ԽՈՇՈՐՆԵՐԸ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ

Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նախորդ տարվա 300 խոշոր հարկատուների ցուցակն այս անգամ առանձնանում է ոչ միայն դրա հանդեպ դրսևորվող ավանդական հետաքրքրությամբ, այլև իր բացառիկությամբ£ Այնտեղ ամփոփված են ճգնաժամային 2009¬ի արդյունքները, և սպասվածի համաձայն` առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում նաև նախորդ տարվա տնտեսական հետընթացի ամենաուղղակի ազդեցությունը խոշոր տնտեսվարողների գործունեության վրա£ Ընդհանուր առմամբ վճարումները 18 տոկոսով են նվազել, սակայն բազմաթիվ ընկերությունների պարագայում նշված ցուցանիշը երբեմն նույնիսկ մի քանի անգամ ավելի մեծ թվերով է արտահայտվում£ Ինչպես կանխատեսվում էր, ճգնաժամի մեծագույն հարվածը թերևս հանքարդյունաբերական ձեռնարկություններին է բաժին հասել£ Մի կողմից, իհարկե, հանրապետության ընդերքը համեմատաբար քիչ է շահագործվել, բայց արդյունքում տևական պարապուրդի հետևանքով այս ոլորտը ներկայացնող տնտեսվարողների պետական վճարումներն են զգալիորեն նվազել£ Թե ցուցանիշներն ինչ ճշգրտությամբ են արտացոլում իրականությունը, դժվար է ասել... Բայց և այնպես հերթական ամփոփումն էլ իր հերթին է փաստում, որ ճգնաժամն առիթ և պատճառ է դարձել նույնիսկ պարտաճանաչ համարվող հարկատուների ավանդական դարձած ցուցանիշների շեշտակի անկման£ Եվ եթե հանքարդյունաբերողների պարագայում քիչ չեն ստեղծված իրավիճակի օբյեկտիվ հիմնավորումները, ապա լիովին անհասկանալի է մնում առաջատարների տասնյակում թեև դիրքերը պահպանած, բայց հարկային պարտականությունները երբեմն մինչև կիսով չափ կրճատած բջջային կապի օպերատորների կերպարանափոխությունը£ Հակառակ ճգնաժամի պարտադրած դժվարություններին` նրանք ողջ 2009¬ի ընթացքում շարունակաբար նորանոր ծառայությունների, բաժանորդների թվի ավելացման, և վերջնարդյունքում իրենց էլ ավելի հզոր ու կայացած կառույցների վերածվելու մասին են խոսել£ Իսկ թե ինչպես է ստացվել, որ տարեկան ամփոփումներում «Ղ Տելեկոմը»` 48, իսկ «Արմենտելը» 7 տոկոսով ավելի քիչ հարկեր են վճարել, թերևս նշված կառույցների հատուկ մեկնաբանության կարիքն ունի£ Այլապես ստացվում է, որ շուկայում դիրքերն ամրապնդելուց ու նաև որպես պարտաճանաչ հարկատուներ որոշակի հեղինակություն նվաճելուց հետո, բջջային օպերատորներն սկսել են մատների արանքով նայել պետության հանդեպ ունեցած իրենց պարտավորություններին£ Համենայն դեպս` ստեղծված իրավիճակը դժվար է արդարացնել միայն վերջիններիս կողմից մատուցվող ծառայություն ների գների խորհրդանշական նվազեցմամբ£ Վառելիքի շուկայում մրցակցությունը չի սրվել, նոր տնտեսվարողներ չեն հայտնվել, և այս շուկան, ինչպես նախկինում, հիմա էլ է մենաշնորհային համարվում£ Սակայն բենզին ներկրողներին հաջողվել է հարկային իրենց նախկին վճարաչափերը պահպանել, որոշ դեպքերում` ավելացնել` առավելապես նախորդ տարվա ընթացքում այս շուկայում արձանագրված գնաճի շնորհիվ£ Այն, ինչպես հայտնի է, գերազանցել է 30 տոկոսը, և գերշահույթների կտրուկ աճի պայմաններում ոլորտի տնտեսվարողներից բնականաբար լուրջ ջանքեր չեն պահանջվել հարկային վճարումների նախկին մակարդակը պահպանելու գործում£ Նույնը նաև «Հայռուսգազարդի» մասին կարելի է ասել£ Եվ չնայած ապրիլի 1¬ից գործելիք սակագինը դեռևս վերջնականապես չի հաստատվել, այնուամենայնիվ, պարզ է, որ գնաճի շարունակականությունը ինքնըստինքյան պահպանելու է նաև գազամատակարար ընկերության խոշոր հարկատու լինելու «համբավը»... Սկսված տարվա համար որոշակի կանխատեսումներ անելն, իհարկե, դժվար է£ Այնուամենայնիվ, պարզ է, որ նախորդ տարվա ընթացքում եղանակ ստեղծած միտումները պահպանվելու են նաև առաջիկա ամիսներին£ Հետևաբար վաղօրոք կանխատեսելի ու անմխիթար իրավիճակը, որ ՊԵԿ¬ի հրապարակած տեղեկատվության մեջ բաժին է հասել շինարարական ընկերություններին, ծխախոտ ներկրողներին, ոգելից խմիչքներ ու հատկապես կոնյակ արտադրողներին, ամենայն հավանականությամբ և չնչին տարբերություն ներով արտացոլվելու է նաև առաջիկայում սպասվող եռամսյակային ամփոփումներում£ Մյուս կողմից, սակայն, եթե այս տարվա համար նախանշվող տնտեսական 1-2 տոկոսանոց աճն իրականություն դառնա, ապա այս գործում իրենց լրջագույն ներդրումն անխուսափելիորեն պետք է նաև խոշոր հարկատուներն ունենան£ Այսինքն, եթե 300 առաջատարների վճարումների հանրագումարում 18 տոկոսի անկումն է հիմա փաստվում, ապա նախադրյալներ կան նաև այս թվի կրճատման£ Ի վերջո, եթե խոշոր թե մանր տնտեսվարողներից ոմանք ֆինանսատնտեսական ճգնաժամից պարզապես օգտվում են, ապա նրանց մի ստվար մասն էլ օբյեկտիվորեն է դժվարությունների առաջ հայտնվել, ու ստեղծված իրավիճակի հաղթահարումը կվերականգնի նաև պարտաճանաչ ու հետևողական հարկատուների տեղերը` երբեմնի բարձր հորիզոնականներում£ :

ՀԵՆԱՐԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ՞ ՀԵՆԱՐԱՆԻՆ

Ռոբերտ Քոչարյանի իրանյան այցից հետո հայրենի քաղաքական դաշտը չի խաղաղվում£ Նախնական տպավորությամբ` կենտրոնացումը ոչ այնքան նշանակալի ուղևորութ յան բոլոր մանրամասների վրա, պետք է որ շատ ավելի փոքր լիներ£ Ի վերջո, ինչ¬որ «նորություն» որոնող հայացքները նույն անցնող շաբաթվա ընթացքում կարող էին լիովին բավարարվել ու սահմանափակվել Սոչիում ու Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելով միայն£ Փաստորեն, հետաքրքիր իրադարձությունների պակաս չէր զգացվում£ Սակայն երկրորդ Նախագահի անսպասելի հայտնվելը վերոնշյալ քաղաքներում, կամ նույնիսկ Վրաստանի վարչապետի այցը մեր հանրապետություն կարևոր այցելությունների ֆոնին «տեղավորելով»` ամեն ինչ ինքնաբերաբար համահարթեցվեց ու դրանով իսկ հավասարաչափ կարևորություն ստացավ£ Ավելի ուշ Ռ. Քոչարյանին ընդունած իրանցի պաշտոնյաների` Երևան կատարած այցն է°լ ավելի լրացրեց այս ամենի շուրջ ձևավորվող խորհրդավորությունը լիարժեք դարձնող մյուս բոլոր հանգամանք ները£ Հատուկ նպատակադրմա՞մբ էր սա արվում, թե՞ ամեն ինչ այսպես ստացվեց` անկախ տրամադրվածության աստիճանից. դժվար է ասել£ Սակայն ինքնաբերաբար ավելի ակնհայտ դարձավ, որ հակառակ երկրորդ նախագահի վերադարձի նախապայմանների ու ժամկետների անորոշությանը, քաղաքական դաշտը նրա բոլոր գործողություններին ու հնարավոր ծրագրերին անտարբերությամբ չի վերաբերվում£ Իսկ հերթական անգամ ու լավագույնս դրսևորված վերաբերմունքն առնվազն մի քանի ոչ այնքան անկարևոր պատճառներ ունի… Սրան նպաստում է գերիշխող դարձող ներքաղաքական անդորրը, ինչին համընթաց աճում են նաև սպասողական տրամադրությունները£ Անշուշտ դրանք մեծամասամբ 2012¬ի ընտրությունների շուրջն են պտտվում, բայց մյուս կողմից էլ այդ ընտրություններն ընդամենը նշված սպասումների որոշակի հատվածի դրսևորման առիթներից են դառնալու£ Իսկ գերքաղաքականացված մեր հասարակությունը, ընտրազանգվածի կարգավիճակն ստանալուց առաջ, բնականաբար հնարավորինս շուտ դեպքերի ու դեմքերի որոշակիություն է ակնկալում£ Եթե այդ որոշակիությունն անգամ մեկ տարի հետո տեսանելի դառնա, իրերի դրությունը չի փոխվի, և նույնիսկ ինչ¬ինչ պայմանական ժամկետներ ու ծրագրեր հաստատված չեն լինի£ Սակայն այնքանով, որքանով խնդիրը ներկայում է «հրատապ», այդ սպասումների ոչ թե ընթացքն ու իրականացումը, այլ հենց վերջնարդյունքն է կարևոր դառնում£ Այսինքն, նախ կարևոր է, թե ովքե՞ր են պատրաստվում ստանձնել այդ սպասումներն իրականության վերափոխելու նախաձեռնությունը£ Հետո արդեն դեպքերի բերումով պարզ կդառնա, թե վերջիններիս դա ինչքանով կհաջողվի… Նման «անորոշ» տրամադրությունների ձևավորման գործում, թեկուզև անուղղակիորեն, բայց իր մեծագույն ներդրումն է ունեցել հատկապես Հայ Ազգային Կոնգրեսը£ Լևոն Տեր¬Պետրոսյանն ու նրա թիմը խնդրո առարկա դարձած հանրային տրամադրություններում այլևս պատմության գիրկն անցածների շարքում են դասվում, և ոչ հեռու ապագայում այսպես թե այնպես պետք է լուծվի «սուրբ տեղը դատարկ չթողնելու» հարցը£ Եթե համարենք, որ ում` ում, բայց այդ տեղը Ռ. Քոչարյանին հաստատ չի հաջողվելու զբաղեցնել, ապա նրա ցանկացած հրապարակային ելույթի կամ հայտարարության, ինչու չէ նաև նույն կիսագաղտնի պարսկական այցելության շուրջ առաջացած հետաքրքրությունը որևէ այլ հիմնավորմամբ գոնե այս պահին հնարավոր չէ փաստարկել£ Իսկ որ ուժգնացած հետաքրքրասիրությունը դուրս է սոսկ տեսարաններ դիտելու ու քննարկելու կամ, այլ կերպ ասած, «թամաշայի» շրջանակներից` դա էլ է ակնհայտ£ Եթե նույնիսկ պնդենք, որ հանրությունը կամ գոնե ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն անտարբեր է բոլոր տիպի այցելությունների ու դրանց հնարավոր հետևանքների հանդեպ, ապա քաղաքական շրջանակների արագ վերականգնված զգոնությունն արդեն իսկ հակառակ իրողության օգտին է խոսում£ Իսկ նման իրողությունները, առավել ևս քաղաքական դաշտում, հենց այնպես կամ գոնե սխալմամբ ու պատահաբար չեն դրսևորվում£ Ու այստեղ էլ, թեև ոչ այնքան պարզորոշ, բայց արդեն որոշ չափով տեսանելի են դառնում այն հավակնությունները, որոնք իրականության վերափոխվելով, մեծապես կգոհացնեին որոշակի և խիստ կոնկրետ քաղաքական շրջանակների£ Նշված ակնկալիքները բանաձևային ձևակերպմամբ այսպես կարելի է ներկայացնել. հենարան փնտրողները հենարան կգտնեն£ Իսկ մինչ նշված «հանդիպման» առարկայացումը, դիտարկենք նաև Ռ. Քոչարյանի վերադարձի նպատակահարմարության խնդիրը£ Սկզբից ևեթ նշենք, որ դրա հասարակական պահանջարկը ոչ այս պահին, ոչ էլ մինչև 2012¬ը չի կարող ստեղծվել£ 2007 թ. սեպտեմբերից Լ. Տեր¬Պետրոսյանի երկրորդ գալստյան «էֆեկտը» ստանալու համար Ռ. Քոչարյանին առնվազն երեք կարևորագույն նախապայման է անհրաժեշտ. ա) ժամանակ£ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե երկու¬երեք տարվա, այլ շատ ավելի մեծ ժամկետի մասին է. բ) Արցախի հարցի շուրջ իրադարձությունների կտրուկ վատթարացում, ընդհուպ մինչև պատերազմի վերսկսում, ինչով էլ թերևս կարող է կարևորվել նրա պաշտոնավարման տասնամյա խաղաղության ժամանակահատվածը. գ) ֆինանսատնտեսական ճգնաժամի և սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում£ Այս դեպքում էլ, բնականաբար, կտրված ժապավենների, էլիտարաշի նարարության և վերջապես երկնիշ տնտեսական աճի տարիների կարոտախտը կարող է դառնալ Ռ. Քոչարյանի հաղթաթուղթը£ Թեև նշված նախապայմաններից և ոչ մեկի առումով անցնող երկու տարիներին բեկումնային առաջընթաց չի արձանագրվել ու հատկապես կետերից վերջինի պարագայում ուղիղ հակառակ երևույթն է շարունակաբար փաստվում, սակայն անկախ ամեն ինչից` ներկա իրավիճակը քոչարյանամերձ շրջանակներին ու հենց իրեն` էքս նախագահին այնուամենայնիվ լավատես լինելու հիմքեր չի տալիս£ Ավելի իրատեսական կլինի, եթե առաջիկա մի քանի տարիներին որսորդությունը Ռ. Քոչարյանի համար քաղաքականութ յունից նախընտրելի մնա£ Սակայն, ինչպես արդեն բազմիցս ակնարկեցինք, այս ամենի մեջ ամենահետաքրքիրը հենց անկանխատեսելիությունն է… Քաղաքական դաշտն անվիճելիորեն ոչ այնքան հին, բայց թարմ լիցքերի կարիք հաստատ ունի, իսկ թե ումով և ինչպես է այն լցվելու` արդեն ժամանակի ու տեխնիկայի հարց է£ :

Թուրքական ջղաձգումները շարունակվում են

Իրոք, հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը Թուրքիայի արձագանքն այլ կերպ, քան ջղաձգումներ, չես որակի£ Հունվարի 12¬ից հետո մինչև հիմա ոչ մի շաբաթ Հայաստանի հասցեին առանց թուրքական կողմից հնչած սին մեղադրանքների գրեթե չի անցել£ Սահմանադրական դատարանի որոշումից շատ չանցած` Դավութօղլուն շտապեց հայտարարել, թե այդ որոշումը հակասում է արձանագրությունների ոգուն, նախապայմաններ է պարունակում£ Ի դեպ` նախապայմանների մասին£ Արձանագրությունների հրապարակմանը Հայաստանում հաջորդեց ընդդիմության, մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության ընդվզումը£ Նրանք պնդում էին, որ արձանագրությունները Հայաստանի համար վտանգավոր նախապայմաններ են պարունակում£ Ի պատասխան ընդդիմության նախազգուշացումներին, իշխանությունը փաստում էր, որ վտանգները մեզ ուղեկցել են մեր անկախության առաջին օրերից` «Անկախության ճանապարհը բարդ ու վտանգներով լի է»£ Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարայում սկսեցին ամեն առիթ օգտագործել` նախապայմաններ բարձրաձայնելու համար£ Մեր իշխանություններն անդրդվելի էին. պնդելով, որ արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, նրանք թերևս փորձում էին Թուրքիային հասկացնել, որ պաշտոնական Երևանը կուլ չի գնա, չի խաբվի բարձրաստիճան թուրք էֆենդիների կեղծ բարեկամական ժպիտներին և երբեք թույլ չի տա թուրքական նախապայմանների իրականացումը£ Հետագա զարգացումները բոլորին են հայտնի£ Անցած շաբաթ, հեռախոսազրույցում Հիլարի Քլինթոնին Հայաստանից գանգատվելուց հետո, Դավութօղլուն շտապեց Լոնդոնում Աֆղանստանի հարցով կայացած համաժողովի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակցի հետ անմիջական հանդիպումն օգտագործել` ավելի «առարկայորեն» գանգատվելու և դրանից օգուտներ քաղելու համար£ Էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդմամբ` Հիլարի Քլինթոնը Դավութօղլուի գանգատներին չի պատասխանել… Դժվար է ասել, թե թուրքական փորձառու դիվանագիտությունը ինչպես է բնութագրել բարձրաստիճան ամերիկուհու լռությունը, բայց այս միջադեպին հաջորդած զարգացում ները, կարծես խոսում են այն մասին, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ավելի զգուշավոր է դարձել հայերի հետ շփումներում£ Մասնավորապես, հայ լրագրողուհին վկայում է, որ Լոնդոնում կայացած ասուլիսում Դավութօղլուն իր հարցերին պատասխանել է առանց հեգնելու, իսկ շաբաթներ առաջ մեկ այլ ասուլիսում հայուհու հարցերին թուրք արտգործնախարարի պատասխաններում անթաքույց ծաղրանք կար£ Թուրք խորհրդարանականներից մեկն էլ պարզապես «փայլել է» իր դիվանագիտական հմտություններով£ Փորձելով մեղադրել Հայաստանին` արձանագրությունները խորհրդարանում վավերացնելը ձգձգելու մեջ, նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պաշտոնական Երևանն արձանագրությունները դեռևս խորհրդարան չի ներկայացրել£ Կարելի է թուրք պատգամավորի լկտիության վրա զայրանալու փոխարեն ընդամենը հիշեցնել, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն, միջազգային փաստաթղթերը թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժո ղովում պետք է քննարկվեն 45 օրվա ընթացքում£ Իսկ հայ¬թուրքական արձանագրություններն արդեն 45 օրից շատ ավելի երկար ժամանակ է, ինչ լռվել-մնացել են հիշյալ հանձնաժողովում£ Անցած շաբաթ թուրքական ջղաձգումների բարձրակետը, թերևս, հեռուստատեսությանը վարչապետ Էրդողանի տված հարցազրույցն էր£ Վերջինս հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ի սկզբանե ճիշտ չի ընթացել£ Թե ինչ նկատի ունի Էրդողանը ճիշտ չի ընթացել ասելով` հայտնի չէ£ Սակայն թուրք վարչապետի խոսքն, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ Թուրքիային չի հաջողվում Հայաստանից բաղձալի զիջումներ կորզել£ Ավելին, պարզվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նյարդայնացնում է Անկարային£ Իրոք, դիվանագիտության ասպարեզում նման արտահայտություններով համեմված խոստովանությունը կարող է վկայել միայն երազանքներից խաբված լինելու, հուսահատության ու հուսալքության պատճառով խորը դեպրեսիայի մեջ ընկղմված լինելու մասին£ Մեր անմիջական հարևանի այս ջղաձգումներն իրականում ունեն իրենց խորքային պատճառները£ Ճիշտ ընկալելու համար` իր անցյալի հետ Թուրքիայի չհաշտվելու, իրականությունը տարիներ շարունակ աղավաղելու, պատմությունը կեղծելու պատճառները, կարևոր է հասկանալ հետևյալը. նույնիսկ ժողովրդավարական ինստիտուտների առկայությամբ Թուրքիան մնում է ռազմական պետություն, որտեղ դեռևս որոշիչը զինվորականության խոսքն է£ Ապացույցների համար հեռուն գնալու կարիք չկա. Հրանտ Դինքի սպանության հետ կապված մանրամասները, «Էրգենիկոնի» գործը£ Թուրքական պետության ստեղծման պահից մինչև մեր օրերն այնտեղ արդիական է ազգային ինքնության խնդիրը£ Իսլամական շարժումը Թուքիայում ներքին պետական կառուցվածքի քաղաքական վերակառուցման փորձ է և թուրքական պետության պահպանման ձգտում` իսլամական սկզբունքների ամրապնդման միջոցով£ Իսլամը Թուրքիայում հենվում է ազգայնական շահերի վրա£ Այս հանգամանքը հակադրության մեջ է մտնում Թուրքիայի եվրոպականանալու նկրտումների հետ` է°լ ավելի խորացնելով երկրում էթնոքաղաքական խնդիրները£ Թերևս, այս ամենը լավ հասկանալով է, որ Իրանը նախանձելի հանդարտությամբ և ինչ¬որ տեղ նաև անտարբերությամբ է հետևում հայ¬թուրքական զարգացումներին` գուցե համոզված լինելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կձախողվի£ Համենայն դեպս, Անկարան այսօր արդեն ջանում է այդ ձախողման մեղքը բարդել Երևանի վրա, ինչը վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոստովանությամբ, ուղեկցվում է Անկարայի նյարդային ցնցումներով£ :

Հա՞ որ...

ՈՐՔԱՆ էլ անսպասելի, բայց Պետեկամուտների կոմիտեի հրապարակած` խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ նախորդ ճգնաժամային տարվա ընթացքում հայրենական արտադրողներից «Գրանդ Հոլդինգին» հաջողվել է շրջանցել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները£ Ըստ հրապարակման` Վարդանյանների ընտանիքը տեղական արտադրողների շարքում առաջատարն է և, 2008¬ի համեմատ, մինչև անգամ 900 միլիոն դրամով ավելի շատ հարկեր է պետությանը վճարել£ Նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող ձեռնարկություններն ընդհանուր առմամբ 12 միլիարդ 321 միլիոն դրամի հարկային պարտավորություններ են կատարել£ Պակաս կարևոր չէ նաև, որ սկզբունքներին հավատարիմ մնացած կառույցը ներկայացնող ձեռնարկություններում աշխատատեղերի քանակն ու աշխատավարձերի չափը նույնպես չի կրճատվել£ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ հաստատվելիք գազի նոր սակագինը ողջ հանրապետությունն է փոթորկել£ Ընդ որում այնպես, որ քրտնաջան աշխատանքից հետո ձմռանը հանգստացած և երկուշաբթի օրվանից ԱԺ նոր նստաշրջանը սկսած, նույնիսկ նիստերին մեկ ու մեջ ներկայացող պատգամավորներն են այդ առնչությամբ թեր ու դեմ իրենց կարծիքները հայտնել£ Դրանք, իհարկե, առավելապես վերահաստատում են խորհրդարանի վերաբերյալ վաղուց ձևավորված տեսակետները£ Այդուհանդերձ, գնահատականները, որոնք շատ հաճախ անհեթեթության բոլոր հնարավոր սահմաններն են գերազանցում, դեռևս շարունակում են զարմացնել£ Այսպես, հայրենի երեսփոխաններից մեկը` Վարդան Բոստանջյանը, բարձր սակագինը շրջանցելու իր տարբերակն է առաջադրել` հայտարարելով, թե նրանք, ում անմատչելի են նոր գները, կարող են տեղափոխվել գյուղեր ու աթար վառել£ Եթե մարդիկ հետևեն այս խորհրդին, ապա մայրաքաղաքի բնակչությունն առնվազն 90 տոկոսով կնվազի£ Բայց ավելի ցնցող է ոչ այնքան առաջարկը, այլ հատկապես այն, որ մեր խորհրդարանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր հնագույն ժամանակների կենցաղավարության մեծագույն դրոշմն են կրում£ Եթե հաշվի առնենք, որ մարդուն խավարամտության համար մեղադրելը միգուցե այնքան էլ ճիշտ չէ, բայց նույնքան անվիճելի է, որ նմանների տեղն առավելագույնը հեռավոր գյուղում աթարի վառարանով տաքացվող գյուղական «խորհրդարանն» է` ավագանին կամ «կլուբը»£ Ի վերջո նման աթարաբույր մտքերը նման վառարանի շուրջ ավելի հեշտ կընկալվեն£ ԶԱՐՄԱՆԱԼԻ արդյունքներ են գրանցվել նաև Թուրքիայում անցկացված մարդահամարից հետո£ 2008¬ի տվյալներով այս երկրի բնակչության թիվը 71,5 միլիոն է կազմել£ Վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ թիվն ուղիղ մեկ միլիոնով ավելացել է… Կարելի է կարծել, որ այս օրերին ավելի ակտիվորեն դրսևորվող թուրք պաշտոնյաների հավակնոտ հայտարարությունները թերևս նաև երկրի ազգաբնակչության այսչափ շոշափելի բազմապատկմամբ են հիմնավորվում£ Վերջիններս հավանաբար մտածում են, որ բնակչության թվի նման ինտենսիվ աճի արդյունքում Թուրքիան ոչ հեռու ապագայում աշխարհի ամենախիտ բնակեցված պետություններից մեկը կդառնա£ Նման հավակնությունները լրացնում է նաև Թուրքիայի սահմանադրության այն հոդվածը, որտեղ նշված է. «Ցանկացած անձ, ով Թուրքիայի հետ կապված է քաղաքացիական պարտավորություններով, համարվում է թուրք»£ :

Նախապայման` առանց նախապայմանի

Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն, պատասխանելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանի` «Արդյո՞ք Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից» հարցին, հայտարարել է. - Մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը...:

Արհեստածին իրողություններն ի սկզբանե դատապարտված են

Ուկրաինայում նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները բոլորովին էլ անակնկալ չէին, հակառակը` լիովին սպասելի ու օրինաչափ էին£ Ըստ այդմ դրանք հանդիսացան ոչ թե առաջին, այլ հերթական լակմուսը` համոզվելու համար, որ Արևմուտքի աջակցությամբ իրականացված, ավելի պարզ ձևակերպմամբ` դրսից ներմուծված նարնջագույն վարդային հեղափոխությունները ոչինչ չեն տալիս թե° տվյալ պետություններին և թե° նույն Արևմուտքին£ Ուկրաինայում և Վրաստանում քաղաքական անկայունութ յունն ու պերմանենտ իշխանական ճգնաժամերը, թերևս, դեռ կարող են շարունակվել£ Թե ինչ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կարող է հանգեցնել Ուկրաինայի վարչակազմի փոփոխությունը Յանուկովիչի հաղթանակի դեպքում (ինչը շատ հավանական է)` կանդրադառնանք հետագայում, ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո£ Իսկ հիմա ճիշտ ժամանակն է հետադարձ հայացքով վերհիշել և գնահատել ԱՊՀ երկրներում Արևմուտքի ձեռնարկած նարնջագույն արշավի պատճառները և առաջացրած տխուր հետևանքները£ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ¬ում պետական և մասնավոր վերլուծական¬հետազոտական մասնագիտացված ու խիստ արհեստավարժ փորձագետներ ունեցող կառույցները տարիներ շարունակ մանրակրկիտ մշակում էին այն քաղտեխնոլոգիաները, որոնց մատուցմամբ հնարավոր կդառնար հեղափոխության կամ հեղաշրջման միջոցով այս կամ այն երկրում իշխանության բերել արևմտամետ վարչակազմերի£ Ուկրաինայում և Վրաստանում այդ տեխնոլոգիաներն իրենց վերապահված դերը կատարեցին, սակայն դա բավարար չէր հեղափոխությունները հաղթական ավարտին հասցնելու համար£ Անհրաժեշտ էր միլիոնավոր դոլարներ նետել «խաղի» մեջ, ինչը և արվեց վերոնշյալ պետություններում£ Սակայն, որքան էլ անթերի էին մշակվում նարնջագույն սցենարները, միևնույն է` ընդհանուր գործընթացում ի հայտ էին գալիս լրջագույն բացթողումներ, որոնցից ամենաէականը «հեղափոխականացվող» երկրում ընդդիմադիր ուժերից ճիշտ թեկնածու ընտրելն էր£ Վրացական հեղափոխության ժամանակ լիդեր որոնելիս` ԱՄՆ¬ի հայացքը կանգ առավ Սահակաշվիլու վրա£ Եռանդուն է, երիտասարդ, ամերիկյան «շկոլա» (պետք է ասել` «մշակում») անցած, կարճ ժամանակում խարիզմատիկ դառնալու հեռանկարով£ Այնուամենայնիվ անտեսվեց Սահակաշվիլու հոգեբանության առանձնահատկությունները£ Ովքեր քիչ¬թե շատ ուշադիր հետևել են վրացական հեղափոխությանը նախորդող և հաջորդող իրադարձություններին, թերևս կհիշեն մամուլում արծարծվող հիմնական հարցերը. «Չափից ավելի իմպուլսիվ չէ՞ Արևմտյան դրածոն», «Հավասարակշռված, կայուն բնավորություն ունի՞. իսկ եթե պարզվի, որ արագ բռնկվող է, հետևաբար` անկանխատեսելի՞»£ Արևմուտքի կողմից «մատուցվող» նախագահացուների հոգեկերտվածքը (այն է` հնարավոր վարքագծի, բնավորության, ավելի շատ ենթագիտակցական ոլորտից բխող շեղումների ինքնավերհսկողությունը, իրատեսական ու զուսպ, հույզերից զերծ, գործողությունները ճշգրիտ հաշվարկելու ունակությունը կամ դրա բացակայութ յունը) անտեսվում է, կամ նախօրոք այնքան էլ լավ չի ուսումնասիրվում£ Վրացական հեղափոխության փաստացի ֆիասկոն դաս չհանդիսացավ Արևմուտքի համար£ Ուկրաինա կան իրադարձությունների ժամանակ կրկին անտեսվեց այսպես կոչված, մարդկային գործոնը£ Դրսում այդպես էլ չընկալվեց, որ հեղափոխության երկու կարկառուն առաջնորդ ների «գլուխները» մեկ կաթսայում «եփել» հնարավոր չէ£ Հետևանքը եղավ այն, որ Յուշչենկոն ու Տիմոշենկոն մշտական թշնամանքի և հակամարտության մեջ էին` տարիներ շարունակ երկիրը պահելով իշխանական ճգնաժամի մեջ£ Ինչևէ. ԱՊՀ երեք երկրներում (Ղրղըզստանը` ներառյալ) իրականացրած հեղափոխություններից հետո, ԱՄՆ¬ում վերջապես հասկացան, որ սպասելի արդյունքի չեն հասել` ոչ միայն թույլ տրված «տեխնիկական» և այլ բացթողումների պատճառով£ Գոյություն ունեն մի շարք ուրիշ` խորքային ու բազմաշերտ խնդիրներ, որոնք անտեսելու պարագայում գործադրված բոլոր ջանքերն ի չիք են դառնալու£ Իսկ ինչ արդյունքներ էր ակնկալում ԱՄՆ¬ը£ Առաջինը` իրական ¬ «նյութեղեն». այն է` սեփական ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցության ընդլայնում ԱՊՀ երկրներում, բնական է` Ռուսաստանին դուրս մղելու հաշվին£ Եվ երկրորդ` պատրանքային¬պատրվակային` ժողովրդավարության ընդլայնում, իրավական պետության կառուցում, մարդու իրավունքների պաշտպանություն£ Հենց դրանց քողի տակ Նահանգները արդարացնում էր սեփական անթաքույց օգնությունն ու աջակցությունը «նարնջագույն» իրադարձություններին£ Առաջ անցնելով նշենք, որ ո°չ Վրաստանում և Ուկրաինայում, ո°չ Ղրղըզստանում հեղափոխություններից հետո ժողովրդավարությունը դույզն ինչ չավելացավ, իրավական պետություններ չստեղծվեցին, մարդու իրավունքների պաշտպանության հարցում էլ ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց գրանցվեց£ Հիշենք` Սահակաշվիլին շատ ավելի անհանդուրժող է վրացական ընդդիմության նկատմամբ, ավելի ագրեսիվությամբ ու էնտուզիազմով է ճնշում հանրահավաքներն ու ցույցերը, խոսքի ազատության դրսևորումները, քան իր նախորդը` խեղճ ու կրակ, «ավտորիտար» Շևարդնաձեն£ Այն, ինչ վերջին տարիներին «վերելք» ապրեց Վրաստանում` անկայունությունն է, քաոսը, անորոշությունը և պայթյունավտանգ իրավիճակները` պատերազմի սպառնալիքներով հղի£ Վկա` ռուս¬վրացական պատերազմը£ Գրեթե նույն իրավիճակն է Ուկրաինայում. անկայունություն և ներիշխանական շարունակական ճգնաժամ£ Իսկ ժողովրդավարության առաջընթացի մասին չարժե անգամ խոսել£ Հիմա անդրադառնանք իրական¬«նյութեղեն» արդյունքներին` ինչն ակնկալում էր ԱՄՆ¬ը` «գունեղացնելով» հիշյալ երկրները£ Յանուկովիչի հաղթանակից հետո (այն խիստ հավանական է), Արևմուտքի ազդեցությունը Ուկրաինայում կտրուկ կնվազի, նույնքան կտրուկ կուժեղանա Ռուսաստանի ազդեցությունը£ ԱՄՆ¬Ռուսաստան ընդհանուր մրցակցության ֆոնին` տվյալ իրողությունը կարող է դառնալ պատմական¬շրջադարձային` միջազգային հարաբերություններում նոր սկիզբ և աշխարհաքաղաքական զարգացումներում նոր փուլ խորհրդանշելով£ Գրեթե բոլոր գերտերությունների խաղաքարտերը կխառնվեն` կապված առաջին հերթին Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ռեսուրսների տարանցման անխափանության ապահովման, Արևմտյան «Նաբուկո» ծրագրի վերջնական ձախողման, «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նպատակահարմարության և մի շարք այլ կարևոր հարցերի հետ£ Թե ինչ ճակատագրի կարժանանա արևմտյան հեղափոխության մյուս «զոհ» Վրաստանը` է°լ ավելի հզորացած Ռուսաստանի պարագայում` դժվար չէ կանխատեսել£ Պարադոքսալն այն է, որ Սահակաշվիլու ռեժիմից հոգնել են ոչ միայն ռուսները, այլև Միխելի կնքահայրեր` ամերիկացիները և եվրոպացիները£ Ամենայն հավանականությամբ` մոտալուտ ապագայում այդ ռեժիմը կփլուզվի` գերտերությունների անտարբեր հայացքի ներքո£ Դրանից է կախված Վրաստանի` կայուն ու կանխատեսելի երկիր դառնալու հեռանկարը£ Դե ինչ, ներմուծվող արհեստական հեղափոխությունների դարաշրջանն ավարտված կարելի է համարել£ Այն իսկապես անփառունակ վախճան ունեցավ` թե° «բեմադրիչ ների», թե° «դերակատարների» համար£ :

«...Պետք է հետևողական լինել»

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ մանրամասներ ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներից, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում տեղահանված անձանց սեփականության իրավունքի վերաբերյալ զեկույցին ադրբեջանական պատվիրակը հատուկ կարծիք էր կցել` խեղաթյուրված փաստեր ներկայացնելով ԼՂՀ վերաբերյալ և խոսելով մեկ միլիոն փախստականների մասին:

Մատչելի, բայց ոչ բոլորին հասանելի

Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն արդեն տևական ժամանակ դարձել էր այնքան հրատապ, որ այդ մասին բարձր ամբիոններից ազդարարում էին նաև պետական պաշտոնյաներն ու քաղաքական այրերը£ Խնդիրն այնքան էր հասունացել, որ ՀՀ իշխանությունները կառավարական մակարդակով խնդրին լուծում տալու քայլեր են ձեռնարկել£ «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարաններ», պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը դրա լավագույն վկայությունն է£ Հայեցակարգի հիմնական դրույթներով սահմանվում է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին, և միևնույն ժամանակ, ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35¬ը£ Շահառու կարող է համարվել նաև` երեխա ունեցող միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 30¬ը£ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել մոտ 3 միլիարդ դրամի ռեսուրսներ` 300 շահառուներով£ Բայց արի ու տես, որ այդ արտոնյալ պայմաններից օգտվել կարող են սոցիալապես քիչ թե շատ ապահովված մարդիկ£ Նրանք, ովքեր կարողանում են ամիսը գոնե 130 հազար դրամ ապահովել£ Իսկ ամսական, ասենք, 80-100 հազար դրամ աշխատավարձով (եթե, իհարկե, բախտ է վիճակվել պետական աշխատավարձ ունենալ) բնակարանա զուրկ երիտասարդ ընտանիքներն էլի ստիպված են իրենք իրենց գլխի ճարը տեսնել (հիմնականում բնակարան վարձելով և առանց հեռանկարի)£ Մի ուրիշ հարց ևս. արդյոք ծրագիրը նպատակայի՞ն կիրագործվի, և արդյո՞ք դրանից չեն օգտվի նրանք, ովքեր ունեն ոչ միայն բնակարան գնելու հնարավորություն, այլև` հրաշալի փայլուն կապեր` այն համակարգում, որին վերապահված է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու «իրավունքը»£ Այդուհանդերձ, մնում է հուսալ, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն այս դրույթի նկատմամբ վերաբերմունքն ավելի լուրջ ու պատասխանատու ընթացք կենթադրի£ Ասել է թե, մատչելի բնակարաններ ունենալու հնարավորությունից կօգտվեն` բնակարան ձեռք բերելու հույսերն այդ դրույթի իրականացմամբ պայմանավորող ավելի շատ թվով երիտասարդ ընտանիքներ£ :

«Էլիտար» աղբավայր

Ասում են` ցանկացած պարագայում մատուցման ձևը շատ կարևոր է£ Ու ոմանք գործադիրում սա այնքան բառացի են ընկալել, որ սկսել են լրջորեն մտածել նույնիսկ աղբավայրերի դիզայնի մասին£ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հավաստմամբ` - Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ, քաղաքաշինության նախարարությունը Կոտայքի մարզում սկսել է աղբավայրի դիզայնի հարցը£ Ասել է թե` աղբավայրն այնպիսի արտաքին տեսք պետք է ունենա, որ գրավի աղբ թափողներին և նրանք էլ փորձեն նախընտրել, թե ո՞ր աղբանոցն է ավելի «շքեղ» ձևավորված£ Փաստորեն, պետական մակարդակով բոլոր հարցերը լուծվել էին, մնացել էր աղբանոցների դիզայնը, դրանք «գեղագիտորեն» ու «ակնահաճո» ներկայացնելը£ Իհարկե, ճաշակով ձևավորումները հաճելի են£ Բայց, դիցուք, վթարային ճանաչված ու չճանաչված կիսախարխուլ բնակելիներ, ավիրվող պատմամշակութային կոթողներ ունեցող երկրի հոգածության առարկան, թերևս դրանք պետք է լինեին£ Ի դեպ, մեր քաղաքացիներն էլ, կարծես, այդ հարցում հետ չեն մնում հայրենի իշխանություններից£ Եվ մինչ վերջիններս մտորում են «աղբադիզայնի» մասին, աղբ թափողներն իրենց գործողություններում նույնիսկ ավելի առաջ են գնացել ու նույնիսկ պատմամշակութային նշանակության տեղանքն են համապատասխան վայր ընտրել` իրենց աղբի համար£ Դիցուք` Թոխմախ, Կարմիր բլուր, և այլն... Մ.Ծ. :

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Գերտերությունները արգելափակոց են դրել Ի. Ալիևը հասկանում է, որ պատերազմ սկսելու հարցում իր առջև շլա(ն)գբաում է դրված, բայց իրեն շլանգի տեղ դնելով` շարունակում է խոսել պատերազմից£ Ուկրաինացիները` Յուշչենկոյին Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո ¬ Բա որ ասում էինք` նարինջը պաշտամունք մի¯ դարձրու£ Ծաղկաձորը թողած, ախր ո՞ւր ես գնում Ասում են` Իրան կատարած այցից հետո երիտթոշակառու Ռ. Քոչարյանի թոշակը բարձրացրել են` պայմանով, որ այլևս օտար երկրներ չմեկնի, այլ գնա Ծաղկաձոր` դահուկ քշելու£ Արդեն Յանուկովիչի «թևն է մտնելու» Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ վարչապետի պաշտոնը պահպանելու համար Յուլյա Տիմոշենկոն այժմ էլ Յանուկովիչի հետ է ՍԵՐՏ հարաբերություններ հաստատելու£ Մեդվեդևը` Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով Սրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին երեքով ենք համատեղ լուծումներ գտնելու£ Թե չէ Մինսկի խո¯ւմբ... մադրիդյան սկզբունքներ կոչվածը, է հե¯ե... (ձեռքն արհամարհական շարժում է)... ինձ համար օրենք է£ Հին անեկդոտի նմանությամբ Էրդողանը` Ալևին Ես օր ու գիշեր Ցեղասպանության հարցը Թուրքիայից հեռացնելու համար եմ նամազ անում, դու` Ղարաբաղը վերադարձնելու£ Չի՞ լինի` Ղարաբաղի տարածքի չափ հող նվիրեմ քեզ, միայն թե Ալլահի ուշադրությունը մի շեղի£ Հինը` նոր չդառած Փորձագետների կարծիքով` մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը նույն հինն է, միայն թե «շտոպկա» արած, «խիմչիստկա» տարած¬բերած£ Իրանում գիտեն` ով¬ով է Իրանի պատվիրակությունն այցելել էր Հայաստան` Սերժ Սարգսյանին պարզաբանելու, որ ՀՀ էքս նախագահին հիանալի տարբերակում են գործող նախագահից£ Ֆիլմ գազային «տեռորի» մասին Հայ և ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ նկարահանում են «Գազահանքերի գեներալները» ֆիլմը£ Սցենարի «մեխը» գազային տեռորն է` գնաճերի տեսքով£ Սահակաշվիլին` Յուշչենկոյին Ռ. Հախվերդյանի երգի բառերով - Դու կարծում ես` այդ անձրև՞ն է արտասվում պատուհանից... Մեր մեջ ասած` շուտով ես էլ կարժանանամ քո ճակատագրին£ Ցնցող «խորհրդանիշեր» Ըստ սոցիոլոգների` վերջին տարիներին թուրքերի համար ամենասարսափազդու ճարտարապետական կոթողը ԱՄՆ կոնգրեսի շենքն է£ Ամենավտանգավոր օրը` Ապրիլի 24¬ը£ Ամենաճակատագրական մարդը` Բարաք Օբաման£ :

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է

ԲԱՆԱԿԻ օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

Այս դեպքում արժե° ընդօրինակել

Փետրվարի 1¬ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել առևտրի մասին նոր օրենքը, որի նպատակն է սպառողներին պաշտպանել կատաղի գներից, ինչպես նաև շուկան մաքրել անորակ ապրանքներից£ Համաձայն այդ օրենքի` կառավարությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը` եթե մեկ ամսվա ընթացքում դրանք 30 %¬ից ավելի բարձր թռիչք կունենան£ Այլ խնդիր է, որ հնարամիտ իրացնողն ու արտադրողները կարող են, դիցուք եռամսյակը մեկ մինչև 25 %¬անոց գնաճ պարտադրել£ :

Գաղտնի բանտեր` Ռուսաստանում

Մարդկանց գաղտնիաբար կալանքի տակ պահելը, ինչպես նախկինում, ներկայացվում է որպես ահաբեկչության դեմ պայքար£ Ռուսաստանն ու Ամերիկան նույն ցուցակում են հայտնվել Ալժիրի, Չինաստանի, Եգիպտոսի և Սուդանի հետ, որոնք վերջին 9 տարիներին շարունակել են խախտել մարդու իրավունքները` հափշտակելով ու գաղտնի բանտերում պահելով ընդդիմադիրներին և ծայրահեղականության մեջ կասկածյալներին£ ՄԱԿ¬ի տվյալներով` այդպիսի «փորձ» կիրառվում է 66 երկրներում, որոնց մեծ մասում` 2001 թ. սեպտեմբերի 11¬ից հետո£ 222 էջանոց զեկույցը քննարկել է մի շարք պետություններում գաղտնի բանտերի փորձը` որպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց£ Ըստ փորձագետների` գաղտնի ձերբակալություններն ու բանտարկություններն ընդունելի չեն ոչ մի պարագայում, քանզի հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին£ Գաղտնի բանտերի կալանավորները փաստորեն դուրս են իրավական շրջանակներից և զրկված միջազգային իրավունքի երաշխիքներից£ Որքան էլ այդ երևույթը որակվի որպես ահաբեկչության դեմ պայքար, միևնույն է` ըստ ՄԱԿ¬ի զեկույցի` գաղտնի կալանատների իսկական նպատակն է` թաքցնել այն փաստը, որ կալանավորներին կտտանքների են ենթարկել կամ ստորացրել, որպեսզի նրանցից տեղեկություններ կորզեն կամ նրանց ստիպեն լռել£ :

Քաղաքական դեգերումներ

Ինչպես ասում են` անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում վատթարացել է Վրաստանի միջազգային դրությունը£ Դիվանագիտական արվեստը ոչ այլ ինչ է, քան քո իսկ պետության օգտին գործելը. սակայն վրաց կառավարությունը չկարողացավ այդ անել` արդյունքում բարդություններ ստեղծելով գրեթե բոլոր ուղղություններում£ Վրաստանն արդեն վաղուց կորցրել է իր գերազանցությունը կովկասյան տարածաշրջանում, թե° Հայաստանի ու թե° Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շնորհիվ (ի տարբերություն Վրաստանի), երկուսն էլ հավասարակշիռ հարաբերություններ են հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ£ Ավելին, Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ են փորձում հարթել, և այդ գործընթացը սկսվեց ռուս¬վրացական պատերազմից անմիջապես հետո£ Դրանով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրավիճակների սկիզբ դրվեց£ Ադրբեջանը դիմեց խուսանավումների քաղաքականությանն ու նշանակալի շահաբաժիններ ստացավ£ Վրաստանը չկարողացավ հաշվարկել մեր տարածաշրջանի (և ոչ միայն մեր) հույժ հարաճուն իրավիճակն ու համապատասխանաբար նաև միջազգային հարաբերությունները նորովի վերագնահատելու անհրաժեշտությունը£ Եվ, ինչպես նշում են վրացի վերլուծաբանները` վկայակոչելով փորձագետների հայտարարությունները, իրենք ոչ միայն կորցրին առաջատարի դիրքերը, այլ տարածաշրջանի թափառաշրջիկի վերածվեցին£ Georgian Times¬ն այս իրավիճակում իրատեսորեն կարևորում է հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը` իբրև այդ անհրաժեշտության հիմնավորում հիշեցնելով, որ Օբամայի վարչակազմն այլևս չի ցանկանում շարունակել իր նախորդի անհաջող ծրագիրը£ Հետաքրքիր է` Վրաստանի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի նրա ռազմավարական կարևոր գործընկերներից Թուրքիան£ G. T.¬ն նշում է, որ Թուրքիո քաղաքական ընտրախավն արդեն հակված է` ճանաչելու Աբխազիայի անկախությունը. վկան` վերջին շրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները£ Իսկապես, պատմականորեն հակառակորդ այդ երկու տերությունները նշանակալիորեն ընդլայնել են իրենց կապերը` տնտեսական ու աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում£ Պատահական չէր նաև, որ 2008¬ին Թուրքիան չքննադատեց Ռուսաստանին` պատերազմի համար£ *** Մի խոսքով, Օբամայի պաշտոնավարումից ի վեր փոխվել է Միացյալ Նահանգների վերաբերմունքն աշխարհի հանդեպ. դրան համապատասխան փոխվել են նաև աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները£ Վրաստանն իր արտաքին քաղաքական հերթական սխալը գործեց` բացահայտորեն, երկրի նախագահի մակարդակով սատարելով ԱՄՆ¬ի նախագահի թեկնածուներից մեկին£ Քայլ, որը վերստին փաստեց, որ վրացիները գործում են հույզերով և դժվարանում են ճիշտ կողմնորոշվել նոր իրավիճակում£ ԱՄՆ¬ը փոխել է իր դիրքորոշումը` Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ¬ում ընդգրկելու հարցում և ուշադրությունը կենտրոնացրել է ուրիշ տարածաշրջանների վրա£ Դրա լավագույն ապացույցներից է, օրինակ, այն, որ Նահանգները հակադրվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քննադատում է Իսրայելի կառավարութ յանը և այլն£ Իսկ Եվրամիությունն էլ ողջունում է գերտերության չափավոր-համեստ քաղաքականությունը£ Առավել ևս` Եվրոպան առանձնակի ուշադրություն չի հատկացնում Վրաստանին£ Եվ ինչպես Georgian Times¬ն է գրում` - Գերմանական մամուլը բացահայտորեն բացասաբար է տրամադրված մեր երկրի ու կառավարության հանդեպ£ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը մրցակցում են իրար հետ` Մոսկվա այցելելով£ Բայց դա հասկանալի է£ Եվ° Ռուսաստանը, և° Գերմանիան շահագրգիռ են միմյանց հետ սերտ հարաբերություններ ունենալու£ Այդպես և` Եվրոպայի մյուս երկրները£ Վրաստանն այսօր վերածվել է տարածաշրջանի մուրացիկի, ու նրա հանդեպ հետաքրքրությունը քիչ է£ Միաժամանակ էլ անհասկանալի է, թե ով պետք է ստանձնի չհաշվարկված արտաքին քաղաքականության մեղքը£ :

Որպես ՆԱՏՕ¬ի տարանցիկ կետ

Վրաստանի հանդեպ անտաբերության քողը պատռելու հարմար առիթ կարծես թե գտել է Սահակաշվիլին. Ամերիկային նա առաջարկում է իր երկրի տարածքն օգտագործել որպես փոխաբեռնման կետ` ռազմական բեռներն Աֆղանստան հասցնելու համար£ Այս մտադրության մասին AP գործակալությանը պատմել է վրաց Նախագահը:

Լավագույն ուկրաինական «ցեղասպանությունները» Ըստ Յանուկովիչի

Այցելելով Լվով, Ուկրաինիայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը տեղի բնակչությանն անվանել է երկրի լավագույն «գենոցիդները»` հարուցելով ներկաների ծիծաղը (տեղեկացրել է Rupor հրատարակությունը)£ Իր օգնականի հուշելուց հետո, նախագահացուն բացատրել է, որ ուզում էր ասել գենոֆոնդ£ Եղեռն որակումը նա, այնուամենայնիվ օգտագործել է` իր անհամաձայնությունն արտահայտելով, որ Գոլոդոմորը ճանաչվի իբրև ուկրաինացիների ցեղասպանություն£ Լվովում Ռեգիոնների կուսակցության թեկնածուի քարոզարշավը մարդաշատ հանրահավաքներով ու ընտրողների հետ զանգվածային հանդիպումներով չի անցել. Յանուկովիչը ստիպված է եղել բավարարվել իր համախոհների նեղ շրջանակների հետ հանդիպումներով£ Ավելին, երկրի արևմուտքում նրա շրջայցը գրեթե չի լուսաբանվել ԶԼՄ¬ներում£ Հիշեցնենք, որ առաջին փուլի արդյունքներով Յանուկովիչը ստացել էր ընտրողների ձայների 35, Տիմոշենկոն` 25 տոկոսը£ Իսկապե՞ս կան գրոհայիններ և ո՞ւմ օգտին են գրոհելու Չէ, կարծես ամենուր է այդպես. հատկապես` հետխորհրդային հանրապետություններում ընտրարշավային մրցակցությունն իսկական հակամարտության է վերածվում£ Ուկրաինայում էլ երկրորդ մրցաշրջանում պայքարող Տիմոշենկո-Յուշչենկո տանդեմը մեկը մյուսին մեղադրում է, թե գրոհայիններով պետք է բռնազավթի իշխանությունը£ Յուլյա Տիմոշենկոն հեռուստաեթերից հայտարարել է, որ Կիևի մերձակա բոլոր հանգստյան տներում գրոհայիններ են` պատրաստ ցանկացած գնով զավթել իշխանությունը` հօգուտ Վիկտոր Յանուկովիչի£ - Այն, ինչ տեղի ունեցավ 2004 թվականին, Յանուկովիչը կրկնում է և այսօր£ ԿԸՀ¬ում ամեն ինչ համաձայնեցված է, տեղամասերում` կեղծարարություններ£ Նաև Կիևի շրջակայքի բոլոր հանգստյան տներն ու բազաները լցված են գրոհայիններով, ովքեր պատրաստ են ցանկացած տարբերակով բռնագրավել իշխանությունը£ Այս ամենը մենք հիշում ենք 2004 թվականից£ Յանուկովիչը չի փոխվել, նրա մեթոդները չեն փոխվել, և հատկապես նրա քաղաքականությունը չի փոխվել£ Դրա համար էլ, ինչպես 2004 թվականին, մենք խստորեն նրան տեղը կդնենք. ոչ մի իրավիճակում նրան չպետք է տեսնել Ուկրաինայի իշխանությունում,¬ ասել է թեկնածուհին£ Այն հարցին, թե Յուլյա Վլադիմիրովնան պատրաստվո՞ւմ է կանխել իշխանության հնարավոր զավթումը, Տիմոշենկոն ասել է, որ ինքը մարդկանց կհորդորի` պաշտպանել երկիրը£ Հիշեցնենք, որ ուկրաինական ընտրությունների 2¬րդ փուլին մնացել է 3 օր£ :

Քարոզարշավային «մանրուքներ»

Երգչուհի Ռուսլանան հավաստիացրել է, որ Յուլյա Տիմոշենկոյին սատարող քարոզարշավը հանուն ֆինանսների չէ£ ¬ Մենք կակնկալենք մեր շահաբաժինները,¬ ասել է նա£¬ Դա կլինի հեռուստա¬ռադիո եթերների տեսքով£ Հուսով ենք, որ կլինի նաև հետագա զարգացում` համերգային գործունեություն£ Բայց այս փուլում մենք պայմանավորվել ենք, որ ֆինանսներ չեն լինելու£ Ռուսլանան ընդգծել է նաև, որ Տիմոշենկոյի թեկնածությունն ինքը քարոզում է միայն անձնական համակրանքից ելնելով£ Նա հավելել է, որ Վիկտոր Յանուկովիչին տեսնել չի ուզում երկրի նախագահի պաշտոնում` դարձյալ անձնական դրդապատճառներով. 2004 թ. Եվրատեսիլում հաղթելուց հետո Ռուսլանան նշանակվել է Յանուկովիչի խորհրդական, բայց հրաժարվել է, և նրան սպառնացել են, որ «շեֆի» մոտ իրեն բեռնախցում կտանեն£ Երգչուհին ասել է նաև, որ Յուշչենկոն իրեն «քցել» է` չարաշահելով իր հավատն «ամենանվաստ» կերպով. այդ պատճառով էլ նա չի հավատում քաղգործիչների գեղեցիկ խոսքերին£ (ՈՒՆԻԱՆ)£ :

Հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմը «Սասնա ծռերի» ոդիսականը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոբեմադրիչ Արման Մանարյանի պատանեկան խանդավառությամբ վարակվել էին հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի շնորհանդեսին հրավիրված բոլոր ներկաները£ Տեսախցիկների ու ձայնագրիչների այսպիսի առատության հազվադեպ կարելի է հանդիպել մշակութային միջոցառումների անցկացման վայրերում£ Երևի թե ամենբախտավորն այս առումով գրիգորովիչյան «Սպարտակ»¬ն էր£ Գերադրական գնահատականները, որոնք պարզապես հորդում էին այս ու այն կողմում ԶԼՄ¬ների ներկայացուցիչներով «պաշարված» ստեղծագործական խմբի անդամների ու աջակից հովանավորի հարցազրույցներից, սրտապնդում էին ավելի քան տասնամյա ոդիսական անցած նկարահանման աշխատանքների փայլուն ավարտով£ «Սասունցի Դավիթ» հերոսավեպի բազմաթիվ մշակումներից հիմք ընտրելով իր սցենարի համար Հովհաննես Թումանյանինը` Արման Մանարյանը 1995¬ից ուղիներ է որոնել նորահնար մտահղացման իրականացման համար£ 2001¬ից նախաձեռնված աշխատանքները վհատ ռիթմով են ընթացել, տևական ընդմիջումներով, քանի որ տարեկան 25-30 մլն դրամ բյուջետային հատկացումներն անբավարար են եղել ստեղծագործական փոքրաթիվ կազմի գործունեության խթանման համար£ Դեռ լավ է, որ հանելուկային մի պայծառատեսությամբ` Արման Մանարյանը Սասունցի Դավթի ամբողջ տեքստը վաղօրոք ձայնագրել էր Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ£ Անցյալ տարի ֆիլմն արդեն գործնականում պատրաստ էր, երբ պարզվեց, որ եղած տեխնիկական հագեցվածությամբ անկարելի է հաղթահարել վերջին` մոնտաժի և հնչյունավորման փուլը£ Ժամանակ առ ժամանակ հայրենական մշակութային կյանքում բարեգործական ներարկումներ անող Վարդանյանների ընտանիքը օգնության ձեռք է պարզում` կարևորելով Մանարյանի կողմից իրականացվող նախագծի հոգևոր-բարոյական նշանակությունը մատաղ սերնդին հայրենասիրություն պատվաստելու տեսակետից£ «Վիճակագրական տվյալներով` երեխաների ընդամենը 5 %¬ն է գիրք կարդում,¬ ասում է պր¬ն Վարդանյանը£¬ «Սասունցի Դավթի» չիմացությունը, անկասկած, խոշոր գաղափարական, ազգային ու մշակութային կորուստ է` անդառնալի ծանր հետևանքներով£ Գեթ մուլտֆիլմի տեսքով հիմա հայ երեխաները պատկերացում կկազմեն մեր ազգային դյուցազնավեպի մասին, նրա գլխավոր հերոսը` Սասունցի Դավիթը, ընդօրինակման արժանի իր վսեմ նկարագրով նրանցում հայրենասիրական ազնիվ մղումներ կարթնացնի£ Ի տարբերություն ներկայիս հեռուստատեսային վատորակ քրեածին, քաղքենիաշունչ ու պարզունակ «գեղարվեստական» արտադրանքի, որին էապես փորձում է հակադրվել մեր սատարած «Հայրենիք»¬ը£ Այսուհետ էլ աջակցելու ենք հայրենասիրական, ազգապահպան ուղղվածություն ունեցող մշակութային նախագծերի իրականացմանը»£ Հուսադրում է նաև այն հայտարարությունը, որ 2010¬ից սկսվելու են «Փոքր Մհեր»¬ի նկարահանման աշխատանքները` հավելելով էկրանավորված 80 րոպեներին ևս 20¬ը£ Այդպիսով «Սասնա ծռերի» բոլոր 4 ճյուղերի բովանդակային շերտերով կամբողջանա էպոսի անիմացիոն լիամետրաժ տարբերակը, որը, ըստ հավաստիացումների, մրցունակ է միջազգային կինոշուկայում արդեն արվածով£ Ցանկալի կլիներ, որ վերջին ֆիլմի կենսագործմանն անհրաժեշտ միջոցները ժամանակին հատկացվեին` չդատապարտելով նույն ոդիսականին, ինչն անշուշտ անդրադարձել է այս օրերին զանգվածային կինոսիրողին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող հատվածի միակերպ ներդաշնակության վրա£ Չէ՞ որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Սասնա ծռեր»¬ի պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը նախնական խոսքուզրույցում չթաքցրեց հետաքրքրված լրագրողներից երկարաձգման բերումով (ամեն տարում ի զորու են եղել ընդամենը 10 րոպե նկարահանել) նկատված որակական անհամաչափությունը հին ու նոր` 3D համակարգով արված, տեսանյութերի£ Եթե պետության տրամադրած 350 և «Գրանդ Քենդիի»` 10 միլիոն դրամ ընդհանուր գումարը ֆիլմի մեկնարկային փուլում ունենային, անշուշտ, անհամեմատ արագ ու հարթ, համաչափ ու բարձրարժեք վերջնարդյունք կկարողանային ապահովել£ Այս եզրակացությանն հանգում են արդեն «Սասնա ծռերի» հրապարակային առաջին ցուցադրությունը դիտողները£ Ըստ արժանվույն գնահատելով անվանի կինոբեմադրիչի շուրջ հավաքված բոլոր ստեղծագործողների պրոֆեսիոնալ ջանադրությունը` անմիջական տպավորությամբ չեն թաքցնում, նախ, իմաստային թերհագեցվածությունը Մանարյանի սցենարի£ Թումանյանական մշակմանը էպոսի հավաքական տեքստից կցմցված ընտրովի դրվագներով հատկապես օտարազգիները հազիվ թե հստակ գաղափար կազմեն դիպաշարերով հարուստ ու փոխկապակցված ամբողջի պատմագեղարվեստական անուրանալի իրական արժանավորության մասին£ Ասենք, համացանցային ու հեռուստատեսային տեղեկատվությանն առավելապես ապավինած մեր հայրենակիցները` նույնպես£ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր կինոսրահում գտնվածներից շատերը, հաստատ, վերապահությամբ ընդունեցին ֆիլմի սկզբում ստացած տեղեկատվության (1874 թվականին ականավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանի «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» խորագրով Կոստանդուպոլսում հրատարակած գրքով ժամանակների մոռացության գրկից փրկված մեր հերոսական էպոսի հայտնության) դարակազմիկ նշանակության համարժեքությունը իրենց ներկայացված տարարվեստ ֆիլմին£ Պատահական չէ, որ 1939¬ին, երբ Խորհրդային Միությունում մեծ շուքով տոնվեց «Սասունցի Դավիթ» հերոսավեպի հազարամյա հոբելյանը, ասպարեզում եղած մոտ 160 պատումներից ընտրված 60¬ի հիման վրա արարատյան բարբառով հավաքական տեքստը հյուսեցին ականավոր բանասերներ Մ. Աբեղյանը, Գ. Աբովը և Ա. Ղանալանյանը£ Հոբելյանական հանձնաժողովի հավանությանն արժանացած բնագիրը խմբագրվեց Հովսեփ Օրբելու կողմից` նրա իսկ նախաբանով հրատարակվելով և շուտով մեծ հանրաճանաչում գտնելով թարգմանական շքեղ հրատարակություններով. նախ, ռուսերեն, ապա ԽՍՀՄ ժողովուրդների, հետագայում նաև` քաղաքակիրթ աշխարհի շատ լեզուներով£ Ամենևին չնսեմացնելով լիամետրաժ անիմացիոն ֆիլմի փորձ չունեցող «Սասնա ծռերի» ստեղծագործական խմբի մոտ 10-ամյա ոդիսականի ջանադիր մաքառումները` նրանց համատեղ նվիրման այս ծնունդը ողջունողները չթաքրեցին հիացմունքը նկատած մի շարք գեղարվեստական հնարքներով£ Երբ մորեմերկ Ծովինարի երկարաձգված փախուստն ի վերջո հանգեց Կաթնաղբյուրի ժայթքումին, անսպասելի զարմանքի ալիք անցավ դահլիճով նրա խմած մեկուկես բուռ ջրից հառնած Մասիսի ու Սիսի պատկերով£ Անտեսելով հանիրավի հետին պլան մղված կանանց (ըստ իս, Դավթի կյանքում Արտատեր պառավի դերակատարությունը գեթ չպետք է մոռացության մատնվեր) կերպարների այրակերպ նկարագրերի տխրեցնող ընդհանուր տպավորությունը` երանելի ժպիտով հետևեցին Մեծ Մհերի մենամարտին առյուծի հետ, ժառանգ աղերսող ուխտին, Քուռկիկ Ջալալու և Դավթի հրաշածին երկունքին… Գունապատկերային մտածողության (բեմադրող նկարիչ` Վարդան Զաքարյան) բազում ուշագրավ կոնկրետ դրսևորումներով ոգեշնչված` այդուհանդերձ գրեթե բոլոր ներկաները տրտմեցին զուտ նկարեն դրվագների առատությունից ու առանձին պատկերների «շարժունակության» անկատարությունից, ինչը մասամբ հնարամտորեն «քողարկվում» էր Հայկ Մանարյանի ու Խաչիկ Սահակյանի երաժշտական հմուտ ձևավորմամբ£ Կարծում եմ, «Սասնա ծռերի» դժվարին ծնունդով գոտեպնդված ստեղծագործական խումբը, ծանրագույն բեռից ի վերջո ազատագրվելով ֆիլմի ներկայացուցչական տոնական ընդունելությամբ` ամրագրված «Գրանդ Քենդիի» նոր արտադրատեսակով, «Փոքր Մհեր»¬ին ի զորու կլինի շուտով և անհամեմատ լիարժեք էկրանային մարմնավորում պարգևել£ Եվ հնարավորինս կշտկվեն նաև արդեն արվածի թերացումները ինչ¬ինչ անկարկատան «սրբագրություններով»£ Այդ դեպքում միայն արդի փառատոնային մշակույթի չափորոշիչներից զատ այն, ամբողջությամբ վերցրած, կհամապատասխանի նաև մնայուն բարձր արվեստի թելադրած պահանջներին£ :

Սիրո բարեխոսը` արարման ներշնչանք

Կորսված ավանդույթների շռնդալից վերադարձով «անկախական» մեր հանրային կեցության մեջ նորահաստատում գտան խորհրդային իշխանությունների կրունկի տակ ճզմված կամ աթեիստական դաստիարակությամբ մերժված հինավուրց շատ տոներ£ Ամենամեծ ժողովրդայնություն նվաճածներին համընդհանուր տոնախմբության շուք հաղորդվեց, նախ, Հայ առաքելական եկեղեցու, ապա` հայկական երրորդ հանրապետության համադաշնությամբ£ Եվ, հատկապես սիրամեծար երիտասարդության շրջանում առաջացրած բուռն հետաքրքրությամբ, մեզանում գրեթե համատարած ընդունվեց Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը£ Մի կողմ թողնենք կարևոր հանգամանքը, որ շատերին հասու չէ խորին խորհուրդը այս կրոնական վաղեմի տոնի£ «Նախասահմանված» սիրեցյալի փնտրտուքի անհամբերությամբ պայմանավորված լինելով` հավանաբար այս տոնի նկատմամբ երիտասարդների սրված ուշադրության սատարմամբ կարելի կլինի աննկատ նրանցում սիրուց բխող մարդկային վեհ հատկանիշներ ու ձգտումներ սերմանել£ Այս առումով միանգամայն ողջունելի է եկեղեցի¬պետություն համագործակցությունը, որի կոնկրետ դրսևորման ականատես-մասնակիցները դարձան մայրաքաղաքի բնակիչները հունվարի 30¬ին£ Ներկա գտնվելով տոնամուտի արարողությանը Նկարչի տանը` խանդավառվում եմ արդի հայ կերպարվեստի զարգացմանը միտված հուսադրող միջոցառմամբ, որը, Արարատյան հայրապետական թեմի բարյացակամ օրհնությամբ, ավանդական մշակութային նախաձեռնության հայտով է ներկայանում£ ՀՆՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանի մտահղացմամբ` տոնի առիթով անցկացվում է Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական երկրորդ մրցույթը, որի հինգ տասնյակից ավելի մասնակիցները արվեստասերների դատին են հանձնում իրենց լավագույն աշխատանքները` միաժամանակ մրցակցելով 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկար չություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ£ Ցուցահանդեսի բացման արարողությունը, ցավոք, ակնկալված հանդիսավորության մեղմ ասած` չկայացմամբ, հուսախաբ է անում նախասրահում հավաքվածներին, ովքեր չէին կասկածում, որ ՀՀ վարչապետն ու կազմակերպիչները անպայման ողջերթի խոսքերով հանդես կգան£ Ի գիտություն ընդունելով Ղազար Միրզոյանի ծանուցումը («Այսօրվա տոնը յուրատիպ անվանակոչության օրն է բոլոր նրանց, ովքեր կրում են Սարգիս անունը կամ Սարգսյան ազգանունը»)` լրագրողները, զուր սպասելով բուն ցուցահանդեսին առնչվող արժևորող ելույթների, պարոն Սարգսյանի գլխավորությամբ ոտք են դնում ցուցասրահ£ Նրանց դիմավորում է Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը (Մերի Մարգարյան, Հայկ Վարդանյան, Վահան Գևորգյան և Վաչե Հովեյան), որը, 2004¬ին վերակազմավորվելով ալտահար Վաչե Հովեյանի կողմից, համերգային գործունեությունն է հաջողությամբ ընդարձակում տարեցտարի£ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի (տնօրեն` Գաբրիել Գամբարջյան, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լևոն Սարգսյան) աջակցությամբ հնարավոր դարձած Բեյրութ-Սիրիա¬Կիպրոս շրջագայությունից առաջ նրանք, փաստորեն, նախաքննությունն են հանձնում իրենց կատարողական արվեստի` հաճելիորեն զարմացնելով այս երաժշտախմբի գոյությանն անտեղյակ ներին£ Երաժշտական «ձևավորումը» նորաբաց ցուցահանդեսի լարայիններից հետո շարունակում են Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար ու գեղարվեստական ղեկավար` Լիլիթ Գրիգորյան) և «Արարատ» հոգևոր երգչախումբը` իրենց երկացանկի լավագույն կատարումներով փորձելով կատարողական արվեստով երևալ նաև մարդաշատ ցուցասրահում£ Արտասովոր իրարանցմամբ տարված` այցելուները, պարզ է, դժվարանում են հարկավոր ուշադրությամբ զննել մրցույթի մասնակիցների աշխատանքները£ Կերպարվեստասերներն, իհարկե, վճռում են կրկին այցելել£ Ոչ միայն ներկայացված գործերին մանրակրկիտ լրջությամբ ծանոթանալու, այլև հայտարարված մրցույթի հաղթողների, ինչպես նաև` նախորդում աչքի ընկածների նոր ձեռքբերումների մասին իրազեկվելու մտադրությամբ£ Բազմազբաղները գերադասում են լրացնել անմիջական տպավորությունների բացը ձեռք բերած նորընծա կատալոգով, որի լույս աշխարհ գալուն նպաստած «ԱրմենՏել» ՓԲԸ¬ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսպես է հիմնավորում ու արժևորում իր ղեկավարած ընկերության աջակցությունը ցուցահանդես¬մրցույթին նաև. «Այս ցուցահանդեսը, որն անցնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, յուրահատուկ իրադարձություն է երկրի մշակութային կյանքում և ուղղված է ազգային արժեքների պահպանմանը£ Իմ կարծիքով, հենց ազգային ավանդույթների պահպանումն է հետագա զարգացման գրավականը£ Պատահական չէ, որ մեր` «Հանուն պայծառ ապագայի» սոցիալական քաղաքականության շրջանակում հատուկ տեղ է հատկացվում հայ ազգի մշակութային ժառանգության փոխանցմանը սերնդեսերունդ»£ Երիտասարդական ցուցահանդեսի բովանդակությանը, ցանկության դեպքում, կարելի է տեղեկանալ մեկ շաբաթվա ընթացքում£ Ի տարբերություն Սիրահարների պուրակում (ի դեպ, նույն բարձր հովանու ներքո) անցկացված տոնախմբության, որի գովազդով ոգևորվածներից շատ¬շատերը, նույնիսկ անդիմադրելի ցանկության պարագայում, այդպես էլ չկարողացան մուտք գործել Պողոսյան պարտեզներ… :

Մարքիսզմ-լենինիզմից` «3»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում և դոկորանտուրայում սովորելու ժամանակ «3»¬ից ավել չի ստացել մարքսիզմ-լենինիզմից£ (Տեղեկացրել է AFP¬ն` վկայակոչելով Der Spiegel¬ի վերջին հրապարակումներից մեկը)£ Ֆիզիկայից նրա գիտելիքները գնահատվել են «4»¬ով. և պատահական չէր, որ 1986¬ին Մերկելը քվանտային ֆիզիկայից հաջողությամբ պաշտպանելով դիսերտացիան, զբաղվել է գիտությամբ` մինչև Բեռլինյան պատի անկումը. դրանից հետո նա փոխեց գործունեության ոլորտը` մտնելով ակտիվ քաղաքականություն£ Գործակալությունն ընդգծել է, որ գործող կանցլերուհու համալսարանական գնահատականներին ծանոթանալու իրավունքն իրենք ստացել են դատարանի միջոցով. Մերկելը չի ցանկացել հրապարակել իր ակադեմիական անցյալի մանրամասները£ Կոմունիստական Արևելյան Գերմանիայում, ինչպես ԽՍՀՄ¬ում` մարքսիզմ-լենինիզմը պարտադիր ուսումնասիրման առարկա էր` բոլոր բուհերում£ Ավելին, Դեմոկրատական Գերմանիայի ասպիրանտները խորությամբ էին ուսումնասիրում այդ առարկան£ Ի դեպ, հեղինակավոր Forbes հանդեսը 4 տարի անընդմեջ Անգելա Մերկելին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կինը£ Իսկ The Local¬ը նշել է, որ անցյալում բազմիցս քննադատել են նրան` կոմունիստական գաղափարակիր լինելու համար£ Հաճելի է, բայց... Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ իր պաշտոնում` եթե Բարաք Օբաման նորից վերընտրվի ԱՄՆ¬ի նախագահ£ Նա խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Օբամայի օրոք պետքարտուղար լինել, սակայն դա ուժասպառ անող աշխատանք է. - Դա պաշտոն է, որի համար շաբաթվա յոթ օրերին պետք է աշխատել օրական 24 ժամ. դրա համար էլ նույնիսկ ուրախ կլինեմ` այն ուրիշ մեկին փոխանցելու,- ասել է Հիլարին£ Քլինթոնը նաև հավաստել է, որ չի պատրաստվում Նախագահի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել, քանի որ հոգնել է քաղաքականությունից և կկամենար կենտրոնանալ անձնական կյանքի վրա£ Մասնավորապես` կկամենար գրել և դասավանդել կամ ճամփորդել «այնպես, որպեսզի հարկ չլինի հետդ հարյուրավոր մարդկանցից բաղկացած պատվիրակություններ տանել»£ Նահանգների պետքարտուղարն, իսկապես, բավական լուրջ առաջընթաց է արձանագրել մեծ քաղաքականությունում` 2001-2009 թթ. Նյու-Յորքի Նահանգից ընտրված սենատոր լինելով£ Դրանից առաջ` 1993-2001 թթ.` 42¬րդ նախագահի օրոք, ԱՄՆ¬ի առաջին տիկինն էր£ 2008¬ի ընտրություններում նա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր. և, ինչպես գիտեն բոլորը` ներկուսակցական քվեարկության արդյունքներով նա մենաշնորհը զիջեց Բարաք Օբամային£ :

Արգելանք` միասեռ ամուսնություններին

Դեռևս 2004 թվականից Կալիֆոռնիայում շարունակվում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման դեմ ակտիվ պայքարը£ Այն ժամանակ Սան¬Ֆրանցիսկոյի իշխանությունները` քաղաքապետ Հեվին Նյուսոմի գլխավորությամբ, ձեռնարկել էին ամուսնության վկայականներ տալ հոմոսեքսուալիստ զույգերին£ Նահանգի բարձրագույն դատարանն արագ խափանեց այդ պրակտիկան, իսկ գրանցված ամուսնությունները չեղյալ հայտարարվեցին£ Արատավոր այդ կապի օրինականացման կողմնակիցների ու հակառակորդների հակամարտությունը շարունակվեց օրենսդիր և դատական իշխանություններում£ Դրա բարձրակետը եղավ Նահանգի գերագույն դատարանի 2008 թ. մայիսի որոշումը` հակասահմանական ճանաչել միասեռների ամուսնության արգելանքը£ Այդ ախտով բռնկված շուրջ 18 հազար զույգեր հասցրին օրինականացնել իրենց շեղված հարաբերությունները£ Սակայն նոյեմբեր ամսին հանրաքվեի միջոցով, կալիֆոռնիացիք պահանջեցին փոփոխել նահանգային սահմանությունը և օրինական համարել միայն կնոջ ու տղամարդու ամուսնությունը£ Անցյալ տարի Գերագույն դատարանը հաստատեց հանրաքվեի արդյունքները` մեկ վերապահումով. մինչ այդ գրանցված 18 հազար համասեռամոլների ամուսնությունը համարել վավերական£ :

Գերմանաբնակ, բայց ոչ գերմանացի

Գերմանիայում բնակվող մուսուլմանների 3/4¬ն իրեն գերմանացի չի համարում. այս եզրահանգումը կատարվել է լոնդոնյան Բաց հասարակության ինստիտուտի անցկացրած «Եվրոպայում` ինչպես տանը. մուսուլմանները Եվրոպայում» սոցհարցման արդյունքներով£ Հետազոտության նպատակը եվրոպական տարբեր երկրներում մուսուլմանների վիճակի ուսումնասիրությունն է եղել£ Հարցման ենթարկված 2200 մարդկանց մեջ եղել են Լոնդոնում, Փարիզում, Ստոկհոլմում, Ամստերդամում, Բեռլինում ու Համբուրգում ապրող նաև այլ դավանանքի մարդիկ£ Եվ, ինչպես նշել է Tagesspiegel¬ը` Գերմանիայում արդյունքներն ամենավատն են£ Եվրոպական այլ երկրներում մուսուլմաններն ավելի մեծ չափով են իրենց զգում ինչպես «տանը». Լոնդոնում, օրինակ, իրենց անգլիացի են համարում մուսուլմանների 70, իսկ Լեստեռում` 82 տոկոսը£ Գերմանիայում 75 %¬ն իրեն տեղացի չի զգում. հետազոտողների կարծիքով` դրա պատճառն այն է, որ շրջապատողները նրանց գերմանացի չեն համարում. Բեռլինում ինտեգրման հարցերով պատասխանատուի խոսքերով` «գերմանացի մուսուլմաններն իրենց զգում են «խաղից դուրս»£ Հարցվածներից ամեն 2¬րդն իրեն խտրականության զոհ է համարում կրոնի կամ ծագման պատճառով£ Ի դեպ` Գերմանիայում 3,5 միլիոն մուսուլման է ապրում£ :

Համընդհանուր տաքացման մեղավորները Ըստ բեն Լադենի

«Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդը քննադատել է նախկին Նախագահ Ջորջ Բուշին` Կիոտոյի արձանագրությունը չվավերացնելու համար£ Բեն Լադենը նշել է, որ կլիմայի փոփոխման համար մեղավոր երկրների մեծ մասն, այնուամենայնիվ, ստորագրել են այդ փաստաթղթերը և համաձայնել` սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ£ Սակայն Բուշը, բեն Լադենի կարծիքով` հրաժարվել է այդ պայմանագրից` ի հաճույս խոշորագույն ընկերությունների, որոնք «նույնպես մեղավոր են գլոբալիզացիայի ու դրա ողբերգական հետևանքների համար£ Թիվ 1 ակաբեկչի խոսքերով` ամեն անգամ, երբ այդ հանցագործներին մեղավոր են ճանաչում, մյուս պետությունների ղեկավարները ջանում են օգնել նրանց` ծախսելով պետական միջոցները£ Ուսաման իր ուղերձում հընթացս հայտարարել է, որ ճիշտ էր ամերիկացի լեզվաբան Նաոմ Խոմսկին` երբ ԱՄՆ¬ի քաղաքականությունը համեմատում էր հանցախմբի գործողությունների հետ£ - Նրանք իսկական ահաբեկիչներ են,¬ ընդգծել է «Ալ-Քադիա»¬ի անորսալի առաջնորդը` հավելելով, որ երկրները պետք է խուսափեն ամերիկյան դոլարներով ֆինանսական գործարքներից. - Մենք պետք է ձգտենք որքան հնարավոր է` շուտ ձերբազատվել այդ արժույթից,¬ ամփոփել է նա£ :

Բույրը` տրամադրություն

Նկատե՞լ եք, թե բույրերն ինչպես են անդրադառնում մարդկանց տրամադրության, հոգեվիճակի վրա£ Մասնագետները վստահեցնում են, որ դրանք պետք է օգտագործել ըստ նպատակահարմարության` գործնական, բուժական և հմայքն ընդգծելու£ Սուր հոտերն առույգացնում են, որովհետև խթանում են ուղեղի նյարդը. հենց այդ նպատակով էլ նախանցյալ դարում կանայք իրենց մոտ բուրավետ աղեր էին պահում` թարմանալու և ուշագնացություններից խուսափելու նպատակով£ Օրենգոնի համալսարանում, օրինակ, հետազոտվել է ՆԱՐԴՈՍԻ (սՈՉՈվՊՈ) ազդեցությունը£ Այն ուսանողները, ում դուր է եկել այս ծաղկի բույրը, դժվարին հանձնարարութ յունները կատարել են առանց լարվելու, և ընդհակառակը` նարդոսի հոտը չհավանողները սովորականից ավելի են լարվել` այդպես էլ գլուխ չհանելով հանձնարարությունից£ ԱՆԱՆՈՒԽԸ (դաղձը) օգնում է կենտրոնանալ և տրամաբանական բարդ խնդիրները շատ արագ լուծել, իսկ ցիտրուսները թարմացնում են մտքերը և խթանում ուղեղի աշխատանքը£ Օծանելիքն ընկճվածությունը հանելու լավագույն միջոց է£ Այն կարող է նույնիսկ ենթագիտակցության խորքերում պահված կամ վաղուց մոռացված հաճելի հուշեր վերապրեցնել£ Ի դեպ` նաև սննդամթերքների բույրեր են նույնքան ազդեցիկ£ Այսպես, արևը, երկինքն ու սպիտակ ավազը զուգորդվում են հանգստի զգացողության հետ, այդ պատճառով էլ տարաշխարհիկ էկզոտիկ ԽՈԼՈՐՁԸ (ՏՐւՌՊպÿ), ալպյան վարդը (ՐՏՊՏՊպվՊՐՏվ), հիրիկը (ՌՐՌր) երջանկության զգացողություն են արթնացնում£ Կանաչ թեյը բարձրացնում է տոնուսը, իսկ դրա բույրը վերացնում կամ գոնե նվազեցնում է անհարմարավետության զգացումն ու գրգռվածությունը£ Վանիլն ակտիվացնում է սեռական էներգիան, խթանում հաճելի զգացողությունը. նույն ազդեցությամբ են օժտված և արևելյան համեմունքները` մուսկատի ընկույզը, դարչինը, համպարը (ամբրա), մուշկը£ Բոլորն, անշուշտ, զգացել են, թե հոգեկան ինչ անդորր է բերում խնկաբույրը. այն վանում է անհանգստությունն ու վախը, հանգստացնում նյարդերը, նույնիսկ շնչառութ յունն է կարգավորում£ ԵՂԵՍՊԱԿՆ (ՔՈսՒպռ) ու երիցուկը (ՐՏՎՈՔՍՈ) վերացնում են սուր ցավերը, իսկ վարդը… Հիպոկրատը վարդի յուղն օգտագործել է մանկաբարձության մեջ` ծննդաբերությունը թեթևացնելու նպատակով£ Ծաղիկների թագուհու բույրը ազատության զգացողություն է ներշնչում և զրույցի տրամադրում£ :

ԱՍՏՂԱԹԱՓ «Ես 3,5 լիտր արյուն եմ կորցրել»

Աբրամ Ռուսոն Ռուսաստան է վերադարձել£ Չմոռանալով հանդերձ տարիներ առաջ Մոսկվայի կենտրոնում իր հետ կատարվածը, երգիչը որոշել է այլևս ոչնչից չվախենալ և ռուսական հողում հյուրախաղեր է ծրագրել£ Ի դեպ, 2-3 ամսից հետո Ամերիկայից ՌԴ մայրաքաղաք կգան նաև երգչի կինն ու դստրիկը£ Ինչպես հենց օդանավակայանում է նա ասել` «ավելի շուտ վերադառնալն անվտանգ չէր»£ Հիմա արդեն արտիստին վիրավորողը, ով 2006 թ. մտադրվել էր մահափորձ կատարել Ռուսոյի դեմ, ինքն է փախել Մոսկվայից£ - Ես երեքուկես լիտր արյուն կորցրի£ Առաջին օգնությունն ինձ ցուցաբերեց իմ թիկնապահը. նա իմ կյանքը փրկեց,¬ դառնացած վերհիշում է երգիչը£¬ Մինչ օրս ոտքիս երակը չի ապաքինվում£ Ռուսոն շուտով երաժշտական 2 ալբոմ կթողարկի. Ամերիկայում անգլերեն, Ռուսաստանում` ռուսերեն£ Երգերից մեկը Բարաք Օբամայի մասին է£ Մի ասեկոսեն էլ ճիշտ դուրս եկավ Ինչպես ասում են` ով չէր ալարում` քննարկում էր այն հարցը, որ այսուհետև Ալլա Պուգաչովան գնացքով երթևեկելու է որպես շարքային քաղաքացի, որովհետև նրան արգելել են միայնակ մեկ վագոն զբաղեցնել` իբր թե անվտանգությունն ապահովելու նպատակով£ Ռուսաստանում բոլորը գիտեն, որ պրիմադոնան ինքնաթիռից ավելի գերադասում է երկաթուղին£ Եվ վագոնը, որով նա հյուրախաղերի էր մեկնում, լավագույն հյուրանոցի համար էր հիշեցնում. մեծ մահճակալ, հեռուստացույց, լոգարան, ցնցուղ և քաղաքակրթության այլ բարիքներ£ Սակայն երբ ռելսերից դուրս եկավ «Նևսկի ճեպընթացը», երկաթուղու ղեկավարությունը հրաժարվեց այդուհետ Պուգաչովային նման ծառայություն մատուցել£ Պատճառաբանել են, որ հատկապես գնացքի պոչն է սովորաբար ամենից ավելի վտանգվում` հնարավոր վթարների դեպքում£ Այդ առնչությամբ երգչուհին դեռևս որևէ մեկնաբանություն չի հնչեցրել£ Սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին մեկ տարում ռուսական էստրադայի անզուգական աստղն ու ոչ շատ առաջ շոու բիզնեսի տիրուհու համար, իսկապես, անհաղթահարելի խոչընդոտներ են ծագում£ Պատահականությո՞ւն է արդյոք անհաջողությունների այդ շարանը… :

Սիրեք ու ամուսնացեք` քանի անգամ կարող եք

Ռուս աստղերի մշտական հանգստատեղի Մայամիում 2 մեծ խնջույք է սպասվում առաջիկայում£ Իգոր Կրուտոյն ամուսնացնում է իր քրոջ` հեռուստալրագրող Ալլա Բարատայի դուստր Նատաշային£ Նատաշան սովորում է համալսարանում և որպես կյանքի ընկեր է ընտրել ամերիկացի մի բիզնեսմենի£ Հարսանիքը տևելու է մի քանի օր£ Նորապսակներն ամուսնացել են հրեական ավանդույթով, քանի որ փեսացուն հուդիստ է£ Հանդիսությունները շարունակվելու են ուկրաինական ավանդույթներով, որովհետև հարսնացուի մայրը` Ալլա Կրուտայան (ամուսնական ազգանունը` Բարատտա), ծնվել է այդ վայրերում£ Հանդիսությունը Կրուտոյին կարժենա շուրջ 8 մլն ռուբլի£ Հրավիրված են անվանի երգահանի բոլոր մտերիմները. Իգոր Նիկոլաևն իր Յուլյա հարսնացուի հետ, Վալերի Լեոնտևը` կնոջ` Լյուդմիլա Իսակովիչի հետ, բացարձակ ազատ Ֆիլիպ Կիրկորովը, Բորիս Մոիսեևը… ինչպես նաև ռուսական ծագմամբ ունևոր ամերիկացիների մեծամասնութ յունը£ Հետաքրքրական է, որ նույն հրավիրյալների մասնակցությամբ Իգոր Նիկոլաևը նշելու է իր 50-ամյա հոբելյանը, որը նույնպես վերածվելու է հարսանիքի. Յուլյա Պրոսկուր յակովան Նիկոլաևի վերջին սերն է£ :

Սալտիկովան ամուսնացել է

Կարծես իսկապես` Իրինա Սալտիկովան հրաժեշտ է տվել չամուսնացած կնոջ կարգավիճակին£ Եվ բոլորի համար` անսպասլիորեն£ Թատերագետ Բորիս Կրասնովի ծննդյան տոնին Իրինան ներկայացել է իր շրջապատին անծանոթ տղամարդու հետ` նրան ներկայացնելով որպես ամուսին£ Երգչուհու ընտրյալի մասին հայտնի է միայն, որ նա եվրոպացի պատկառելի գործարար է£ Իսկ Իրինան իր առաջին ամուսնուց բաժանվելուց հետո երդվել էր` այլևս չամուսնանալ և միայնակ էր խնամում դստերը` Ալիսային£ :

Հեռուստացույցը վտանգ է սրտին

Պարզվում է` սովորական հեռուստահաղորդումներ դիտելը ևս կարող է խթանել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը£ Ավստրալիացի գիտնականների հետազոտություններն արձանագրել են, որ օրական մի քանի ժամ հեռուստացույց դիտողների շրջանում աճում են սրտային տագնապները£ Ընդ որում` խոսքը ոչ թե հոգեցունց սյուժեներ կամ սարսափ¬ֆիլմեր դիտողներին է վերաբերում. ամենասովորական հաղորդումներին ամեն օր 4 ժամ տրամադրողներին սպառնացող սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 80 % է£ Բակուլևի անվան սրտաբանության կենտրոնում պարզաբանել են, որ պատճառը ոչ թե հեռուստահաղորդումներն են, այլ անշարժությունը` էկրանին հանդիման անշարժ գամվելը£ Ի դեպ, վերջին հետազոտությունները փաստում են, որ սրտի նորմալ աշխատանքին առավելագույնս նպաստում է սովորական քայլելը և ավելի` քան վազքը£ Մենակ լինել շատ լավ է, բայց… կանանց շրջապատում£ JJJ Արդարությանը հավատում ես միայն այն ժամանակ, երբ հաջողությունը քե՞զ է ժպտում£ JJJ - Պապս իմաստուն չէր, բայց նախապես գիտեր իր մահվան օրն ու ժամը£ - Գուշա՞կ էր, թե՞ էքստրասենս£ - Ի¯նչ գուշակ, դատավորն էր ասել£ JJJ Նորահարուստի կինը շշպռում է աղախնին. - Դե ինչ, էլ չասես, թե քարշ չես գալիս. հղիությունդ մատնում է քեզ£ - Հետո ինչ, դուք էլ եք հղի, տիրուհիս. դո՞ւք էլ եք քարշ գալիս£ - Չհամեմատվե¯ս, իմ երեխայի հայրն իմ ամուսինն է£ - Ինձ հղիացնողն էլ նա է£ JJJ Հարկային տեսչությունը նամակ է ստանում` գումարի հետ միասին. «Արդեն 2 շաբաթ է` չեմ կարողանում քնել£ Երազումս անվերջ հայտնվում է ձեր տեսուչը և ասում, որ ես թաքցրել եմ եկամուտներս£ Ուղարկում եմ թաքցրած գումարիս կեսը£ Մնացածն էլ կուղարկեմ` եթե տեսուչը նորից հայտնվի ամեն գիշեր»£ JJJ - Կարծում եմ` Ձեր լավագույն որոշումն այն կլինի, որ վերադառնաք Ձեր կնոջ մոտ£ - Ես հասկանում եմ, պարոն փաստաբան, բայց խնդրում եմ ավելի վատ տարբերակ առաջարկեք£ :

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆ Արյունարբու սուլթաններից, ցարերից, խաներից ու նրանց կամակատարներից առավել եղկելի են օտար ու սեփական կույր ու խուլ թամաշասերները: Ֆ Արջի ծառայություն, սովորաբար, մատուցում են... աղվեսները: