ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. համակարգային թե՞ անձանց
ՏԻՄ ընտրություններն` ընդհանուր առմամբ, իսկ Գյումրիինն ու Վանաձորինը` մասնավորապես, հիրավի փորձաքար էին` քաղաքական դաշտում վերաձևումների, նորամուտների, ինքնահաստատումների առումով: Միայն «նորամուտ» ասվածին պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ, որովհետև բացարձակ իմաստով` նորաստեղծ կուսակցություններում ու դաշինքներում նոր դեմքեր չկան: