Հանուն որակյալ կրթության
Ապրիլի 23-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում երեխաներն ու մեծահասակները փորձեցին սահմանել միաժամանակյա մեծագույն դասի մրցանիշ£ Այդ կերպ միլիոնավոր ծնողներ, ուսուցիչներ և երեխաներ կոչ արեցին իրենց կառավարություններին` աշխարհի բոլոր երեխաների համար ապահովել անվճար որակյալ միջնակարգ կրթություն£
Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Արկադի Հովհաննիսյանի անունը կրող թիվ երկու միջնակարգ դպրոցը ևս սիրով միացել էր Հայկական Սահմանադրական իրավապաշտպան միության համընդանուր` «Դարձ դեպի դպրոց» կոչին£
Այդ ինքնատիպ և ուսանելի միջոցառմանը մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվել այս կրթօջախում£ Հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Սաֆարյանի, դպրոցի սաներ Արմինե Բեյբությանի և Անուշավան Պետրոսյանի ջանքերով ստեղծված պաստառներն ավելի ամբողջական և ընկալելի էին դարձնում դասի թեման£
Փոխտնօրեն Հասմիկ Մելքոնյանը, ով միջոցառման կազմակերպիչներից էր, ներածական խոսքով ազդարարեց դասի սկիզբը£
Մանկավարժներ Սուսաննա Խաչատրյանի, Ամալյա Արմենակյանի, Անահիտ Աղաջանյանի և Անահիտ Վարդանյանի վարած դասին ներկաները գոհունակությամբ ականատես եղան, թե ինչպես էին աշակերտները ակտիվորեն արձագանքում գրեթե բոլոր հարցադրումներին` տալով ամբողջական պատասխաններ. Ի՞նչ է համաշխարհային մրցանիշը, որո՞նք են կրթությանը նպաստող կամ խոչընդոտող հանգամանքները… Նրանք փորձում էին եզրահանգումներ անել, թե` ո՞ր դեպքերում են իրենց հասակակիցները զրկվում կրթություն ստանալու հնարավորութ յունից և բազմաթիվ առաջարկություններ էին անում, թե ինչպե՞ս կարելի է պայքարել անգրագիտության դեմ£
Համաշխարհային մրցանիշ սահմանող դասին ներկա էր նաև Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Կարեն Սեդրակյանը£ Նա, կարևորելով համընդհանուր կրթության ապահովման նմանատիպ միջոցառումը, փաստեց.
¬ Շատ ուրախ եմ, որ ձեր մասնակցությունն եք բերել այս միջազգային իրադարձությանը£ Այդուհանդերձ, եթե փորձեինք տեղայնացնել խնդիրը, Հայաստանի համար կլիներ ոչ թե հանուն համընդհանուր կրթության, այլ` հանուն որակյալ կրթության£ Հիրավի, մեր հանրապետությունում հազվագյուտ երեխաների կարելի է գտնել, որ դուրս են մնում հանրակրթությունից, քանզի մեր պետությունը տարեցտարի ավելի շատ միջոցներ է տրամադրում համընդհանուր կրթությանը£ Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրինությանը` հանձին Համլետ Գևորգյանի, մանկավարժական կոլեկտիվին միջացառումը պատշաճորեն կազմակերպելու և մեծ դասին միանալու համար£
Ոգևորող ու անմիջական էր դպրոցի տնօրեն Համլետ Գևորգյանի խոսքը.
- Թույլ տվեք տանտիրոջ իրավունքով շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին` փոխտնօրեն Հասմիկ Մելքոնյանին, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Լուսինե Սաֆարյանին, այն բոլոր երեխաներին, ովքեր իրենց փոքրիկ ներդրումն ունեցան, որպեսզի մեր դպրոցը մեծագույն դասի մասնակիցը դառնա£
Թող աշխարհում խաղաղություն լինի, մեզ համբերություն` մեր դժվարին գործում£ Ունենանք դպրոցի նոր մասնաշենք և ավելի եռանդով աշխատենք£
Հ. Գևորգյանը անթաքույց հպարտությամբ խոսեց կրթօջախի մանկավարժների անմնացորդ նվիրումի մասին. Անուշ Ղարիբյան, Մարգարիտ Թեմուրյան, Հասմիկ Հովհաննիսյան£ Վարդուհի Հովհաննիսյան, Մարգարիտ Հովհաննիսյան և այլոք… Մարդիկ, ովքեր անտրտունջ ու համբերությամբ, զինվորագրվել են սերնդակրթության կարևորագույն գործին և, հաշվի չառնելով շենքային վատ պայմանները, իրենց գործն են կատարում£
Ի դեպ, երբ դեռևս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը այցելել էր Քասախ, զոհված ազատամարտիկ Ա. Հովհաննիսյանի այրին նրան էր հանձնել դպրոցի նոր մասնաշենք կառուցելու խնդրանքով մի նամակ, և Ս. Սարգսյանը խոստացել էր լուծում տալ խնդրին£ Հուրախություն բոլորի` շուտով կսկսվեն դպրոցի նախագծային աշխատանքները£ Աշակերտները ուղերձով դիմեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին և ՀՀ ԿԳ նախագահ Լևոն Մկրտչյանին£
: