ՍԻԲԻՐԱ՞ԽՏ, ԹԵ՞ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ պարզապես` համաճարակային մաֆիա

  Փաստերը վերստին հուշում են, որ մեզանում վաղուց ի վեր ձևավորվել է նաև այսպես կոչված համաճարակային մաֆիան, որը համագործակցելով գործարարների հետ, կարողանում է «հրահրել» համաճարակներ, տարածել կեղծ լուրեր և վնասել մեր տնտեսությունը: Նաև` տեղական արտադրողներին:

  ՆՈ՞Ր ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ 

  Ղարաբաղի շուրջ վերջերս տեղի ունեցող որոշ զարգացումներ և հնչող հայտարարություններ բառացիորեն շփոթմունք են առաջացրել` ստիպելով հասկանալ այն ամենը, ինչը ներկայացվում և մատուցվում է:

Ո՞Վ ԹԱՆԿԱՑՐԵՑ ԳԱԶԸ 

  Բոլորը պնդում են, որ առայժմ գազի սակագնի թանկացում տեղի չի ունեցել, որ թանկացումը լինելու է մարտ ամսին: Բայց ահա գազալցակայաններում թանկացել է գազը:

  ԻՍԿ Ո՞ՒՐ ԵՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ 

  Պարզվում է, որ հայաստանյան ակտիվիստներից շատերն էլ գործում են երկակի ստանդարտներով` աղմուկ բարձրացնելով միայն այն ժամանակ, երբ «պատվերներ» են ստանում: Հիմա պատվեր չկա, ուստի հանրային շահերի պաշտպանները լռությամբ են անցնում այն փաստի կողքով, որ մայրաքաղաքի Կենտրոն համայնքում գտնվող կանաչ տարածքի հաշվին կառուցապատում է իրականացվում:

  ԴԱՐՁՅԱ՞Լ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ 

  Անցած կիրակի մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունը ուղևորվել է Ախալքալաք: Ժդանովկա գյուղում մեքենան, որը վարել է անձամբ Սամվել Բալասանյանը, վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է:

  ԱԺՄ-Ն ԷԼ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ 

  Արդեն հայտնի է դարձել, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած և գրեթե չգոյության դատապարտված Ազգային Ժողովրդավարական Միություն կուսակցությունը 2013-ի նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Ըստ էության, սա տրամաբանական որոչոշում է, որովհետև այս կուսակցությունում այսօր հազիվ մի 100 մարդ կա, իսկ միակ ճանաչված գործիչը Վազգեն Մանուկյանն է:

  ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ Այն էլ` գրանտային

  ՀՀ Արդարադատության նախարարությունը վերջերս սկսել է պատժամիջոցներ կիրառել այն հիմնադրամների նկատմամբ, որոնք վաղուց ի վեր դադարեցրած լինելով իրենց գործունեությունը` չեն ներկայացրել «զրոյական» հաշվետվություններ:

  «ՍՐԲԱԳՐՎԱԾ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ» 

  Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց աղքատության նվազման մասին իր տարեկան ցուցանիշները: Եվ, ի զարմանս մեր հանրության, պարզվեց, որ մեզ մոտ աղքատության ծավալները կրճատվել են:

ՆԵՐԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՐՈՀՈՒՄ 

  Բնավ չմիջամտելով Եկեղեցու գործերին, ընդամենը արձանագրենք, որ այս բաժանումը կարող է լարվածություն ձևավորել Շիրակի մարզում: Օրերս տրոհվել է Հայաստանի հնագույն` Շիրակի թեմը, որն անգամ մարտնչող բոլշևիզմի տարիներին ամենագործունն էր:

  Իսկը` ադրբեջանական ոճ 

  Մինչ քրիստոնյաները շարունակում են «աղանդավորվել» ու միմյանց հետ մրցակցել, մահմեդականները նոր պաթոսով հարձակումներ են գործում նրանց վրա: Նիգերիայի հյուսիս-արևելյան Բոռնո նահանգի քրիստոնեական գյուղի վրա գրոհելով, անհայտ ելուզակներն առնվազն 10 մարդ են սպանել:

  Միջազգային ընկերակցությունը քննադատում է 

  Հետո՞ ինչ Անցյալ շաբաթ Իսրայելի իշխանությունները թույլատրեցին Արևելյան Երուսաղեմի և Հորդանան գետի արևմտյան ափին 3 հազար միավոր բնակարան կառուցել: Այդ տարածքները հիմա հրեաներով են բնակեցված, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունով` դրանք բռնագրավյալ տարածքներ են:

  Նոր ձկնատեսակ` «Օբամա» 

  Ամերիկյան նախագահի վարկանիշը հերթական «թռիչքն» է արձանագրել: Նրան նոր պատվի են արժանացրել կենդանաբանները` քաղցրահամ ջրերում հայտնաբերված մանրաձկան նոր տեսակն անվանելով EtheostoΗΖ ObΖΗΖ (հաղորդել է The GuΖrdiΖn-ը):

  Եթերում չհայհոյե´լ 

  Այս պահանջը ոչ թե հնչել է որպես նախապայման կամ նախազգուշացում, այլ կիրառվել է որպես ամենախիստ պատիժ: Չինական Ցզյանսու մարզի կրթական հեռուստաալիքը ժամանակավորապես փակվել է` եթերում թոք-շոուի մասնակիցների հնչեցրած հայհոյանքների պատճառով (տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը):

  Ամերիկացի զինվորականները` Ճապոնիայում 

  Գուցեև ոմանց տարօրինակ թվա, բայց ամերիկյան հրամանատարներն օտար պետությունում իրենց իսկ ներկայացուցիչներին են սաստում: Արժանապատվության խնդիր է` ուրիշի տանը սանձարձակություններ թույլ չտալ:

  Վայրագ պղծողները 

  Սոսկալի միջադեպը շատերին խելագար հորինվածք կարող է թվալ: Բայց Բենինի մայրաքաղաք Պորտո-Նովոյում կատարվածը բոլորին ցնցեց:

  «Սև կատու» ադրբեջանցիների համար 

  Րաֆֆին ռիսկով գնաց Բաքու, Իր հետ տարավ մի սև կատու...  ::

  Այդքան քցել-բռնել կլինի՞ 

  ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում Լ. Տեր-Պետրոսյանն այնքան է գցել-բռնելու, որ վերջին պահին իր համախոհներին «քցելու» է և չի բռնելու:  :

  Րաֆֆիի` ձիով քայլը 

  Պարզվեց, որ Րաֆֆին ունակ է ոչ միայն հայրենակիցներին զարմացնել, այլև ադրբեջանցիներին զայրացնել: Ասում են` Ալիևը որպես բողոքի նշան, ծոմ է պահելու:

  Բա մազութը մոռացա՞ր 

  Երբ Բագրատյանը այդքան խոսում-քննադատում-բողոքում է, չի՞ վախենում արդյոք, որ կարող է հայտնվել Արշակ Սադոյանը և վերստին տալ արդեն դասական դարձած հարցը. - Ինչպե՞ս լափեցիք մազութը:  :

Օլիգարխիական բազմազանություն 

  Ամեն տեսակի օլիգարխ ունինք. ստվերային, ոչ ստվերային, մենաշնորհային: Հիմա ունենք նաև գաղափարական «օլիգարխ»` ի դեմս միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանի:

  Դ. Հակոբյանի ինքնագոհ գնահատականը 

  Բոլորի գլխում` կոշտ կաղապարներ, Իմ գլխում միայն թարմ գաղափարներ:  :

  Հայրիկյանին «հեքիաթները» չեն լքել 

  Ասում են` Պարույր Հայրիկյանը մերժել է «Հայֆիլմի» առաջարկը` խաղալու «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի նոր տարբերակում:  :

  ԻՆՉՈՒ՞ Է ԼՌՈՒՄ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ 

  Արդեն մի քանի տարի ընթացող «Մատաղիսի գործը», որը սպառնում է երկարատև ազատազրկման տանել մի քանի անմեղ երիտասարդների, պարզվում է, ժամանակին «եփվել» է այսօր ԱԺ պատգամավոր դարձած և իրեն ընդդիմադիր համարող Գագիկ Ջհանգիրյանի կողմից:

ՆԱՆՅԱՆԸ ԳՆԱՑ, ԻՍԿ «ՍԽՐԱՆՔՆԵՐԸ» ՀԻՇՎՈՒՄ ԵՆ 

  Հայաստանի պատմության մեջ միակ կին մարզպետ Լիդա Նանյանին հավանաբար շատերը մոռացել են: Մի քանի տարի զբաղեցնելով Շիրակի մարզպետի պաշտոնը, տիկին Նանյանը ոչինչ չարեց մարզի համար, որևէ խնդիր չառաջադրեց, չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ կառավարության առաջին արտագնա նիստը Գյումրիում տեղի ունեցավ:

  ԵԿԵԼ Է ՄԻԱԿՆ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ... 

  Արդեն երկար ժամանակ մայրաքաղաքի տարբեր անկյուններում երևում են նախընտրական պաստառներ, որոնք «ավետում» են էպոսագետ Վարդան Սեդրակյանի` ՀՀ նախագահի թեկնածու լինելու փաստը: Այս մարդու անվանը ակադեմիական շրջանակներում ծանոթ չեն:

  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԵՇՏ` ԹՇՎԱՌ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ

  Նոյեմբերի 26-ին և 27-ին շատ հայաստանցիների ուշադրությունը սևեռված էր Հանրայինի «Ազատ գոտի» հաղորդաշարի հերթական հաղորդումներին, որոնց խնդիրն էր խոսակցություն ծավալել մտավորականության մասին, պատասխան գտնել այն հարցին, թե ո՞վ է մտավորականը:

  ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 

  Մայրաքաղաքի կայարանամերձ հրապարակում արդեն շա˜տ երկար տարիներ կանգնած է մի կիսակառույց շենք, որը պետք է լիներ հյուրանոց: Այն սկսեցին կառուցել տակավին 1980-ականների կեսերին` քանդելով նույն վայրում գտնվող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը:

  Վեճը «հարթել էր» կացնով…

  Լավ հարևանի մասին ասույթը հենց այնպես չի ստեղծվել, իսկ վատ հարևանի մասին ժողովուրդը ոչ մի ասացվածք չի հորինել: Բայց սա դեռ չի նշանակում, թե վատ ու անհաշտ հարևաններ չկան:

Մսավաճառի որոգայթում 

  Ամանորը, ինչպես ասում են, յոթ սարի հետևում չէ, և մեր կյանքի ամենատարբեր բնագավառներում ամեն մարդ յուրովի է պատրաստվում դիմավորելու այդ թեկուզ և հոգսաշատ, բայց հաճելի ու կարևոր իրադարձությունը:

  Հեռախոսագող աղվեսը 

  Գուցե ուրիշ երկրների գազաններին ևս գայթակղում է նորագույն տեխնիկան, բայց այս միջադեպի հերոս աղվեսը Նորվեգիայի անտառաբնակ է: Օրեր առաջ 16-ամյա Լարս Բյերկն ընկերոջ հետ անտառ է գնացել` փորձարկելու նոր սմաթֆոնը:

Ախտակիրներն ընդվզում են բուժման դեմ

  Թերապիայի նոր մեթոդով ԱՄՆ-ում համասեռամոլությունը բուժելու նպատակը հասկանալի է` առողջացնել հասարակությունը, դեռահասներին` զերծ պահել այդ ախտից: Բայց այլասեռական կողմնորոշում ունեցողները դատարանների միջոցով փորձում են պաշտպանել իրենց… գոյության իրավունքը (հաղորդել է LΖ VΖnguΖrdiΖ-ն EEE գործակալության պատրաստած նյութերը):

  $ 4 միլիոն` տեսողության դիմաց 

  Թե մարդն ինչո՞ւ է իր տանը կապիկ պահում` երևի կապկատերերն էլ դժվարանան պատասխանել: Որքան էլ մարդանման, միևնույն է` կապիկը գազան է, այլ ոչ թե ընտանի կենդանի:

Միամիտ մտքերի տեսականի 

  *Օրենքը գրվում է խախտելու և բացառություններ անելու համար: *Չգրված օրենքներն ավելի գործուն են: