ԶԲՈՍԱ՞ՆՔՆ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում չկա ներքաղաքական ճգնաժամ, հասարակական կյանքը վաղուց իր բնականոն հունով է ընթանում, իսկ հետընտրական իրադարձությունները, թվում է` հեռավոր անցյալում են արդեն մնացել:

ԿԱՐԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՄԱՆ

Առաջիկա օրերի կարևորագույն իրադարձությունը ակնհայտորեն նոր կառավարության կազմի ձևավորումն է դառնալու: Այս հարցի վերաբերյալ առայժմ գերակշռում են այնպիսի քննարկումները, որոնք ավելի շուտ դեռևս կանխատեսումների շրջանակներում են:

Հետընտրական մտորումներ ՀԻՄԱ ԷԼ` ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ

Մարտի 1-ին Երևանում կատարված ողբերգությունից հետո մեր քաղաքական դաշտում նկատվող ամենամերժելի երևույթը մնում է…նույնիսկ դրանի°ց քաղաքական կապիտալ շահելու ոմանց մոլեգին ձգտումը:

Անդրկովկասը` չմարող հակամարտությունների գոտի

Աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոնում երկու հսկաների` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև առկա պայքարն է: Այն, ըստ էության, միաբևեռ և բազմաբևեռ աշխարհների գոյության պայքար է:

«Ադրբեջանի համար սա ազդանշան պետք է լինի»

Անցյալ ուրբաթ Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ԱԳ նախարարները: Վրաստանն ու Ուկրաինան ներկայացել են փոխնախարարների մակարդակով, իսկ Ադրբեջանը բավարարվել է ՌԴ-ում երկրի դեսպանի ներկայությամբ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ Է ԽԱՂՈՒՄ»

Փորձելով հրաժարվել երկկողմ բանակցությունների արդյունքում մինչ այժմ ձեռք բերված համաձայնություններից եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ` հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից, Ադրբեջանը շատ կեղտոտ խաղ է խաղում: Այսպիսի հայտարարություն արեց լրագրողների հետ մարտի 31-ի հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ընդհանուր համաձայնության գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնական սկզբունքների» առնչությամբ: -Եկել է ժամանակը առաջ շարժվելու «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման հարցում,- «Թրենդ նյուս»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել Է նոր պատերազմ բորբոքե

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող պետություններին մեղադրել Է պատերազմ բորբոքելու մեջ:

Լրատվամիջոցները` «ուշադրության կենտրոնում» Պատասխան տալու ժամանակը

Անցյալ հինգշաբթի Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակիցները Մինսկում, Բրեստում, Գոմելում, Մոգիլևում, Գրոդնոյում, Վիտեբսկում, Բարանովիչում և Բոբրույսկում կամ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ներխուժել են լրագրողների բնակարաններ` խուզարկելով և տեխնիկական սարքավորումներ գրավելով: Արդյունքում ընդդիմադիր ԶԼՄ-ների 30 աշխատակիցներ ձերբակալվել են:

ԶԼՄ-ները` պետական լեզվով

- Ես պնդում եմ, որ ընդհանուր լրատվությունը պետք է հիրավի ուկրաիներեն լինի: Նրանում հարևան պետությունների գերակշռությունը պետք է կրճատվի,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Յուշչենկոն:

Միայն երկխոսության ճանապարհով

Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հիրավի մտահոգության տեղիք է տալիս: ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ գերքաղաքականացված մթնոլորտի լիցքաթափումը տեսնում է քաղաքական երկխոսության և փոխհանդուրժողականության մեջ:

«Հանրապետականի գաղափարները որևէ կապ չունեն օտար, ծայրահեղական վարդապետությունների հետ»

-«Հայաստանի Հանրապետական կուսակցության դավանած ազգային պահպանողականությունը, որի հիմքում ընկած է Նժդեհի ուսմունքը, որևէ կապ չունի օտար, ծայրահեղական վարդապետությունների հետ, այդ թվում իտալական ֆաշիզմի և գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հետ»,- նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, որ վերջերս տպագիր մամուլում տեսակետ է շրջանառվել հանրապետականների ու նացիոնալիստականների գաղափարների մեջ ինչ-որ աղերսներ լինելու մասին:

«ԴՈՇԻՑ ԿԱԽ»` ԱՅՍԻՆՔՆ` ՇՔԱՆՇԱՆ

Տիգրան Կարապետյանը երևի շատ էր ուզում պարգևատրել Արթուր Բաղդասարյանին, հայ քաղաքականության մեջ նրա «անօրինակ սխրանքների» համար: Այն էլ` Հեղինե Բիշարյանի տեսքով շքանշանով` ՕԵԿ ղեկավարի «դոշից կախ»:

ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2007թ. աշնանային զորակոչի արդյունքները և նախանշվեցին ու հստակեցվեցին 2008թ. գարնանային զորակոչի ծրագրերը և անելիքները:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը գործում է 1997թվականից£ Հիմնադրման օրվանից ակումբականների նպատակը եղել ու մնում է Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրության համար զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը վառ պահելը, նրանց օրինակով սերունդներ կրթելն ու դաստիարակելը£ Արդեն 11 տարի է ակումբն այդ նպատակով հետևողականորեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնցից հիմնականը կրում է «Դասը վարում են համալսարանականները» խորհրդանշական անվանումը:

ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻԴ, ԾՆՈՂԻԴ, ԸՆԿԵՐՈՋԴ

Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն ԲԱԼԲԱԲՅԱՆԻ կերպարի ամենաբնորոշ գիծը ճշտապահությունն է և ցանկացած փոխհարաբերության մեջ անթերի լինելու ձգտումը£ Նա բծախնդիր է իր հեղինակության հանդեպ և չի անտեսում ոչ մի մանրուք£ Գնդապետը բարեկիրթ է և չափավոր£ Խուսափում է ծայրահեղ գնահատականներից, զրուցելիս չի մոռանում դիվանագիտության մասին£ Կոմիսարը շփվող է և լավ զրուցակից£ ¬ Շատ չեք տխրի, եթե խնդրեմ պատմել Դաշտային Ղարաբաղի Զագլիկ գյուղի մասին£ Գյուղ, որի մասին, ցավոք, պիտի խոսենք անցյալ ժամանակով£ ¬ Զագլիկն իմ ծննդավայրն է£ Չքնաղ գյուղ էր, խիզախ, պինդ, սեփական հողի համար մեռնելու պատրաստ մարդկանցով£ Զագլիկում ոչ մի թուրք չէր ապրում, ողնուծուծով հայկական գյուղ էր, մեծ, բարեկեցիկ, նորոգ£ Երկու դպրոց ուներ, եկեղեցի£ Համախմբված գյուղ էր, ինքնապաշտպանվելու մշտական պարտադրանքը ստիպել էր, որ համախումբ լինեն£ Զագլիկը ինձ համար մարմնավորվում է Պետրոս պապիս կերպարով` հայրենասեր, բարեպաշտ, արդար, աշխատասեր£ Պապիս տան պատին Անդրանիկի նկարն էր, նա պաշտում էր զորավարին£ Անդրանիկի նկարը թուրքին չթողեցինք£ Այդ նկարը, որ տեսել եմ մանկության տարիներին, հիմա իմ աշխատասենյակում է, միշտ հետս է եղել, երբ խորհրդային բանակում տեղից տեղ էի տեղափոխվում` Նախիջևանում, Կուբայում£ Պապս գյուղում եկեղեցի էր կառուցել, ուխտատեղի£ Եկեղեցին փրկել չէինք կարող£ Երբ շատ եմ կարոտում գյուղը, հարյուրերորդ անգամ պտտում եմ տեսաժապավենը, նայում գյուղի պատկերներին, մեր տանը£ Ծննդավայրի կորուստը ոչ մի բանի հետ չեմ համեմատի£ ¬ Ձեր հայրը ակադեմիական կրթությամբ զինվորական է, Ազգային բանակի կապի վարչության առաջին պետն է եղել և կառույցի հիմնադիրը, ի՞նչ եք սովորել նրանից£ ¬ Ես ծնողներիս միակ երեխան եմ, և նրանց ամբողջ սերն ու հոգատարությունը կենտրոնացած է եղել ինձ վրա£ Հորս բնութագրող ամենավառ գիծը օրինավորությունն է£ Շեղումներ չէր սիրում£ Պահանջում էր կարգապահություն, պարտաճանաչություն£ Նա իր կերպարով իսկական զինվորական էր, իր գործի նվիրյալը£ Եվ, որ ամենակարևորն է` մարդասեր էր, այդ պատճառով էլ մեծ սեր ու հարգանք էր վայելում£ Երբ Նախիջևանում էի ծառայում (վաշտի հրամանատարի տեղակալ էի), հորս հրավիրեցի զորամաս, որ ցույց տամ ծառայական հաջողություններս և արժանանում նրա խրախուսանքին£ Հայրս նկատեց, որ իմ զինվորներից մեկն անառողջ է, պառկած է անկողնում, իսկ անկողինը պատշաճ որակ չուներ, հնամաշ էր£ Հայրս հանդիմանանքով ասաց. «Դու ո՞նց ես ինչ¬որ բան պահանջելու այս զինվորից£ Պիտի ապահովես, հետո պահանջես»£ Այդ խոսքերը դարձան իմ ծառայության նշանաբանը£ Ես չէի ցանկանում զինվորական դառնալ, բայց հայրս համոզեց£ Ընդունվեցի Դոնեցկի ռազմական բարձրագույն ուսումնարան և սովորելու ընթացքում հասկացա, որ հայրս ճիշտ էր, որ ես իմ բնույթով, էությամբ շատ ներդաշնակ եմ զինվորականի մասնագիտությանը£ Շատ գոհ եմ մեր ռազմական բուհի կրթության որակից£ Շատ լավ հիշում եմ հանդիպումները քաղաքացիական բուհերի ուսանողների և ուսանողուհիների հետ£ Մեզ սովորեցնում էին շփվել կանանց հետ, ճիշտ հարաբերվել մարդկանց հետ, իմանալ քաղաքավարության կանոնները, տանում էին մշակութային օջախներ, նույնիսկ պարել էին սովորեցնում, օրինակ` ես վալս պարել բուհում եմ սովորել£ ¬ Ի՞նչ գծեր ուներ զինվորականի կատարելատիպը Ձեզ համար, ինչպիսի՞ն էր այն կերպարը, որին ձգտում էիք նմանվել£ ¬ Ուներ անթերի արտաքին, շատ կոկիկ էր, խնամված£ Կնամեծար էր, բարեկիրթ£ Եվ անպայման` հայրենասեր էր, նվիրված աղջկան ու պետությանը£ Ես միշտ համազգեստս կարել եմ տալիս, որ վրաս լավ նստի, շատ բծախնդիր եմ արտաքին տեսքիս հանդեպ£ Շատ ուշադիր եմ, նրբանկատ եմ կանանց հետ շփվելիս£ Իսկ հայրենասիրությա՞ն մասին… զինվորականի հայրենասիրությունը դրսևորվում է նրա ծառայողական հաջողությունների մեջ, աշխատանքի որակում£ ¬ Ի՞նչ պաշտոններ եք զբաղեցրել մինչև Ազգային բանակ գալը£ ¬ Սկսել եմ վաշտի հրամանատարի տեղակալից, հասել եմ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին, ծառայել եմ Նախիջևանում, Երևանում, Վանաձորում, Կուբայում£ Զինկոմիսարիատի համակարգում եմ 91 թվից, ծառայությունս սկսել եմ հանրապետական զինկոմիսարիատում, եղել եմ բաժնի պետի օգնական, հետո նշանակվել եմ Արաբկիրի զինկոմի տեղակալ, ղեկավարել եմ Աշտարակի զինկոմիսարիատը, Նոր Նորքի զինկոմն եմ 2002¬ից£ ¬ Դուք համարվում եք լավագույն զինկոմիսարներից մեկը£ Ո՞րն է զինվորական ղեկավարի հաջողության բանալին£ ¬ Ես ամեն ինչ անում եմ, որ հաջողության հասնեմ, ջանք չեմ խնայում, ունեմ վստահելի ու աշխատունակ անձնակազմ£ Բոլորս միասին կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները` աշխատելով չթերանալ£ ¬ Ինչ հաջողություն է արձանագրել զինկոմիսարիատի համակարգը վերջին տարիների ընթացքում, որոնք են էական ձեռքբերումները£ ¬ Բարձրացել է նախազորակոչային պատրաստության որակը, այսօր զինկոմիսարիատները ավելի արդյունավետ են աշխատում դպրոցների ու թաղապետարանների հետ£ Այսօրվա զինվորականը ավելի գիտակից է, գաղափարապես հասուն է, ավելի լավ է պատրաստ հայրենիքի պաշտպանության գործին£ Սերտացել է զինկոմիսարիատ-հասարակության կապն ու մեծացել փոխըմբռնումը£ Զորակոչը դարձել է ավելի օրինական£ Նվազել են ապօրինի զորակոչի և տարկետման դեպքերը£ ¬ Որո՞նք են զինկոմիսարիատների գործունեության խոցելի կողմերը£ ¬ Պետք է նախազորակոչային պատրաստությունը դարձնել ավելի նպատակամետ, ուժեղացնել զինղեկների ինստիտուտը, բացառել անօրինականությունները£ ¬ Ի՞նչ կշիռ ունի զինկոմիսարիատը համայնքում` որպես պետական պաշտոնյա£ ¬ Կախված է կոմիսարիատի կերպարից, նրա աշխատանքից£ Ամեն ոք ինքն է ստեղծում իր կշիռը£ Ընդհանրապես, զինկոմիսարը, որպես տվյալ համայնքի քանակի ներկայացուցիչ, պիտի էական դերակատարում ունենա, վայելի բնակչության հարգանքն ու սերը£ Ռազմահայրենասիրական դաստիարակության գործառույթ ունեցող կառույցը պիտի վաստակի հայրենիքի, ազգի, երկրի պաշտպանության, նվիրվածության և վեհ գաղափարների մասին խոսելու իրավունքը£ Ինձ համար շատ կարևոր է, թե ինչ են մտածում իմ մասին ծնողներն ու զինակոչիկները£ Ընդհանրապես զինվորականի հավաքական նկարագիրը, կերպարը, հեղինակությունը դրական միտումներ են արձանագրում£ Միջին զինվորականի մակարդակը բարձրացել է£ Զինվորական խավը գնալով ավելի էլիտար է դառնում£ ¬ Որո՞նք են զինվորականի կերպարի երեք կարևորագույն բնութագրիչները£ ¬ Զինվորականը պետք է լինի հայրենասեր, ունենա ազգային նկարագիր, այսինքն` հայի տեսակ պիտի լինի£ Զինվորականը պետք է անթերի հագուկապ ունենա, համազգեստը, կոշիկները, սանրվածքը պետք է խնամված լինեն, դա յուրահատուկ հարգանք է համազեստի հանդեպ£ Զինվորականը պետք է լինի բարեկիրթ բոլոր տեսակի շփումներում£ Եվ պետք է լինի կնամեծար£ ¬ Կնամեծար պիտի լինի յուրաքանչյուր տղամարդ£ ¬ Զինվորականը` առավել ևս, որովհետև զինվորականը իր բնույթով ու մասնագիտությամբ պաշտպան է£ Թույլի պաշտպան, գեղեցիկի պաշտպան, խոցելիի պաշտպան£ Եվ ուժի խորհրդանիշ է£ Զինվորականը պիտի այնպիսին լինի, որ յուրաքանչյուր կին երազի իր կողքին տեսնել ուժեղ, կիրթ, խելացի և զգայուն տղամարդու£ ¬ Ի՞նչ նախասիրություններ ունեք£ ¬ Սիրում եմ լող և բիլիարդ£ ¬ Ի՞նչ խորհուրդներով եք բանակ ճանապարհում ձեր զինակոչիկին£ ¬ Սիրի°ր հայրենիքդ, ծնողիդ և ընկերոջդ£ :

Թբիլիսին մեղադրում է Մոսկվային Ռուս¬վրացական թեժացումներ

Անցած շաբաթ իր հայտարարությամբ Վրաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել գնահատական տալ ՌԴ պետդումայի գործողություններին` Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ£ Եվ, ինչպես ռուսական մամուլն է նշել` այդ կոչի առանձին հղումներ կարելի է հնարավոր պատերազմի հայտարարություն համարել£ Մանավանդ փաստաթուղթն հայտնվել է հատկապես այն պահին, երբ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում ջերմացում էր նկատվում£ Երեքշաբթի վերականգնվեց երկու երկրների միջև մեկուկես տարի առաջ խաթարված օդային հաղորդակցությունը£ Շուտով կվերականգնվի նաև Բաթումի-Սոչի ծովային հաղորդակցութ յունը£ Ու հանկարծ… Արտգործնախարարության սուր քննադատությունը Պետդումայի հասցեին£ Ընթերցողն հիշում է, անշուշտ, ՌԴ խորհրդարանը երկրի իշխանություններին առաջարկել էր ճանաչել Աբխազիայի և Հարավ Օսիայի անկախությունը£ Այդ առաջարկը վրացական կողմը գնահատել է որպես «անկախ Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձ»£ ¬ Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է քաղաքական, իրավական և բարոյական բոլոր իրավունքները` Վրաստանում բախումները չեզոք և օբյեկտիվ կարգավորողի դերին հավակնելու համար… Վրաստանի իշխանությունների հետ չհամաձայնեցված ցանկացած քայլ (խոսքը Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղարարական գործողությունների ձևաչափի մասին է.¬խմբ.) կգնահատվի որպես վրացական պետության դեմ ուղղված նվաճողական հարձակման փաստ,¬ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ£ Ռազմավարական հետազոտությունների Կովկասյան կենտրոնի տնօրեն, ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ի փորձագիտական խմբի անդամ Մամուկա Արեշիձեն այդ փաստաթուղթն համարում է այսպես կոչված` ներքին օգտագործման£ ¬ Մի կողմից` հասկանալի է, որ Ռուսաստանն այդ կերպ դիմակայում է ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ձգտմանը. նաև դրանով կարելի է բացատրել Պետդումայի հայտարարությունը£ Մյուս կողմից էլ հասկանալի է Թբիլիսիի կոշտ պատասխանը, որն, ի դեպ, ավելի խիստ կարող էր լինել£ Իշխանությունները, այս պարագայում ԱԳՆ¬ն, հասարակությանը ուզում են ցույց տալ, թե ով է տանտերը£ Նրանց դա անհրաժեշտ է, քանզի երկրում խորացել են դժգոհությունները, մարդիկ նորից փողոց են դուրս եկել` արմատական պահանջներով, և ընդդիմությունը, կարծես, պատրաստ է մինչև վերջ գնալ,¬ ասել է Մ. Արեշիձեն£ Այս ընթացքում իրավիճակը Թբիլիսիում սրվել է մինչև վերջնակետ£ Իհարկե` ոչ Պետդումայի մեղքով, այլ ներվրացական թնջուկների պատճառով£ Ճիշտ է, հացադուլավորները հրաժարվել են բողոքի այդ ձևից, իսկ Սահակաշվիլին Կախեթիում հայտարարել է, որ «Իմեդիա» հեռուստաընկերությունը կվերսկսի հեռարձակումները («Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում»,¬ ասել է նա), և սպասվում է, որ նա առաջիկայում հանդես կգա մայրաքաղաքային վերջին իրադարձությունների գնահատմամբ, սակայն… Ռուսաստան-Վրաստան հարաբերություն ները շարունակում են պայթյունավտանգության չափ սրված մնալ£ :

«Բադրիի մահը դեռ կձայնի Վրաստանի ներկա իշխանություններին»

Վրացի միլիարդատեր Բ. Պատարկացիշվիլիի հանկարծամահությունից հետո քիչ ժամանակ չի անցել£ Սակայն նրա մահվան շուրջ կասկածները չեն փարատվում£ Եվ դա օրինաչափ են համարում նրան ճանաչողները£ "ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ" թերթում հրապարակված հարցազրույցը` վրացական ընդդիմության առաջնորդներից մեկի հետ, կարծես ամբողջացնում է շրջող կարծիքների (կամ` կասկածամատության) և Վրաստանում տիրող իրավիճակի տրամաբանությունը£ Գեներալ-լեյտենանտ Իգոր Գեորգաձեն տոհմիկ զինվորականի ընտանիքից է£ Ավարտել է ՊԱԿ¬ի բարձրագույն դպրոցը, Աֆղանստանում մասնակցել մարտական գործողությունների£ Եղել է Վրաստանի պետանվտանգության փոխնախարար£ ՊԱԿ¬ի պատվավոր աշխատակիցը զբաղեցրել է նաև Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը£ Հետո մեղադրվել է Շևարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ£ Ի դեպ, էքս-նախագահը վերջերս հայտարարել է, որ Գեորգաձեից որևէ դժգոհություն ինքը չունի£ Սակայն Վրաստանի ներկայիս իշխանությունները հենց այդ` ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից են կառչում£ Իգոր Գեորգաձեն հիմա արտերկրում է ապրում, բայց վրացական ընդդիմության առաջնորդներից է£ ¬ Դուք ծանո՞թ էիք Պատարկացիշվիլիի հետ£ ¬ Դժբախտաբար` ոչ£ Բայց բավական տեղեկացված եմ` որպեսզի սեփական կարծիք ունենամ նրա անսպասելի մահվան մասին£ ¬ Ինչպես հայտնի է` վարկածները երկուսն են. սպանություն, կամ բնական մահ£ Ո՞ր տեսակետն է Ձեզ համար ընդունելի£ ¬ Իմ մասնագիտության տեր մարդուն պարզապես անթույլատրելի է մտածել պատահականությունների մասին£ Անդրադառնանք Սահակաշվիլիի ու նրա թիմի ձևավորման առաջին փուլին£ Իշխանության եկած` Սահակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե եռյակից առանձնանում էր Ժվանիան£ Նա հեղինակություն ուներ և կարծես հավասարակշռում էր անհավասարակշիռ, իր հանդեպ բացասական հույզեր արթնացնող, բախումնալի Սահակաշվիլուն£ Ժվանիան, իհարկե, ավելի ուժեղ էր, ավելի ծանրակշիռ և ավելի ընդունելի` բոլոր հարաբերություններում£ Եվ ի՞նչ կատարվեց. Ժվանիան սպանվեց£ ¬ Հիմա, կարծեք, արդեն կասկածներ չկան, որ դա սպանություն էր… ¬ Այն ժամանակ էլ կասկածներ չկային£ Պարզապես պետք է ժամանակ անցներ, որպեսզի դա ակնհայտ դռանար£ Հիմա` Պատարկացիշվիլլի մասին£ Ինձ համար հստակ է, որ սկզբում նա չէր պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել£ Նրան քաղաքականություն մղեց Վրաստանում ստեղծված իրավիճակը£ Եվ Պատարկացիշվիլին իրապես կարող էր փոխել իրադրութ յունը. դա զգում էին բոլորը£ Եվ նախագահի արտահերթ ընտրություններին նախորդած ամեն ինչը խոսում էր այն մասին, որ Սահակաշվիլի¬նախագահի օրերը հաշված են£ Վրաստանի ղեկավարությունը հրաշալիորեն գիտակցում էր դա£ Ու այդ պատճառով, որպես պատասխան հակադարձում, անցկացվեցին հանգամանորեն ծրագրված երկփուլ գործողություններ£ Առաջին փուլը վարկաբեկման կայծակնային կեղտոտ հնարանքն էր£ Հաջորդը` Պատարկացիշվիլին կենդանի չէ£ Այդ կերպ Սահակաշվիլիի ճանապարհից Ժվանիայից հետո վերացվում է երկրորդ իրական խոչընդոտը£ Մասնագիտությանս բերումով` ես պարզապես իրավունք չունեմ այս ամենին նայել որպես պատահականություն£ ¬ Գուցե նրա օրգանիզմը չդիմացա՞վ իր հանդեպ կազմակերպված արշավանքից ստացած ցնցումներին£ ¬ Ի¯նչ եք ասում£ Կենսագրությունից հայտնի է, որ նա կարող է ավելի ուժեղ հարվածների դիմակայել£ Ինձ համար ակնհայտ է, որ Բադրիի մահը ոչ թե ցնցումների հետևանք է, այլ բժշկության նորագույն նվաճումների «արհեստավարժ» օգտագործման արդյունք£ Իմ կարծիքով` դա սպանություն էր` քաղաքական հակառակորդներին վերացնելու նորագույն միջոցների կիրառմամբ£ Այդպիսի միջոցները համարվում են բժշկության ոլորտում բարձր մակարդակի հասած երկրների սեփականությունը£ Ընդամենը 5-7 հատուկ ծառայություններ կարող են այդպիսի լաբորատորիաներ ու այդպիսի միջոցներ ունենալ. միջոցներ, որոնք որևէ հետք չեն թողնում£ ¬ Սակայն անգլիացիները, թեև առայժմ նախնական, հայտարարում են, որ իրենց կարծիքով Բադրիի մահը վրա է հասել բնական պատճառներով… ¬ Դա մի ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ սպանությունը կատարվել է բարձրակարգ պրոֆեսիոնալների կողմից£ Ես խոսում եմ հենց այն միջոցների մասին, որոնք որևէ հետք չեն թողնում£ Եվ բացարձակ օբյեկտիվ հետազոտությունն իսկ բնական մահ է արձանագրում£ ¬ Ուզում եք ասել, որ երբևէ չե՞նք իմանա` Բադրիի մահը բնական էր, թե՞ սպանություն£ ¬ Դե, ամեն գաղտնիք էլ ինչ¬որ ժամանակ բացահայտվում է£ Ճշմարտությունը կիմանանք, բայց` ոչ շուտով` 10-20 տարի հետո£ ¬ Իսկ ինչո՞ւ էր պետք նրան սպանել£ Չէ՞ որ Բադրին արդեն պարտվել էր… ¬ Բարդին կարող էր ազդել և° խորհրդարանական ընտրությունների, և° իրավիճակի հետագա զարգացումների վրա£ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը£ Վրաստանում ընթացող գործողությունները, վաղ թե ուշ` իշխանափոխության են հանգեցնելու£ Իսկ Բադրիի նման հզոր գործոնի առկայությամբ, իշխանությունը չէր դիմանա£ ¬ Բայց, իմ կարծիքով` համապետական առաջնորդի դերն ստանձնելու նրա հավակնությունները կասկածելի էին£ Ես սխալվո՞ւմ եմ£ ¬ Սխալվո°ւմ եք£ Եթե կարճ` ապա` Պատարկացիշվիլին «Դաշինքային» չէր. այսինքն, հեռու չէր ՆԱՏՕ¬ում ընդգրկվելու կողմնակիցներից£ Ո¯չ, նա դեմ չէր այդ գործընթացին, բայց այն պայմանավորում էր Վրաստանի տարածքային ամբողջականությամբ£ Նա չէր ուզում, որ Վրաստանը ՆԱՏՕ մտնի առանց Աբխազիայի ու առանց Օսիայի£ Մինչդեռ ներկա իշխանությունը հենց դրան է գնում£ Ըստ երևույթին, Սահակաշվիլիի թիմը կարծում է, թե այս դեպքում կարելի է օգտագործել կանադական հոկեյի մեթոդը. նետել տափօղակն ու հասնել դրան£ Այսինքն` մտնել ՆԱՏՕ, իսկ հետո քաղաքական կամ նույնիսկ ուժային ճնշումներով լուծել տարածքային հարցերը£ ¬ Բայց Սահակաշվիլին չի կարող չհասկանալ, որ ՆԱՏՕ¬ն հազիվ թե դիմի վրացական հիմնախնդրի ուժային լուծումների£ ¬ Դժվար է ասել, թե ինչ է մտածում Սահակաշվիլին£ Նա անկանխատեսելի է£ Բայց շեշտադրումը չի փոխվում. իբր` ՆԱՏՕ մտնելը կվերադարձնի տարածքային ամբողջականությունը£ Պետք է հասկանալ այնպես, թե ՆԱՏՕ մտնելով, Վրաստանը վայրկենապես կմիավորվի£ Նա ասում էր` նախ հարկավոր է միավորվել, հետո որոշում ընդունել£ Նրա միջազգային հեղինակութ յունն էլ նշանակալի էր` գումարած հզոր կապերը£ Այս ամենով հանդերձ, նա Ռուսաստանի հետ բարիդրացիական լավ հարաբերությունների կողմնակից էր£ ¬ Բայց Ռուսաստանը հետապնդում էր նրան, և այստեղ Բադրիին քրեական հետախուզում էր սպասվում£ ¬ Այդ ամենն այնքան էլ միանշանակ չէր£ Բադրին Ռուսաստանից պատժվեց միայն այն պատճառով, որ չհրաժարվեցին իր հին բարեկամ և գործընկեր Բորիս Բերեզովսկուց£ Եվ նրա հետապնդումները ժամանակավրեպ կդառնային, եթե վրացական քաղաքականության առաջին պլանում լիներ նա, ով անթաքույց կասեր, որ սիրում է Ռուսաստանը£ Եվ Ռուսաստանի հետ առճակատումը քաղաքական մեծ հանցագործություն կհամարեր£ Բայց քանի որ Կրեմլը «հետապնդում» էր Բադրիին, նրան չէր կարելի կրեմլյան լրտես անվանել£ Միևնույն ժամանակ, կրկնում եմ` նա կտրուկ դեմ չէր Հյուսիսատլանտյան դաշինքին£ Այլ կերպ ասած` հենց նրա նման հավասարակշռվածություն է պետք այսօրվա Վրաստանին£ Այդ առումով Բադրին լավ հեռանկարներ ուներ£ Նա քաղաքական աջակցություն կունենար և° Ռուսաստանում, և° Արևմուտքում£ Ամենակարևորը` վրաց ժողովուրդը սիրում էր նրան. նա միավորող կերպար էր£ ¬ Ի՞նչ եք կարծում, Պատարկացիշվիլիի մահը կազդի՞ Վրաստանում ստեղծված իրավիճակի վրա£ ¬ Արդե°ն ազդել է£ Մի կողմից` ծանր հարված է հասցվել քաղաքական ընդդիմությանը. առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա զրկվել է հավանական առաջնորդից£ Զրկվել է Բադրիի շուրջ համախմբվելու հնարավորությունից և ֆինանսական ու տեղեկատվական հզոր աջակցությունից£ Այդ առումով` կորուստն անփոխարինելի է£ Այս կորուստն անփոխարինելի է նաև մարդկային տեսանկյունից£ Մյուս կողմից` Պատարկացիշվիլիի մահից հետո ընդդիմությունն ավելի խելացի դարձավ£ Հիմա նա հասկանում է, որ պայքարում է այն իշխանության դեմ, որն ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարության ու ազատության հետ£ Իսկ Բադրիի մահից հետո «ժողովրդավարություն» և «ազատություն» բառերը Սահակաշվիլիի ու նրա թիմակիցների բերանից հնչում են որպես լկտի ծաղր£ Հիմա Վրաստանում միայն փոքր երեխաները չեն խոսում Բադրիի բռնի սպանության մասին. այն էլ` եթե խոսել դեռ չգիտեն£ Այնպես որ, Պատարկացիշվիլիի մահը վրաց ներկա իշխանություններին դեռ կձայնի£ Եվ` շատ շուտով£ :

Իսլամաբադում հրաժարվում են Վաշինգտոնի խորհուրդներից

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն անցյալ շաբաթ Իսլամաբադում բախվեց այն իրողությանը, որ պակիստանյան ժողովրդավարացման գործընթացները շատ հեռու են Վաշինգտոնի ակնկալիքներից£ Խորհրդարանի նոր լիդերները նրան խորհուրդ էին տվել հարաբերվել ոչ թե նախագահ Մուշառռաֆի, այլ այդ գործընթացները վերահսկող կառավարության հետ£ Պակիստանում խորհրդարանական ընտրությունների նախընթաց ժամանակահատվածում Նեգրոպոնտեն ակտիվ մասնակիցն էր այդ երկրում իշխող նոր կոալիցիայի կազմավորման£ Եվ, Պակիստանի Ժողկուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյին երկիր վերադարձնելու նպատակով, նա հանդիպել էր Մուշառռաֆի հետ£ Սակայն հիմա, արդեն, երբ Բհուտոյի զոհվելուց հետո ընտրություններում հաղթած ՊԺԿ¬ն և նրա հետ կոալիցիա կազմած Պակիստանի մուսուլմանական միությունը ձևավորել են կառավարություն, Նեգրոպոնտեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հարավային Ասիայի գծով, Ռիչարդ Բաուչերի հետ նորից Իսլամաբադ են ժամանել£ Նրանց նպատակն է կարգավորել երկրի նախագահի և կառավարության համագործակցությունը և պայմանավորվել Աֆղանստանին սահմանակից տարածքներում թալիբների դեմ պայքարն ուժեղացնելու մասին£ Տեղի ազդեցիկ թերթերից Dawn¬ը, լուսաբանելով նշյալ կուսակցությունների հետ ամերիկացի դիվանագետների հանդիպումները, հավաստիացրել է, որ նրանք ամերիկացիներին հայտարարել են, թե պատրաստվում են խորհրդարանը «ինքնիշխան մարմնի» վերածել, և քաղաքական բոլոր` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը քննարկվելու են այնտեղ£ Ամերիկացի դիվանագետների զրուցակիցները նաև հրաժարվել են նախագահ Մուշառռաֆի ապագայի «երաշխավորը» դառնալ£ ¬ Մեզանում այլևս մեկ դերասանի թատրոն չի լինելու. քաղաքական որոշումները ինչ¬որ մեկի կողմից միանձնյա չեն ընդունվելու,¬ ասել է Մուսուլմանական միության առաջնորդ Նավազ Շարիֆը£ Կողմերի մոտեցումնեը չեն համընկել նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղիները նշելիս£ Այսպես` Ժողովրդական կուսակցության ղեկավարներն համաձայնվել են Վաշինգտոնի կոչին` պայքարելու ահաբեկիչների դեմ, բայց կարծիք են հայտնել, որ այդ պայքարի մարտավարությունը այլ կարող է լինել£ Ավելի կտրուկ է արտահայտվել մուսուլմանական միության առաջնորդ Շարիֆը£ Նրա խոսքերով` պակիստանցիները չեն հանդուրժի, որ իրենց երկիրը վերածվի «սպանությունների դաշտի»£ ¬ Ամերիկան չի ցանկանում իր երկրում ընդունել ահաբեկիչներին. մենք էլ ուզում ենք, որպեսզի մեր գյուղերն ու քաղաքները ռմբակոծության չենթարկվեն,¬ հայտարարել է նա£ Հայտնի է, որ ամերիկյան օդուժը թալիբներին բազմիցս հարվածել է պակիստանյան սահմանի կողմից£ Եվ Շարիֆը ոչ միայն չի պարտավորվել պայքարելու ահաբեկչության դեմ, այլև Նահանգների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել ոչ միայն զենք օգտագործել, այլ պայքարել նաև քաղաքական մեթոդներով£ Պակիստանյան լրատվամիջոցների տվյալներով Շարիֆը կտրուկ է արտահայտվել նաև Մուշառռաֆի հասցեին` նրան անվանելով պետության «ապօրինի» ղեկավար£ Նա ասել է, որ այս պահին նախագահի կողքին մնացել են միայն իր մերձավոր խորհրդականներ Թարիկ Ազիզին (անվտանգության գծով) և Ռաշիդ Կուրեշին (մամուլի հետ կապերի գծով)£ ¬ Ոստիկանությունը, վարչակազմը, խորհրդարանը և ժողովուրդը Մուշառռաֆի հետ չեն. լավ կլինի, որ նա այս իրավիճակը պարզաբանի, ¬ հայտարարել է Շարիֆը£ Իսլամաբադում ԱՄՆ դեսպան Աննա Պետերսոնի` «քաղաքից բացակայելու» պատճառով, Նեգրոպոնտեն ու Բաուչերն են այցելել Մուշառռաֆին, բայց նրանց զրույցն առայժմ մնում է գաղտնի£ Հետաքրքիր է, որ սենատորն ու նախագահի թեկնածուն իր այս կոչը կրկնել է` հայտարարելով. - Ռուսաստանի միջուկային նենգասպառնալիքները հանդուրժելու փոխարեն, արևմտյան երկրներին պետք է հասկացնել տան, որ Բալթիկայից մինչև Սև ծով ՆԱՏՕ¬ի համերաշխությունն անտրոհելի է£ Եվ` որ այս կազմակերպության դռները շարունակում են բաց մնալ բոլոր այն ժողովրդավարությունների համար, որոնց ազատությունը մերժել են£ :

Արտիստական այցեքարտ Քսան տարի ամենուր, ապա հայրենի բեմում

Արդի պարարվեստում Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ունեցած միջազգային բարձր համարումը, երկու տասնամյակից ավելի ձգվող վերընթաց հաստատունությամբ, շոյում է մեր ազգային սնապարծությունը: Հայրենիքից դուրս ստեղծագործող արվեստագետի համար բացառիկ բախտավորություն է հավուր պատշաճին գնահատվել ու մշտապես պահանջված լինել օտար ափերում` չկաշկանդելով երևակայության ու մտքի ազատ սլացքը:

ԲԵՄԵԼԻ ընդգծված կարոտով

Էդգար Հովհաննիսյանի երրորդ սիմֆոնիայի երաժշտության հիման վրա բեմադրված «Վարդանանք» մեկ գործողությամբ բալետը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հայրենասիրական նկրտումների ցցուն արտահայտություններից է:

Մտորումներ ազգային անվտանգության հայեցակարգի շուրջ

- День Победы, как он был от нас далек, Как в костре потухшем таял уголек. Были версты, обгорелые, в пыли,- Этот день мы приближали как могли. Дни и ночи битву трудную вели _ Этот день мы приближали как могли. Անտեղի չէ, որ հիշեցի հանրահայտ երգի տողերը, որովհետև ինչպես 1988¬ի, այնպես էլ դրան հաջորդած տարիների հաղթանակը կերտեցինք բոլորս£ Մարդը բանավոր խոսքով չի կարող բացահայտել իր մտածումների մեկ հազարերորդը, ուր մնաց` գրավոր խոսքում կարողանա շարադրել Արցախում ոտքը կորցրած ազատամարտիկի հոգեվիճակը, որի երեսին, նստուկը ազգի հաշվին հարստացած մեկը, շպրտում է. «Արա, կարող ա՞ ոտդ գտել, չեմ տալիս»£ Այս ու սրան համազոր ամբարտավանությունների արդյունքն էր, որ ավելի քան 350 հազար մարդ քվեարկեց մի գաղափարախոսության օգտին, որը դարձավ բոլորիս ամոթը (ազգային դավաճանություն չեմ ասում, քանի որ այն կարող է մեկնաբանվել նաև այնպես, որով կարդարացվի մարտի 1¬ի ընդվզումը, ինչը մեկ օրվա ծնունդ չէր և վտանգավոր զարգացումների է տանում այսօր£ Կարծում եմ մեկ օրինակը բավական է ասվածի խորությունն ու էությունը գնահատելու համար, որի ականատեսը եղա Ազատության հրապարակում. ցուցարարների մեջ եղած մայրը անեծքով ու արցունքախառն չարությամբ զրուցում էր ցուցարարներին ցրած իր զինվոր որդու հետ)£ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, երկսայր սերիալների, պորտապարի, ստրիպտիզ ակումբների «շաբաշով» պարող վերակացուների, համազգային ունեցվածքի յուրացման, թալանի հիշողության կերպարանքն ունի, որոնց հաղթահարման ուղին, բնավ էլ երկխոսությունը չէ£ Որովհետև երկխոսություն բառը չի տեղավորվելու այն մարդկանց մտադաշտում, ովքեր, մի կողմից սեփական ցանկությամբ, մյուս կողմից հարկադրաբար, կանգնեցին իրար դեմ£ Որովհետև կատարվածի գնահատականն այն է, որ նույն խրամատում էին երկուսն էլ և գրոհում էին ոչ թե միմյանց, այլ ազգի երեկվա ու վաղվա օրերի դեմ£ Որովեհտև այս ճգնաժամի տեսանելի իրողությունն այն է, որ որքան ստորացված, խաբված, արհամարհված ենք շարքային քաղաքացիներս, նույնքան իրենց ենթակաների կողմից ստորացված, արհամարհված, խաբված են մեր «ազգային» իշխանությունները, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերը£ Իբրև ասվածի հաստատումներ` հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, և ելքը ներումներով, համաներումներով խոստումներով չէ, որ կարելի է գտնել£ Ելքը ոտքը կորցրած ազատամարտիկին, ցուցարարների մեջ եղած մորը և մոր դեմ ելած որդուն, սեփական հայրենիքից օտարվող հայաստանցուն հոգեբարոյական տիրող մթնոլորտից վիրաբուժական ուղիղ ճանապարհով ազատելն է£ Ելքն այն է, որ Նախագահից մինչև շարքայինս հասկանանք, որ այսպես կշարունակվի, քանի դեռ չենք գիտակցել, որ գողերը համերաշխ են գողության գնալուց, անհաշտ` ավարը բաժանելուց£ Եվ` որ այս կռիվը կշարունակվի, քանի դեռ երկրի քաղաքական ու տնտեսական դաշտը սեփականաշնորհած կոզբադինները ծնողներիցս, ինձանից, երեխայիցս գողացված ոսկին իրենց կոտերով են չափում… :

Ջոն Մաքքեյնը` ընդդեմ Ռուսաստանի

Հանրապետական սենատոր, նախագահի ընտրարշավի առաջնորդ Մաքքեյնը Ռուսաստանն անվանել է «ռեվանշիստական» և առաջարկել է նրան վտարել «մեծ ութնյակից»£ Հայտարարելով «ռեվանշիստական Ռուսաստանի հարուցած վտանգներին դիմակայելու» անհրաժեշտության մասին` Մաքքեյնը կարծիք է հայտնել, որ անհապաղ պետք է փոխել «ութնյակի» կազմը£ ¬ Մենք պետք է սկսենք նրանից, որպեսզի երաշխավորենք, որ «մեծ ութնյակը» բարձր արդյունաբերություն ունեցող 8 երկրների խումբ է և նորից պետք է դառնա շուկայական ժողովրդավարության առաջատար ակումբ£ Սրա համար պետք է ընդգրկել Բրազիլիան և Հնդկաստանը, բայց` վտարել Ռուսաստանին,¬ հայտարարել է ամերիկացի նախագահացուն անցյալ չորեքշաբթի` Լոս Անջելեսում£ ՀԼԸ "ծՏՉՏրՑՌՌ" փաստմամբ` նա կոչ է արել` ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ամրապնդել ՆԱՏՕ¬ի համերաշխությունը£ :

ՆԱՏՕ¬ն հեռուստաալիք է հեռարձարկում

Հյուսիսատլանտյան Դաշինքի վարկանիշի բարելավման նպատակով ՆԱՏՕ¬ն հայտարարել է սեփական Օնլայն¬հեռուստաալիքի հեռարձակման մասին£ Դաշինքի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը տեղեկացրել է, որ հեռարձակումը կսկսվի բուխարեստյան գագաթաժողովի հաջորդ շաբաթվանից£ Հաղորդումների մեծ մասը ուղղված կլինեն Աֆղանստանում 47 հազար զինվորների առաքելությանը£ Ծրագրված է ձևավորել նկարահանող 5 խումբ, որոնք պարբերաբար ռեպորտաժներ կուղարկեն երկրից£ Հեռուստաալիքը մատչելի կլինի դաշինքի բոլոր վեբ¬կայքերով:

Էրոտիկա բեմավորելը ողջունելի՞ է

«Ազգի կարևորագույն կապիտալը ժողովրդի բարոյական հատկանիշներն են»: Ն. Ա. Չերնիշևսկի Ազգային նկարագրի հարցերին անդրադառնալիս` վերստին ճշմարտվում է, որ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը պայմանավորված է տվյալ երկրի կրթամշակութային դիմագծով` մտավորականության մակարդակով: