ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ. ՀԵՐԹԱԿԱՆԸ

Ազգային արժույթը` դրամը, վերջին օրերին դարձյալ սկսել է արժևորվել£ Իսկ փաստն այս ինքնին խոսուն է, քանզի տեղի ունեցածն ուղղակիորեն հիշեցնում և արձանագրում է, որ դրամ-դոլար -եվրո-ռուբլի մրցակցությունը ոչ միշտ է մեր ազգային արժույթի պարտությամբ նշանավորվում£ Ավելին, պատահում է նաև այնպես, որ երբեմն էլ տեղական փողը կարող է իր ուժն ու կայացածությունն ի ցույց դնել£ Ստեղծված իրավիճակում մինչև անգամ չպետք է բացառել, որ դրամի առաջխաղացումը էլի մի քանի կետի առաջընթաց արձանագրի` դրանով իսկ տեղի ունեցող արժևորման գործընթացն այս տարվա համար դարձնելով աննախադեպ£ Ի վերջո, ինչպես սովորաբար, այնպես էլ այս դեպքում կարևորը սկիզբն է, իսկ արդյունքները երկար չէին սպասեցնի` առողջ տնտեսություն ունենալու պարագայում£ Այդ դեպքում տեղի ունեցածը մինչև անգամ մեր աղոտ, բայց իրականացած երազանքներից մեկը կարող էինք համարել, քանի որ քաղաքացիական գիտակցություն և ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մեկը կպնդի, թե ինքը երազել ու ցանկանում է, որ մեր ազգային արժույթը աշխարհի ամենա¬ամենան դառնա£ Եվ մինչ կարող է թվալ, թե ամեն ինչ այնքան հրաշալի է, որ մեզ բաժին հասած ճակատագրից պետք է շնորհակալ լինենք, պարզ ու ակնհայտ է նաև հետևյալը. արժութային շուկան (թեկուզ դրամի թվացյալ հաղթարշավի ուղեկցությամբ) դարձյալ ցնցվում է, և հերթական անկայունությունը որևէ լավ արդյունքի այս անգամ էլ չի հանգեցնելու... Եվ իրոք, դժվար է վերհիշել որևէ նման ցնցում, որից շարքային քաղաքացիներս մազաչափ շահած լինենք, կամ գոնե զգալիորեն տուժած ու նյութական կորուստներ կրած չլինենք£ Սակայն նախ և առաջ արժե վերհիշել, թե հերթական այս վայրիվերումն ինչից սկսվեց£ Շատ չծավալվելու համար տեղի ունեցածը միայն դրամ¬դոլար «փոխհարաբերությունների» հարթությունում դիտարկենք£ Այսպես, դեռ մի քանի շաբաթ առաջ ամերիկյան փողի կուրսը 400 դրամի էր հասել, ու բոլոր կանխատեսումները խոսում էին այն իրողության օգտին, որ 420-430 դրամի սահմանագիծը շատ շուտով «նվաճված» է լինելու£ Մինչդեռ այս շրջանում ակնհայտորեն հակառակ գործընթացն է տեղի ունենում, և մի քանի օրվա ընթացքում դոլարն արդեն քսան նիշով զիջել է դիրքերը£ Եթե արձանագրենք, թե ամեն ինչ գլխիվայր (՞) շուռ եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ արտերկրից մեր հանրապետություն հոսող մասնավոր տրանսֆերտների նախկին ծավալը վերականգնվում է, ապա մեզ հաստատ (թեև առանց հիմքերի) բանկային համակարգը վարկաբեկելու համար կմեղադրեն£ Սակայն, անկախ ամեն ինչից, այստեղ անհնար է չնկատել հին ու ծանոթ ձեռագիրը. արտերկրից եկող դրամական միջոցներից սեփական փայաբաժինն ունենալու բանկերի ավանդական գործելաոճը£ Եվ զավեշտալին այն է, որ ամեն ինչ միայն այսքանով չի սահմանափակվում£ Տրանսֆետներն ի վերջո գումարներ են, որոնք որպես օգնություն են մեր հայրենակիցներին ուղարկվում£ Սակայն դրանից բնականաբար չի կարող անմասն մնալ ու չօգտվել նաև գործարար հատվածը£ Վերջիններս գումար ստացողներից լավ գիտեն, որ դրսից եկող փողերը մարդիկ բարձի տակ չեն պահում և ոչ էլ որպես ավանդ նույն բանկային համակարգին են հանձնում£ Եվ առաջին թակարդում` բանկում, այն դրամի վերածելուց հետո, ստացված գումարը հիմա էլ այլ կերպ է փոշիացվում£ Այսինքն, երբ գնաճը ոչ մի կերպ չի մեղմվում, և նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է այս երևույթի նորանոր բարձունքների նվաճման մասին փաստում, ուրեմն դրամի վերածված դոլարները ծախսելիս անխուսափելիորեն պետք է նաև գնաճի հետևանքները կրեն£ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ իբրև թանկացումների թիվ 1 «հիմնավորում», նույն գործարար հատվածը մշտապես ու միաբերան դոլարի բարձրացող փոխարժեքն է մատնանշում£ Հ. Գ. Դրամի արժևորմանը զուգահեռ, բայց հավանաբար նաև դրանից անկախ` բենզինի մեկ լիտրի գինը նախորդ շաբաթ 20 դրամով նվազեց£ Ելնելով ոչ վաղ անցյալի փորձից, դժվար է հավատալ, թե այս ոլորտը տնօրինողները նման քայլի են գնացել` ելնելով դոլարի նոր փոխարժեքից£ Ի վերջո, դժվար է հավատալը, թե այստեղ մարդիկ համեմատաբար ազնիվ են, ու ավելի հավանական է, որ տեղի ունեցածը բոլորովին այլ շարժառիթներ ունենա£ :

ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ խանգարում է տեսանելիությանը

Իշխանությունը, գործադիրի մասով, ընդհանուր առմամբ բավական բարենպաստ դիրքում է հայտնվել£ Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա 7,2 տոկոսանոց տնտեսական աճը, ինչի առկայությանն իրատեսորեն են վերաբերվում նույնիսկ մշտապես թերահավատ ու հոռետես միջազգային կառույցները, իրական հիմքեր է ստեղծում լավատեսության նվազագույն չափաբաժինը տևական ժամանակով պահպանելու ուղղությամբ£ Սակայն, քաղաքացիների պարագայում, բացի նշված լավատեսության անշոշափելի զգացողությունից, առարկայորեն ոչինչ այդպես էլ չի փոխվում£ Ավելին, հարկ է նույնիսկ ընդգծել, որ կյանքի պայմանների վերափոխման հավանականությունն այս շրջանում առավել քան երբևէ փոքր է£ Ճգնաժամային տարիներ վերջին երկու տասնամյակում, իհարկե, շատ են եղել, բայց նախորդող չարաբաստիկ տարին հետևանքների առումով դեռ նոր¬նոր է ավարտվում, և անվիճելիորեն նախկին իրավիճակի վերականգնումը ժամանակ է պահանջում£ Բայցևայնպես, անգամ տնտեսական աճի շարունակականության պարագայում սոցիալական իրավիճակի նշանակալի տեղաշարժեր անիմաստ է սպասել£ Ի վերջո, դժվար է չվերհիշել, որ անգամ երկնիշ տնտեսական աճի տարիներին քաղաքացիները նույնքան կամ համարյա այսչափ դժգոհ էին, ու հիմա ամեն ինչ իսկապես նույնությամբ կրկնվում է` անհավատալիորեն, բայց հասկանալիորեն հիշեցնելով մեր ոչ հեռու անցյալը£ Այսինքն, եթե նույնիսկ եղածից գոհանալու սովորույթի ուժով շարունակենք ապրել, ապա, միևնույն է, հարաբերականորեն լճացած իրավիճակում ենք հայտնվել, ու առաջիկայի համար դրական իմաստով խոշոր տեղաշարժերի սպասումն առնվազն անիրատեսական է£ Ուստիև ասվածն ավելի որոշակիորեն պատկերացնելու համար դիտարկենք Ֆինանսների նախարարության ներկայացրած այն ամփոփումը, համաձայն որի` 2007-2009 թվականներին 1000 խոշոր հարկ վճարողներից միայն 612¬ն են շարունակաբար խոշոր հարկատու համարվել£ Այս թիվն, իհարկե, հեշտությամբ կարելի է 61,2 տոկոսի վերածել£ Իսկ տեղի ունեցածի կամ արձանագրվածի տոկոսային արտահայտությունն արդեն ավելի ակնհայտ կդարձնի երկու կարևոր ու հետաքրքիր, բայցև հակասական իրողություն£ Դրական իմաստով այս ամփոփումը նախ և առաջ վկայում է նախորդող տարիների համեմատաբար կայուն զարգացումների ու սրանով հանդերձ` նաև տնտեսության կենտրոնացվածության իրողությունը, ինչի բացասական կողմերի մասին նույնպես քիչ չի խոսվել... Կայունությունն, իհարկե, ցանկացած պարագայում չափազանց նախընտրելի է, սակայն, միևնույն ժամանակ, նաև տնտեսության կենտրոնացվածությունն է դրական տեղաշարժերի տեսանելիությանը խանգարող հիմնապատճառներից մեկը դարձել£ Ուստիև այս առումով ներկայացված թիվը չափազանց մեծ է ու հերթական անգամ բացահայտում և ակնհայտ է դարձնում հայրենի տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողների քմահաճույքներից, կամայականություններից£ Նրանց այս մոտեցումը միաժամանակ բացահայտում է, թե տնտեսական աճը (անկախ նրանից, թե այն քանի տոկոսով է արտահայտվում) հատկապես ո՞ւմ հաջողություններն է արտահայտում£ Այսինքն, տնտեսության կենտրոնացվածությունը անխուսափելիորեն խանգարում է նաև մեծ ու փոքր հաջողությունների «համաչափ բաշխմանը»£ Հետևաբար, վերականգնման գործընթացը, որքան էլ տեսանելի լինի դրա ընդհանրական արտահայտությունը, այնքան կարող է սպասեցնել` մինչև համաչափության չգրված օրենքը կյանքի կոչվի£ Իսկ հուսալ, թե առաջիկայում երկնիշ աճն այնքան արտահայտիչ կդառնա, որ առաջընթացի ընդգրկունությունն ուղղակիորեն անխուսափելի կլինի, չարժե իրատեսական համարել£ :

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐ

Չնայած առանձին քաղուժերի ոչ «ստանդարտ» պահվածքից ոմանք արտահերթ ընտրությունների «հոտ են առնում», այնուամենայնիվ` առաջիկա համապետական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի գարնանը: Հինգերորդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի սահմանված ժամկետներում և նույնքան կանխատեսելի կազմ կարող է ունենալ:

Հա՞ որ..

ՄԻՆՉ մենք այս ու այն երկրում տարբեր ժամանակներում տեղի ունեցած տնտեսական հրաշքների հայկական կատարման մասին ենք երազում, Հայաստանը, հիրավի, ու միգուցե ակամայից նման իրավիճակի նախաշեմին է հայտնվել£ Եթե նույնիսկ իշխանական քարոզչամեքենայի տվյալներին ու ամենատարբեր պաշտոնյաների հավաստիացումներին չհավատանք, ապա միջազգային ամենատարբեր կառույցների զարմանքախառն փաստարկումները առայժմ դժվար նկատվող, բայց շատ հաճելի անակնկալի մասին են վկայում£ Քիչ էր Արժույթի միջազգային հիմնադրամի լավատեսական կանխատեսումները, հիմա էլ ՄԱԿ¬ն է մեր հայրենի տնտեսության գլխապտույտ հաջողությունների անխուսափելիոությունն արձանագրում£ Այս կառույցի կողմից տարեսկզբին հրապարակված տվյալներով կամաց¬կամաց ճգնաժամից ուշքի եկող համաշխարհային տնտեսության աճը 2,4 տոկոսի շրջանակներում էր£ Իսկ ԱՊՀ երկրների պարագայում այս թիվը «շրջվում» էր` 4,2 դառնալով ու միաժամանակ մատնանշվում էր, թե նախորդ տարվա` 6,9 տոկոս միջին անկումից հետո սովորաբար ոչ այնքան գոհացնող այս թիվը մինչև անգամ հրաշալի կարելի է համարել£ Այս գնահատականն իհարկե հեռու է տնտեսական հրաշք համարվելուց, բայց եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի 15 տոկոսը գերազանցող անկում գրանցած մեր հանրապետությունում արդեն 7,2 տոկոսանոց տնտեսական աճից է խոսվում, ապա մեծ է նաև հավանականությունը, որ տարեվերջին պարզվի, թե նույն ԱՊՀ երկրների շարքում առաջատարը հենց մենք ենք£ ՆՈՒՅՆԻՍԿ Թուրքիայում ցույց են տալիս, որ իբր անհանգիստ են մեր ճակատագրով£ Այս երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփի Էրդողանը հեռուստաեթերով դիմել է ազգաբնակչությանը` մի շարք խնդրահարույց համարվող հարցերի հետ միասին խոսելով նաև Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ£ Թուրք պաշտոնյան նշել է, թե տարածաշրջանային մի շարք հակամարտությունների հանդեպ իրենք անտարբեր մնալ չեն կարող, քանի որ դրանց կարգավորումն ուղղակիորեն բխում է իրենց երկրի շահերից£ Միգուցե հուզվելով, իսկ ավելի հավանական է` փորձելով անկեղծ ներկայանալ ու կայուն տարածաշրջանի հանդեպ իր վերաբերմունքն ավելի թափանցիկ դարձնել, Էրդողանը նշել է` «Երբ Ղարաբաղում արյուն է հոսում, մենք չենք կարող ծիծաղել» այդպես էլ չբացելով փակագծերը, թե հատկապես ո՞ւմ թափած արյունն է իրեն այդչափ ցավ պատճառում£ Իրականում արյունարբու ժողովրդի ներկայացուցիչ պաշտոնյաների լացն ու ծիծաղը միայն ուրիշներից խլելու կամ խլել չկարողանալու հետևանք են եղել միշտ£ ԵՎԱ ՌԻՎԱՍԻ անունը ևս մի քանի օր շարունակելու է հնչել` զուգահեռվելով խորհրդանշական համարվող 7 թվի հետ£ Թիվն այս, որն արդեն մեր պարագայում եվրատեսիլյան հորիզոնական է, դժվար է ասել` որքանո՞վ կգոհացնի չգիտես ինչու` ավելի մեծ սպասելիքներ ունեցող մեր հանրությանը£ Եթե հաշվի առնենք, որ ընտրյալ դարձած 25¬ի շարքում առաջին տասնյակում տեղ զբաղեցնելը կարելի է բավարար համարել, գուցեև արժե գոհանալ նման արդյունքից£ Բայց մյուս կողմից էլ նախորդ օրերի հավակնություններն ու ոգևորությունը հայ հանդիսատեսին լրիվ ուրիշ հորիզոնական էին խոստանում£ Գոնե Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչներին չզիջեինք... Այսուհանդերձ, Տերը մի արասցե, որ եվրատեսիլյան գնահատանքը ճշմարիտ արվեստի չափանիշ դառնա£ Վերջին հաշվով` ովքե՞ր են հեռախոսաքվեարկողները. ինչպիսի ճաշակ ու երաժշտական ընկալումներ ունեն£ Եվ ամենակարևորը` ովքե՞ր հաշվողները, զանգաքվեներն ի մի բերողները£ Ասում են չէ՞, որ քաղաքական աճպարարության նման մի շքահանդես էլ Եվրատեսիլն է, որից նախ զրկվողն է հիասթափվում, հետո` մասնակիցը£ :

Վրացական ոճով

«Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Նինոծմինդայի, Ախալքալաքի և Մառնեուլի շրջանների 6 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում և շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հիսունից ավել դիմում-բողոքներ են ներկայացրել:

Հայաստանը, Ռուսաստանը, Եվրամիությունն ու ՆԱՏՕ¬ն

Թուրքական լրատվամիջոցներն անցած յոթնօրյակի ընթացքում լուրեր էին տարածում, թե Սոչիում սպասվում է Պուտին¬Էրդողան¬Սարգսյան ձևաչափով եռակողմ հանդիպում£ Այդ տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ£ Ու մինչ Երևանում քաղաքագիտական շրջանակները զարմանում¬զայրանում էին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի նախագահը Էրդողանի հետ Ղարաբաղի հարց քննարկի, նրանց հրավիրեցին մասնակցելու ռուսաստանցի քաղաքագետների հետ «Կովկասյան հիմնախնդիրներ» թեմայով կոնֆերանսին£ Այդ հավաքի մասին տարածված կցկտուր տեղեկատվությունից միայն իմացվեց, որ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել է, թե ղարաբաղյան հարցն ուժային մեթոդով լուծելու, նոր պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները պարզապես բլեֆ են£ Իսկ հավաքին մասնակից հայաստանցի քաղաքագետների վկայությամբ ռուսներն այս կոնֆերանսում թաքուն առաքելություն ունեին£ Ըստ էության, նրանք պետք է փորձեին Հայաստանում սերմանել այն մտայնությունը, թե Ղարաբաղի շուրջ ազատագրված (իրենց բառապաշարով` «գրավյալ») տարածքներից երկու շրջանը Ադրբեջանին վերադարձնելն անխուսափելի է£ Ընդ որում, հարկավոր էր հասկանալ, որ դա պետք է կատարվեր խաղաղ ճանապարհով` Ռուսաստանի հովանու ներքո£ Դա էր նշանակում ադրբեջանական բլեֆի վերաբերյալ Զատուլինի հիշատակումը£ Դարձյալ համաձայն հայ քաղաքագետների պնդումների` Հայաստանի իշխանությունները պարզապես բոյկոտել են հիշյալ կոնֆերանսը£ Արժանապատվորեն£ Հավաքին հաջորդած բանկետին հայաստանցիներից ոչ ոք չի մասնակցել£ Բացի այդ, ըստ պլանավորվածի` կոնֆերանսում ընդունվելիք համատեղ հայտարարությունը նույնպես ի չիք է եղել££ Համադրելով Սոչիում Պուտին¬Էրդողան¬Սարգսյան սպասվող հանդիպման մասին թրքական լրատվամիջոցների տեղեկատվությունն ու Երևանում հայ և ռուս քաղաքագետների համատեղ կոնֆերանսի մանրամասները, այն եզրակացությանը կարելի է հանգել, թե մեր ռազմավարական գործընկեր, մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը մտադիր է հանուն Ադրբեջանում ու Թուրքիայում ունեցած իր գազա¬նավթային հետաքրքրությունների, մի փոքրիկ, իր կայսերական չափանիշներով` շա¯տ փոքրիկ` ընդամենը երկու շրջանի չափով զոհաբերություն կատարել... մե°ր հաշվին... Ռուսաստանի հաշվարկը շատ պարզունակ է` ինչպես միշտ£ Հայաստանին հորդորել կամ մղել, որ մեր ազատագրած տարածքից գոնե երկու շրջան վերադարձնի Ադրբեջանին, հետո էլ վերջինիս բացված ախորժակը զսպելու համար հայ¬ադրբեջանական շփման գծում տեղադրի իր խաղաղապահների՞ն£ Սակայն այս նպատակն իրականություն դարձնելու համար կատարած հաշվարկներում մեր «ավագ եղբայր» Ռուսաստանը մի կարևոր, շատ կարևոր բացթողում է թույլ տվել£ Խնդիրն այն է, որ Կրեմլի քաղաքական նախագծողներն աչքաթող են արել կամ պարզապես չեն հասկացել, որ Հայաստանի ոչ մի իշխանություն, ոչ մի Նախագահ չի գնա ու թուրք Էրդողանի հետ Ղարաբաղի հարց չի քննարկի£ Հայաստանի ոչ մի իշխանություն, ոչ մի Նախագահ հայի արյունով ա¬զա¬տա¬գըր¬ված (այլ ոչ գրավյալ) տարածք Ադրբեջանին չի վերադարձնի, զի մի թիզ հող վերադարձնելը նոր պատերազմի ախորժակ բացել ու մեր պապական հայրենիքի ազատագրմանը մատաղ եղած կյանքերի հիշատակն անարգել կնշանակի£ Կրեմլի քաղաքական ճարտարապետներն այս հանգամանքն աչքաթող էին արել£ Ու Սերժ Սարգսյանն ստիպված էր դա հիշեցնել ռուս գործընկերներին` դիվանագիտորեն£ Մինչ Մոսկվայում աչքերը չորս արած հետևում էին Սերժ Սարգսյանի ամեն քայլին, Բրյուսելից հնչեցին ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, նրա հետ սիրախաղի մեջ մտած Բաքվին ու Անկարային հասցեագրված նախազգուշական «մեսիջները»£ ՆԱՏՕ¬ի կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը տառացիորեն ասաց. «Ես չեմ լսել ո°չ այժմ, ո°չ նախկինում, որ ՆԱՏՕ¬ն ընդհանրապես դեր չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հատկապես` եթե իրավիճակը վերածվի պատերազմականի»£ Այսինքն, նախագահ Սարգսյանն ընդգծել է` Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես, ինչպես և Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, ուրեմն նրանք էլ են պատասխանատվություն կրում Ղարաբաղի հարցում, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն Կրեմլի մենաշորհը չի°, այդ խնդրում իր խոսքն ունի նաև ՆԱՏՕ¬ն£ Եվ սա ՀԱՊԿ անդամ երկիր ՀՀ նախագահն ասում է Եվրամիության ու Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի կենտրոնակայաններից£ Սերժ Սարգսյանն այս ամենն ասում է` Եվրամիությանը Հայաստանի ասոցացվածության գործընթացին զուգահեռ£ Այսինքն, Հայաստանը նույնպես «հինգ րոպե անց» Եվրամիության անդամ է, և նախագահ Սարգսյանի խոսքերով` «ՆԱՏՕ¬ն, ինչքան ես եմ պատկերացնում, պատասխանատու է նաև Եվրոպայի անվտանգության համար»£ Եվ կարծես այս ամենը քիչ էր, հավելումն, Եվրահանձնաժողովի նախագահ Բարուզոն էլ իր հերթին է ընդգծում Մինսկի խմբի կարևորությունն ու մենաշնորհը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` դրանում առանձին հիշատակելով «ինքնորոշում» տերմինն ու շրջանցելով «տարածքային ամբողջականություն» եզրույթը£ Ահա, այսպիսի բաներ£ Դիվանագիտական առումով, Սերժ Սարգսյանի այս պատասխանը ռուս¬ադրբեջանա-թուրքական հարցադրում-առաջարկներին բավական կոշտ են, թերևս£ Կոշտ ու նաև կարելի է ասել` ռիսկային£ Բայց մի՞թե ռիսկային չեն եղել 1988¬ից սկսած մեր բոլոր ձեռնարկումները, երբ Երևանի երկնքում ժամանակ առ ժամանակ մեզ իրենց գոյության մասին էին հիշեցնում խորհրդային ռազմական ուղղաթիռները... Եվ ընդհանրապես, անկախությունն ինքը մեծ ռիսկայնություն է պարունակում£ Իսկ այդ անկախությանը մենք ժամանակին «այո» ենք ասել£ :

ԲԱԽՎԵՑԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎՐԵԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ օրը երեք մարդատար ու երեք բեռնատար նավերից բաղկացած մի նավատորմ Կիպրոսի ափամերձ գոտուց ուղղություն է վերցրել դեպի Պաղեստինի շրջափակված Գազայի գոտի:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

ՀՀ էքս նախագահների չկայացած երկխոսությունը Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Իշխանությունը ետ վերցնելու հայտ ներկայացնելու համար տասը տարի պետք է լռես£ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ ¬ Ես լռում եմ, ԶԼՄ¬ներն են իմ փոխարեն աղմկում£ «Քամուց» քշվածները Դիտարկում Մինչ ճգնաժամը հաղթահարվեց, ժողովուրդը մի լավ հողմահարվեց£ Սահակաշվիլու հույսերը Ինչ պիտի լինի, եթե Իրանի հետ «լևի» գնամ£ Օբաման սևամորթ է, բայց հեչ Օթելլո չէ, որ խանդից մոլեգնած Վրաստանը խեղդի£ «Անառիկ» Գյումրին Վարդան Ղուկասյանը` Շիրակի մարզպետի փոփոխությունից հետո - Հազար մարզպետ էլ փոխվի` Գյումրին չեմ «հանձնի»£ Դեսպանը` իր կնոջ «յուբկի» տակ Ըստ հավաստի աղբյուրների` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո, Մեթյու Բրայզան նկարահանվելու է «Հարսնացուն Թուրքիայից» բազմասերիալ ֆիլմում£ Ռ. Քոչարյանի բացատրությունը - Հանգստացե°ք, պարոնայք, ես ջունգլիները Վարչապետի աթոռի հետ չեմ փոխի£ «Ուժեղ ձեռքի» համակիրների կարծիքը Բոլոր ավտորիտար իշխանություններն համոզված են, որ ժողովրդավարությունն այն է, երբ ժողովրդին «վարում են», իսկ հաճախ էլ «վարի տալիս»£ Խոսքի ինքնասպանություն Հայաստանում տարօրինակ ճակատագրի է արժանանում խոսքի ազատությունը£ Էյֆորիայի մեջ սպանվում է խոսքը, իսկ սպանվածի ազատությունն ո՞ւմ է պետք£ Սուրբ տեղը դատարկ չի մնում Տրամաբանական է` երբ փակուղի են մտնում «ՀԱԿ»¬երը, ուղեծիր են դուրս գալիս «ՄԻԱԿ»¬ները£ «Ախր, որ իմանամ ինչ պիտի անեմ...» Թե ինչու է մշտապես հետաձգվում «Ժառանգության» համագումարը, կարելի է ենթադրել£ Ճիշտ չէ՞ր լինի ավելի շիտակ կեցվածք ընդունել£ Հրավիրել համագումար և օրակարգում դնել մեկ հարց. «Գաղափարական վակուումից դուրս գալու ուղիները»£ Ընդդիմասիրությունը օփիո՞ւմ է Ասում են` արմատականներն ի վերջո գտել են ելքը` ամայացած ընդդիմադիր դաշտում կանեփ ցանել... Թումանյանի հեքիաթի տրամաբանությամբ Միջազգային գրանտ է սահմանվել այն լրատվամիջոցի համար, որը Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ այնպիսի արտառոց սուտ ներկայացնի, որին ոչ մեկը չհավատա£ Ամենաանհաջող կադրը Օբաման` Սահակաշվիլու մասին Ռ. Քոչարյանի ոճով - Էն գլխից շեղված էր, հիմա խելքը լրիվ թռցրել ա, Իրանի հետ ա սիրախաղ անում£ Այդ մարդը ԱՄՆ¬ի «կադրերից» ամենաանհաջողն ա£ :

Հայաստանում ստեղծվել է Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Դաչինսկուն` Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ ստեղծելու կապակցությամբ:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» բանակային օրագրից Հոռեկավանքի ոտքերի տակ

Իմ կյանքում տեսած ամենահորդառատ անձրևն այդ երեկո էր£ Բառի լայնակի իմաստով` դույլերով թափվում էր և ամեն անգամ կայծակի գոռունից հետո ավելի էր սաստկանում£ Խրամատը կիսով չափ լցվել էր անձրևաջրով£ Դիրքապահներին փոխելուց հետո ինձ ներս գցեցի գետնատնակ, որտեղ ճրագի լույսի ներքո վաշտի հրամանատար Մխիթար Ավանեսյանը թեժացրել էր վառարանի կրակը£ Անձևրանոցս հանեցի ու նստեցի վառարանի մոտ£ Հրամանատարը հետաքրքրվեց մարտական ծառայության ընթացքից, հրահանգներ տվեց և սիգարետի կոթուկը նետեց վառարանի մեջ£ Ես գիտեի, որ Մ. Ավանեսյանը Գոյապայքարի մասնակից էր և այլ մարտական գործություններից զատ, պաշտպանել էր նաև իր հայրենի գյուղը` Թալիշը£ Կացարանի ջերմությունից քունս տանում էր, որպեսզի չննջեմ` հրամանատարին խնդրեցի մի բան պատմել պատերազմի օրերից£ Մ. Ավանեսյանը դժգոհ խնդրանք¬պահանջից, փորձեց քնաթաթախ ձևանալ, բայց իմ ձեռքից պրծնելը հեշտ չէր£ Ստիպված փոխզիջման գնաց ու հարցրեց. - Ի՞նչ պատմեմ£ - Օրինակ, ձեր գյուղի մասին£ Փորձից գիտեի, որ դժվարն առաջին մի քանի բառերն էին, դրանից հետո նա «բացվում» ու հետաքրքիր պատմություն էր անում, և գիշերվա մեջքը կոտրվում էր£ Անձրևոտ այդ երեկո նա պատմում էր Թալիշի մասին… Թալիշն իր դիրքով բարձր է և բլուրներով շրջապատված` տարածված է բլրակների վրա£ Շահումյանը զավթած լինելու պատճառով թշնամին կարողանում էր նաև հարվածել թիկունքից£ Այդ օրը սարսափելի մարտեր են տեղի ունեցել£ Հայկական ուժերը դիրքավորվել էին «Բեկի բաղ» կոչվող տարածքում և դիմակայում էին թշնամու անընդհատ աճող ուժերին£ Թալիշի մի թևում զայրույթից դողում էր Հոռեկավանքը, իսկ աջ ու թիկունք ընկած թևում այրվում էր Գյուլիստանը£ Հոռեկ վանքը պետք է վերգտներ իրեն, որ դիմանար ոտքերի տակ փռված հայկական հինավուրց գյուղի ավերման ցավին£ Հրետանին խփում էր գյուղի մեջ£ Շահումյանի կողմից տանկեր էին գալիս ու միանում թշնամու գրոհին£ Այանց Սավոն քրտնածոր դեմքով ղեկավարում էր պաշտպանությունն ու դրությունից դուրս գալու ելք որոնում£ Օպերատոր Վարդանն ուղիղ նշանառությամբ խոցում է թշնամու տանկը և կանխում դիմադրությունը ճեղքող հրեշ¬մեքենայի ընթացքը£ Արկերի պայթյուններին, գնդակների սուլոցներին միախառնվել էր վառվող տների կտուրների ճարճատյունը և ստեղծել էին պատերազմի «սիմֆոնիա»` դաժան ու դիվային£ Ծերերն ու կանայք կռվողներին ջուր, փամփուշտ էին հասցնում, բոլորի ցանկությունը մեկն էր. թույլ չտալ զավթիչին մտնել իրենց անաղարտ գյուղը, որ երբեմնի նստավայրն էր Գյուլիստանի մելիքության£ Գյուղ, որի աղբյուրների սառը ջրից խմել է Րաֆֆին ու էլի հազարավոր ծարավ անցորդներ£ Հեղված արյունն անզոր եղավ պահել Թալիշը£ Թալիշն ընկավ, բայց մի պայմանով, որ հետո վերադարձվի ու փյունիկի պես վեր հառնի մոխիրներից, կանգնի հպարտ, լինի դեպի Գետաշեն տանող ճամփի ուղեկիցը£ Սպիտակ ժայռերին հենված Հոռեկավանքը կրկին խենթացավ մոմի ծխից ու խնկի բույրից, այրված տանիքներին լսվում էր մուրճի շինարար թակոցը£ 25.08.1999 թ. Շփման գիծ¬Թալիշ Հ. Գ. Թալիշը երկու անգամ ձեռքից ձեռք է անցել, բայց Այանց Սավոների շնորհիվ մնացել է իր իսկական տերերի ձեռքում£ Թող այս հրապարակումը խոնարհում լինի Թալիշի համար զոհվածների հիշատակի առջև£ :

«Մե°նք ենք մեր ճակատագրի տերը»

«Հայ-կազակական» միջազգային բարեկամության համագործակցության միավորումը ստեղծվել է 1999 թ.` Կարապետ Զադոյանի միջոցներով£ Այն հայրենանվեր գործունեություն է ծավալում. ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում դասախոսություններ` Հայ-ռուսական ռազմական համագործակցության, ինչպես նաև հայ և ռուս ժողովորդների դարավոր բարեկամության, հայ-կազակական կապերի նշանակության վերաբերյալ:

Վրաստանը վրեխժնդիր կլինի... կոթողով

Ինչպես ասում են` Վրաստանը կարծես չի գտնում իրեն£ Եվ խնդիրը ոչ թե սոցիալական կամ ճգնաժամային դժվարություններն են, այլ` հետխորհրդային վայրիվերումները£ Ավելի ստույգ, թերևս, խորհրդային չհաղթահարված ախտանիշներով` դեռևս չսերտած դասն այլոց սովորեցնել փորձելը£ Հայկական հուշարձանների մի մասը «վրացականացնելով», մի մասն էլ ավիրման մատնելով, մեր հարևանները կարծես գոհ մնացին իրենցից. դե, հայաբնակ տարածքներն հո իրենցն են... Ու համառորեն չեն ուզում կամ անկարող են հասկանալ, որ հուշարձաններ քանդելով, նույնիսկ սեփական անցյալդ ջնջել չես կարող և պետք էլ չէ°... Georgia Times¬ի հրապարակումներից մեկը մոտավորապես ա°յդ մասին է, և համոզված ենք, որ այն միայն հեղինակի ու լրատվամիջոցի կարծիքը չէ£ Փոքրիկ Վրաստանը միշտ մրցել է իր մեծ հարևան Ռուսաստանի հետ£ Ընդ որում այդ ավանդույթը ձևավորվել է դեռևս խորհրդային հեռավոր տարիներին£ Թբիլիսիում այն ժամանակ հպարտանում էին, որ հատկապես իրենց հայրենակիցներն են տնօրինում Սովետմիության մեծ քաղաքականությունը£ Դրա համար էլ ձգտում էին նախկին եղբայրական հանրապետությունների մեջ 1¬ին տողում հայտնվել£ Այն ժամանակ մրցակցում էին մշակույթի և կրթության բնագավառում£ Եվ իսկապես, բեմի սիրելիների շարքում քանակապես շատ էին ծագումով վրաստանցիները£ Բնակչության 1 շնչի հաշվով` բարձրագույն կրթության դիլպոմների քանակով ևս փոքրիկ Վրաստանը հասել ու անցել էր բոլոր հարևաններին£ Միության փլուզմամբ մասշտաբներով անհամաչափելի 2 հանրապետությունների սրտաշարժ մրցակցությունը վերաճեց քաղաքական հակամարտության£ Վերջին տասնամյակում Վրաստանի իշխանություններն ավելի հաճախ գործել են «ի հեճուկս մայրիկի` ականջներս կսառեցնեմ» սկզբունքով£ Քաղաքական ենթատեքստում դա պետք է կարդալ` ի հեճուկս Ռուսաստանի£ Քաղաքական դաշտում մրցակցությունը Վրաստանին ոչ մի լավ բան չբերեց£ Չթվարկենք վրաց¬ռուսական հարաբերությունների քաղաքական բոլոր ճգնաժամերը. նշենք միայն, որ Վրաստանը մնում է հետխորհրդային ամենաաղքատ երկիրը` ներքին և տարածքային հիմնախնդիրներով հանդերձ£ Սակայն սեփական պատվամոլությունից ու Նախաթոռ քաղաքի (Մոսկվայի-խմբ.) հետ անխոհեմ մրցակցությունից հրաժարվել Թբիլիսին առայժմ չի պատրաստվում£ Այսօր (անցյալ շաբաթ¬խմբ.) հայտնի է դարձել, որ Թբիլիսիում բացվելու է Վրաստանի միասնության համար զոհվածների հուշակոթող£ Կարծես` արտառոց ոչինչ չկա. յուրաքանչյուր պետության պարտքն է` հարգել ազգային հերոսների հիշատակը£ Բայց ահա… վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ հուշարձանի վրա պետք է հավերժացվեն բոլոր հերոսների անուն-ազգանունները` Վրաստանի սովետականացումից սկսած£ - Դրա վրա հավերժացվելու են 1918 թ. զոհված վրացի յունկերների, 2008 թ. օգոստոսին ռուսական նվաճողական հարձակման ժամանակ զոհվածների անունները£ Հուշակոթողի վրա կհավերժացվեն ընդամենը 3500 մարդու անուն¬ազգանուններ,¬ տեղեկացնում են գործակալությունները£ Մեծ հաշվով` իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ մարտնչածների հուշարձան կառուցելու մասին£ Հաշվի առնելով, որ անցյալ տարի դեկտեմբերին Քութաիսիում պայթեցվել էր Մեծ հայրենականում զոհված վրացիների Փառքի հուշարձանը, իշխանությունների կողմից հիմա կանգնեցվելիք կոթողը նմանվում է հերթական մարտակոչի£ Հիշեցնենք, որ այն հուշարձանը տեղահան անելու որոշումն ընդունվել էր վրաց ղեկավարների կողմից` իբր այդ տեղում խորհրդարանի նոր շենք կառուցելու համար£ Պայթեցման ժամանակ բեկորները կին ու երեխա էին սպանել, մի քանի մարդ էլ վիրավորվել էր£ Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ` մայիսի 8¬ին Պոկլոննայա լեռան վրա «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին ենք եղել» հուշարձանի հիմնաքար է դրվել£ Բոլոր երկրների վետերանները զգացել են, որ առաջվա պես իրենք սիրելի են, որ ԽՍՀՄ փլուզումն ու նոր իրողությունները չեն նսեմացնում իրենց սխրանքի կարևորությունը£ Հուշարձանի կառուցմանն ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանում վրացիների միությունը£ Այս կազմակերպությունը վարչապետ Վլ. Պուտինի նախաձեռնության առաջին արձագանքողներից է£ ……Թբիլիսիում չթաքցրին զայրույթը` որ Մոսկվայում սկսել են հանուն ժողովուրդների բարեկամության փառքի կոթողի շինարարությունը, չարահեգնել են, թե այն ցածր կլինի Քութաիսիում պայթեցվածից£ Պատասխանը սպասեցնել չտվեց£ Վրաց իշխանությունները որոշեցին հերթական անգամ չափվել Նախաթոռ քաղաքի հետ և հուշարձան կանգեցնել` Վրաստանի ամենաողբերգական էջերը հիշեցնող, որոնք, ըստ Թբիլիսիի, չէին լինի, եթե… Ռուսաստանը չլիներ£ Ի դեպ, իշխանությունների կարծիքով` բոլոր դժբախտությունների համար մեղավոր է Ռուսաստանը£ Դեռևս 2006 թ. այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը նշել է. - Այն ամեն վատը, որ կատարվում է Վրաստանում, բացառապես Ռուսաստանի մեղքն է£ Ձյուն է գալիս` դարձյալ Ռուսաստանի մեղքով, ուժեղ ցուրտ քամի է փչում` նույնպես Ռուսաստանն է մեղավոր£ Այդ ժամանակներից քիչ բան է փոխվել£ Թբիլիսիում առաջվա պես բոլոր խնդիրների համար Ռուսաստանին են մեղադրում£ Եվ առաջվա պես ցանկանում են «ինադու» ինչ¬որ բան անել, թեկուզ ինչ¬որ բանով գերազանցել կամ առաջ ընկնել£ Առայժմ մրցակցությունն ամենից լավ հուշարձանների մասով է ստացվում£ Այսպես, տեղեկացվում է, որ Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակի կոթողն ամենաբարձրն է լինելու` 48 մետր£ Կառույցը կշռում է մոտ 260 տոննա£ Կառուցողների հաշվարկներով այն կարող է դիմակայել 9 բալանոց երկրաշարժին և փոթորիկներին£ Ազգային հերոսների անուններով պատիճը տեղադրվելու է կոթողի հիմնադրմանը£ Դե ինչ, լուսավոր հիշատակ բոլորին, ովքեր զոհվել են` հայտնվելով պատմության բեկման պահին£ Գլխավորը` որ նրանց հիշատակն ապրի հարազատների ու մտերիմների սրտերում, այլ ոչ թե օգտագործվի որպես պատմությունն արտագրելու մեխանիզմ£ :

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է

Հունիսի 1-ի գիշերը` 12-ժամյա խորհրդակցություններից հետո, դատապարտելով միջերկրական ծովի չեզոք ջրերում Իսրայելի կողմից «Խաղաղության նավատորմի» նավերի զավթումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները, որի արդյունքում քաղաքացիական անձինք են սպանվել:

Հակաիսլամական գովազդը վրդովել է մուսուլմաններին

Նյու Յորքի մի քանի երթուղիների ավտոբուսների վրա հանկարծ հայտնվել է մի գովազդ, որով մուսուլմանին օգնություն է առաջարկվում` կրոնական հայացքներից հրաժարվելու դիմաց (հաղորդել է Associated Press¬ը)£ Սոցիալական այս ակցիայի նախաձեռնողը Stop Islamization of America կազմակերպության ղեկավար, մանհեթենցի Պամելա Գելերն է£ Իր իսկ խոսքերով նա 8 հազար դոլար է վճարել` քաղաքային փոխադրամիջոցների վրա գովազդներ փակցնելու համար£ Ծրագրված է, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում այդպիսի պլակատներ կփացկվեն նյույորքյան 30 ավտոբուսների վրա£ Գովազդային պաստառներն իսլամից հրաժարվել ցանկացող հավատացյալներին առաջարկում են այցելել RefugefromIslam.com կայք, որտեղ կարող են գտնել իրենց հուզող` «Հրաժարվե՞լ իսլամից», «Ընտանի՞քը, թե՞ համայնքն է ձեզ սպառնում» հարցերի պատասխանները£ Նախկինում նման գովազդապաստառներ հայտնվել են նաև Մայամիի 10 ավտոբուսների վրա, բայց արագ էլ հավաքվել են` իբր իսլամի դեմ վիրավորական բովանդակության համար£ Հետագայում, իհարկե, իշխանությունները գտել են, որ արգելելու առիթ չունեն և դրանք նորից տեղադրվել են ավտոբուսներին£ Պամելա Գելերն էլ արդեն հայտարարել է, որ նմանատիպ սոցակցիաներ կազմակերպելու է Ամերիկայի մյուս քաղաքներում նույնպես£ Չի բացառվում, որ ակտիվիստուհին հետևողականորեն հանդես է գալիս Միացյալ Նահանգների «իսլամացման» դեմ և փորձում է ամերիկացիների ուշադրությունը բևեռել 9/11¬ի ահաբեկչության վայրի կողքին կառուցվող մզկիթների շինարարության շուրջ ծագած վեճերին£ :

Ռուսաստանը ցանկություն չունի՞ պայքարել սեռական ստրկության դեմ

Բրիտանական Sky News հեռուստալիքի մայիսվերջյան հիմնական թեմաներից մեկը եղել է մոսկովյան լրագրողուհի Ամանդա Ուոլկերի ռեպորտաժը` մարդկանց առուծախի և սեռական ստրկության մասին£ Նշվել է, որ ռուսաստանյան իշխանությունները դադարեցրել են նման հանցագործությունների զոհերի աջակցության կենտրոնների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում էին դրսից. մինչդեռ սեռական ստրկության վաճառված կանանց մեծ մասը հավաքագրվել է հենց ՌԴ¬ում£ Ներկայացվել են նաև մի քանի պատմություններ£ Օրինակ, 19-ամյա Վալերիան Աբու¬Դաբի է ուղարկվել` որպես մատուցող աշխատելու£ Սակայն հայտնվել է կողպված մի սենյակում` ևս 8 երիտասարդ կանանց հետ£ Նա ստիպված է եղել օրական «սպասարկել» մինչև 30 տղամարդկանց` նրանց հետ սեքսով զբաղվելով£ Վալերիան հետո պատմել է, որ իր անհետանալուց հետո ծնողները որոնել են իրեն և դիմել են Ռուսաստանի իշխանություններին£ Բայց պետությունից որևէ աջակցություն չեն ստացել£ 8 ամիս անց կնոջը հաջողվել է փախչել` շնորհիվ իր «հաճախորդներից» մեկի, որը խղճահարվել է և կազմակերպել նրա փախուստը£ Վալերիայի մեջքի ստորին մասում նրա նախկին «տերն» ինչ¬որ դաջվածք է խարանել£ Նմանատիպ բռնության է ենթարկվել նաև 20-ամյա Օքսանան, որին էլ որպես «թարգմանիչ» Կիպրոս են ուղարկել, բայց ստիպել են գիշերային ակումբում պարել ու անբարոյականությամբ զբաղվել£ Աղջիկն ինքնասպան է եղել` նետվելով 5¬րդ հարկի պատուհանից£ Նրա հայրը` Նիկոլայ Ռանցևը, փորձում է պատժել մեղավորներին£ Ռանցևի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ռուսաստանն ու Կիպրոսն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել` կանխելու մարդկանց առուծախը£ :

Նախագահական մեծահոգություն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին անտարբեր չի գտնվել նաև° դժվար դաստիարակվող դեռահասների հանդեպ£ Բովե քաղաքի հատուկ քոլեջում այդ երեխաների հետ զրուցելու ժամանակ հանկարծ նրա ուսի վրայով ջրով լի պլաստիկե շիշ է թռել£ Բարեբախտաբար` շիշը երեխաներից դաստիարակված է եղել£ Միջադեպը, սակայն, չի խանգարել, որպեսզի Սարկոզին անխռով կերպով շարունակի սեղմել իրեն ընդառաջ եկող աշակերտների ձեռքերը£ Ինչպես հաղորդել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն, Նախագահը ոչ մի ձևով չի մեկնաբանել պատահածը£ Իսկ ուսումնական հաստատության ներկայացուցիչները «խոստովանել» են, որ 500 սաների մեջ չափազանց դժվար է խուլիգանին գտնել£ Ի դեպ, Սարկոզին Բովե էր մեկնել` տեղեկացնելու ֆրանսիական դպրոցներում դասալքության և բռնությունների դեմ պայքարի ծրագրի մասին£ Ձեռնարկվելիք միջոցառումներից մեկով, օրինակ, կառավարությունը նախատեսում է սառեցնել պետական վճարումներն այն ընտանիքներին, որոնց երեխաները 4,5 օրից ավելի անհարգելի կբացակայեն դասերից£ :

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ «ՄԱՀԱՐԻՆ»

Բանավոր խոսքի մեղմ ու հյութեղ, բարկացայտ ու խաղաղ հնչերանգների զուսպ առնականությամբ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» խոհափիլիսոփայական կոթողային պոեմի թատերայնացման հանդեպ ուշադրությունս կենտրոնացավ մինչ օպերայինի թավշյա վարագույրի բացվելը£ Երբ այնուհետև հանդարտ ու հատու ծավալվող խոսքին համընթաց կենդանացավ Մահարի¬Արթուր Սարգսյանի ուղտերի քարավանը` աղջիկների պարային պլաստիկ շարժումների պատկերավոր փոխակերպություններով (պարուսույց` Սարգիս Հակոբյան), սուրահից¬սուրահ ընդհանուր առմամբ անէացան կասկածներս£ Ի սկզբանե ձախողման դատապարտվածության հավանականությունը այս համարձակ խոսքակենտրոն բեմադրամտահղացման, հիմնավորված մատուցվե լիք ստեղծագործության բարդությամբ և մտերմիկ փոխըմբռնմանը ակներև անբարենպաստ ընտրված լայնատարած հանդիսասրահով, շուտով հետին պլան մղվեց£ Արևելքի և Արևմուտքի բանաստեղծական աշխարհընկալման խորունկ փոխներթափանցմամբ բառակերտված գոհարի իմաստության շողարձակումներով հագեցավ առաջին հայացքից աղքատիկ ձևավորված թատերահարթակը£ Դժվար է կենվորի կարգավիճակով կողմնակի խութերից ապահովագրումը ցանկացած մանրակրկիտ մշակված նախաձեռնության անխաթար կայացման£ Տեխնիկական ինչ¬ինչ լուսաձայնային անհարթությունները ներքին կրակով քամահրելով` ստեղծագործական փոքրաթիվ խումբը ոչ միայն արևելյան կոլորիտի թատերապատրանքը խոշոր վրձնահարվածներով ուրվագծեց բեմահարթա կում, այլև դահլիճին փոխանցեց միջնադարյան հռչակավոր արաբ բանաստեղծ-փիլիսոփայի քնարական կերպարում անձնավորված Իսահակյանի ողբերգական մենախոսության խորքերից վեր հանվող հոգու ճիչը£ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» հնարամիտ համադրությամբ` քարավանի հնարքով Իսահակյանի կողմից շարժման մեջ դրված հին ու նոր ժամանակների ընթացքի գերթանձր իմաստային ընդգրկման սահմաններն աներևույթ մեծացան£ Մարդկանց աշխարհի բարոյական հիմքերի ժխտման կիրքը, պատմական ու ներկա իրականության մշտավառ դժոխքի բորբոքած բարկ ատելությունը հավասարակշռվեց անսկիզբ ու անվերջ, հարահոս կյանքի անեղծ հրաշքին դյութական£ Ձայնագրությամբ ու կենդանի մատուցվող խոսքի ելևէջումներով` այս մեկնաբանությունը իսահակյանական աշխարհապաշտության և տիրող ապականված իրականության մոլի բացասման հակադրամիասնությամբ ամբողջացավ£ Գրական¬երաժշտական¬պարային կոմպոզիցիայի նորատիպ ներդաշնակման ուշագրավ նրբերանգներ ցուցանեց£ Հնարավորինս հոգեհարազատանալով Վարպետի հուզախռիվ ապրումներին ու աֆորիստիկ ընդհանրացումներին` Մահարի¬Սարգսյանի համարժեք վերաբերմուն քը հստակվեց բազմաշերտ կենսադիտարկումներին անզուգական պոեմի£ Եվ, Արթուր Սարգսյանի ինքնասույզ խոսքարվեստով, Գրիգոր Առաքելյանի նարեկահենք երաժշտական ձևավորմամբ ու նրբաճաշակ զգեստավորված պարուհիների հեզաճկուն բեմական վարքագծի հարափոփոխ դրևսորումներով, Վարպետի բեղուն գրչի ամենահզոր արգասիքի անխամրելի գրական-գեղարվեստական արժանիքները վերահաստատվեցին լեփ¬լեցուն հանդիսասրահում£ Խենթ ու համարձակ այս բեմադրամտահղացմանը անմիջական հաղորդակցությամբ` լիարյուն թովչանքը կրկին թրթռացրեց հայ պոեզիայի հսկաներից մեկի ստեղծագործական հանճարը£ Ծննդյան 135¬րդ (1875-1957թթ.) և պոեմի (1909-11 թթ.)` 100¬րդ տարեդարձների նախաշեմին, փաստորեն, անդրանիկ ընծան ստացավ անմահության իրավունքը վաղուց վաստակած Բանաստեղծը£ Անմահներին նոր սերունդների համար յուրովի ապրեցնելու այս թատերահնարքը ակնհայտորեն գոհացրեց օպերայինում այդ երեկո հավաքվածներին£ Տպավորված Արթուր Սարգսյանի կրակոտ խառնվածքի ու նրբատաշ խոսքի երկմիասնությամբ բեմական ինքնահատուկ կյանք ստացած Մահարու կերպարով` ինքս ինձ ու մեր ընթերցողի համար վճռեցի հաջորդիվ անպայման բացահայտել հրեղեն խոսքի այս մունետիկի անցած ստեղծագործական ուղին դեպի նորահայտ` Պոեզիայի թատրոն:

Անհատականությունների «բորոդինյան» քառյակը

«Ազգային պատկերասրահ» և «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոների «խաչմերուկում» հայտնված ռուսական աշխարհահռչակ երաժիշտների կատարողական արվեստին անմիջականորեն հաղորդակցվելու հոգևոր պահանջը երկատվեց համերգային ելույթների միաժամանակությամբ£ Ափսոսելով, որ զրկվելու են անզուգական դաշնակահար, Սկրյաբինի ու Ռախմանինովի անգերազանցելի մեկնաբան Եվգենի Միխայլովի քնարահույզ երեկոյի գեղագիտական հաճույքից` Աննա Ախմատովայի չափածոյի ասմունքով հատկապես գայթակղիչ, ԶԼՄ¬ների ներկայացուցիչները` արդի հայ երաժշտության նահապետներ Էդվարդ Միրզոյանի և Ալեքսանդր Հարությունյանի գլխավորությամբ ակամա խախտեցին Որմնանկարների սրահում անկնիք կռված հավատարմության հոգևոր դաշինքը£ Եվ «դասական» համախոհությամբ մեկտեղվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` ունկնդրելու Բորոդինի անվան լարային լեգենդար քառյակի երկացանկի լավագույն նմուշները£ Մեծ էր ձգողական ուժը մեր մեծանուն հայրենակից Ռուբեն Ահարոնյանի հետ եզակի երաժշտահանդիպման` 6-ամյա լռությունից հետո հայաստանյան համերգահար թակում£ Հայաստանի ժողովրդական արտիստը, ով 1996¬ից մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում` Ռոստիսլավ Դուբինսկուց ու Միխայիլ Կոպելմանից հետո զբաղեցնելով բորոդինյան քառյակի առաջին ջութակահարի տեղը, չի խզել երբևէ կապը մայր հայրենիքի հետ£ Համերգային բուռն գործունեության ու մշտական փորձերի խելահեղ ռիթմում (վերջինը` Ավստրալիայից Նոր Զելանդիա ձգված երկամսյա շրջագայությունն էր` փայլուն կազմակերպված Musica Viva ավստրալական ընկերության կողմից քառյակի կազմավորման 65-ամյա հոբելյանի առիթով) հաճախ է ժամանակ գողացել ինքն իրենից ու այցելել Երևանում մնացած բարեկամներին, ծերունազարդ մորը, ով այժմ կյանքի 91¬րդ տարին է բոլորել£ «XXI¬ի հեռանկարների» այս համերգի օրն էլ ստիպված է եղել 4 անգամ փոփոխել£ Հետխորհրդային կենսակերպի ընդհանուր հակամշակութային իրավիճակի հարուցած դժվարություններով է պայմանավորված եղել Ռուբեն Ահարոնյանի ջութակի լարերի լռությունը մեզանում£ Սրանում գլխիկոր համոզվում ենք երկար սպասված այս հանդիպման առիթով նախաձեռնված զրույցի հարաճուն մտերմիկ մթնոլորտում£ Միմյանց լրացնելով` երկու «բորոդինցիներ»` Ահարոնյանն ու նրա հետ միաժամանակ 1996¬ին այս փառահեղ երաժշտախմբին անդամագրված ալտահար, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Նայդինը արժևորում են Բորոդինի անվան քառյակի պատմագեղարվեստական նշանակությունը համաշխարհային կատարողական արվեստում և անգամ տաղանդաշատ «արտոնյալներին» կապանքող սոցիալ-տնտեսական հիմնապատճառների արգելակող ներուժը£ Փառք Աստծո, իրենք երջանիկ բացառություն են կազմում որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարներ, որոնցով հարատևում է երբևէ աշխարհում լավագույնը ճանաչված այս լարային քառյակի բարձր համարումը£ «Դասական արվեստը երբևէ շահութաբեր չի եղել,¬ իր բազմամյա փորձառությամբ գնահատում է անփառունակ ներկան մեր ականավոր հայրենակիցը, ում մեջ յուրովի են խմբավորվել ազգային ճակատագրին բնորոշ տարրերը (Ծնվել է 1947¬ին` Ռիգայում, ուսանել Մոսկվայի կոնսերվատորիայում, 70-ականներին դասավանդել է ԵՊԿ¬ում` 1982¬ից գլխավորելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը£ Անդրկովկասյան ու համամիութենական առաջին 3 մրցանակներին (1965 թ.) հավելվել են բազմաթիվ նորերը` ամրապնդելով միջազգային ճանաչումը)- միշտ էլ պետական գանձարանի շռայլությամբ է նրա ծաղկունքը պատշաճ պահպանվել£ Այս առումով այժմ նույնքան ենթիմաստներ են ի հայտ եկել, որքան նրբերանգներ կան դասական գոհարների պարտիտուրներում£ Արտերկրում ֆիլհարմոնիկ ընկերություններին ֆինանսական պարբերական տարաչափ ներարկումներ են սիրահոժար անում մանր, միջին ու խոշոր մի շարք գործարարներ, հարյուրից մինչև միլիոն եվրոյի հասնող£ Հետխորհրդային ամբողջ տարածքում հիմա առանձնապես դժվարացել է նորաստեղծ երաժշտախմբերի համերգային գործունեության հմուտ կազմակերպումը£ Հովանավորներ չկան, նաև` ոլորտին գիտակ կազմակերպիչներ` արդիաոճ «մենեջեր» հասկացության ընդլայնված իմաստին համապատասխան£ Այս տեսակետից շահեկան կարգավիճակում է «XXI¬ի հեռանկարները»£ Ներկայումս առաջնային է մարդկային գործոնը£ Մեր քառյակի արժանապատիվ երկարակեցության գաղտնիքն էլ դրանով է հիմնականում բացատրվում»£ Գոհանալով «XXI¬ի հեռանկարների» բովանդակության բարձր նշաձողը պահպանողների` նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի ու գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի կազմակերպչական հմտությունների դրվատման հերթական փաստով` ազգային սնապարծության նոր փաղաքշանք ենք զգում Իգոր Նայդինի պատկերավոր գնահատությամբ. «Հիմնադրվել է մեր քառյակը 1944¬ին, Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային անսամբլի դասարանի անվանի մանկավարժ Միխայիլ Տերյանի ջանադրությամբ£ Ռուբեն Ահարոնյանի կեսդարյա մենանվագի ներառմամբ` 1955¬ից ռուսական կվարտետային երաժշտության հիմնասյուն Ալեքսանդր Բորոդինի (1833-1887 թթ.) անունը հպարտությամբ կրող նորակազմ քառյակում ոսկե կամրջով իրար կապվեցին անցյալն ու ներկան»£ Քրտնաջան ամենօրյա աշխատանքով են երաշխավորում վառ անհատականություններով մշտապես համալրվող բորոդինյան քառյակի անամպ կենսունակությունը ներկայիս անդամները£ Կվինտետային բազմերանգությամբ հաճախ ցայտում` նշանավոր երաժիշտ կատարողների (Սվյատոսլավ Ռիխտերի, Հենրիխ Նեյհաուզի, Դավիթ Օյստրախի և շատ ու շատ ուրիշների) հետ համագործակցությամբ, երկացանկային կուռ դասականությամբ, որում տեղ են գտել նաև Էդվարդ Միրզոյանի ու Կոմիտասի երաժտակտավները` Հայդնի ու Բոկերինիի, Բեթհովենի ու մեծահամբավ ռուս կոմպոզիտորների աստղաբույլի հարևանությամբ£ Հիշատակված երկուսին միանգամայն ներդաշնակում են իրենց վարպետությամբ թե° ջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Աբրամենկովը , ով արդեն 16 տարի հանդես է գալիս այս խմբում, թե° հիմնադիր երաժիշտ կատարող Վալենտին Բեռլինսկու 2007¬ին խզված նվագի հմայքը անխաթար պահպանող թավջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Բալշինը£ Սրանում առանց համացանցային լրատվության «միջնորդության» էլ հավաստիանում ենք, երբ ՀՀ նախագահի բարձր հովանու շնորհիվ իրականություն դարձած համերգն ենք ունկնդրում£ Նախ, հնչեցվում է հանրահայտ «Հզոր խմբակի» (Բալակրիևի «ԾՏչցփՈÿ ՍցփՍՈ»¬ի) գեղագիտությամբ ռուսական երաժշտությունը Գլինկայի ոգով հարստացրած բազմատաղանդ Բորոդինի (առաջին ռոմանսները և դաշնամուրային պիեսները գրելուն զուգահեռ ուսանել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայում, ապա հանրահռչակվել թե որպես կոմպոզիտոր, թե որպես առաջին ֆտորօրգանական միացությունը` ֆտորային բենզոլը, ստացած գիտնական) նոկտյուրնը թիվ 2 լարային քառյակից` նրա անունը 55 տարի պատվով կրող երաժշտախմբի այցեքարտը£ Դրեզդենի ռմբակոծման տպավորությամբ Դմիտրի Շոստակովիչի գրած թիվ 8 քառյակի 5 մասերի անընդմեջ մատուցմամբ սրահին են փոխանցվում պատերազմի արհավիրքների ապրումները£ Միաժամանակ երախտիքի տուրք է տրվում այս լարային քառյակի աստղային շրջանի փայլատակմանը անմիջականորեն նպաստած մեծատաղանդ երաժշտի ծանրակշիռ ավանդին£ Գուցե և հիմնավոր է նախապես հնչեցված հայտարարությունը` «Կվարտետային արվեստը վերնախավային է ամբողջ աշխարհում և իր հատուկ ունկնդիրն ունի»£ Բայց «բորոդինցիների» կատարումներին «Արամ Խաչատրյան» համերգասրահում այդ երեկո հավաքվածների ջերմ ընդունելությամբ երերացին կատեգորիկ այդ բնորոշման կարծրացած հիմքերը£ Չայկովսկու թիվ 2 լարային քառյակին թիվ 1 կոնցերտի Andante հատվածը միահյուսելու հոգևոր պահանջ հարուցեցին£ Ավստրալական երկարատև շրջագայության լեփ¬լեցուն համերգասրահների բուռն խանդավառությունն էլ ասվածի հավաստիքներից է եղել£ Միով բանիվ` դասական բարձր արվեստի նրբահմուտ կատարումների իրական արժեքավորությունը անհերքելի է և չի չափվում շահութաբերության գործնական լծակներով£ Եվ լավ է, որ ՌԴ կառավարությունը և մեծարում է (2001¬ին շնորհված պետական մրցանակն է սրա վկայագիրը), և պահպանում բացառիկ այս երաժշտախումբը£ Ցավալի կլիներ, եթե հանկարծ նրան էլ սպառնար հանրաճանաչ քառյակների` Բեթհովենի ու վիեննական Ալբանա Բերգայի պատմական հուշ դարձնող տխուր ճակատագիրը£ Բարձրարվեստ արարումը պատշաճ ապրեցնելու հրաշալի դաս եղավ նաև «բորոդինյան» այս երաժշտահանդիպումը` նույնանուն ճակատամարտին մշակութային մարտավարությանը հարիր կարևորությամբ մերձեցող£ :

ԿՅԱՆՔԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄ

Դժվար է լինել այնքան մեծախոհ, որ կարողանաս երբևէ հրաժեշտ չտալ մանկությանդ£ Դյուրին չէ հոգով իմաստնանալ այնքան, որ մանկությունդ քեզ ուղեկից լինի 6 տասնամյակներով չափվող կյանքիդ քառուղիներում... Իսկ հոբելյանը` որպես անցած կյանքը վերարժևորելու հերթական հանգրվան` ապրած տարիների նվաճումներն է ի մի բերում` նաև անցնելիք ճանապարհն ուղենշելով£ ԱՅՑԵՔԱՐՏ. Համլետ Շմավոնի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր. Ծնվել է 1950 թ. Սիսիան քաղաքում£ Արծաթե մեդալով ավարտել է միջնակարգը, իսկ 1974¬ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը£ Աշխատանքի է անցել ատոմային էներգետիկայի միավորման Երևանի մասնաճյուղում` զբաղվելով ատոմակայանի սարքավորումների հեռահար անվտանգության հարցերով£ 1985 թ. ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ասպիրանտուրան£ 1993 թ. Ռուսաստանի Դաշնության պետական կոմիտեի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում£ 1998 թ. ընտրվել է ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 2003¬ին` բնական և տարերային աղետների Եվրախորհրդի փորձագետների խմբի անդամ£ 2006թ-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում ռազմագիտություն մասնագիտությամբ:

Ես չեմ ուզում, որ ծաղիկները թառամեն

(եղելություն) Ձմեռ էր£ Երևանյան խստաշունչ ձմեռ£ Տեղատարափ ձյան փաթիլները չէին դադարում շերտավորվելուց£ Դպրոցներում դադարել էին պարապմունքները£ Խմբագրությունն այցելուների պակաս չուներ£ Աշխատասենյակ մտավ բարձրահասակ, ամրակուռ մի կին£ Հուզմունքից խոսել չէր կարողանում£ ¬ Օգնեք,¬ ասաց,¬ շատերին եք օգնել£ Օգնեք մի երիտասարդ, դժբախտ կնոջ, որն այսօր, մեկ ժամ առաջ, փորձում էր նորածին երեխայի հետ ինքնասպան լինել` նետվել կամուրջից£ Կինը հեկեկաց£ Մեզ թվաց, որ դեպքը պատահել է իր հարազատի հետ£ Երբ հանդարտվեց, պարզվեց, որ առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բարուրը գրկին մի կին բարձրանում է կամուրջի ճաղերով£ Արգելակում է մեքենան, վազելով հասնում և գրեթե ուժով փրկում մորն ու մանկանը£ Հետո տանում է իր տուն, կնոջը հանգստացնում, հուսադրում, որ կապրեն իր տանը, ոչ մի բանի կարիք չեն ունենա` մինչև լուծվեն բոլոր հարցերը£ Հետո եկել է խմբագրություն և մեր աջակցությունն է ակնկալում£ Խոստացանք օգնել£ Երկու օր հետո եկավ երեխայի մայրը և պատմեց ինքնասպանության փորձի պատճառը£ - Ես որբ եմ£ Մեծացել եմ մանկատանը£ Ծնողական գուրգուրանք և դաստիարակություն ինձ տվել է մանկատան կոլեկտիվը£ Երբ դպրոցն ավարտեցի, մանկատուն խնամախոս եկան ինձ անծանոթ մարդիկ£ Տղային էլ ոչ տեսել, ոչ էլ ճանաչում էի£ Տնօրենը նրանց ժամկետ տվեց, իրենցով հետաքրքրվելու համար£ Դրական տվյալներ ունենալուց հետո մանկատան կոլեկտիվը ինձ ամուսնացրեց£ Ես հայ աղջկա արժանապատվությամբ մտա ամուսնուս օջախ£ Ամեն ինչ լավ էր ընթանում£ Ապրում էինք խաղաղ ու հանգիստ£ Ծնվեց մեր որդին£ Հանկարծ ամուսինս հայտարարեց, որ ինքն երեխա ունենալ չի կարող և ժողդատարան ամուսնալուծության, երեխայից հրաժարվելու քաղհայց ներկայացրեց£ Ստացվում էր, որ որդիս ապօրինի էր£ Ես կյանքում ոչ ոք ու ոչինչ չունեի, բացի արժանապատվությունից, որ բերեցի նրանց տուն, հիմա էլ դա են փորձում խլել ինձանից£ Փորձում են, որ որդիս անհայր մեծանա£ Ես որբության դառնությունը ապրած մարդ եմ, ինչպես կարող էի` օրինական ծնված որդիս այդպիսի խայտառակ պիտակով ապրի£ Չուզեցի, որ նա էլ մանկատանը մեծանա£ Սա է ինքնասպանություն կատարելուս պատճառը£ Գնացի Արաբկիրի ժողդատարան, հանդիպեցի նախագահ Ֆիլիպ Ղազարյանին£ Թեև այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ չէր, բայց անկախ էին դատարանները, դատախազությունները, ՆԳ¬ի ոլորտը, համագործակցում էին չորրորդ իշխանության ներկայացուցիչների` լրագրողների հետ, հարգում, հավատում, վստահում էին նրանց (իսկ հիմա՞… Ով էր լսել լրագրողին ծեծել, կալանավորել, սպանել կամ էլ հայտարարել. «Ձեզ ով է բանի տեղ դնում»£ Դե եկեք իրար «բանի տեղ չդնեք» տեսնենք` ո՞ւր կհասնենք)£ Դատարանում ինձ հնարավորություն տվեցին ծանոթանալ ներկայացված քաղհայցին£ Հարկավոր էր ստուգել դատաբժշկական փորձագետի տրված տեղեկանքի իսկությունը£ Հանդիպեցի հանձնաժողովի նախագահ Նորիկ Ավագյանին£ Կանչեց տեղեկանք տվող փորձագետին£ - Ձեր տված տեղեկանքը երկու անմեղ մարդու մահվան փաստաթուղթ էր դառնալու,¬ զրույցի ժամանակ ասացի նրան£ Պարզվեց, որ ախտորոշումը տվյալ պահի իրավիճակի եզրակացություն է եղել և ոչ թե անցյալի£ Նրանք դատարանից անմիջապես ետ պահանջեցին տեղեկանքը և ճշտեցին անհասկանալին£ Կինը չներեց ամուսնու անմարդկային վերաբերմունքը£ Դատարանը բավարարեց նրա բնակարանի, երեխայի ալիմենտի հակընդդեմ քաղհայցի պահանջները£ Մնում էր լուծել աշխատանքի հարցը£ Հեռազանգեցի մսուր¬մանկապարտեզներից մեկի տնօրենին£ Պատմեցի կնոջ իրավիճակի մասին, խնդրեցի, հնարավորության սահմաններում, ապահովել աշխատանքով, երեխային` մսուրով£ Ամեն ինչ կարգավորվեց£ Կինը կյանք վերադարձավ£ Տեղատարափ ձյան հոսքը չէր դադարում£ Շատ փողոցներ դժվարանց էին դարձել£ Հեռազանգեցին£ Այն կինն էր, որի գործն ավարտել էի արդեն£ Խնդրեց, որ իջնեմ հրապարակ, որ ինքը երեխայի հետ է և դժվարանում է գալ խմբագրություն£ Մտածեցի, թե էլի ինչ¬որ օգնության կարիք ունի£ Գնացի£ Եվ ինչ. ձմռան այդ խիստ օրերին, երբ յուրաքանչյուր ծաղկի գինը 5 ռուբլի էր, ինձ համար ծաղկեփունջ էր գնել, հավանական էր` երեխայի առաջին ալիմենտի գումարով£ Զայրացած թողեցի նրանց և վերադարձա աշխատավայր£ Ինձանից հետո կինը երեխայի հետ եկել էր խմբագրություն, մտել խմբագրի տեղակալ Հենրիկ Աբրահամյանի մոտ, խնդրել, որ ծաղկեփունջը ինձ հանձնի£ Հենրիկն ինձ կանչեց, փորձեց համոզել, բայց գիտեր, որ ոչինչ չի ստացվի£ Իրավիճակից դուրս գալու ելքը ես գտա` - Գնա և այդ ծաղկեփունջը նվիրի այն կնոջը, ով փրկեց քո և որդուդ կյանքը,¬ խորհուրդ տվեցի նրան£ *** Հետո ես Հենրիկին խոստովանեցի, որ չեմ սիրում, երբ առանց այն էլ կարճատև կյանք ունեցող ծաղիկները կտրում են արմատից և ես ականատեսն եմ դառնում դրանց թառամելուն ու արցունքներս չեմ կարողանում զսպել£ - Էդ ոնց կլինի,¬ ժպտալով ասաց նա,¬ բա սիրած աղջկան, կնոջը, հարսանիքին` հարսին և վերջապես հանգուցյալին հրաժեշտի ծաղիկներ չնվիրե՞ս£ - Բայց չեմ ուզում, որ ծաղիկները թառամեն£ Հոկտեմբերի 27¬ին ողբերգության զոհ դարձավ նաև մեզ համար միշտ ավանգարդցի, ՀՀ ԱԺ¬ի պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը£ Նրա դին զարդարված էր իր սիրած թարմ ծաղիկներով, որ Հենրիկի կյանքի պես անժամանակ կտրել էին արմատից£ Այդ անգամ ես դառն հեկեկացի£ :

6 օր` անտառում մոլորված

Տասնամյա Լյուբա Զայցևան մոլորվել էր Կոստրոմյան անտառում, երբ տատիկի հետ գնացել էր կորած այծերին փնտրելու£ 300 կամավորականների որոնումները շուրջ մեկ շաբաթ հետո հաջողությամբ պսակվեցին. տնից 6 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվեց հոգնատանջ և միջատներից խայթված աղջնակը£ Նրան գտել է «Կոստրոմալեսխոզ» մասնաճյուղի աշխատակից Օլեգ Զախարովը£ Հիվանդանոցում Լյուբան պատմել է, որ այդ ընթացքում` 6 օր շարունակ, ինքը քաղցը հագեցրել է անցած տարվանից թփուտների վրա մնացած հապալասով ու լորամրգով և բռով ջուր է խմել առվակից£ Աղջնակը գարնանային թեթև հագուստով է եղել և գիշերները, չմրսելու համար, կուչ է եկել եղևնիների տակ` փորձելով չխճճվել մամուռների մեջ£ :

Ամենապատկերազարդը

Նա` Ջուլյա Գնուսը, Նյու Յորքում անցկացված BookExpo ցուցահանդեսի այցելուներին ցուցադրել է իր մարմինը զարդարող դաջվածքները£ Իսկ նրան այստեղ էին հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի հրատարակիչները. այդ Գրքում, որի գալիք տարվա թողարկումը սպառողներին կհասնի սեպտեմբերի 15¬ին, արդեն գրանցված է նախշանկար մարմնով ամերիկուհու բացարձակ ռեկորդը£ Գնուսը, ում մարմնի 95 %¬ը պատված է ամենատարբեր նկարներով, պատմել է, որ ինքը տառապում է ժառանգական մի հիվանդությամբ, որի հետևանքով խախտվել է պիգմենտափոխանա կությունը. արևի ճառագայթների ազդեցությունից նրա մաշկը պայթում է£ Երբ հիվանդությունն ախտահարել է ոտքերը, Ջուլիայի` պլաստիկ վիրաբույժ բարեկամն առաջարկել է մարմնագույն դաջվածքներով սքողել սպիները£ Սակայն ահավոր դժվար է եղել, և կինը որոշել է նկարազարդել մի քանի սպի£ Դա նրան այնքան է դուր եկել, որ դաջվածապատել է ամբողջ մարմինը, որի ընդամենը 5 %¬ն է այսօր նկարազուրկ£ :

Ամենատարեց ծնող մայրը

60-ամյա չինուհին, ում անունը չի հրապարակվում, երկվորյակներ է ծնել£ Անցյալ տարի գազի թունավորումից մահացել էր այդ կնոջ 28-ամյա դուստրը£ Հուղարկավորությունից հետո ազգականներն ու բարեկամները, փորձելով մխիթարել սգավոր մորը, նրան հորդորել են նոր զավակ լույս աշխարհ բերել£ Դե, նա էլ ներշնչվել է ու որոշել է արհեստական բեղմնավորում փորձել£ Պատվաստող բժիշկները պատմել են, որ նրա ամուսինը սկզբում դեմ է եղել, բայց հետո համաձայնել է£ Երբ ամուսնական զույգը Պեկին է մեկնել` լավագույն բժիշկներից խորհրդատվություն ստանալու, մասնագետների մեծ մասն ասել է, որ հղիանալու հավանականությունը զրոյի է հավասար£ Ապագա մայրը, սակայն, չի հուսահատվել և տուն վերադառնալով, դեղեր է օգտագործել£ Անցյալ տարի հոկտեմբերին նա հղիացել է և 1 շաբաթ առաջ զույգ աղջիկներ ծնել£ - Նրանց ճիչը նման է իմ հանգուցյալ դստեր ճիչին,¬ ասել է մայրը£¬ Նրանք ինձ ու ամուսնուս ապրելու ուժ են տալիս£ Թեև մենք ծեր ենք, բայց վստահություն և ուժ ունենք, որպեսզի դաստիարակենք նրանց£ :

Հրաշքով փրկվածը

Մելբուռնում ընթացող գնացքի ճանապարհին հայտնված մանկասայլակը չի ճզմվել` մեքենավարի հմտության շնորհիվ£ Իսկ մանկասայլակում գտնվող 15 ամսական փոքրիկն ընդամենը քերծվածքներ է ստացել` չնայած գնացքը սայլակը հրելով քարշ է տվել ահագին տարածություն£ Գործընկերներն ու միջադեպին տեղյակ բոլորն, իհարկե, հիացել են վագոնավարի կայծակնային կողմնորոշմամբ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել դժբախտությունից£ Մելբուռնում դա նմանատիպ 2¬րդ դեպքն է£ Անցյալ հոկտեմբերին Շվետա Վերման սարսափելի տեսարանի ականատեսն է դարձել£ Նրա աչքի առջև մանկասայլակում պառկած իր որդին հայտնվել է երկաթգծի վրա. գնացքը սայլակը քարշ է տվել 3 մետր£ Մանչուկի կրած միակ վնասը վախն է եղել£ Իսկ նման միջադեպերի պատճառը բավական պարզունակ է. ջրահեռացման նպատակով երկաթգծի կառամատույցը թեքված է դեպի ճանապարհը£ Տեղին է նշել, որ այս երկու դեպքերից հետո որոշվել է ձևավորել կայարանները` վերացնելով կառամատույցների թեքվածութ յունը£ :

Կյանքի համար լավագույն քաղաքը

Ավստրիայի մայրաքաղաքը պահպանել է առաջատարի դիրքը` լավագույն կենսապայմաններ ունեցող քաղաքների ցանկում£ Mercer ընկերության ամենամյա այս հետազոտությունները կատարելիս հաշվի են առնվել 211 քաղաքներում կյանքի և աշխատանքային պայմանները£ Անցյալ տարի լավագույնը ճանաչվածների առաջին հնգյակն անփոփոխ է մնացել` Վիեննա, Ցյուրիխ, Ժնև, Վանկուվեր (Կանադա) և Օքլենք (Նոր Զելանդիա)£ Կանադական Կալգարին և Օտտավան էկոլոգիապես մաքուր քաղաքների ցանկում 1¬ինն ու 3¬րդն են. 2¬րդ հորիզոնականում ամերիկյան Հավայա նահանգի մայրաքաղաք Գոնոլուլուն է£ Այս ցուցակում Վիեննան ընդամենը 44¬րդ տեղում է£ Ի դեպ, Ռուսաստանի և Հարավային Կովկասի որևէ քաղաք այդ ցուցակում ընդգրկված չէ£ Իսկ Բաղդադը ճանաչվել է վատթարագույնը, որտեղ «բացակայում են անվտանգությունն ու կայունությունը»£ - Հավաքված տվյալները գնահատելիս մենք հաշվի ենք առել, որ քաղաքներում լավագույնս օգտագործվում են էներգիայի վերականգնված աղբյուրները և միջոցներ են կիրառվում, որպեսզի հնարավորինս քիչ աղտոտվեն օդն ու ջուրը£ Բացի այդ, մենք հաշվի ենք առել այնպիսի գործոն, ինչպիսին քաղաքների աղմուկն է,¬ մանրամասնել է Mercer հետազոտական կենտրոնի ղեկավար Սլագին Պարակտիլը£ :

100¬ից 2¬ը` անապաստան

Ռուսական ժողովրդական համաշխարհային ժողովն անհանգստացած է երկրում անապաստանների թվի ավելացմամբ£ ՆԳ նախարարության գնահատմամբ` երեխաների շրջանում այդ թիվը կազմում է 2,17 %, կամ` յուրաքանչյուր 100 անչափահասներից 2¬ն անօթևան է (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը)£ Այդ տվյալները ներկայացրել է Հասարակական պալատի սոցիալական հարցերի և ժողովրդագրական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ելենա Նիկոլաևան. - Անապաստանների նման քանակով մենք կարող էինք «պարծենալ» միայն Քաղաքացիական պատերազմից հետո£ Նույնիսկ Մեծ հայրենական պատերազմից հետո այդպիսի բան չի եղել. հասարակությունն ինչ¬որ ձևով հոգում էր որբերի մասին, ստեղծվում էին Սուվորովյան ուսումնարաններ և այլն£ Ռուսաստանում ամեն տարի հայտնվում են 115-120 հազար որբեր. 200-220 երեխաներ ամեն տարի վերցվում են ոչ նպաստավոր ընտանիքներից£ Ներկայումս 600 հազարը գտնվում են տարբեր տեսակի գիշերօթիկ հաստատություններում,¬ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Ե. Նիկոլաևան` հավելելով, որ ներկայումս Ռուսաստանում 28 միլիոն երեխա կա£ Նա նաև կարծիք է հայտնել, որ երեխաների խնամակալության գոյություն ունեցող համակարգը «շահագրգիռ է ֆինանսական միջոցներ յուրացնել, բայց հետաքրքրված չէ երեխաների ճակատագրերով»£ :