ԱՅՍ ԿԵՐՊ ԿԴԻՄԱԿԱՅԵ՞ՆՔ

Հետաքրքիր ու շատ ինքնատիպ է մեր խորհրդարանը: Ահավասիկ հերթական անոմալիան. բյուջետային քննարկումների ընթացքում հորդացող քննադատությունը գրեթե կասկածներ չէր թողնում, որ այս անգամ հնարավոր ու հավանական է բյուջե-2009-ի քվեարկության տապալման հիրավի արտառոց իրողության արձանագրումը:

ՎԵՐԱՆՎԱՃՎԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սիրելի շախմատիստներ, Դուք արդեն կատարել եք մեծ քայլ, դուք կոտրել եք այն կարծրատիպը, թե մենք իբր սոսկ անհատների ազգ ենք ու կարողանում ենք հաղթել միայն անհատապես: Դուք անգամ անհատական սպորտում կարողացաք թիմային հաղթանակ տանել:

ԼՐԱՀՈՍ

Այսօր լրատվամիջոցներին մամուլի ասուլիսի է հրավիրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հանգամանորեն կներկայացնի Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ ԱՄՆ կատարած այցերի արդյունքները, որոնք լավագույնս փաստում են, որ նորաստեղծ նախարարությունը արդեն իսկ լիարժեքորեն իրականացնում է իր գործառույթները, իսկ նախարարը հետամուտ է իր ծրագրերի կենսակոչմանը:

Հա՞ որ...

ՀԱՅՐԵՆԻ խորհրդարանը վերջապես հասավ իր նպատակին: Նոր տարվանից պատգամավորներին հնարավորություն է տրվելու պետական բյուջեի միջոցներից վարձատրվող մեկ օգնական ունենալ:

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՃԳՆԱԺԱՄԸ` ՓՈՐՁԱՔԱՐ

Մի քանի դիտարկում ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին Անցյալ շաբաթավերջին Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը:

«ՍՊԱՌՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ»

Բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է և կառավարության ծրագրի մի մասը: Իսկ դրա իրականացման գրավականը (ինչպես արդարացիորեն նշված է կառավարության` այս տարվա ծրագրում) պետք է հանդիսանա քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանությունը:

Օբաման չի վախենում

Հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ ինքը չի վախենում իր անվտանգության համար: Մինչդեռ ընտրվելու օրից ի վեր բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել նրա հասցեին:

Խնայողությունն սկսում է իրենից

Անցած շաբաթ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի երդմնակալության կոմիտեի ղեկավարությունը ներկայացրել է երդմնակալության արարողության նախապատրաստական ծրագրերի մասին: Ընդ որում, նախատեսվում են ֆինանսական աննախադեպ կրճատումներ` «երկրի զարգացման նոր ընթացքի շրջանակներում»:

Բեն Լադենը հրահանգել է...

Արևմտյան լրատվամիջոցները շարունակում են քննարկել արաբական թերթերից մեկի այն հրապարակումը, որը հղում կատարելով «Ալ- Քաիդա» ղեկավարությանը մոտ կանգնած «Եմենյան աղբյուրին», տեղեկացրել է, թե Ուսամա բեն Լադենը հրամայել է Միացյալ Նահանգներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: - …որոնց մասշտաբները կգերազանցեն Սեպտեմբերի 11-ին:

«...Մասամբ մարտական հանցագործություններ»

«Անվտանգության Խորհուրդն է գլխավոր պատասխանատուն Գազայում անմարդկային ողբերգության համար» - ասել է ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավարը Իսկանյուզի հետ հարցազրույցի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Դեհղանին հայտնելով այն մասին, թե Գազայի գոտին Պաղեստինի այն հատվածն է, որը 1967 թ. բռնագրավեց սիոնիստական վարչակազմը, եւ որ այդ վարչակազմը մինչեւ 2005 թ. անմիջականորեն ներկա է գտնվել բռնազավթած երկրամասի այս հատվածում, հիշեցրեց. - Այս ժամանակահատվածում, համաձայն ՄԱԿ-ի բանաձեւերի, այլ միջազգային ատյանները, այդ թվում` արդարադատության միջազգային դիվանում եւ տեսակետներում, որոնք որեւէ կերպ առնչվել են բռնազավթած տարածքներում Պաղեստինի խնդրի հետ, բոլորը հաստատել են այս երկրամասի գրավյալ լինելու փաստը£ Նշելով, թե միջազգային ատյանները, համաձայն մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի, սիոնիստական վարչակազմին պատասխանատու են համարել, նա պարզաբանել է. - Դրանց գլխավորում էր Ժնեւի քառյակ կոնվենցիան, մասնավորապես չորրորդ կոնվենցիան£ Միջին Արեւելքի հարցերով նշված ավագ փորձագետը մատնանշեց նաեւ. - 2005 թ. սիոնիստական վարչակազմը, պաղեստինցի ժողովուրդների դիմակայութան շնորհիվ, դուրս մղվեց Գազայից եւ շարունակեց շրջափակել Գազան եւ այդ թվականին Գազան դատարկվեց սիոնիստական վարչակազմից, սակայն այդ տարածքները շարունակ գտնվում էին սիոնիստական վարչակազմի շրջափակման օղակում£ Պրն. Դեհղանին անդրադառնալով 2005 թ. Օրենսդիր Խորհրդի ընտրություններում Համասի դիմակայության շարժման հաղթանակին, այդ խորհրդի ղեկավարումն ստանձնելուն եւ Համասի կողմից այդ կառավարության ստեղծմանը, ասաց. - Միջազգային հանրությունը երկակի կեցվածքով, չնայած միջազգային անկողմնակալ դիտորդների կողմից այդ ընտրությունների ընդունմանը, մասնավորապես այն խմբի կողմից, որը տարածաշրջան էր այցելել ի դեմս ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի, հրաժարվեց ճանաչել եւ ընդունել այդ ընտրությունները£ Նա նշեց. - Նրանք ոչ միայն չհամագործակցեցին Օրենսդիր Խորհրդի պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմից կազմված կառավարության հետ, այլեւ հակառակ միջազգային իրավունքի, մասնավորապես մարդասիրական միջազգային իրավունքի բոլոր ակնհայտ նորմերի, աջակցեցին սիոնիստական վարչակազմի շրջափակմանը եւ այդ շրջափակման նկատմամբ լռեցին, եւ ավելին, որոշ պետություններ նաեւ մասնակցեցին այդ շրջափակմանը£ Ընդգծելով, որ սույն իրավիճակը, բացահայտ կերպով հակասում էր գրավյալ տարածքներում խաղաղ բնակչությանը չվնասելու մասին Ժնեւի միջազգային կոնվենցիային, Դեհղանին հայտարարեց. -Գազայի բնակչության ջանքերը ՌաՖաա անցակետի վերաբացման եւ այդ հարցում ժամանակավոր նահանջի ուղղությամբ երկար չդիմացան եւ երբեմն երբեմն ականատեսն էինք լինում Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ Գազայի բոլոր անցակետերի երկարատեւ փակմանը£ ... ՄԱԿ-ը, մասնավորապես ԱԽ-ը առաջին պատասխանատուն է այս թերացման հարցում եւ դրանից հետո բոլոր միջազգային կազմակերպությունները եւ երկրները, որոնք վերոնշյալ կոնվենցիաների հիմնմամբ ստանձնել են պատասխանատվություն եւ պարտականություններ, եւ խուսափել դրանց կատարումից, պատասխանատու են£ ԻԻՀ ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավարը նշեց. - Ըստ միջազգային իրավունքի նորմերի, մարդու իրավունքների գծով օրենքները համարվում են անհրաժեշտ, հարկադիր եւ նորմատիվ օրենքներ, ուստի բոլոր պետություններն ու ազգերը պարտավոր են քայլեր նախաձեռնել կանխելու այն ողբերգությունների շարունակականությունը, որոնք նույն օրենքներով համարվում են մասամբ մարտական հանցագործություններ:

Կասկածվում են... ֆուտբոլիստները

Շատերի համար հումորի թեմա դարձած «Յուշչենկոյի թունավորման գործը» պարբերաբար նորից քննարկվում է քրեական ու քաղաքական շրջանակներում: Թվում էր, թե Ուկրաինայի նախագահի դեմ նման ոտնձգության մեջ հնարավոր բոլոր կասկածյալներն արդեն հարցաքննվել են:

Գերուշացած վիրավորվածություն և գերարագ ամնեզիա

Նույնիսկ պրոֆեսիոնալ անտարբեր մարդը չի կարող անտարբեր ընթերցել այս սրտաճմլիկ տողերը` «Փաստորեն դառնալու եմ գործազուրկ` համալրելով նրանց բանակը»: Մտածում ես` ինչպե՞ս օգնել «մեկ տարի գործազուրկ դարձած» Ագրարային համալսարանի նախկին դասախոս, իրավաբան Մնացական Հարոյանին:

ՀԱՊԿ անդամ-պետությունների ՊՆԽ հերթական նիստը

ՀՀ պաշտպանության նախարարությունում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստին մասնակցում էին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի, Ղազախստանի Հանրապետութ յան պաշտպանության նախարար Դանիալ Ախմետովի, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բաքիտբեկ Կալիևի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Խայրուլլոեվի և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ռուստամ Նիյազովի գլխավորած պատվիրակությունները` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ + ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարար Ս. ՕՀԱՆՅԱՆԻ ելույթը Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 7-րդ Երևանյան սեմինարում Հարգելի° տիկնայք և պարոնայք: Պատիվ ունեմ ձեզ ողջունել Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Երևանում, որի 2790-ամյակը հանդիսավոր կերպով նշվեց 2 շաբաթ առաջ:

Խրատների ծաղկաքաղ «Աստված մարդկությունը փրկում է միայն մարդկանց միջոցով»

ճիշտ է ժողովրդի այսօրվա բողոքը, որ մեր առաջնորդներից ու իշխանավորներից ոմանք մորթապաշտ եսամոլներ, կաշառակեր հանցագործներ են, բայց նաև անտեղի է բողոքը, քանի որ հենց նրա ծնած, սնած և դաստիարակած մարդիկ են, որ այսօր ժողովրդի գլխին չարիք ու անեծք են դարձել:

Այսինքն` «Մի° կռավիր, Յուլիա», հա՞

Չէ, շատ բարձր պաշտոնյա լինելն էլ մի բան չէ: Մանավանդ լրագրողների ամենատես հայացքից նույնիսկ ծննդյանդ օրվա «ավելորդ» մանրամասները չես թաքցնի:

Վրիժառություն... թղթապատկերներից

Իսկապես որ` «Տարօրինակ, տարօրինակ մարդ-արարած». վրեժխնդրությունդ զսպելու փոխարեն զավեշտալի պատժաձևեր ես մոգոնում… Բրիտանական ամենահեղինակավոր` Բի-Բի-Սի ռադիոկայանի հաղորդավարներ Ջոնաթան Ռոսսն ու Ռասսել Բրանդան վիրավորական արտահայտություններ են թույլ տվել սիրված արտիստ Էնդյու Սաքսի հասցեին: Ի պատասխան, Քենթ կոմսության Էդենբրիջ քաղաքի բնակիչները որոշել են այրել զազրախոսների… թղթապատկերները:

Լոնդոնյան ամենամեծ առանձնատունը` 100 միլիոն արժողությամբ

Այն գնել է Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան£ Եվ դա քաղաքագլխի տիկնոջը պատկանող առաջին ու միակ անշարժ գույքը չէ Լոնդոնում£ Հենց այս տարի Անգլիայի մայրաքաղաքի պատկառելի թաղամասերից մեկում նա ձեռք է բերել ևս մեկ դղյակ£ Բատուրինայի` 100 մլն դոլար գնահատված վերջին այս առանձնատունը գտնվում է Հայգեյթ Վեսթ Հիլլի արգելավայրում£ Այն եռահարկ է, ունի 90 սենյակներ£ Նահանգների գլխավոր վարկատուն Խոսքը Չինաստանի մասին է, որը ճանաչվել է ամերիկյան պետական փոխառությունների ամենախոշոր արժետերը:

Մշակութային ձմեռնամուտի գունապնակին Նորավյուն ներարկումներ

Մեր առկա ստեղծագործական ներուժը նորավյուն ներարկումներով գործնականում հզորացնելու նպատակամղվածությամբ կազմակերպվող հանրապետական տարատեսակ փառատոները կարծես թե արդարացնում են իրենց հետ կապված հույսերը: Նոյեմբերի սկզբին դրանք ի հայտ եկան երաժշտության ասպարեզում` շողարձակելով հատկապես արդի կատարողական արվեստում:

«Ինչքան մեծանում ես` մանկությունդ ես հիշում»

Տաթևիկ ՂԱՓԼԱՆՅԱՆ. ՀՀ վաստակավոր դերասանուհի - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Տղայիս կորուստը` կյանքի բնական ընթացքի չգրված օրենքին հակասող այդ իրողությունը:

Հինգերորդ «Կին»-ը

Հիմնադիր կազմի նվիրյալ Լիլիթ Հարությունյանի հրավերով «Կին» միջազգային V կինոփառատոնի տիրույթում հայտնվում եմ մինչ պաշտոնական մեկնարկը:

ՀՈՒՄՈՐ

- Ամուսինս իրեն լրիվ կորցրել է. առավոտ 6-ին էլ տուն եմ գնում` շարունակում է խանդել` «ո՞ւր էիր, ո՞ւր էիր»: *** - Սունկ հյուրասիրե՞մ: