ՈՉ ՄԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՉԷ
Դեռ այն ժամանակ, երբ հայրենի օլիգարխներից մեկը հայտնվեց իր իսկ կողմից լարված թակարդում` լրջագույն խնդիրներ ունենալով իրավապահների հետ, շատերը կարծում էին, թե գերհարուստներին կարգի հրավիրելու հարցում իշխանությունը նրանցից մեկին քավության նոխազ դարձնելով` փորձում է հասարակության աչքին թոզ փչել: