ԱՌԱՋ ՆԱՅԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը հետաքրքիր դրսևորումներով է արտահայտվում` ստանալով բավական ուշագրավ հանգուցալուծումներ:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում մարտի 1-ին` ողբերգություն էր ամբողջ հասարակության համար: Ինչու՞ մենք հասանք այսպիսի աղետալի վիճակի:

«Թող ոչ մի զոհ չպահանջվի» Քավության նոխազներ էլի գտնվեցին

Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը դեռ նախընտրական շրջանում իրենց կողմից հաստատված սևի ու սպիտակի` տվյալ դեպքում միակողմանի ջրբաժանն ամեն գնով ձգտեցին պահպանել: Ահավասիկ, ՀՀՇ առաջնորդը Ազատության հրապարակում հավաքվողների, կամ ավելի ճիշտ` այլևս այնտեղ բացօթյա և վրանային բնակություն հաստատածների նախագահն էր դարձել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՕՐԻՆԱՑ Ե

Սիրելի հայրենակիցներ, Անցած նախագահական ընտրություններին հաջորդած անցանկալի զարգացումները լուրջ ներքաղաքական լարվածություն առաջացրեցին երկրում:

ԱՆՀԱՅՏ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ

Հավաստիացնում է ՀՀ նախագահի մամլո խոսնակը Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ անտեղյակ հայտարարություններից խուսափելու համար Վ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ կոչ է անում հաշվի առնել մի շարք հանգամանքներ: «Արտակարգ դրության` հնարավորինս արագ դադարեցնելու հարցը ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն է:

Քարերը հավաքելու ժամանակն անցել է

Հանրապետության նախագահի ընտրություններ… Քաղաքական գործիչներից ոմանք զգուշացնում էին և այսօր էլ կրկնում են` դրսի ուժերը ջանում են աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող` տարածքով փոքրիկ մեր երկիրը ենթարկել իրենց շահերին, որոնք չեն համընկնում մեր ազգային ձգտումների հետ:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ 01.03.2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե° ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե° մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում:

Ն. Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց. Վիշտն է այսօր համակել ամենքիս հոգիները: Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների:

Հետևողականորեն տեր կանգնենք մեր արժեքներին

Եղանակային պայմանները Հայաստանի հետընտրական քաղաքական կյանքում միայն գարնանամուտով չէ, որ պայմանավորում է մեր իրականությունը: Անշուշտ, ստեղծված իրավիճակը շատ ավելի արտառոց է, քան կարելի էր ակնկալել:

ՀԱՄ-ի ՀայտարարությունԸ

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-7:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը դատապարտում է մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես ավազակային խմբավորում ների կողմից ծայրահեղ լկտիությամբ նախաձեռնված մարդասպանությունները, վանդալիզմն ու ջարդարարությունները: Երկրի վարկի խաթարմանը եւ հասարակությանը պառակտելուն միտված ԼՏՊ-ականների ծրագրած լայնածավալ «նարնջագույն» ավանտյուրան հանգեցրեց բախումների` հեղվեց հայի արյուն, զոհվեցին մարդիկ:

Միքայել Հարությունյանի այցը Վրաստանի Հանրապետություն

Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պրն. Դավիթ Կեզերաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանը վերաբերվող հարցեր:

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին

Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օ.Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ալ. Ֆրոլովին:

«Մենք ի վիճակի ենք այս 20 օրվա ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կայունությունը հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` արտակարգ դրության պահանջների շրջանակներում:

Հայեր, միացե°ք, միացեք, հայե°ր

Այսպես կոչված հետընտրական հուզումներն ակամա ստվերեցին մեր զարթոնքի փետրվարյան շարժման 20-ամյա տարելիցը, ինչն իսկական հոբելյան կարող էր լինել£ Ճշմարիտ մտավորականները, սակայն, անկարելի էր, որ շրջանցեին այն£ Եվ յուրաքանչյուրը յուրովի անդրադարձավ 1988¬ի արդարացի պոռթկումներին£ Հայաստանի Ազգային Գրադարանի «Վերնատուն» սրահում նույնպես վայելուչ նշվեց Ղարաբաղյան շարժման քսանամյակը£ Շարժում, որը ժողովրդին, ազգային բախտորոշ պահին, հիրավի, համախմբեց£ Դրան հաջորդեցին Սումգայիթի ջարդերն ու Արցախի գոյամարտը£ Այո°, պատերազմն անխուսափելի էր, քանի որ քաջ գիտակցում էինք, թե թուրքերը ազգի բնաջնջման ինչպիսի դաժան, քստմնելի միջոցների են տիրապետում£ Կռվի դաշտ էին մեկնում առանց ծննդավայրի խտրականության, որովհետև ոգին նույնն էր, առաջնորդողը մեկն էր` հայրենասիրութ յունը£ Արյան գնով ինքնամոռաց պայքարում էին անհավասար ուժերով, բայց և չէին հուսալքվում£ Մահվանն ընդառաջ քայլող անձնվեր գործիչների անկոտրում կամքի շնորհիվ հայերը փառահեղ հաղթանակ տոնեցին£ Հայաստանը պատմության էջերում այլևս չի ներկայանա խղճուկ ու խամրած գույներով£ Ինքնապաշտպանությամբ ազգի պատիվը վայր չդնելու սուրբ գործում` անմահացան նվիրյալներ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Վիտյա Այվազյանը, Դուշման Վարդանը, Գեղազնիկ Միքայելյանը և էլի շատ քաջ հայորդիներ£ Ճանաչված մտավորականները, երիտասարդները, լրագրողներն այդօր կրկին հիշում էին հերոսական դրվագները, խնկարկում նահատակների հիշատակը£ Պատերազմական օրերին իր հրապարակումներով պայքարող, Սումգայիթի ջարդերը հնարավորինս հանգամանորեն լուսաբանած լրագրող, արձակագիր Բակուր Կարապետյանը նշեց` մեր երկրում ռեպորտաժային, պատերազմական լրագրության ժանրերը թույլ են և անուշադրության են մատնված£ Եվ դա այն դեպքում, երբ լավ կազմակերպված տեղեկատվական պատերազմի միջոցով հակառակորդ երկիրը ընտրությունների ժամանակ իր թեկնածուն կարող է ունենալ քո երկրում` պետության հիմքերը խարխլելու նկատառումով£ Հավաքի առաքելությունը հիմնավորեց Գուսան Հայկազունու «Հայե°ր, միացե°ք, միացե°ք հայե°ր» բոլոր ժամանակների համար արդիական կոչ դարձած ակտուալ երգի հեղինակային կատարումը` հոգեկան ջերմություն հաղորդելով ներկաներին£ Վերջինիս հավաստմամբ` «Գետաշեն», «Հայե°ր, միացե°ք» երգերը չէին ծնվի, եթե չլիներ Արցախյան շարժումը, որի ակտիվ մասնակիցն է եղել ինքը£ «Հավերժախոս Պանթեոն» գրքի հեղինակ Սասուն Գրիգորյանը հայրենասիրական իր բոցաշունչ ելույթում բարձրաձայնեց, որ Սումգայիթի ջարդերը 1915 թ. ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էին` ազերիների կողմից իրագործված£ Ապա ավելացրեց. - Օսմանցու հարևանությամբ ապրողը զենքը պետք է վայր չդնի£ Հիշարժան է նաև գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի մեկնաբանությունը£ Նրա տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը դեռևս 1920-ականներից է սկսվել£ Սա ավելի շուտ Արցախյան ազատամարտի 20-ամյակն է, որի ժամանակ ուսուցչուհին ավտոմատը ուսին գնում էր դասի£ Ուստի այս միջոցառման մեխը ապագա սերնդի մեջ անձնուրաց հայրենասիրություն սերմանելն է, քանի որ ոմանք, ցավոք, իրարից զատում են Արցախ-Հայաստան միասնական հավերժականությունը£ Մեր հարցին, թե ինչպես է հայ մտավորականը գնահատում ազգի` քսանամյա վաղեմություն ունեցող միասնականության և այսօրվա հետընտրական երկճյուղման զուգահեռը, Դավիթ Սարգսյանը ցավով է փաստում. - Ցավոք սրտի, մենք այն մեծաքանակ ազգը չենք, որպեսզի մեզ թույլ տանք պառակտվելու, նույնիսկ` մեկ հայի քիթը արյունելու£ Իսկապե°ս, հրատապ խնդիր է խաղաղության վերականգնումը քաղաքականացված հասարակության ներսում, քանզի փողոցում քայլող երիտասարդ հայուհիները նույնիսկ քաղգործիչ ների անուններով ածականներով են միմյանց դիմում` իրար հետ շփվելիս£ :

Հույսեր դեռ կան...

Նախընտրական և հետընտրական ընթացքի քաղաքական թոհուբոհում յուրաքանչյուր ոք ընկերական միջավայրի զրույցներում, թե հասարակության առավել լայն զանգվածի շրջանակներում, ցանկանում է իր քաղաքացիական տեսակետներն ու հույզերը արտահայտել£ Սակայն, ոչ բոլորն են փորձում մտածել, թե որպիսի ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները երկրի տնտեսական զարգացումների վրա£ Տնտեսագետ Էդ. Աղաջանովի հավաստմամբ` ի տարբերություն աշխարհի մյուս երկրների, մեզանում այդ ազդեցությունները չեն առաջանում£ Այն է` և° 2003 թ. Նախագահի, ԱԺ ընտրություններից, և° 2005 թ. հանրաքվեից հետո տնտեսական աճը պահպանվեց 13,9 %, իսկ 2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո կազմեց 13,7 %£ Այս տեսակետը նա փորձում է հիմնավորել պատճառահետևանքային այն եզրահանգմամբ, թե իբր Հայաստանում ընտրությունները քաղաքական երևույթներ չեն. դրանք ընդամենը կանխամտածված սցենարներով շոուներ են` քաղաքական կաղապարներով£ Որպես հիմնավորում` առաջ է քաշում իշխանությունների անտարբեր վերաբերմունքը ծանրակշիռ պաշտոնյաների հրաժարականների հանդեպ` բնավ չթաքցնելով իր զարմանքը£ Սակայն նրա զարմանքն էլ զարմանք է շարժում. նո՞ր է «նկատում» Արթուր Բաղդասարյանի քաղաքական վայրիվերումները£ Այնինչ ժողովրդի մեծամասնությունը վաղուց թոթափել է զարմանքը և հասկացել ու նույնիսկ հասցրել է մոռանալ ՕԵԿ ղեկավարի հետ կատարվածը£ Առանձնապես դժվար չէր ըմբռնել, որ վերջինս պատրաստակամ է բոլոր իշխանությունների դրածոն լինել. իշխանությունն էլ դռան տեղը ցույց տվեց` չափից ավելի եսակենտրոն «հնարամտություն» ցուցաբերելու համար£ Այլ է Վահան Հովհաննիսյանի և իր կուսակից նախարարների խնդիրը. նրանք հոժարակամ հրաժարվեցին հետընտրական ֆարսի իրենց մասնակցությունից, հավանաբար, իշխանական հարթակի իրենց բաժինը Լևոն Տեր¬Պետրոսյանի հետ կիսելը հավանական լինելու պատճառով£ Հարկավ, քաղաքական գյուտ չենք անի, եթե նշենք` ՀՅԴ¬ն և ՀՀՇ¬ն եղբայրական հարաբերութ յունների մեջ չեն, և Է. Աղաջանովի տեսանկյունից էլ գրեթե նույնն է ստացվում. - Լևոն Տեր¬Պետրոսյանը քաղաքական սանիտար է. հասկացրեց ով` ով է£ Նա և Սերժ Սարգսյանը հայամետ գործիչներ են£ Դառնանք տնտեսական արատներին£ Եթե 1997-2002 թթ. արտաքին առևտրի դեֆիցիտը կրճատվել էր 27 %¬ով, ապա 2002-2007 թթ.` ավելացավ 420 %¬ով£ Տնտեսագետը հիշեցնում է, որ քաղաքական կամքը աբստրակցիա չէ (՞) և այդ պատճառով իշխանական քաղաքականությունը բիզնեսի հետ է միաձուլվել£ Չնայած դրան` վերոգրյալները իրար լրացնող գործոններ են£ Տնտեսական նման անոմալ երևույթները Աղաջանովը ՀՀԿ թիմի անգրագետ տնտեսավարման արդյունք է համարում (՞)£ Ինչ խոսք, մեր տնտեսական համակարգում առկա թերությունները, ինչպիսիք են` չինովնիկների «տանիքային» գործունեությունը, և դրանից բխող ստվերային աշխատավարձերը, հարաճուն կոռուպցիան և այլն, դրական արգասիք չեն խոստանում£ Սակայն, այդ ամենի դեմ անհաշտ պայքար է հայտարարել ՀՀ կառավարությունը, և նույն ՀՀԿ խորհրդարանական քարոզարշավում հնչած խոստումները հիմնականում կատարվել են` շարունակական լինելու երաշխիքով£ Ինչևիցե£ Տնտեսագետը նաև ինքնաոչնչացումից փրկելու իր բաղադրատոմսն է առաջարկում£ Պետական ինստիտուտ դարձած կոռուպցիային միանգամից չջախջախել, որովհետև կփլուզվի ողջ պետական համակարգը£ Հարկավոր է այն աստիճանաբար փոխարինել նոր կայացող առողջ պետական համակարգով£ Վերացնելով ենթակառուցվածքների մենաշնորհը` դառնում ենք ինչ¬որ երկրի կցորդ£ Թո°ղ, մեր եկրում եղած կապիտալները ներդնեն£ Նա պնդում է նաև` տնտեսության զարգացման խթանն է միանիշ թվերի համակարգում բարձր թվանշանով արտահայտված ինֆիլացիա ունենալը£ Բարի£ Ապա ինչո՞ւ է ցավակցական նրբերանգներով «փաստում», որ այստեղ օրինաչափ են ետընտրական թանկացումները£ Չէ՞ որ դա էլ դրամի արժեզրկման մի տեսակ է£ Տարակուսելի է, թե Է. Աղաջանովին իրականում ինչն է մտահոգում£ Ու մեր այն հարցին, թե ցանկության դեպքում պրն Ս. Սարգսյանին որքան ժամանակ է հարկավոր` տնտեսությունը բարելավելու համար, նա վստահություն է հայտնում, թե` - Մեր փոքր Հայաստանին մեկ տարին լրիվ բավական է£ Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետը կառավարության վերջին նիստերում կարգադրել է անել հնարավորը` կանխելու հետընտրական գնաճերը և պահանջել, որ ժողովրդի համար դրական տեղաշարժը ամեն ամիս նկատելի լինեն£ Այսուհանդերձ, իրատեսությունն էլ չպետք է լքի մարդկանց£ Հենց ինքը` Վարչապետը, ամիսներ առաջ բարձրաձայնում էր, որ չունի հրաշագործության կախարդական գավազան£ Եվ ոչ մեկը դա չունի` անկախ հնչեցվող սին խոստումներից£ :

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ¬ 100 Շրջափուլերի անմերժելի հրամայականով

Մշակութային միջոցառումներով գերհագեցված տարեվերջյան շրջապտույտում գրեթե աննկատ անցավ Հայաստանի ժողովրդական նկարչուհի Մարիամ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ մեկդարյա տարեդարձի նշանավորումը£ Մեղմ ասած` ընտանեվարի համեստ ու անշուք£ Ակտիվորեն ներգրավված լինելով լարված ընթացաշարում` ինքս էլ ակամա մեղանչեցի£ Կտրուկ մերԺելով հիշարժան տարեթվերն ու անհատներին ժամանակին ու պատշաճ կերպով կարևորելու անհրաժեշտության գիտակցությամբ չներթափանցված աշխատաոճը£ Պետական և` ոչ պաշտոնական£ Հիմա, փոքր¬ինչ հապաղումով, հատկապես անիրազեկներին, ուզում եմ մատնացույց անել նրա տեղը հայ կերպարվեստում£ Երկվորյակներն իրենց նկարագրով, հետաքրքրություններով ու ապրած կյանքով գուցե թե այնքան նման չլինեն իրար, որքան Ասլամազյան քույրերը` Մարիամն ու կրտսերը` Երանուհին£ Ծննդավայրից` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղից գաղթի ճամփեքով հասել են Երևան, 1929¬ին ավարտել գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, մասնագիտական հմտությունները զարգացրել Լենինգրադում£ Ստեղծագործելով հայ կերպարվեստի խորհրդային հիմնափուլում` ակտիվորեն ներգրավվել են սոցիալիստական կացութաձևի շինարարությունն իրագործող ժողովրդական լայն զանգվածների հոգևոր¬գաղափարական գիտակցության ամրապնդմամբ£ Հավատարիմ հայրենի բնության գույներին, ժողովրդական ստեղծագործության կերպարներին, երաժշտության ռիթմերին` վրձնել են օրվա հրամայականով ներշնչված կտավներ£ 1939-40 թթ. միասին մի շարք պաննոներ են նկարել Մոսկվայի հանրահայտ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի համար£ Նույն` 1965¬ին, արժանացել ժողովրդականի և վաստակավորի կոչումների£ Դուրս չգալով ժամանակի շավղից` այդուհանդերձ կարողացել են պարզորոշ արտացոլել իրենց նախասիրությունները տարբերակված ձեռագրերով£ Եվ մնայուն արժեքներ ստեղծել բնապատկերային ու նատյուրմորտային ժանրերում£ Ս. Առաքելյանի ու Ս. Աղաջանյանի, Կ. Ս. Պետրով-Վոդկինի ու Ա. Ի. Սավինովի արվեստանոցներում թրծված Մարիամ Ասլամազյանի անհատականությունը ի հայտ է եկել դեկորատիվ գունանկարչության բնագավառում£ Զբաղվել է նաև խեցեգործությամբ£ Արվեստագետի նրա դիմագծին հատկանշական են Մեծ Հայրենականի տարիներին ստեղծած մի շարք ժանրային կոմպոզիցիաներ` «Հերոսի վերադարձը» (1943), «Հերոսի երգը» (1944), «Հերոսի հարսանիքը» (1945)£ Կատարման արվեստով աչքի են ընկնում «Հայաստանն այսօր» (1969), «Նամակ ռազմաճակատից» (1970) բազմաֆիգուր կոմպոզիցիաները, «Քրդուհի Ռահմատի դիմանկարը» (1940), «Տատիկի դիմանկարը» (1942), «Լուրեր ռազմաճակատից» (1943)£ 1955¬ից Ասլամազյան քույրերի լավագույն աշխատանքները ընդգրկվում են Տրետյակովյան պատկերասրահի մշտական ցուցանմուշներում£ Մարիամ Ասլամազյանին հռչակավոր մշակութային օջախի այցելուները ճանաչում են «Հայկական նատյուրմորտ» (1955), «Ծաղկող կարմիր կակտուս» (1957), «Ռուսական նատյուրմորտ» (1966) նկարներով£ Բազմազան է նրա թեմատիկան, ինչի վկայություններից է նաև Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի համար նկարչուհին 1970¬ին արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի£ Խորհրդային կարգերի հիմքերի ամրացմանը նպատակաուղղված գաղափարախոսական հստակ կողմնորոշում ունեցող, աշխարհի քարտեզի մեկ¬վեցերորդ մասը զբաղեցնող հզոր (ավաղ` երբեմնի…) պետության արվեստին ներկայացրած կոնկրետ պահանջների բերումով, մասնավորապես իրադարձային ժամանակահատ վածներում, Ասլամազյանի կտավներում էլ նկատվել են սխեմատիզմի, թույլ կերպարայնության արտահայտություններ£ Հնարավոր լիներ մեր օրերում արվեստի միջոցով համանման ազդեցություն ունենալ ժողովրդական լայն զանգվածների քաղաքացիական գիտակցության բարձրացման վրա` այսքան շարունակական չէին լինի «անցումային» պիտակված, հավերժական թվացող մեր ապրած օրերին պատուհասած արհավիրքները£ Այնպես որ, պետք չէ մոլեռանդորեն մռայլ գույներով ուռճացնել որդեգրած գաղափարախոսական հավատամքին հարիր կենսակերպի հաստատման հետևողականության բացասական կողմերը£ «Տոտալիտար ռեժիմ», «երկաթե վարագույր», «գաղափարախոսական պարտադրանք»,«մարդու ազատությունների սահմանափակում, ոտնահարում» հետին գնահատությամբ£ Ավելի ազա՞տ է այսօր ստեղծագործող անհատն ամեն տեսակ սոցիալ-հասարակական, գաղափարական կապանքներից£ Մարիամ Ասլամազյանի նկարչական ձիրքն ու հակումներն ամենևին էլ չեն խեղաթյուրվել «ռուսական կայսրության լծի» ներքո£ Ստեղծագործելով խորհրդային երկրում` նա, քաղաքացիական պարտքի ընդգծված զգացումով, իր վրձնով է ձևավորել ճակատագրական շրջափուլերի օրախնդիր կարևորությունը` նպատակ ունենալով ազնվացնել ու գեղեցկացնել ժամանակակիցների մարդկային նկարագրերը, իմաստնացնել ու մղել համընդհանուր բարեկեցության ու երջանկության գիտակցված հաստատմանն ու պահպանմանը£ Միաժամանակ` նկարել է իր ներաշխարհին հոգեհարազատ գործեր£ Սա° է արվեստագետի ազատության ճշմարիտ պատկերը£ Իսկական արվեստագետը պարտավո°ր է մտահոգվել ապրած օրերի մարդասիրական բովանդակությամբ£ :

Մտորումներ ներկայացումից հետո Դեռ կարելի է մարդ մնալ և մարդանալ կյանքի աղբանոցում

Բեմի խորքում, ճերմակ պաստառների պատառիկների վրա ցուցադրվող երկսյուժե կադրերը վավերացնում են ներկա իրականության իրարից առերևույթ անջատ¬անջատ գոյատևող կեսերի չգունազարդված առօրյան£ Աղբանոցի և կյանքի մրցավազքի£ Մի կողմում` աղբատարի բեռնաթափքից դատարկվող պարունակությունը աշխույժ փորփրող մարդանման արարածներ ու խաղացկուն թափառաշներ£ Մյուսում` անհաղորդ դեմքերով մարդկանց ու մեքենաների բազմության անվերջանալի երթևեկություն£ Աղբանոցի մոտավոր նմանությամբ ձևավորված (նկարիչ` Կարեն Գրիգորյան) բեմական տարածքի կենտրոնում «Ժիգուլու» կմախքն է` շրջապատված խնամքով դասավորված, շինարարական վերանորոգման թափոնների տպավորություն թողնող ճերմակ պարկերով£ Երևում են բոմժահատուկ կերպարանք ընդունած «Կադանս» համույթի երաժիշտները, անշշուկ գրավում բեմառաջքի խորշում իրենց տեղերը£ Շնորսների ժարգոնային զրույցի ձայնագրությունից սպրդում են մեր ապրելակերպին առնչվող ցաքուցրիվ արտահայտություններ` մեղեդային հենքով ամբողջանալով որպես ներկայացվելիք պատմության բնաբան£ Կենդանի երաժշտությունն այնուհետև հնչելու է Վիգեն Չալդրանյանի և Գուրգեն Խանջյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» տրագիկոմեդիայի ներկայացման ողջ ընթացքում` ժամանակ առ ժամանակ օրգանապես ձուլվելով բեմական պատումի հոգեբանական խորքերին, երբեմն սրելով զգայական ընկալումը£ Աղբաշեն մեր կեցությունն իր տարբեր եղկելի կողմերով ցցուն երևալու է անկախական քաոսի լաբրինթոսում ծայրահեղորեն տարբեր կենսատարածքում ու կարգավիճակում հայտնված Այծեմնիկի ու Ջոնի` պատահական օրինաչափությամբ, հոգևոր¬բարոյական գարշաճահճում չտորֆանալու հրամայականով ծնված Սիրո պատմության ընթացքում£ Թատերականի այս երկու շրջանավարտներից մեկին օրավուր պղտորվող կենսահորձանքը ափ է շպրտել մայրաքաղաքային աղբանոցի «մատույցներում»` խորտակելով արժանապատիվ կյանք վերադարձնող կամուրջը£ Մյուսի նկատմամբ, թվում է, բարեհաճ գտնվելով, մութ ու ցուրտ 90-ականներից փրկելով` հասցրել է «հաջողակ» հայերիս համար այսօր երկրորդ հայրենիքի նշանակություն ձեռք բերած Լոս Անջելես£ Հեքիաթային Ոսկի քաղաքում այս «երջանիկը» տաքուկ տեղավորվել է Հոլիվուդում ընդամենը երկու «աննշան» զոհողությամբ` Հովհաննես անունը փոխել Ջոնով և իր ջահելության դիմաց ստացել հրեա կնոջ հարուստ գանձանակը£ Հայաստանը, իհարկե, չի մոռացել£ Փողով օգնել է բարեկամ-ազգականներին` հանգիստ խղճով ֆիլմեր նկարելով մարդկանց հոգիները մաքրագործելու ճանապարհների մասին£ Կյանքից կտրված, մտացածին ֆիլմեր£ Ապականված իր ներաշխարհով հորինված£ Ինչի մասին գիտակցում է հանկարծ, երկար բաժանումից հետո հայտնվելով ծննդավայրում£ «Վեցերորդ պատվիրան»¬ի համար լքված գործարանի տեսարանները նկարահանելիս£ Եվ ումից, գիտե՞ք, աղբանոցի տիրուհի դարձած դերասանուհուց£ Ջոն-Հրաչյա Հարությունյանի և Այծեմնիկ-Լուիզա Ղամբարյանի առաջին հանդիպման դրվագից շերտ առ շերտ բացվում է ներկայացման գլխավոր ասելիքը, հագենում կյանքային կոնկրետ բովանդակությամբ£ Եվ այլևս ավելորդ են դառնում ողջ առաջին գործողության ընթացքում պաստառներին, ասես, դաջված միօրինակ կինոկադրերը` ոչ մի կերպ չմերվելով բեմական անցուդարձին, չլրացնելով ճիշտ հունի մեջ մտած դերակատարումներով բացահայտվող ենթիմաստը£ Տրագիկոմիկական ելևէջումների համոզչականությունը տեղ¬տեղ թուլանում է, զավեշտի հասցվում` անհարկի զվարթացնելով հանդիսասրահը£ Սեռի զգացողությունը կորցրած, չորեքթաթ ապրելուն վարժված թոփալ Այծոյի մեջ արթնանում է հետաքրքրությունը հանգամանքների բերումով մերժված, օտարոտի դարձած մարդկային սովորական փոխհարաբերությունների նկատմամբ£ Բոմժի անասնացած կերպարանքում մինչև իսկ ձայնով անճանաչելի Լուիզա Ղամբարյանը հնարամիտ արտահայտչաձևերով կարողանում է իր հերոսուհուն դարձնել թատերախաղի կենտրոնաձիգ ուժը£ Հեգնախառն անաչառ մերկացումներով մարդացման է մղում ամերիկանացած Ջոն-Հարությունյանին£ Զարմացնում նկարահանվող ֆիլմի սյուժեի հարուցած արցունքի կաթիլով` այս «հոմլեզը» հուզվե՞լ գիտի… Իր քնարական ներաշխարհի հանկարծակի դրսևորումները անմիջապես կոծկում է հարբեցողությամբ երկրային օրերի պարապը լցնող, բնականոն կյանքից դուրս քշված երկոտանու դիմակով£ Անզոր զսպելու իրենում մարդկային փոխշփման պահանջը` ենթագիտակցաբար ճանաչելի է դարձնում իր երկրորդ ես¬ը. մեքենայի տանիքին Թատերական ինստիտուտ ընդունվելիս այգուց դեղձ գողանալու էտյուդի կենսախինդ պատկերացմամբ, իր կին լինելու հիշեցումից ակամա զուգապարում հայտնվելով, այգիներ ու մարդկային հոգիներ լափող վիշապի վերածված երբեմնի սիրելի Երևանի կերպարանափոխության դեմ բողոքելով… Աստիճանական անցումներով, աննկատ հոգևոր մտերմություն է հաստատվում փափկակենցաղ ամերիկահայ կինոբեմադրիչի ու վայրենաբարո բոմժուհու միջև£ Ինքնապաշտպանական բնազդով ընդվզում է իր ներսում խմորվող զգացմունքի դեմ նրա Այծոն, դառնում կռվազան, խայթում, պատսպարվում կատակաբանի հարմարավետ պատյանում, կոպտաբար վանում իրենից նոր կյանքի արթնացող հույսը£ Երկրաշարժ, մենակություն, անձնական երջանկության ձախողում` Դուբայի ռեստորաններից մեկում հոգեկան խանգարման ու Նուբարաշենի հոգեբուժարան հասցրած ողբերգական ավարտով և, ի վերջո, որպես շրջապատի համար անվնաս, դուրսգրում միակ ապահով կացարանից, որի հանդիսատեսին կնախանձեր ուզածդ թատրոնը… Այս տատասկոտ անցյալի վերքերը չեն սպիացել Այծեմնիկ-Ղամբարյանի նրբազգաց հոգում, չեն ջնջվել հիշողությունից£ Բայցև, նա անկարող է զսպել հեռավոր իր աստղից մի օր աղբանոցին, Էյֆելյան աշտարակին, Հոլիվուդին ու Երևանին նայելու նվիրական երազանքի սլացքը£ Բուռն ցանկությունը` անսպասելի իրեն ընծայվող Սիրո քաղցրությունն ըմբոշխնելու£ Մանավանդ, երբ Ջոն¬Հարությունյանը, նախ, հեգնանքով, ապա` հիացական զարմանքով հավաստում է, որ բոմժի անլվա ու անհրապույր կերպարանքում անգամ նկատելի է երիտասարդ գեղեցկուհին£ «Ջոն, դու երևի գեղեցիկ կին չես տեսել,¬ անկեղծորեն հանկարծակիի է գալիս բոմժակենցաղում ինքն իրեն մեկընդմիշտ թաղած Այծեմնիկ¬Ղամբարյանը£¬ Կամ էլ` աղբի ֆոնն է քեզ շփոթության մեջ գցում»£ Ասես ինքնաբերաբար ձգտում է մարդավայել տեսք ընդունել, հղկում ցինիզմի երանգներով բնազդային պահվածքը, ոգեշնչվում` իր համար կռվելու Ջոնի պատրաստակամությունը նկատելով£ Կյանքային լիարյուն գույներով է մարմնավորում Ջոնի բեմական նկարագիրը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը` դրամատիկի ամենահմայիչ, դերից դեր հաստատուն դարձած, սիրահարի իր ծանոթ տիպին ներկայացնելով սովորական զուսպ ու ստատիկ, անսեթևեթ խաղաոճում ի հայտ եկող հուզառատ, ինքնաբուխ բռնկումների ուշագրավ խառնուրդով, երբեմն պատանեկան ավյունով£ Անսխալ որսալով խաղընկերուհու հաղորդած կերպարային իմպուլսները` անհավանական թվացող Սիրո ծնունդին իր կողմից անմիջական զարգացում ու հավաստիություն ապահովում£ Նաև` նորահայի իր տեսակին, նրա մարդացման միանգամայն հավանականությանը Բիբլիական Արարատի մտապատկերով իրենում վերհուշ մնացած Հայաստանի մայրաքաղաքի աղբանոցում£ Հավատընծա է դառնում Սիրո առասպելը Ղամբարյան-Հարությունյան կայացած զուգախաղով` արդարացնելով ներկայացման բեմադրիչ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի գերնպատակը` անկախ մեր ներկայի ոգեսպան ազդեցությունից, անդառնալի կորսված չէ մարդկային պղծված հոգիների մաքրագործման ամենաճշմարիտ ճանապարհը` Սերը£ Մարդ արարածին, նույնիսկ ցմրուր ապականվածին վերափոխող, ազնվացնող ու գեղեցկացնող նրա զորությունը վեր է կասկածից£ Սիրուց արբեցած Այծեմնիկը ակամա զոհվում է կրակելում անվարժ շնորսների պատահական գնդակից£ Ողբերգականորեն մթագնվում է մարդկային կերպարանքը վերստացած հերոսների Սիրո նորաբաց արշալույսը£ Բայց տիեզերական անսահմանության մեջ ուժգին շողարձակում է տարաբախտ կնոջ աստղը£ Ուրեմն… հավատացե°ք, մարդիկ, Սիրո գարունքին, լիահույս դիմագրավեք Չարի ներկայիս հաղթարշավին և կյանքը լցրեք Բարու կենսատու ջերմությամբ` միմյանց սիրելով, Սիրով միայն արարելով, որպեսզի հենց Երկիր մոլորակի վրա իրականանալի դառնա մարդու դրախտային կեցությունը£ Գոյատևման գիշատչային օրենքների թելադրանքով ձևավորված մարդկային հասարակության մեջ, հատկապես հեղաբեկումնային կենսափուլերում, ծայրաստիճան սրված հակասություն ները անկանխատեսելի հոգևոր-բարոյական, սոցիալ-տնտեսական մետամորֆոզների են հանգեցնում£ Անխուսափելի է դառնում մարդ արարածի զանգվածային ռնգեղջյուրացումը, գայլացու մը, առնետացումը, շնացումը… Միով բանիվ` անասնացումը£ Գոյության պայքարի դաժանությունը, գերկուտակումների կիզակետերում, անհաղթելի վիշապների է վերածում ուժեղներին, որոնք վայրենաբարո մոլագարությամբ կյանքի հունից դուրս են շպրտում իրենցից թույլերին, պարզապես խժռում են£ Համաշխարհային գրականության մեջ, մասնավորապես դրամատուրգիայում, սկսած դիցաբանությունից մինչև արդի «նոր դրաման» այս թեմատիկայով բազմաթիվ երկեր են գրվել, ներկայացումներ բեմադրվել, ֆիլմեր նկարահանվել, գեղանկարչական կտավներ ստեղծվել£ Ամենատարբեր գեղագիտական սկզբունքներով, աշխարհընկալմամբ£ Ընդհանրացման տարբեր մակարդակներով£ Փաստի գեղարվեստական սոսկ վավերացմամբ կամ կատարսիսի ուղիներ պրպտող ու կանխանշող հոգեբանական խորազնին ուսումնասիրությամբ£ Այս առումով հանրածանոթ է Չալդրանյանի ու Խանջյանի հեղինակած տրագիկոմեդիայի հիմնական գաղափարը£ Փոխառված են այն ամբողջացնելու արտահայտչամիջոցները, նույնիսկ ինչ¬ինչ հնարքներ£ Գուցե ակամա՞£ Ամեն դեպքում, «Ձայն լռության…»¬ը կարծես Պետեր Տուրինիի մրցանակված «Առնետաորս»¬ի տեղայնացված տարբերակը լինի£ Այդուհանդերձ£ Փորձեք սիրաբանելու նպատակով աղբանոց եկած, անհայտ կենսագրությամբ բարոյալքված տղամարդու և կնոջ հարաբերությունների մեջ մաքրագործման մանանեխաչափ նշույլ հայտնաբերել£ Հազիվ թե հաջողվի. ավելորդ իրերից ազատվելու հիվանդագին ազարտը, որով աղբանոցի առնետներին կրակելուց գերագույն հաճույք ստացող գռեհիկ տղամարդը վարակում է կնոջը, չի հանգեցնում հոգևոր ախտազերծման£ Չի հաստատվում նրանց միջև ներքին փոխըմբռնում, հարազատութ յուն, մագնիսական մտերմացնող ձգողական դաշտ… Առնետացած մարդկային զանգվածի հյուլեն են նրանք£ Ոչ միայն անկեղծորեն սիրելու, այլև գութ ու կարեկցանք հարուցելու անընդունակ£ Եվ զոհվում են` չհասցնելով ձերբազատվել իրենց ներսում վխտացող առնետներից£ Կարևորը` որևէ դրական տեղաշարԺի հավատ, հույս չեն ներշնչում կյանքի աղբանոցի առնետների մարդացման… Մինչդեռ, երևանյան աղբանոցի տիրուհի Այծեմնիկը հիմնավորապես` իր ապրած կյանքով, սթափ մտածելակերպով, հոգում անթեղված գանձերի աննկատ երևակմամբ ոչ միայն իրավասու է դատելու ու խաչ հանելու «մեծահարուստ մուրացկանին, տգետ ու բութ տիրակալին, մոմի լույսով աղոթք անող մարդասպանին և պատվիրանից անտեղյակ քարոզչին, այլև, անձնական ձախողումից չնվազած բարեսրտությամբ ու անկաշառ ազնվությամբ ունակ է մաքրագործման մղելու բարեկեցության մրցավազքում սեփական ես¬ը կորցրած, ամերիկանացած հայրենակցին անգամ£ Եվ սրտապնդել կյանքից բռնի կամ ակամա քշված խեղճերին` աղբանոցում կարելի է վերստին մարդանալ, երբեմն` մարդացնել պատահաբար նրա տիրույթում հայտնվողին£ Նախ` ներքուստ£ Կարծում եք, անհնա՞ր է լսել «լռության ձայնը», կատարել «վեցերորդ պատվիրանը» ուղիղ և անուղղակի իմաստով£ Դուք պարզապես անհաղորդ եք Սիրո ամենազոր առասպելին£ Սիրո հավատավորների խենթ նվիրումով է, որ այն իրական հիմքեր է գտնում` թույլ չտալով իսպառ անասնանալ մեր հասարակական կեցության նենգադավ ոլորաններում£ :

Պուտինի հետ համատեղ

Այսպիսով, 69,07 % ձայներով, Ռուսաստանի նոր նախագահ ընտրված է համարվում Դմիտրի Մեդվեդևը:

Ինչո՞ւ հանկարծ տկարացավ Յուլիան

Փետրվարի 20-21¬ին Մոսկվայում գազի հիմնախնդիրների լուծում որոնող Յուլիա Տիմոշենկոն, պարզվում է, բանակցությունները վարել է` գրիպից չապաքինված£ Եվ փետրվարի 27¬ին, արդեն իր հայրենիքում, հիվանդությունն այնքան է սրացել, որ նրան աշխատավայրից հիվանդանոց են տեղափոխել£ - Նա փորձում էր աշխատանքի գնալ, բայց հենց աշխատանքի վայրից նրան հիվանդանոց են տեղափոխել,¬ ասել է նրա տեղակալը£ Ավելին, փետրվարի 25¬ին գրիպը նրան չի խանգարել, շնորհավորել նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ծննդյան օրը£ Բայց անցյալ չորեքշաբթի նրա առողջությունը կտրուկ վատթարացել է… երբ հրավիրվել է Յուշչենկոյի մոտ` բացատրություն տալու պարտքերի պատճառով Ռուսաստանից գազամատակարարման ծավալների կրճատման համար£ Ուկրաինայի նախագահի հետ այդ հապշտապ հանդիպման շարժառիթը նախօրյակին հրապարակված պաշտոնական Մոսկվայի նոր վերջնագիրն էր£ «Գազարդ»¬ի ներկայացուցչի խոսքերով` ստացած գազի դիմաց տևական չվճարումների բոլոր խնդիրները չկարգավորելու և համապատասխան փաստաթղթեր չստորագրելու դեպքում, 2008 թ. մարտի 3¬ից Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները կրճատվելու են 25 %¬ով£ «Անարդարության օրենքով»` այս հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Յուշչենկոն Տիմոշենկոյին հանձնարարել էր պարտքերի մարման շուտափույթ լուծում գտնել… Յուլիան հայտնվել է հիվանդանոցում, և խնդիրը երկրի նախագահի հետ քննարկել է փոխվարչապետ Ալ. Տուռչինովը£ Իսկ նման իրավիճակը ձեռնտու չէ Տիմոշենկոյի համար. ի վերջո, ընտրությունների նախօրյակին Նախագահը կարող է արմատական միջոցներ ձեռնարկել£ Փորձագետները չեն բացառում, որ Ռադայի աշխատանքները կարող են վերսկսվել այն պահին, երբ կկասեցվի երկրի կառավարության, այդ թվում` նրա ներկա ղեկավարի գործունեությունը£ Սա` անցյալ հինգշաբթի:

Սերբիան կվերադարձնի Կոսովոն` դատարանի միջոցով

Անվտանգության խորհրդի նիստում երկրի կառավարությունը որոշել է ձևավորել իրավաբանների խումբ, որը կդիմի միջազգային բոլոր ատյաններին` ընդհուպ մինչև Հաագաում ՄԱԿ¬ի միջազգային արդարության դատարան` Կոսովոյի անկախացումը ճանաչող բոլոր պետությունների դեմ հայցով£ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի օգնական Բրանիսլավ Ռիստիվոևիչի պարզաբանմամբ` - Քանի որ ԱՄՆ¬ի հեռացող վարչակարգը ճանաչել է Կոսովոյի կեղծ պետականությունը, ապա Սերբիան պատրաստ է օրինական հայցեր ներկայացնել£ Ավելի լավ կլիներ, որ ԱՄՆ¬ն չեղյալ հայտարարեր այդ որոշումը, կամ դա կարող է անել նոր վարչակարգը` իր ձևավորումից անմիջապես հետո£ Ռիստիվոևիչի փաստմամբ` Նահանգների դեմ հայցն առաջիկայում կդառնա իրականություն£ Անցյալ շաբաթ անվտանգության խորհրդի նիստը նվիրվել է փետրվարի լույս 22-ի գիշերը ոստիկանության գործողությունների քննարկմանը£ Ինչպես արդեն հայտնի է, այդ գիշեր Բելգրադում գրոհի է ենթարկվել և հրդեհվել ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև հարձակումներ են կատարվել մի շարք այլ դիվանագիտական առաքելությունների դեմ£ Չնայած զանգվածային այդ անկարգություններին` ոստիկանության գործունեությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատվել£ Ինչպես երևում է` ԱՄՆ¬ն էլ իր հաշիվներն ունի Բելգրադի հետ. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին հայտարարել է, որ Բուշի վարչախումբը կարող է Սերբիայի իշխանութ յուններից հատուցում պահանջել` իր դեսպանատան վրա հարձակման հետևանքների դիմաց£ Քեյսին հասցված վնասները համարում է սերբական ոստիկանության անգործունեության հետևանք£ Հայտնի է դարձել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել են նաև Բելգիան և Լեհաստանը£ Ներկայումս Եվրամիության չորս երկրներ` Իսպանիան, Կիպրոսը, Ռումինիան և Սլովակիան շարունակում են մնալ Կոսովյան անկախության հակառակորդներ, իսկ Հունաստանը դեռ չի արտահայտել իր կողմնորոշումը£ :