ԱՄԱՌԸ ԹԵԺ ԷՐ, ԲԵՅՑ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՈՎ

Արդեն սովորական է դարձել. ամեն քաղաքական սեզոնի ավարտին ընդդիմությունը սպառնում է հաջորդի թեժությամբ, վերջնահաշվում` իշխանափոխությամբ: Եվ ինչ, որքան էլ նման խոստումներին հավատացողների թիվը սեզոնից-սեզոն նվազի, միևնույն է, հայրենի արմատականներն իրենց համոզմունքները ոչ մի դեպքում չեն ցանկանում վերանայել:

Արցախի անկախության տոնը

... Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր£ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի£ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի£ Սիրելի արցախցիներ. դուք պատվով եք բռնել թե° պատերազմի, թե° խաղաղության քննությունը եւ այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին£ Նվիրվել եք` բարեփոխելու ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեությունը, բարելավելու ձեր կյանքը£ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ ողջ հայության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին£ ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ... Մեր աղոթքն է, որ Աստված պահի ու պահպանի Արցախ աշխարհը եւ արցախաբնակ մեր հայորդիներին` հավատավոր մեր ժողովրդին պարգեւելով շենություն ու բարգավաճում եւ երկնառաք հաջողություններ` ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման եւ հայրենանվեր ու հավատաշեն նորոգ արարումների իրականացման:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆՔ»

Հատված ՀՀ նախագահի հարցազրույցից -Դուք Հարավային Օսեթիայիում եւ Աբխազիայի իրավիճակը նմանեցնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Հարցնում եմ, որովհետեւ ասացիք, որ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորշման իրավունքը:

«ԲՈԼՈՐՍ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»

- Ուշադիր կարդացի հարգարժան Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը: Համարում եմ կարեւոր հարցազրույց:

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Վերջին մեկ ամսում Հայաստանի անմիջական հարևանությամբ` Հարավային Օսեթիայի շուրջ ծավալվող իրադարձություններն աշխարհաքաղաքական նշանակության փոփոխությունների կատալիզատորի դեր ունեցան: Ռուսաստանին հաջողվեց աշխարհին ապացուցել, որ Կովկասը գտնվում է իր շահերի տիրույթում, և, որ այստեղ խաղաղության միակ երաշխավորն ինքն է:

Հա՞ որ…

Հայոց աշխարհում աշնանամուտը ըստ երևույթին հարուստ է լինելու իրադարձություններով: Համենայն դեպս, սեպտեմբերյան առաջին օրերը առաջիկա ամիսների համար նման ընթացք են խոստանում:

Հաշտությանն ընդառաջ

Հայ թուրքական հարաբերություններին անդրադառնալիս, ակամա հայտնվում ես քաղաքական, ինչու չէ, նաև հոգեբանորեն փակուղու առջև, երբ, թվում է, թե դարերից եկող փոխադարձ ատելությունը երբևէ չի վերանալու: Սակայն դրությունը փոխելու միտում է կարծես թե նկատվում:

Հարգելել ազգերի ինքնորոշումը

Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման եւ Պետդումայի Դաշնության Խորհուրդը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, հարգելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունների եւ ժողովուրդների ` իրենց երկրների անկախության ճանաչման դիմումները, քննարկեցին եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ պետություններ:

79-ՐԴԸ` 204-ԻՑ

Պեկինյան մարզահանդեսը, իսկապես, մնայուն էջ դարձավ ոչ միայն հայ մարզական, այլև Հայաստանի պատմության մեջ: Ոչինչ, որ այս անգամ բրոնզաձույլ էին մեր դյուցազունների նվաճումները:

Կիրականանա՞ Վանգայի կանխասացությունը

Բուլղարուհի գուշակը կանխատեսել է, որ 2010 թ. սկսվելու է 3-րդ համաշխարհային պատերազմը, Վրաստանը կորցնելու է անկախությունը, իսկ Ռուսաստանը դառնալու է «աշխարհի տիրակալ»: Ինտերնետում շատացել են մուտքերը` Վանգայի կանխասացությունների էջ:

Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ կառավարական կազմկոմիտեի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երկուստեք աշխատանքային համագործակցության շրջանակներում ընդունեց ՀՀ կառավարական կազմակերպչական կոմիտեի անդամներին: Հանդիպման սկզբում քննարկվեցին «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի մասնակիցների` ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Հայաստան կատարելիք այցի և այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ:

Նվիրված Ջիլի ինքնապաշտպանության 15-ամյակին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց Ջիլ գյուղի ազատագրման 15-ամյակին նվիրված` «Ազատամարտիկ» ռազմահայրե նասիրական բարեգործական ընկերության կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:

Միայն գիտելիքով կարելի է զսպել սանձարձակությունն ու ագրեսիան

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այցելեց Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոց: Նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև հյուրեր, ծնողներ:

Գիտելիքի շնորհիվ միայն ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում մամլո ասուլիսը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի մասնակցությամբ` վերջիններիս նախաձեռնությամբ ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի տարածքում գտնվող բոլոր կրթօջախներին և զորամասերին նվիրվելիք ճանաչողական աշխատանքների` «Հայոց պատմության աշխարհակալությունները» գրքույկի, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչե լի ֆիլմերի թեմայով էր:

ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՀԱՅՈՐԴԻՆ

Գիտությանը տեր է պետք, պաշտպան է պետք£ Պ. ՀԵՐՈՒՆԻ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացման ուղին մեր չսերտած պատմության դասերը վերարժեվորելու փորձաշրջան եղավ, որպեսզի կարողանանք կողմնորոշվել, թե ինքնուրույն ինչի ենք ընդունակ` աշխարհին ներկայանալու, արժանավորությունը փարատելու համար£ Առանձնակի նրբանկատություն հարկավոր չէ` համոզվելու համար, որ մեր հիմնական (եթե ոչ միակ) «արտադրանքը» մտավոր կապիտալն է£ Ասել կուզի` առանձնահատուկ վերաբերմունք է հարկավոր ցուցաբերել գիտության և դրա երախտավորների հանդեպ£ Հատկապես այն նվիրյալների, ովքեր ամենից թանկ հայրենիքի շահն ու զարգացումն են գնահատում` անվերապահորեն անտեսելով սեփական գրպանի բարօրությունը£ Այո°, որքան էլ տարօրինակ թվա նյութապաշտներին, բարեբախտաբար, այսօր էլ կան այդպիսի լուսավոր մարդիկ, ովքեր չեն գայթակղվում ֆինանսական գրավիչ առաջարկներով` պահպանելով մտավորականի կերպարի օրինավորությունը£ Ազգանպաստ առաքելությունը ճշմարտող գիտամարտիկների բանակի կարկառուն դեմքերից է Հայաստանի Գիտությունների ազգային, Ճարտարագիտական, Տեխնոլոգիական, Պետերբուրգի Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, Հայաստանի Նկարիչների միության պատվավոր անդամ, Գիտության վաստակավոր գործիչ, (LAELPS Պետերբուրգ), Ռադիոֆիզիկական Գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Անտենային համակարգեր» Ամբիոնի վարիչ, Էլեկտրա և Ռադիո Ինժեներների Միջազգային Ինստիտուտի անդամ (ԱՄՆ), ՌՖ Գիտությունների Ակադեմիայի «Ռադիոաստղագիտություն» գիտ. խորհրդի վարչության անդամ, Ռուսաստանի Աստղագիտական Միության անդամ, Հայաստանի և ԽՍՀՄ մրցանակների դափնեկիր, Անտենաների գծով IEE-URSI Միջազգային Մրցանակի դափնեկիր (Անգլիա), պրոֆեսոր Պարիս ՀԵՐՈՒՆԻՆ£ Վերջինիս բոլորանվեր գործունեությունը զգալի է անգամ նրա աշխատասենյակում տիրող մարդեցնող մթնոլորտից£ Գիտության ծաղկունքից դյութված, ժամանակը կարծես կանգ է առել այստեղ և չի կարողանում հաղթահարել հմայքը, որպեսզի շարունակի իր բնականոն ընթացքը£ Նորարարության անխոնջ հետևորդ մեր զրուցակիցը սկսեց նրանից, որ. - Մեր` Ռադիոֆիզիկայի ԳՀԻ¬ն բաղկացած է մի քանի ճյուղերից£ Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող ինստիտուտը, Զեյթուն թաղամասում տեղակայված փորձարարական գործարանը և Արագածի վրա` Արագածի գիտական կենտրոնը£ Այս հիմնարկները այնպիսի գործեր են անում, որպիսիք կատարելու դեպքում Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան և մնացածները շատ են հպարտանում£ Մեծ ալեհավաքներ (անտենաներ) ենք պատրաստում` տիեզերքը ուսումնասիրելու համար£ Մեր ինստիտուտը իմ արտոնագրերով կառուցել է նոր տիպի ռադիոօպտիկական աստղադիտակ£ Այն մի տասը հիմնական բնութագրերով, պարամետրերով գերազանցում է աշխարհի բոլոր մեծ անտենաներին£ Դրա առավելություն ներից մեկն այն է, որ այդ անտենան անշարժ է£ Դրա պատրաստումը միլիոնավոր դոլարներ, երկար ժամանակ և փորձված վարպետներ է պահանջել£ Անդամակցում եմ նաև միջազգային գիտական ռադիոմիությանը (URSI), որի որոշմամբ բոլոր երկրների մեծ ռադիոաստղադիտակները այսուհետ պետք է կառուցվեն Հերունու սխեմայով£ Այդ որոշումից հետո այստեղ եկան ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, չին, ճապոնացի մասնագետները և մեկ շաբաթ Արագածի մեր կենտրոնում ուսումնասիրեցին անտենան, որը թույլ տվեց մեծ հայտնագործություն կատարել£ Էյնշտեյնի ժամանակից մինչ օրս գոյություն ունի մի տեսություն, թե ինչպես է տիեզերքը ստեղծվել. համարում են, որ եղել է ինչ-որ մի գունդ` բարձր էներգիայով լեցուն£ Հետո այդ գունդը պայթել է, ցրվել, և ստացվել է տիեզերքը£ Դա հիմարություն է£ Բոլոր հրեա աստղագետները պաշտպանում են այդ տեսությունը£ Մոտ 15 տարի առաջ էլ «մեծ պայթյուն»¬ի համար մի լրացուցիչ տեսություն են հնարել, թե իբր դրա մնացորդային հետևանքը մինչև հիմա կա տիեզերքում£ Այսինքն` տիեզերքի որ մասն էլ դիտես` կտեսնես պայթյունի մնացորդային ճառագայթը, որը, ըստ նրանց, հավասար է 2,7 կելվինի£ Այս տեսության համար երեք հրեա արդեն Նոբելյան մրցանակ են ստացել£ Իրենց անտենաներով, որոնց սեփական աղմուկը 20-30 կելվին է, երկար ժամանակ փնտրում էին, բայց չէին կարողանում ու չէին էլ կարողանալու գտնել 2,7 կելվինը£ Մեր անտենայի մակերեսը ճշգրիտ է, ճառագայթը շատ սուր է և սեփական աղմուկը ցածր է` 2,6 կելվին£ Եթե դա լիներ, մենք պետք է անպայման արձանագրեինք կամ գրանցեինք. 2,6 անտենայինը և գումարած իրենց մնացորդային 2,7¬ը, այսինքն` 5,3 պետք է ստանայինք£ Բայց տիեզերքում չկա ոչ մի 5,3 չափ. միայն մեր 2,6¬ն է£ Սա փորձով է հիմնավորված, որը ժխտելը շատ դժվար է£ Հիմա հրեաներն այս առումով դժվար կացության մեջ են հայտնվել£ Դեմ լինելով, նրանք չեն հիմնավորում իրենց առարկությունները£ Այդ մասին իմ հոդվածները տպագրվել են Պետերբուրգում, Աթենքում, Հայաստանում£ Նաև ամերիկյան ռադիո և էլեկտրաինժեներական համաշխարհային ինստիտուտի պաշտոնական պարբերականին էի ուղարկել այդ հոդվածը£ Երկարատև գրագրություն վարեցինք, բայց այդպես էլ չտպագրեցին նշված հոդվածը£ - Ի՞նչ է տիեզերքը` ըստ Ձեզ£ - Գալակտիկաներ£ Ամեն գալակտիկայում միլիոնավոր մոլորակներ կան, կյանք կա, քաղաքկրթություն կա£ Եվ մենք, ըստ երևույթին, առաջինը չենք£ Կա մեծ հաղորդագրություն տիեզերքի մասին£ Մենք գիտենք հազարավոր ուրիշ գալակտիկաներ, հատկապես մոտիկ գտնվողները, աստղերը£ Այս նույն անտենայով մինչ այդ արել էինք մի ուրիշ հայտնագործություն£ Կան աստղեր, որոնք արդեն տարեց են` սպառված էներգիայով, ճառագայթումով£ Սկզբից գունափոխվում են` սպիտակից, դեղինից դառնում են կարմիր£ Դրանք արդեն ուռած մեծ աստղեր են` «Կարմիր հսկաներ»:

Կրթական քաղցկեղ Առավել վտանգավոր է գիտելիքի սոջվը: ԳԻՏՐԱՄ

Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը տիրել ցանկացող ուժերի երկրորդ հեռահար նպատակը այդ գերտերության կրթական հզոր համակարգը խաթարելն էր: Եվ դա բնական էր, քանի որ ինտելեկտից զուրկ, բնազդներով առաջնորդվող հասարակությունը առավել կառավարելի է:

ՌԵՊԼԻԿ, ԹԵ՞… Անձնանունների աղավաղո՞ւմ

Մեզանում հայտնվել են հայ դասական գրողների առանձին ծավալուն երկերի (հիմնականում` վեպերի) սեղմված տարբերակներ (համառոտագրեր): Այդ սեղմավեպերից են` Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Րաֆֆու «Սամվել»-ը, Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն և Շիրվանզադեի «Քաոս»-ը:

Հավատա° ուղեցույց աստղիդ...

ՌԴ Ռոստովի մարզի Չալտիր փոքրիկ քաղաքի անունը կարճ ժամանակում այսչափ հանրահռչակելու մասին «Հույսի աստղ» երգի թատրոնի ստեղծագործական խումբը չէր էլ կարող երազել:

Գարունը` գարնան մեջ

Ինքնագործ խմբերի ամենախոշոր ազգահավաքի հազարավոր մասնակիցների խուռներամ բազմության մեջ հազիվ թե գտնեի վիրահայոց պատվիրակության կազմում առաջին անգամ Հայաստան ժամանած այս սիրունատես աղջնակին, եթե սեփական նախաձեռնությամբ չհայտնվեի Արտաշատ մեկնող խմբում: Ճանապարհի մտերմացնող ուժով ծանոթանում եմ ուղեկիցներիս հետ:

Հպանցիկ հայացք` Լիբանանի մշակույթին

Մուսալեռցիների ավանդները որդեգրած գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանի անհատական ցուցահանդեսով մեկնարկեց Լիբանանի մշակույթի շաբաթը Հայաստանում: Նկարչական կրթությունը ստանալով ծննդավայրում` լիբանանահայկական Այնճար գյուղի «Թորոս Ռոսլին» կերպարվեստի դպրոցի մասնաճյուղում, որպես ինքնուս նկարիչ այնուհետև մասնակցել է Լիբանանի տարբեր քաղաքներում կազմակերպված խմբակային ցուցահանդեսներին:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Պատերազմը սևը սպիտակեցնում է, սպիտակը` սևացնում

ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ` գեներալ¬մայոր Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս) ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվար պահը ինձ համար եղել է շատ հարազատ, մոտիկ մարդու զոհվելը, որին դու ես տվել հրաման, առաջադրանք, և այն կատարելիս մահացել է£ Ամեն անգամ այդ դժվարությունները ուզում ես մոռանալ, բայց լսում ես, որ ինչ¬որ մի տեղ պատերազմ է ու նորից հիշում ես այդ մարդկանց, ովքեր կարող էին ուրախ, զվարթ ապրել, երեխա ունենալ, զոհվում էին հանուն գաղափարի` Ղարաբաղի ազատագրման£ Խղճի ու պատասխանատվության զգացումը ճնշում է անպայմանորեն£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչը կնախընտրեիք լինել£ - Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Միությունում£ Թբիլիսին ինտերնացիոնալ քաղաք էր, դաստիարակվել եմ կոմսոմոլ և չեմ զգացել հայ ազգի գերազանցությունը£ Եղել եմ Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, Բելառուսում£ Ռուսաստանում եմ սովորել և ծանոթացել մշակույթների, սովորույթների, ավանդույթների, բնավորությունների հետ£ Մաքուր հայկական մթնոլորտում չեմ մեծացել, բայց մենք, բնականաբար, հպարտանում էինք, որ հայ ենք£ Հայրս Ղարսից էր` հոգևորական տոհմից` հայկական ավանդույթնե րով, և դա ստիպում էր լինել հայ£ Ես միշտ հպարտացել եմ Բաբաջանյանով, Անդրանիկով, Իսակովով, էլ չասեմ` Բաղրամյանի մասին£ Երբեմն ցանկություն է լինում ուրիշ ազգի ներկայացուցիչ լինել, բայց իմ կարծիքով ես բացի հայից ուրիշ ազգի ներկայացուցիչ երևի չէի լինի£ Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ գերմանացիների նկատմամբ. հինգ տարի Գերմանիայում եմ ապրել£ Նրանց մշակույթն ու ապրելակերպը միշտ ապշեցնում էր ինձ£ Դա, ըստ իս` միայն գերմանացիներին է տրված£ Կարգապահությունը, կատարողական ծրագրավորվածությունը ինքնակամ է նրանց մեջ£ Դա ազգ է, որ գիտե իր լավ և վատ կողմերը£ Այնտեղ ծառայելիս` ես զարմանում էի միշտ. նրանք շքեղ հախճապակի, ճենապակի ունեն և չէին գնում այդ իրերը£ Իսկ հայերը դժվարությամբ ձեռք էին բերում դրանք, բերում, կահույքի մեջ էին դնում և չէին էլ օգտագործում£ Ես միշտ հարց էի տալիս, ինքս ինձ, թե ինչո՞ւ ենք մենք գնում£ Ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ. Հայաստանում, երբ նստում ես ուտելու, փոքր ափսե են տալիս, որի մեջ քիչ բան կարող ես դնել£ Գերմանացիներինը մի մեծ ափսե է. սեղանին ոչինչ չկա, բայց ափսեում ամեն ինչ կա, իսկ մեր սեղանի վրա ամեն ինչ կա, բայց ափսեիդ մեջ քիչ բան կարող ես դնել£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ կյանքում լինում են, և դրանք բացվում են ինքնըստինքյան. երկար չեն ապրում£ Թեպետ նամակի պատմությունն է հետաքրքիր£ Զորի Բալայանը նամակ էր բերել կնոջիցս£ Վերցրեցի, կարդացի, հայհոյեցի ու մի կողմ նետեցի£ Զորին ասում է. «Էդ ի՞նչ է եղել», հետո կարդաց ու ծիծաղեց£ Այնտեղ նկարած էր պատերազմից քարտեզային հատված և գրած էր հիշեցումը, որ թուրքերի գլխավոր թշնամին խուճապն է£ Ես` որպես պատերազմի դաշտում գտնվող մարդ, սպասում էի սիրո և կարոտի խոսքերի, կանացի նորմալ նամակի£ Եվ հանկարծ Հասմիկը ինձ քարտեզագրված խորհուրդ էր ուղարկել£ Բոլորը խորհուրդ էին տալիս, թե ինչպես պետք է կռվեմ£ Հետո ես հասկացա, որ դա հայրենասիրությունն էր այդ նամակի, մեր ազգի պահվածքի մեջ. մենք միասնական էինք£ Միայնակ պատերազմել չի կարելի£ Դա համաժողովրդական կռիվ էր£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Սկսենք նրանից, որ ողբերգություն է, երբ մարդիկ են մահանում£ Կռիվը այն «ճաշն» է, որ կարելի է յուրաքանչյուր համեմունքով մատուցել£ Քաղաքական գործիչները դա անում են, նրանք հասնում են իրենց անձնական և պետական նպատակներին£ Եվ այդ հետաքրքրությունների համար մահանում են հազարավոր մարդիկ£ Եվ որպես զինվորական մարդ ինքս էլ ինձ հաճախ հարցնում եմ` ինչո՞ւ, այնուամենայնիվ, կռիվն ինչի՞ց է առաջանում£ Պատճառներ որոնելիս տեսնում ես, որ դրանք շատ են£ Երբեմն կնոջ համար էլ են պատերազմներ սկսվել£ Պատճառները տարբեր կարող են լինել£ Ինձ թվում է` մահվան դատապարտված մարդկանց միտքն է ստեղծում մահաբեր զենքը£ Ինչո՞ւ այդ փողերը մարդկության կյանքի բարելավմանը չեն ուղղվում£ Ստացվում է, որ ամենը ոչնչացվում է հանուն մարդու£ Այդ հակասությունները ստիպում են նայել անցյալին, ներկային և պատկերացնել ապագան£ Փաստորեն, մարդ ինչքան խելացի է, այնքան ավելի վտանգավոր զենք կարող է ստեղծել£ Ի՞նքն էլ է վտանգավոր:

Հայ երգը` անանց սեր

Սուսաննա Սաֆարյանի համար հայ երգը անանց սեր է, անդավաճան ուղեկից, որը չի լքում ոչ մի պահի և ամեն վայրկյան պարուրում է էությունդ: Արդ, ավելի քան երեքուկես տասնամյակ նա այդ երգից առած ջերմությունից փորձում է բաժին հանել բոլորին:

«Սերն է, որ կփոխե մարդուն»

Ամերիկացի մեծ հայորդու ծննդյան 100-րդ տարեդարձը միաժամանակ նշվեց Ֆրեզնոյում և Երևանում: