումով առնչվելով որևէ գործարարի հետ, մտածում է, թե վերջինս իր համար մեղրի կարաս է և բարեկեցության անսպառ աղբյուր:

  Գործադիր տնօրենը հիմնադիր տնօրենին «քցել է» 

  Վստահություն, հավատ, ազնվություն... Անշուշտ, գեղեցիկ բառեր են, մեր կյանքը, մարդու ապրելու և արարելու ձգտումը իմաստավորող հասկացություններ:

  «Մարդ երևույթը  արժանի է հարգանքի» 

  «Արտեմ Հարությունյանը ապագայի բանաստեղծ է, ինչպես Չարենցը` 20-րդ դարի հայ պոեզիայում: Նա իր տեղն ունի մեր գրական անդաստանում, և այն ընդլայնվում է նրա ամեն մի նոր գրքով:

  Ցուցահարթակի նոր աստղը 

  72-ամյա չինացի Լյու Սյանպինը կարողացել է մրցակցել բազմաթիվ նշանավոր թոփ-մոդելների հետ և միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել: Քանի-քանի «աստղացուներ» այդպես էլ անհայտ-անճանաչ են մնում` իրենք իսկ չմտածելով, թե որքան բարետես են:

  Եղջերուն հրապուրվել էր ծխախոտով 

  Հենց այդպես` ինքը հրապուրվել էր, բայց երկու ամերիկացիներին ստիպել էր լրջորեն մտածել, թե ինչու պետք է հրաժարվել արատավոր այդ սովորույթից: Տեխասի նահանգի Ուայթհաուս քաղաքի բնակիչներ Կոուլ Կելլիսը և Ջոզեֆ Ռոուզը հուզմունքից մի պահ համրացել են, երբ ետնամուտքից իրենց բակ է մտել ամենաիսկական մի եղջերու:

Մեղավորության զգացումն  օգնում է կազմակերպիչ լինել 

  Ոչ թե նշանակովի կամ ընտրախաղերով ընտրված պաշտոնյա, այլ շրջապատում հեղինակություն վայելող, հանուրի վստահությանն արժանացած «կառավարիչ»` նույնիսկ անկախ տվյալ անձի զբաղեցրած դիրքից: Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ իրենց զանցանքների կամ արարքների համար ինքնախարազանումի հակված մարդիկ, որպես կանոն ակտիվ են կոլեկտիվներում և գերազանց կազմակերպիչներ են լինում:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` ամպամած. օդի ջերմաստիճանը` +3..+50C. օդի խոնավությունը` 69-71%: ՑԵՐԵԿԸ` անձրև. օդի ջերմաստիճանը` +8..+100C.. օդի խոնավությունը` 69-71%: