ԱՐՏԱՀԵՐԹԸ ԵԼՔ ՉԷՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն, ինչպես ավելի ուշ ապացուցվեց, ներհասարակական լարվածութ յունից ձերբազատվելու լավագույն և միակ տարբերակը չէր:

ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՎ ԲԱԶՄԱՊԱՏԿՎԱԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ 1609…+11

Քաղաքական քամիների լիարժեք հանդարտման բոլոր նախադրյալներն արդեն ստեղծված են: Երևանյան ամառն այս շրջանում ավանդաբար եռամսյակային հանգստի է «դատապարտում» հատկապես բոլոր ոչ օրախնդիր գործընթացները:

Աշխարհի չափ հին...

Այսպես կոչված «համաժողովրդական շարժման կենտրոնը» հունիսի 28-ին հրապարակեց իր գնահատականը` ԵԽԽՎ 1620 բանաձևին: Ինչո՞ւ` «այսպես կոչված»:

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի են, փոփոխության չեն ենթարկվել և տարբեր առիթներով հնչեցվել են: ՀՀ Նախագահը խնդրի վերաբերյալ խոսել է նաև Մոսկվայում` հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչնե րի և ավելի ընդարձակ` հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

ՀԴԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հայտարարութ յունների, ՀՀ նախագահը ներկայացրեց իր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով երկու հարևան պետությունների հարաբերությունների կարգավորմանը, նա ասաց, որ դեմ չէ թուրքական կողմի առաջարկած` պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը:

Երկխոսության տարուբերում

- Արդյո՞ք օրախնդիր է երկխոսությունը:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր ժամանակներ» կուսակցությունը, նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ անունից, ս/թ հունիսի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել ՆԻԿՈՅԱՆԻՆ` հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Նիկոյան. Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից ս/թ հունիսի 19-ին մեզ ուղարկված Ժ/Հ-Ե-003 թվակիր նամակի համար, որով Դուք առաջարկում եք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահին կամ լիազոր ներկայացուցչին մասնակցել ՀՀ ԱԺ` 2008թ մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ոչ թե Ադրբեջանին, այլ Հա

Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլին իր այս կարծիքին փորձել է նաև այսպես կոչված «այլընտրանքային» հիմնավորումներ տալ` հարցազրույցներից մեկում£ - Անհրաժեշտ է հասկանալ, թե Հայաստանում ինչպես են գնահատում ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարը£ Այնտեղ համարում են, որ Իրանը սոսկ խոսքով է հետաքրքրություն ցուցաբերում մեր երկրի ամրացման ու զարգացման հանդեպ` գործնականում չցանկանալով դա. չցանկանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը£ Պաշտոնական Երևանի նման մտածելակերպն (մտածողությունն՞) էլ մղում է ապավինել (համաձայնել) Իրանի միջնորդական առաքելությանը` հայ¬ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում£ Բնականաբար, Իրանի ցանկացած նախաձեռնություն պետք է բխի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից£ Իսկ դա Հայաստանին թույլ կտա հասկանալ Իրանի հետ հույսեր կապելու ունայնությունը£ Հակամարտության կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամության խնդրին անդրադառնալիս, նույնպես ադրբեջանական դիվանագիտությանը բնորոշ մեկ հարվածով «նալին ու մեխին» խփել է փորձում Ահմեդօղլին. - Դա շատ հրատապ հարց է, որին պատասխանելու համար բավական է ետ շրջել մեր ոչ հեռավոր պատմության անիվը£ Խոսքս 1992 թ. մայիսի մասին է, երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը Թեհրան մեկնեցին` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոր ման շուրջ£ Ստանձնելով միջնորդի դերը` Իրանի իշխանություններն Ադրբեջանին հավաստիացրին, որ Հայաստանը ռազմական գործողություններ չի կիրառի£ Սակայն մինչ այդ բանակցությունների ավարտը հայերը գրոհով գրավեցին «Ադրբեջանի մարգարիտ» Շուշին£ Ինչպես տեսնում ենք` Ռուսաստանի օգնությամբ հայերն Ադրբեջանի աչքում նշանակալի հարված հասցրին Իրանի վարկանիշին և խոչընդոտեցին իրանական միջնորդական առաքելության իրականացմանը, ինչը կարող էր նպաստել տարածաշրջանում Իրանի ազդեցության կտրուկ աճին£ Ինչ խոսք, մեր բարեկամ դրացի երկրի հեղինակությունը ոչ մի պարագայում արցունք չի քամի երրորդ այդ հարևանի աչքերից£ Եվ քաղցր¬մեղցրությամբ շղարշված այս հանդիմանանքը ընկալելու համար էլ առանձնակի խորագիտություն պետք չէ£ Բայց ա°յ` «Ադրբեջանի մարգարիտ» Շուշիի համար ողբը, իսկապես անկեղծ է£ Մինչդեռ այլոց «արդարամտության» կոչող Ադրբեջանի ականջին, թերևս, միջնորդական առաքելություն ստանձնող բոլոր երկրները պետք է ավելի հաճախ շշնջան` * Նախ` Ադրբեջան հորջորջյալ պետությունը երբևէ Լեռնային կամ նույնիսկ Դաշտային Ղարաբաղ անունով տարածք չի°° ունեցել£ * Հայկական այդ բնօրրանն իրենց նվիրած այն` Սովետմիություն կոչվող պետությունը վաղո¯ւց չկա, հետևաբար նրա ընծաներն էլ իր հետ լեթայի խորխորատներում են թաղվել£ * Ամենակարևորը` պատերազմով նվաճված ո՞ր տարածքն է վերադարձվում. առավել ևս` երբ նվաճվածը ոչ թե ուրիշի երկրից է գրավված, այլ քեզանից բռնի զավթվածի, գողացվածի վերադարձ£ * Եվ, իհարկե` ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ բռնանալու ավելի ցայտուն օրինակ կարո՞ղ են մատնանշել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությամբ» «մտահոգ ուղեղները»` քան Պատմական Հայաստանի` կրթության ու մշակույթի կենտրոն Շուշիով հանդերձ Արցախ նահանգի (թե՞ գավառի) հիմնախնդիրն է£ :

Ակնկալվում են հետաքրքիր զարգացումներ

«Ռեգնում» գործակալությունը մասնավորապես հարավակովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ վերլուծություններում չի բացառել ղարաբաղյան հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսումը` այն պայմանավորելով մասնավորապես Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրման հնարավորությամբ: Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ լսումներում այս եզրակացությանը տրամաբանորեն հակառակ ուրվապատ կերն է գծագրվում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հայտարարություններում:

Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու այսօր կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

«Արիությունը չի մեռնում հերոսի հետ…»

Եթե անգամ պատմության վաղեմի էջերը չթերթենք, ապա դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից է հառնում հայ ժողովրդի հերոսականությունը, հանձինք` Հունան Ավետիսյանի և Նելսոն Ստեփանյանի: «Խիզախ է կոչվում նա` ով ընդառաջ է գնում գեղեցիկ մահին» արիստոտելյան ձևակերպումը ևս մեկ անգամ ճշմարտվեց արցախյան գոյամատում` 1992-ի հունիսի 29-ին:

«Հաղթանակները կպտղաբերեն…»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ մեկնաբանմամբ` - Գիտեք, որ հայ ժողովրդի նորագույն պատմությունը արժևորվեց ազգային ազատագրական շարժմամբ, որն իր արտացոլումը ստացավ պայքարով ու նաև արցախյան գոյամարտով:

Մահ իմացյալը նախընտրեցին

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` - Հունիսի 29-ը մեր հերոսապատման օրերից է, ինձ համար հատկապես: Մարդիկ մարտնչելով` առավելագույնն են արել:

«Թամանյանի ժառանգությունը»

XX դարի հայ ճարտարապետության զարգացման, երբեմն, իրարամերժ ուղղությունների թվում ազգային ակունքնե րին թերեւս ամենահավատարիմը, ամենահետեւողականը եւ ամենաճանաչվածը Ալեքսանդր Թամանյանի որդեգրածն է: Ուղղություն, որի փայլուն ներկայացուցիչներից են Ն. Բունիաթյանը, Ս. Սաֆարյանը, Հ. Մարգարյանը, Զ. Բախշինյանը, Ռ. Իսրայելյանը, Գ. Աղաբաբյանը եւ ուրիշները:

Վարվառա. «Բիլանն ու Սիրուշոն անհամեմատելի են»

Հանրահայտ երգչուհի Վարվառայի հայտնությունը բեմում ռուսական փոփ երաժշտարտադրության ոլորտում նոր փուլ ազդարարեց: Այն ժամանակ, երբ «Աստղային ֆաբրիկաների» ու այլ ռուսական նմանատիպ նախագծերի անթիվ շրջանավարտները իրենց միանման երգերով հոգնեցնում էին ռուս ունկնդրին:

Ամերիկյան տնտեսությունը կնվաղի

Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի մուլտիմիլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը` այդ նվաղումը պայմանավորելով երկրի տնտեսության մեջ արձանագրվող շարունակական հետաճով: Մեկնաբանելով իր իսկ հայտարարությունը, Ու. Բաֆֆետը նշել է, որ ամենից ծանր կացության մեջ կհայտնվեն շինարարության ոլորտում և բնակչության սպառողական ծախսերի հետ առնչվող ընկերությունները:

Ծաղիկների բուրմունքով օծված ցուցասրահներում

Հայացքդ գամվում է դեղնակարմիրի ու երկնակապտավունի թանձրավառ անցումներով երկփեղկված լուսաշող մեծադիր կտավի եկեղեցու մթամած ուրվապատկերին, որ ծանրանիստ բազմած է արևի կենսատու շողերը կլանող նորատունկ ծառերի թիկունքին: Վարանում ես մի պահ ներս մտնել նախաշեմից` ակամա հայտնվելով «Առավոտ լուսո» (2001թ.) նկարի տիրույթում:

Պատանի երաժշտագրոհայինները

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահը դասական երաժշտության դաշնամուրային ներշնչված նվագով հպարտության անսպասելի զգացումով է համակում հավաքվածներիս: Անսպասելի, քանզի Շումանի, Շոպենի, Վերդիի, Լիստի, Ռախմանինովի, Խաչատրյանի ու Գրիգի հանրածանոթ ստեղծագործությունների կատարողական վարպետությամբ են հանդես գալիս երաժշտական դպրոցի 4-7-րդ դասարանների աշակերտները:

Տոները, այնուամենայնիվ, կայանում են

ԵՊՀԹ պտտվող բեմում Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործող խմբակների բազմազան առօրյան ամբողջանում է լեփ-լեցուն հանդիսասրահի համար խորհրդանշական մարդեղեն պատկերներով, կիրառական արվեստի ու տեխնիկական խմբերի սաների աշխատանքների նմուշներով:

«Ոսկե ծիրան»-ի քաղցրահամը

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շուրջ, կազմակերպիչների հեռատես ջանադրությամբ, հետաքրքրութ յունը օրավուր սրվում է: Նախահոբելյանական եռուզեռում ներգրավված մոտ 800 լրագրողներին մանրակրկիտ ներկայացվում է համաշխարհային կինոշուկայի արդի միտումները և հայկական կինոյի զարգացման կոնկրետ ուղիները առավելագույն լիարժեքությամբ բացահայտելու անթաքույց նպատակամղվածությամբ մտահղացված բազմազան ծրագրերի բովանդակությունը:

Վտանգված է կյա՞նքը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է ապացույցներ հրապարակել` որ ամերիկացիներն իր դեմ մահափորձ էին նախապատրաստել` մարտ ամսին Բաղդադ կատարած այցի ժամանակ£ Նրա փաստմամբ, ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, իրեն փրկել է այցի ծրագրում կատարված փոփոխությունը, որը, բարեբախտաբար, տապալել է «թշնամիների պլանները»£ - Ես բարձրացրել եմ մահափորձի հարցը, սակայն այդ առումով հիմնական կողմ հանդիսացող ԱՄՆ¬ի կառավարութ յունը չկարողացավ հերքել իմ խոսքերը£ Եվ դրա պատճառը բացարձակորեն պարզ է,¬ լրագրողներին հայտարարել է Իրանի նախագահը և հավելել. - Իրաքի վարչապետ Նուրի ալ¬Մալիկի այցի ժամանակ ես նրան պատմել եմ մահափորձի մասին և հավաստիացրել, որ կհրապարակեմ բոլոր մանրամասները` եթե ամերիկացիները փորձեն հերքել£ :

Ախ այդ այլմոլորակայինները…

Նրանք ձանձրացրել են բրիտանական հատուկ ծառայություններին£ Բայց կարծես` չհայտնաբերված թռչող այդ օբյեկտներով հետաքրքրված են աշխարհի բոլոր խոշոր հետախույզները£ ՉԹՕ-ների հայտնվելը տեսնողներից ոմանք պնդում են, թե այլմոլորակայիններն իրենց հետ սեռական հարաբերութ յուններ են ունեցել և նույնիսկ հավաստիացնում են, որ իրենք կանաչ այդ մարդուկներից ժառանգներ են ծնել£ * * * Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՉԹՕ-ների դիտարկումներին վերաբերող իր գաղտնի թղթապանակների գաղտնազերծման մասին£ Չորս տարվա ընթացքում շուրջ 200¬ը պետք է հանձնվեն երկրի պետարխիվ և ազատ մուտքով տեղադրվեն ինտերնետում£ Խոստացվել է գաղտնազերծել բոլոր տվյալները` 1950-ական թվականներից սկսյալ£ Արդեն հրապարակված են 1978-1987 թթ. հավաքված վկայությունների մի մասը£ Այդ տվյալներին ծանոթացողներից ոմանց հավաստմամբ` դրանց մեջ կան և բավական տարօրինակ, ընդհուպ մինչև խելագարի զառանցանք հիշեցնող վկայություններ£ Օրինակ, արդեն հրապարակվել է մի նամակ, որի հեղինակը մանրամասնորեն նկարագրում է, թե մանկուց ինքն ինչպես է «ֆիզիկական և հոգևոր» կապ ունեցել կանաչ մարդուկների հետ£ Նրա խոսքերով` իր բարեկամ այլմոլորակայիններից մեկը` Ալգար անունով, 1981 թ. սպանվել է ոչ երկրային ուրիշ ցեղի ներկայացուցիչ ների կողմից£ Սպանության պատճառն էլ եղել է այն, որ Ալգարը պատրաստվել է կապ ստեղծել բրիտանական կառավարության հետ£ Մյուս ականատեսը` 78-ամյա մի մարդ, պատմում է, թե 1983¬ին Հեմպշիրի շրջանում ինչպես է հանդիպել այլմոլորա կայինների հետ. ինքը բարձրացել է թռչող ափսե, որտեղից իրեն ասել են` «Դու կարող ես գնալ£ Դու շատ ծեր և թույլ ես մեր նպատակների համար»£ Արդեն գաղտնազերծված պատմությունների շարքում կան նաև ավելի պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ£ Օրինակ, 1980թ. ոստիկանները Սաֆֆոլկի ռազմաօդային հենակետի դարպասների մոտ տեսել են արտասովոր լուսարձակում£ Ոստիկանների մի այլ խումբ Լոնդոնի արվարձաններից մեկում շուրջ 1 ժամ հետևել է երկնքում հայտնված տարօրինակ օբյեկտներին, որոնք` «անկանոն շարժվում էին այս ու այն կողմ` չհեռանալով իրենց ելման կետից»£ Ոստիկաններից մեկը, որ հեռադիտակով զննել է այդ օբյեկտը, նկարագրել է, որ այն նման էր բազմագույն լույսեր արձակող օղակով միացված երկու գմբեթի£ Հիշատակվում է նաև, որ Վաթեռլո կամրջից հետիոտների մեծամասնությունը ՉԹՕ-ներ է տեսել Թեմզայի վրա£ Ամենահետաքրքիրը, թերևս, ՉԹՕ-ների թեմայով 1919թ. կայացած բանավեճն է` Լորդերի պալատում£ Այն ժամանակ լորդ Ստրաբոլջիի հարցումով Պաշտպանության նախարարությունը ՉԹՕ-ների մասին մանրամասն նկարագրություն էր պատրաստել£ Երկար բանավեճերի արդյունքում լորդերի պալատը սպասված եզրահանգումը կատարեց` այդ ամենն ընդամենը «անհեթեթություն է»£ Մինչդեռ «այլմոլորակայիններ» կոչվող այդ երևույթով հետաքրքրվում են աշխարհի բոլոր խոշորագույն հետախուզությունները` երբեմն նույնիսկ, եթե այդ թեմային անդրադառնում են արկածային երկերի հեղինակները£ Այսպես. Լենինգրադի մատույցներում` Պուշկին քաղաքում շրջափակման մեջ հայտնված Ալեքսանդր Բելյաևին գեստապոն ձերբակալել է` հաշվի չառնելով նույնիսկ նրա ծանր թոքաբորբը (ինչից և նա վախճանվել է)£ Գերմանացիներին բացահայտորեն հետաքրքրում էին նրա գրառումները£ Ռուսական պետանվտանգությանը նույնքան հետաքրքրել են Իվան Եֆրեմովի գրառումները. գրողի մահից հետո նրա աշխատասենյակը կապարակնքվել է և մանրակրկտորեն ուսումնասիրվել են այնտեղ եղած բոլոր թղթերը£ Կանաչ մարդուկների թեման, թերևս, այն հարցերից է, որոնք բոլոր ժամանակներում երկու պատասխան են ունենում. հավատացողներն էլ, չհավատացողներն էլ չեն փորձելու իրենց կարծիքը£ Հավատացողներին, սակայն, հավանաբար չի լքելու կասկածը, որ ամենահետաքրքիր փաստերն այդ մասին հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերում են մնում£ :

Մուսուլմանական վերջնագիր` Կրեմլին

Անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած` Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի մամլո ասուլիսից հայտնի է դարձել, որ տեղի մուսուլմանները բաց դիմում են նախապատրաստում Դմիտրի Մեդվեդևին£ Դիմումում շարադրվելու են նրանց 5 պահանջները£ Եվ Հ. Ջեմալը համոզված է, որ ադ պահանջները չկատարվելու դեպքում, Հյուսիսային Կովկասում պատերազմ կբռնկվի, իսկ Ռուսաստանը կկորցնի իր տարածքների մի մասը£ Նրա խոսքերով` վերջին տարիներին Ռուսաստանում ակտիվորեն ներքին թշնամի են որոնում, որի դերում հատուկ ծառայությունները տեսնում են մուսուլմաններին£ Այդ գործընթացն համընկավ նաև արտաքին քաղաքական գործունեության վեկտորի փոփոխման հետ. - Սեպտեմբերի 11¬ից հետո խաչակրաց արշավանք հայտարարվեց իսլամին£ Պուտինը նախընտրեց ընդդեմ իսլամի ԱՄՆ¬ի հետ միավորումը` որպես երաշխիք` Ռուսաստանին վերադարձնելու միջազգային տերության կարգավիճակը,- հայտարարել է Իսլամական կոմիտեի նախագահը£ Նրա կարծիքով` Կրեմլն այսօր մուսուլմանների հարաբերություններում երկակի ստանդարտների` այսպես կոչված ներքին և արտաքին օգտագործման քաղաքականություն է վարում£ Եվ, ի տարբերություն արտաքին պահվածքի, ներսում «անողոքաբար ներքին թշնամու վարդապետություն է մշակվում»£ - Ուղղափառ ռուս ազգից հետո ռուսական քաղաքակրթության խոշորագույն բաղկացուցիչը մուսուլմաններն են, որոնք վերընթաց չափերով հետապնդումների են ենթարկվում. հարյուրավոր մոգոնված գործեր բազմապատկում են արգելված գրականության ցուցակը£ Բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում հանրապետություններում` մուսուլմա նական էթնոսի ներկայացուցիչների հետ. հավատացյալ երիտասարդության դաժան ճնշումներ և փաստացի բռնացում ներ` իշխանությունների տեղական կոռումպացման կլանների կողմից£ Այս ամենով, նրանք ապավինում են կենտրոնի աջակցությանը և հենց այդ աջակցությամբ էլ կործանարար վնաս հասցնում սեփական ժողովրդին` ընդհուպ մինչև արյունահեղություն£ Այս ամենը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ,- հայտարարել է Ջեմալը£ Ստեղծված իրավիճակում, ըստ Ջեմալի` «Կովկասում զինված հակամարտությունը ոչ միայն առկա է, այլև° սաստկանալու է և վերածվելու է ոչ թե սոսկ ազգային¬անջատվողական, այլ քաղաքական ու ազգամիջյան բախումների»£ Այդպիսով, նա գտնում է, որ Ռուսաստանը փոխի վերաբերմունքը մուսուլմանների հանդեպ և ներկայացնում իրենց 5 պահանջները. ԱՌԱՋԻՆԸ` մուսուլմաններին թույլատրել` մասնակցելու երկրի քաղաքական կյանքին£ Նրանց հնարավորություն ընձեռել` որպես ինքնուրույն խմբավորում և որպես ռուսական քաղաքակրթության մաս, լիիրավորեն ազդեցություն ունենալ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացների վրա. կամուրջ դառնալ Ռուսաստանի և արտաքին իսլամական աշխարհի միջև£ ԵՐԿՐՈՐԴ. ազատ ընտրություններ` ավանդական մուսուլմանական էթնոսով բնակեցված հանրապետություններում£ ԵՐՐՈՐԴ. Մուսուլմաններին մուտքի թույլտվություն` ԶԼՄ¬ներ£ ՉՈՐՐՈՐԴ. Վերանայել ակնհայտ կեղծիքներով այն քաղգործերը, որոնց արդյունքում անմեղ մարդիկ տառապում են գաղութներում£ ՀԻՆԳԵՐՈՐԴ. դադարեցնել մուսուլմանական ժամերգության բազմադարյա փորձը քարոզող և համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող գրքերն արգելելու պրակտիկան£ - Այդ հինգ պահանջները ռուսաստանյան մուսուլմանները պատրաստվում են հանձնել Դմիտրի Մեդվեդևին£ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի ճակատագրով մտահոգ իշխանությունը ականջալուր կլինի մեր պահանջներին, ուշադրութ յուն կդարձնի դրանց և կոնկրետ քայլեր կձեռնարկի,- հայտարարել է Ջեմալը:

Մատնահետքերին` կրկնակի հսկողություն

Եվ, ընդհանրապես, Միացյալ Նահանգներին առանձնակի տագնապ է պատճառում երկրի հատուկ ծառայությունների անկարողությունը` «Ալ-Քաիդա»-ի գաղափարախոսական փաստարկները չեզոքացնելու ուղղությամբ:

Նահանգները գլուխ չեն հանում «Ալ-Քաիդայի» քարոզչությունից

Մինչ օրս Վաշինգտոնը չի պարզել տեսաերիզով տարածված ահաբեկիչների դիմումի աղբյուրը: Վերջին շրջանում Արևմուտքի համար մեծ հոգս է դարձել ժամանակակից լրատվական տեխնոլոգիաների միջոցով «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի վարած քարոզչությունը: