«ՈՎ «ՍԱՂ» ՄՆԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ-1

Սզբում անհեթեթ, հետո աստիճանաբար օրինաչափ դարձած` դրույթը, որն այս դեպքում առաջ եկավ ծիծաղի մայրաքաղաք Գյումրիի քաղաքապետի ընտրություններից առաջ, ըստ էության ամբողջացնում է մի քանի փուլով կայացած ՏԻՄ ընտրությունների պատկերն ու տրամաբանությունը:

«Մենք նվիրական հարց ենք լուծում»

... Իրականությունն այն է, որ տևական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի «ԲԱՐԴՈՒՅԹԸ»

Հայ Ազգային Կոնգրեսի կշռին ու դերակատարությանը «մատների արանքով» նայողներն անցնող ամիսներին հավանաբար ինչ-ինչ քաղաքական նկատառումներով են առաջնորդվել:

Հա՞ որ...

ՎԵՐՋԻՆ տարիների բոլոր բյուջեները մի շատ խորհրդանշական ընդհանրություն ունեն` չափազանց լավատեսական են: Այս զուգահեռն է առաջանում ակամայից, երբ հետևում ենք նախորդ շաբաթվանից Ազգային ժողովում սկսված 2009-ի բյուջեի նախագծի քննարկումներին:

1 հարց` խորհրդարանական ճեպազրույցից դուրս

Ի՞նչ ծրագրեր ունեն խորհրդարանական քաղաքական ուժերը` հատկապես արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելու և նրան հանրահավաքային հարթակից գործնական ասպարեզ տեղափոխելու ուղղությամբ: ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. ՀՀԿ խմբակցության քարտուղար - Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցելու շրջանակներում որոշակի գործունեության հարթակ է հանդիսանում «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» հանձնաժողովը:

Ո՞վ է վախենում փաստահավաք խմբի աշխատանքից

Անցյալ ուրբաթ հրապարակվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների բացահայտման նպատակով «Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու և նրա գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Ինչու՞ է երկրի ղեկավարը նման կարգադրություն ստորագրել:

«Միաբանվել` համատեղելով բոլոր ուժերը»

Միխայիլ Բաղդասարովի համոզմամբ գործարարությունը նախ և առաջ` երկրի տնտեսության զարգացմանը նպաստելն է և դեպի այդ զարգացում տանող ճանապարհի դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելը: Ու ինքը հաղթահարել է` կայացած կառույցներ ստեղծելով:

Աշխարհաքաղաքական բևեռների արանքում

Հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմով Կովկասի համար Արևմուտքի (մասնավորապես` ԱՄՆ-ի) և Ռուսաստանի միջև պայքարը չավարտվեց: Այս տարածաշրջա նում ազդեցություն ու առաջատարի դիրքեր պահպանելու համար աշխարհի հզորներին հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ հարավ-կովկասյան երեք պետություն ներից գոնե երկուսի հետ:

Ռուսական բանակը թո՞ւյլ է

Վրաստանի հետ Ռուսաստանի ռազմական բախումը ցույց տվեց, որ ՌԴ¬ն անկարող է դիմադրել ավելի լուրջ հակառակորդի, որովհետև երկիրը դեռևս չի հարմարվել «սառը պատերազմից» հետո ծագած նոր իրողություններին£ Այս մասին նշվել է JSAS անկախ գործակալության զեկույցում£ - Ռազմական թվացյալ հաջողությունները բացահայտեց ռուսաստանյան շատ հին թուլություններ,¬ նշված է զեկույցում£¬ Հիմնական խնդիրն այն է, որ ռուս զինվորականներն ու քաղաքական առաջնորդները շարունակում են մնալ «սառը պատերազմի» ժամանակների սցենարների կողմնակիցը£ Նրանց կարծիքով` ռուսական բանակն ունակ է գործի դնել իր մարտական հսկայական հզորությունը, սակայն հրամանատարությունը շահագրգռված չէ` ոչ մեծ և լավ նախապատրաստված արագաշարժ ստորաբաժանումների զարգացմամբ£ ¬ Վրաստանից ուժեղ թշնամուն դիմադրելու համար անհրաժեշտ է, որ ռուսական բանակում կատարելագործվի հրամանատարությունը, բարելավվի պատրաստվածությունը, և ժամանակակից զինատեսակներ ներդրվեն£ :

Դալայ Լաման դադարեցնում է պայքարը

Տիբեթի հոգևոր առաջնորդը հրաժարվել է իր երկիրը Չինաստանից առանձնացնելու պայքարից: -Ես հանձնվում եմ, - ասել է Դալայ Լաման` հնդկական Պխարամսալա քաղաքում, որտեղ արտաքսված է Տիբեթի կառավարությունը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

n Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հոկտեմբերի 25-ին Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը:

«ՀՀ պաշտպանության մասին» նոր օրենքը Հստակեցումներ` ժամանակի թելադրանքով

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ վավերացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ գործող օրենքում կատարված փոփոխությունները եղել են 2/3-ից ավելի, դրանով էլ պայմանավորելով նոր օրենքի անհրաժեշտությունը:

Նրա մարտնչման լուսավոր բռնկումները

Կան մարդիկ, ում համար մեծագույն ձգտումը հեշտ վաստակն է£ Իսկ նրանց համար, ովքեր սովորաբար անհանգիստ են բնավորությամբ, մեծագույն ձգտումը դժվարութ յունների հաղթահարումով գոհացնող վաստակի ձեռքբերումն է, որը տարբեր ժամանակներում և տարբեր ոլորտներում հանրության անդամների համար դառնում է ոգեղենի սնուցման աղբյուր, դեպի լավն ու բարին տանող լուսատու£ Այս մտքին հանգեցի` հանդիպելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամբիոնի պետ գնդապետ Հրանտ Մանվելյանի հետ£ Ամբիոնում ապագա սպաները գիտելիքներ են ձեռք բերում հրետանային հետախուզությունից, մարտական աշխատանքից և մարտավարությունից£ Այժմ սովորողների ուսուցման առաջադիմությունը հիշյալ առարկաների գծով երիցս բարձր է, քան 2-3 տարի առաջ էր£ Այս մասին պերճախոս վկայում են զորամասերից ստացվող գրավոր բնութագրերը£ Դրանցում հաճախակի կարելի է հանդիպել ՌԻ¬ի շրջանավարտների կողմից տարաբնույթ նորմաների, մասնագիտական հրահանգների պահանջների համակողմանի կատարման և հրետանային տեխնիկայի խոր տիրապետման վերաբերյալ գնահատականների£ ՌԻ¬ում, այս ձեռքբերման մեջ անուրալի է գնդապետի շոշափելի վաստակը, ով, սակայն, համեստորեն վերագրում է ֆակուլտետի սպայակազմի բոլոր անդամներին£ Այդ օրը ձանձրույթը պատել էր ամբիոնի պետին£ Եվ իջել էր քայլելու ծառուղիով£ Հանգստացող գումարտակի տղաներն այստեղ-այնտեղ խմբված զրուցում էին£ ¬ Պարոն կուրսանտ, քեզ կարգին բան եմ հարցնում, որտե՞ղ ես կատարելագործել անգլերենդ,¬ ճամփեզրին դասակի հրամանատարը հարցրել էր կուրսանտին£ ¬ Մեր գյուղի դպրոցում,¬ կատակի էր տվել կուրսանտը… Ժպտացող գնդապետը խոսակցությունից հավանաբար հուզվեց£ Եվ որտեղից որտեղ գուցե և նրա առջև վեր հառնեց Թբիլիսիի երբեմնի զորամասում խայտացող մանչուկի արկածներով լի առօրյան£ Իսկ և իսկ ինքն այս կուրսանտի նման տղա էր£ Հոր վաղաժամ կորստից, ճիշտ է, ժամանակից շուտ հոգսեր էր ուսել, բայց բնավ չէր զլացել, նույնիսկ նեղ պահերին օգնել էր մայրիկին, ում ուսերին էր մնացել հինգ երեխաների խնամքը£ Զորամասում զինվորականների հետ հաճախակի շփումներից այլևս կողմնորոշել էր` դառնալ հրետանավոր£ Ուստի առանց երկար խորհելու` ընդունվել էր Թբիլսիի հրետանային ուսումնարան£ - Վերջապես դուրս եկանք շրջապատումից,¬ հոգոց էր քաշել գնդի նախկին հրամանատար գնդապետ Մանվելյանը` հուզմունքից ոտք դնելով հուշերի աշխարհը£ Սա սովորական խոսք չէր, որ նախկին գնդի հրամանատարն ասել էր չորս տասնամյակ առաջ Աֆղանստանի օգնության ժամանակ Կունդուզ քաղաքի մատույցների կռիվներում£ Ծանր ու ողբերգական ժամանակ էր£ Պատերազմական մսաղացը կլանում էր անթիվ¬անհամար կյանքեր, և ճակատագիրը մի իսկական դժոխքի էր վերածել հիշյալ մատույցները£ Դառնանուշ այդ հաճույքից բաժին հասավ նաև 54208 գնդի մարտիկներին£ Բարձր մարտունակությունը և բարոյական կայուն հատկանիշները գնդին արժանացրել էին Թուրքեստանի զինվորական օկրուգի լավագույն զորամասի կոչմանը£ Ցավոք, Կունդուզի մատույցներում դուշմաններն աննախադեպ մարտունակություն և ակտիվություն էին ցուցաբերում£ Պատահել էր, որ հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու փոխարեն` երբեմն խորհրդային ստորաբաժանումներն էին ընկնում շրջապատման մեջ£ Այդ չարիքը պատուհասել էր Մանվելյանի գնդին ևս£ Պայթել էր գնդի հրամանատարական զրահամեքենան£ Հրավիրված մարտկոցի հրետանավորները ցուցաբերելով քաջություն` պաշտպանության օղակի մեջ առնելով գնդապետ Մանվելյանին և զինակից ընկերներին` հանեցին շրջապատումից£ ¬ Դա արկածախնդրային ռոմանտիկա չէր,¬ մռայլվում է նախկին գնդի հրամանատարը` խոնարհելով գլուխը£¬ Ճիշտ է, գունդը կատարել էր առաջադրանքը, բայց մեծաթիվ զոհերի գնով£ Ես, օրինակ, մինչև մահ ու գերեզման կհիշեմ այն չորս ճշգրտող հրետանավոր սպաներին, որոնք զոհվեցին դաժան պայմաններում£ Խոսում ենք կյանքի ու մահվան մասին` ակամայից ականջիս է հասնում մի աստիճանազրկված սպայի շինծու խոսքը. «Ես անկարող եմ պարտադրել ու սպանել…»£ Սակայն պարզունակ փիլիսոփայող այս մարդը մոռանում է, որ անընդունելին ու անցանկալին երբեմն դառնում է անհրաժեշտություն, հաճախ դեպի բարին գնացող անհրաժեշտություն£ Գնդապետը մարտի էր գնում բարին փրկելու ակնկալիքով` մահվան աչքերին ակնդետ, հնազանդ մարդկային խղճին£ Եվ փրկելուն ուղեկցում են բազում լուսավոր թռիչքներ£ Նրանց առկայությամբ գիտակցված մահվան կարող են գնալ ոչ միայն զինվորականներ, այլև շինարարը, արվեստի մարդը, մյուսները£ Միով բանիվ` զինվորականի կյանքի կորստով վեր է հառնում մի ավելի կարևոր ու մեծ կյանք, որտեղ հեռացող զինակիցների կսկիծը սրտում` խաղաղ պայմաններում հիմա իր դժվարին ու անհանգիստ պարտականությունն է շարունակում գնդապետ Մանվելյանը£ ¬ Այնուհանդերձ գնդապետի աստեղային ժամը ՌԻ¬ում զրահատանկային հոսքի բացման ջանքերն էին£ Այս մտքին են բուհի շատ դասախոսներ ու մասնագետներ£ Երբ հանդիպում էինք գնդապետի հետ, ապագա տանկիստներն իրենց պարապմունքներն անցկացնում էին արդեն «T-72» տանկի վրա£ Իսկ ուսումնական կենտրոնն ամեն անգամ հյուրընկալում և հրաժեշտ է տալիս գնդապետին` ինչպես գերդաստանի հորը£ ¬ Այստեղ կատարվող մեծ ու փոքր բոլոր գործերի վրա դողացել եմ ես,¬ պատմում է նա£¬ Եվ ջանացել եմ, որ կատարվեն միմիայն արդի ռազմաշինարարական նորմաներին համապատասխան£ Այլևս հանգիստ եմ, որ ավարտվել է այնտեղի ճաշարանի բարեկարգումն ու խմելու ջրի անցկացումը£ Գնդապետի հետևողականության և բարեխղճության շնորհիվ իր 2¬րդ ծնունդն է ապրել «Բալահովիտ» հրաձգարանը ևս£ Հրետանու ֆակուլտետի նախաձեռնությամբ նաև կազմակերպվել է, այսպես ասած, «ըստ կետերի գործողությունների անցկացումը»,¬ լայն ժպտում է ամբիոնի պետը£ Տարիներն, այո, գրել են գնդապետ Մանվելյանի հարուստ զինվորական կյանքը£ Սակայն դժվար թե նրա վարկն ունենար ընդարձակման այսօրվա պարագիծը միայն տարեթվերով£ Ավագ սպայի բարի անուն վաստակելու ազնիվ մղումով նա դարձել է ժամանակի ուղեկիցը` ավելի շատ տարիների իր արածով, դրանց լուսավոր բռնկումներով և թռիչքներով£ :

Կասպարովը կոչ է անում...

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը, ինչպես հայտնի է, մարզական հաջողությունների մայրամուտին նվիրվեց քաղաքականությանը£ Նրա վերջին հարցազրույցներից մեկը պարզապես անակնկալի է բերել շատերին£ Նախկին չեմպիոնն Արևմուտքին կոչ է արել ճնշումներ գործադրել Ռուսաստանի իշխանությունների դեմ. ¬ Ամենից առաջ նրանց զրկեք իրենց համար ամենաթանկից` փողերից և արքայական կենսակերպից£ Դադարեք կրեմլյան ղեկավարությանը վերաբերվել բարեկամի նման, որովհետև նրանք բարեկամ չեն£ Ուսումնասիրեք նրանց բանկային գործառնություններն ու անձնական հաշիվները, Եվրոպայում ունեցած սեփականությունը£ Եվրամիություն մուտքի թույլտվություն մի տվեք նրանց, ովքեր ակտիվորեն խեղդում են ժողովրդավարությունը Ռուսաստանում£ Նույնիսկ այդ կերպ վարվելու սպառնալիքը շատ արագ արդյունք կտա,¬ ասել է Կասպարովը£ Ավելին, արևմտյան պետություններին նա խորհուրդ է տվել` մշակել միասնական էներգետիկ քաղաքականություն, որովհետև իր կարծիքով` Կրեմլը Ռուսաստանի էներգետիկ պաշարներն օգտագործելու է` ճնշելու արևմուտքին£ ¬ Գնորդներն ավելի մեծ կշիռ կունենան, քան վաճառողը` եթե համերաշխություն ցուցաբերեն և պահվածքի միասնական գիծ որդեգրեն£ Եթե Եվրոպան չմիավորվի, ապա Պուտինը հետագայում էլ օգտագործելու է էներգետիկ շանտաժը,¬ ընդգծել է շախմատիստ-քաղաքագետը և հավելել. ¬ Նավթի գների աննախադեպ աճը Պուտինին հնարավորություն տվեց հետաձգել աղետը. բայց միշտ այդպես չի լինի£ Շուտով առաջնորդները կգժտվեն իրար հետ, և այդ ժամանակ էլ ժողովրդական հեղափոխության հնարավորություն կծագի£ Ի դեպ` լրատվամիջոցներում Կասպարովին հիշեցրել են դեռևս 1907 թ. Ստոլիպինի մի արտահայտությունը. - Պետականության հակառակորդները կցանկանան ընտրել արմատականության ուղին, Ռուսաստանի պատմական անցյալից, մշակութային ավանդույթներից ազատագրվելու ճանապարհը£ Նրանց մեծ ցնցումներ են պետք, իսկ մեզ` հզոր Ռուսաստան»£ Նշանակալից ծրագիր Հայաստանում Նորերս գործարկված` Հայաստանում և Կովկասում նախադեպը չունեցող կենսագազի գործարանի աշխատանքներն իրականացվելու են թռչնաբուծական կենդանական թափոնների կառավարման համակարգի ներդրման շրջանակներում:

«Սա սկիզբն է նոր վերելքի»

Հատկապես մարզաշխարհում ճանաչումն ու համընդհանուր հարգանքը զերծ են ամեն տեսակի պայմանականություններից: Առավել ևս աննկատ թվացող մարզչական աշխատանքը իր հստակ չափորոշիչներն ունի` մարզական նվաճումներ կոչվող վերջնարդյունքով:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Վլադիմիր ՄՍՐՅԱՆ. Ժողովրդական արտիստ, պետ. մցանակների դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի: - Վերջերս լրացավ Ձեր ծննդյան 70-ամյակը. շինորհավորում ենք:

Թմրադեղ` այո, սիգարետ` ոչ

Ինչպես արդեն շատ երկրներում, Հոլանդիայում էլ արգելված է հասարակական վայրերում ծխելը: Հատուկ` որոշ սրճարաններում, սակայն այցելուներին թույլատրվում է մարիխուանա ծխել:

Փոքրիկ ժլատները

Շվեյցարացի հոգեբաններն իրենց ուսումնասիրության արդյունքներով փաստել են, որ երկրի` մինչև 8 տարեկան երեխաներն անխտիր ժլատներ են: Հոգեբաններին չի հաջողվել որևէ կերպ համոզել նրանց` հյուրասիրել ներկաներին կամ գոնե մի քանի ժամով իրենց խաղալիքներն ուրիշի տալ:

ՋՈՒՂԱՅԻ ԴԱՐԱՎՈՐ հառաչանքների արձագանքները

Պատմամշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգվածությունս չի հասցնում խաղաղվել£ Սկիզբ առնելով հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում, Գյումրու պատմական միջուկում տեղեկատվական վահանակների տեղադրմամբ` շարունակություն է գտնում պատմական Սյունիքից ժառանգված Նորավանքի վանական համալիրում£ ՀՀ ներկա տարածքում պատմական Սյունիքից փոքրիկ մի հատված է սոսկ մնացել, բայց նրանում առկա ճարտարապետական ու անձեռակերտ կիսավեր կոթողների բազմաքանակությունը անհնար է նույնիսկ տեսնել մեն¬մի այցելությամբ£ Ուր մնաց` դրանց արժեքի, վիճակի ու պահպանության մասին հստակ պատկերացում կազմել ու հանրությանը լիարժեք տեղեկացնել` ներարկելով բացօթյա մեր թանգարանի հազվագյուտ ցուցանմուշների պատշաճ խնամքի, այդ առումով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ժառանգական պարտքի գիտակցության անհրաժեշտությունը£ Հետաքրքրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) XVI Գլխավոր ասամբլեայի բովանդակությամբ` շտապում եմ Ճարտարապետական թանգարան, հայկական պատվիրակության հաշվետու հանդիպմանը£ Չնայած ուշանալուս, չեմ կարողանում անտարբեր անցնել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված ցուցահանդեսի սրահներով£ Հայաստանի քարակոփ կառույցների տեկտոնիկան ազգայինի սկզբունքների ստեղծագործաբար կիրառությամբ նորովի իմաստավորած, 150¬ից ավելի բնակելի, հասարակական, արտադրական, մշակութային իրականացված կառույցների ու համալիրների նախագծերի հեղինակի հանրածանոթ գեղաճաշակ աշխատանք ների պատկերագրերը կլանում են ուշադրությունս, երախտագիտության զգացում արթնացնում կրկին այս վառ անհատականության հանդեպ` թողած հարուստ ժառանգության համապատկերի ներգործությամբ£ Խորհրդակցությունների փոքրիկ սրահից ինձ են հասնում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հիմնադիր նախագահ Գագիկ Գյուրջյանի խոսքերը. «Բազմամշակույթ աշխարհի նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանող ու հետազոտող, 9500 պրոֆեսիոնալներից ու ջատագովներից կազմված միջազգային ամենախոշոր համաժողովում Հայաստանը հնարավորություն ունեցավ ամենայն խորությամբ բարձրացնելու Ջուղայի հայկական վտանգված ժառանգության, մասնավորապես երբևիցե տասնյակ հազարավոր մեծարժեք խաչքար¬հուշարձաններից բաղկացած պատմական գերեզմանոցի վանդալիստական ոչնչացման կասեցման հարցը…»£ Անմիջապես սթափվում եմ, միանում սրահում հավաքված շահագրգիռ մտավորականներին և համակ ուշադրությամբ հետևում մտքերի փոխանակության ընթացքին£ Եվ կրկին ակամա հայտնվում Մեծ Հայքի Սյունիք նահանգի պատմական տարածքում£ Այս անգամ մտովի, միայն դեգերելով Երջնակ գավառում, Երախսի ձախ ափին երբևէ սփռված Ջուղա քաղաքի հուշարժեք ձեռք բերող, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ադրբեջանական իշխանությունների կողմից նենգամիտ հետևողականությամբ ամայացվող քարակերտ գանձարանի միջակայքում£ Առաջին անգամ Մարաստանի արքա Աժդահակի ժառանգներին Հայաստան գերեվարելու ավանդապատումի կապակցությամբ Պատմահոր հիշատակած հնամենի Ջուղան, որի հայ բնակիչները իրենց ծննդավայրը շենացնելու, ավերակների մոխիրներից քանիցս վեր բարձրացնելու կորովալից կամքով հայապահպանության, ճշմարիտ հայրենասիրության բացառիկ օրինակ, պատմական կենսունակության կենդանի դասագիրք են XXI դարի հայաստանցիներիս ու աշխարհասփյուռ վտարանդի հայերիս համար£ Նոր Ջուղային ու Ջուլֆային ծնունդ տված Ջուղան` հայտնի ոչ միայն աշխարհի մեծահարուստների հետ ոտք մեկնող հայ վաճառականներով (խոջաներով), այլև զարգացած արհեստների մշակութային բարձրարժեք արգասիքներով£ Միջնադարյալ հայ մշակույթի ու գրչարվեստի խոշորագույն կենտրոն Ջուղան, որի բարեբեր հողում ստեղծված ճարտարապետական բազմահարուստ հիմնովին ավերված կամ կիսակործան կոթողներից ամենաուշագրավների զգայացունց տպավորությունը իսպառ չի ջնջվել մարդկության պատմական հիշողութ յունից£ Արաքսի վրա կառուցված հնգաթռիչք կամուրջի, Ամենափրկիչ վանքի, քաղաքային բաղնիքի ու գլխավոր իջևանատան, Դարվազրի բերդի, Հովվի ու Աստվածածին եկեղեցների… Դեռևս XVII դարում շուրջ 10 հազար լավ պահպանված անզուգական խաչքարերով ու անթիվ անհամար յուրաոճ տապանաքարերով աշխարհին հայտնի գերեզմանատան£ Իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու պատկերաքանդակներով հայկական քանքարի խոսուն վկայագրերով£ Իններորդ դարից ի վեր£ Գուցե թե Ջուղայի առեղծվածային կենսունակության հրաշքով է, որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այդ հրաշակերտի քարե հիշատակները, տասնամյակներով բարբարոսաբար ոչնչացվելով, համառորեն չեն ենթարկվում հիմնավերության դաժան մոլուցքին£ Չընդգրկվելով նույնիսկ Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության հաշվառման պաշտոնացանկում£ Ջուղայի պատմական գերեզմանատան հետագա ավերածությունները կասեցնելու տեսակետից վճռորոշ նշանակություն կարող է ստանալ 2008¬ի հոկտեմբերին Քվեբեկում (Կանադա) գումարված ԻԿՕՄՕՍ¬ի XVI Գլխավոր ասամբլեայի ընդունած 32 որոշումներից հինգերորդը, որով մշակութային ժառանգության պահպանության միջազգային հեղինակավոր փորձագիտական հանձնախումբը իր խիստ մտահոգությունն է հղում Մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ¬պետութ յանը` Ադրբեջանին, դյուրացնելու փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր` նախապես կանխարգելելով հետագա վայրագությունները£ Այս առաջին գրավոր միջազգային փաստաթուղթը, չունենալով քաղաքական լուծում տալու իրավասություն, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի հետ սերտ համագործակցությամբ, այդուհանդերձ, բեկումնայինի միտում է դրսևորում մշակութային ժառանգության Ջուղայում վտանգված արժեքների փշրանքները գեթ փրկելու առումով£ ԻԿՕՄՕՍ¬ի XVI Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցած մեր պատվիրակների` Գ. Գյուրջյանի, Հ. Ազիզյանի (ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար) և Մ. Բրամբիլայի (արտասահմանյան անդամ, ԱՄՆ) մանրակրկիտ տպավորությունները` կանադական համաժողովից ու համընթաց միջազգային գիտաժողովից «Որտեղ է թաքնված վայրերի ոգին. մտորումներ նյութականի և ոչ նյութականի միջև» խորագրով, հույս են ներշնչում:

Վշտակիր թախիծ, բայցև` կյանքի լույս

Կիրակնօրյա այդ երեկոն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատերի ներսում արտասովոր զգայական մթնոլորտով էր առանձնակի£ Հանդիպումն անհայտի հետ ունկնդիրներին կախարդել էր թեմատիկ համարժեքությամբ£ Սպիտակի ավերիչ երկրաշարժի քսաներորդ տարեդարձին նվիրված համերգաշարը «Նաիրի» նվագախումբը (Ֆրանսիա) բացում էր առավելապես անծանոթ ստեղծագործությունների հնչեցմամբ£ Մեր կոնսերվատորիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար¬դիրիժոր Հայկ Դավթյանը, ով 1991¬ից ապրում է Ֆրանսիայում, առաջին անգամ է 2005¬ին իր կազմավորած երաժշտախմբով ներկայանում հայաստանցի երաժշտասերներին£ Օտար դրոշի տակ հայ դասական ու ժամանակակից երաժշտարվեստը, համաշխարհային երաժշտադարանի գոհարներին զուգընթաց, համերգային բուռն գործունեությամբ պրոպագանդող շնորհաշատ արվեստագետը, հիմնականում առանց պարտիտուրի, ուղղորդում է այս տարվանից պետականի կարգավիճակ ստացած Հայաստանի երիտասար դական նվագախմբի (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) 8 երաժիշտ կատարողների ներառմամբ հանդես եկող այս երաժշտախմբի համատեղ ելույթը£ Բարձր վարպետութ յամբ են առաջին անգամ Հայաստանում ներկայացվում Գրիգի «Ժողովրդական ոգով», Սիբելիուսի «Ռոմանս» և «Կանցոնիետ» քնարաշունչ ստեղծագործությունները£ Նաև` Ռեսպիգի «Մայրամուտը» և Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա Արթուր Ահարոնյանի գրած «Սիրո երգերը»` Ռոզա Հովսեփյանի (սոպրանո) հրաշալի մենակատարմամբ£ Հայկ Դավթյանի դիրիժորական արտիստիկ առաջնորդությունը` հագեցված մատուցվող երաժշտակտավների խորը վերապրումով, կատարումից կատարում ավելացնում է ոչ միայն նորահավաք նվագախմբի անբռնազբոս խանդավառությունը, այլև` ունկնդիրների զգայական ընկալման հուզառատ լարվածությունը£ Արամ Խաչատրյանի մահվան տասներորդ տարեդարձին նվիրված և երեսուներորդի կապակցությամբ հնչեցվող` Էդուարդ Միրզոյանի «Էպիտաֆիան» վշտակիր թախիծով է լցնում համերգասրահը£ Ցինցաձեի «Վրացական մանրանվագներ»-ով ունկնդիրների մտապատկերում թարմացնում են 88¬ի երկրաշարժի առաջին օրերի տագնապալի վերհուշը£ Միաժամանակ` առաջինը օգնության ձեռք պարզած վրացի հարևանների մարդասիրական դիրքորոշման կենսատու խթանի անմոռաց բալասանի արթնացրած երախտագիտության զգացումը£ Համերգի ավարտին, Ռուբեն Ալթունյանի «Քոչարի», «Ես սիրեցի» և «Բերդ պար» գործերով, գերիշխող է դառնում կյանքի լույսը£ Հավատը ապագայի հանդեպ անսպասելիորեն ամրապնդվում է անխամրելի «Վաղարշապատի պար»¬ով, որի կատարմանը որպես ակտիվ ունկնդիր հետևում է Հայկ Դավթյանը ավանսցենին մերձ անկյունից£ Այսօր երեկոյան, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, վստահ եմ, համանման տրամադրություններով կպարուրի երաժշտասերներին Հայաստանի պետական երիտասարդական և «Նաիրի» նվագախմբերի համատեղ ելույթը£ Շաբրիեի, Սեն-Սանսի, Սպենդիարյանի, Սարյանի, Միրզոյանի ու Խաչատրյանի հանրածանոթ գործերի կենդանի կախարդանքով և Շոսոնի «Պոեմ»¬ի` Հայկ Դավթյանի ջութակի մենանվագով£ Վաղը բարձրարվեստ երաժշտության նորահաստատ հմայքով կհամակվեն Գյումրիում` համերգաշարի երրորդ, ավարտական ակորդի ուժգին հնչեցմամբ£ Անկասկած, քանզի առաջնաելույթի փայլուն ընթացքը չի կարող այլ շարունակություն ունենալ£ :

Ժամանակակի՞ց, թե` ժամկետանց...

ՀՆՄ Նկարչի տան նորաբաց ցուցահանդեսը, որում ընդգրկված են դեկորատիվ արվեստով հրապուրված արդի հայ արվեստագետներից շատերը, վերապահությամբ միայն կարելի է այդ բնագավառի նորաշունչ արտահայտություն համարել£ Մոտ 5 տարի առաջ կազմակերպվածում անհամեմատ ուշագրավ աշխատանքներ էին ներկայացված£ Ավանգարդի ու աբսուրդի տարասինթեզով արված մի շարք գործերում անզեն աչքով նկատելի է այս գեղագիտությանը ժամկետանց սիրահարվածությունը, նոր արտասովոր արտահայտչամիջոցների հազվադեպ սպրդումը, ինքնանպատակ հավակնոտությունը£ Գտնված հնարքների կրկնություններով արված նույն հեղինակի ցուցադրված մի քանի ստեղծագործություններից, բարյացակամ ու խորազննին ընտրությամբ, հնարավոր է առանձնացնել մեկը միայն£ Ադամյան Մարիի «Հայկական բնապատկերը` Սարյանի հիշատակին», Ավետյան Անատոլիի «Աստվածամոր սերը», Փարեմուզյան Մարգարիտայի «Դիմակը», Աղբալյան Նունեի «Ներկայացումը», Քեֆթեյան Վարդուհու «Հանգիստը»… Մանրակրկիտ աշխատված, ուլունքաշար 2 կոլաժներին Բաղդասարյան Սուսաննայի` դժվարանում ես, հեղինակի նման, որևէ անուն տալ£ Պակաս աշխատատար` Պապայան Արմենի սև շրջանակում քաթանի վրա տեղադրված մետաղե մեկ տասնյակից ավելի կտորտանքներին ևս£ Թող որ մոդեռնի տեսակետից պարզունակ, բայց միանգամայն արվեստաշնորհ է Թումանյանի «Անուշ»¬ի մոտիվներով դրվագված Վարդանյան Միլետայի գորգը£ Համառորեն գրավչություն ու խորհրդանշական իմաստ ես որոնում ու մտավոր պրկումով գտնում որոշ աշխատանքներում£ Թովմասյան Սուսաննայի «Շախմատային կոմպոզիցիա»¬ում, Գրիգորյան Նարինեի «Ծիսակատարություն»¬ում, Եսայան Ռոբերտի «Քավարան»¬ում, Մալոյան Զառայի «Վայրի որս»¬ում, Բանոյան Սոնայի անատոմիական կտրվածքով «Երրորդ»¬ում, Մանուչարյան Նարինեի «Հողաչափ»¬ում, Բաղդասարյան Սևակնի «Տեղափոխում» ֆիգուրաշարում… Իր խորհրդանշական պարզընկալ իմաստավոր վածությամբ առանձնանում է Ասրիևա Մարիայի «Արցախցին»` ակնաբիբերից մեկում արցունքի կաթիլ, մյուսում` խաչ£ Հակոբյան Մարիամի, Բաղդասարյան Սևակնի ու Ավետյան Լիլիթի զարդերում աչքի են ընկնում յուրաոճ մի քանիսը£ Խնամքով են արված Մխիթարյան Մամիկոնի արծաթե մոմակալն ու սափորները, պատյանով սուրը£ Սոսկ այլազան, խառնաժանր գունային համադրություններ, տարածական ու քանդակամոտ առեղծվածայինի հավակնոտությամբ աշխատանքներում արվեստ գտնողներին գուցե էլի որոշ գործեր հրապուրեն£ Ինքս, պրպտուն ջանասիրությամբ, ավելին չկարողացա, անմիջական տպավորություններս, ընդհանուր առմամբ, հանգեցրին վերնագրիս հարցադրմանը£ :

Բույսերը, հազիվ թե կանաչ լինեն

Հնարավո՞ր է մեր կյանքը պատկերացնել առանց կանաչ գույնի: Կանաչը քլորոֆիլի բուսական ներկանյութի գույնն է, որի շնորհիվ բույսերը կլանում են արևի ջերմությունն ու ճառագայթները` աճելով ու հասունանալով:

Ճանապարհ դեպի աշխարհի առաջնություն

Հինավուրց Հայաստանի յուրաքանչյուր փոքրիկ տարածքն անգամ պատմական է ու արժեքավոր:

Երկարակեցության երաշխիքներ

Բրիտանական համալսարաններից մեկի` Լիդսի պրոֆեսոր Գարրի Վիլյամսոնը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք երկարացնում են մարդկային կյանքը£ Այդ ցանկում են խնձորը, բալը, դառը շոկոլադը, սուրճը, կանաչ թեյը, սպանախը… Բոլոր այդ մթերքները հարուստ են բազմակարբոլաթթուներով (պոլիֆենոլներ), բուսական ծագմամբ օրգանական միացություններով, որոնք, բնականաբար, դրական են ներգործում` կանխելով սրտային հիվանդությունները£ Գիտնականը հայտարարել է, որ պոլիֆենոլ պարունակող մթերքները նաև դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը£ Իսկ սննդակարգում դրանց բացակայությունը մեծացնում է հակվածությունը քրոնիկական հիվանդությունների հանդեպ£ :

Արքայազնական բարեգործություն

Մեզանում գուցեև անընկալելի կարող է թվալ, բայց բրիտանական թագաժառանգներ Գարրին և Ուիլյամը Հարավային Աֆրիկայով մոտոցիկլային բարեգործական արշավ են կազմակերպել£ Ամբողջ աշխարհից ավելի քան 80 արշավորդներ են ընդգրկել եղբայրներն իրենց մոտովազքում, որպեսզի համատեղ հաղթահարեն 1600 կմ տարածությունը£ Իսկ նպատակը ավելի քան բարի է. 520 հազար դոլար հանգանակել ՄԱԿ¬ի մանկական, Նելսոն Մանդելայի հիմնադրամների և, իհարկե, արքայազններ Գարրի ու Լեսոտո Սեիսոյի հիմնած բարեգործական կազմակերպության համար£ Գումարը նախատեսված է հատկացնել ՁԻԱՀ¬ով հիվանդ երեխաների օգնությանը£ :

Հրաժարվեք արհեստական ոսպնյակներից

Կանարյան կղզիների Լա Լագունայի համալսարանի մասնագետների հետազոտությունները պարզել են, որ արհեստական ոսպնյակները (լինզաներ) հաճախ «լիցքավոր ված» են լինում տարատեսակ ամեոբաներով, որոնք չեն ոչնչանում սովորական լուծույթներով£ Եվ վերջին 20 տարում ախտածին այդ վարակակիրների տարածվածությունը մեծացել է` արհեստական ոսպնյակների պատճառով£ Հետազոտողները հիմնավորել են, որ հոսող ջրով լվանալու ընթացքում լինզաների «արկղիկների» վրա ամեոբաներ են կուտակվում£ Հետո դրանք փոխանցվում են արհեստական ոսպնյակներին, որոնք աչքերի մեջ տեղադրելու դեպքում վտանգում են տեսողությունը£ Հետազոտողները հիմա փորձում են այնպիսի լուծույթ ստեղծել, որը կոչնչացնի տարատեսակ ամեոբաներին£ Իսկ մինչ այդ` լինզաներ կրողները պետք է լրջորեն ընտրութ յուն կատարեն. ո՞րն է նախընտրելի` տեսողությունը, թե՞ աչքերի գույնը… :

«Կաշառք»` դպրոցականներին

Մանկավարժները սովորաբար չեն խրախուսում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին հազար ու մի խոստում են տալիս` բարձր գնահատականի դիմաց£ Բայց ահա Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի ղեկավարությունը ցածր առաջադիմության ու դասալքումների դեմ որոշել է պայքարել… խրախուսելով բարեխիղճ աշակերտներին£ Եվ ձեռնամուխ են եղել` դպրոցներում հատուկ հիմնադրամներ ստեղծել` բարձր առաջադիմություն ունեցողներին նվերներ գնելու համար£ Հիմնադրամները ֆինանսավորվելու են պետբյուջեից և մասնավոր ֆիրմաների կողմից£ Կրթնախարարության այդ ծրագրերից մեկում ընդգրկված են երկրի 14 դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրի մրցանակային ֆոնդը կազմում է 30 հազար եվրո£ Դե, մրցանակներն էլ բավական արժանավայել են` հեռուստացույցներ, խաղային սարքավորումներ, նոթ¬բուքեր, արտասահմանյան շրջագայություններ£ Դպրոցականներին նաև ավիատոմսերի, լողավազանների, կինոթատրոնների տոմսերի, տեղական հանրախանութներից օգտվելու զեղչեր են տրվում£ :

20-ամյա կալանք` աստվածանարգության համար

Աֆղանստանի դատարաններից մեկը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողին` իր հրապարակման համար£ 23-ամյա Պերվիզ Կամբախշը չարաբաստիկ այդ հոդվածում փորձել է հիմնավորել, որ Մուհամմեդ մարգարեն արհամարհել է կանանց իրավունքները£ Դատարանը սկզբում մահապատժի վճիռ է կայացրել, սակայն վճռափոխ ատյանը մեղմել է վճիռը` այն փոխարինելով 20 տարվա բանտային կալանքով£ :

Ջեքսոնի հարևանությունը վախեցնում է

Մայքլ Ջեքսոնի տան մերձակայքում գտնվող դպրոցի 4-13 տարեկան աշակերտների ծնողներին խիստ անհանգստացնում է 50-ամյա փոփ¬արքայի հարևանությունը£ Չնայած 2005 թվականին Ջեքսոնը արդարացվել է երեխաների հանդեպ դաժանություններ կիրառելու մեղադրանքից, սակայն 600 աշակերտների ծնողներին դուր չի գալիս, որ երգիչը հատկապես իրենց դպրոցի մերձակայքում է ապրում£ Նրանց չեն հանդարտեցնում նաև հավաստիացումները, որ Ջեքսոնը ոչ մի անգամ դպրոց չի այցելել և իրեն շատ զուսպ է պահում£ :

Կատակը չներվեց

9/11 թվագրվող ամերիկյան ողբերգությունից մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայում անցկացված դիմակահանդեսին ոստիկանության սպա Կոլին Թերրին ներկայացել էր… թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հանդերձով: Թերրին ռազմական պատրաստականություն էր անցել Աֆղանստանում և այնտեղ լուսանկարվել էր Ուսամայի դիմակով ու արաբական տարազով:

ՀՈՒՄՈՐ

- Վե°րջ, արդեն հոգնեցի անգործությունից: Զզվեցի գինարբուքներից ու անհամ սիրավեպերից, անիմաստ խոսք ու զրույցից, մինչև կեսօր քնելուց… Վաղվանից լրջանում ու գործի եմ անցնում: