ՄԱՏԻ ՈՒ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

Իշխանությանն ու ընդդիմությանն ուղղված երկխոսելու` հետզհետե անհեթեթ դարձող հորդորները, հաջողության զրոյական արդյունք գրանցելով հանդերձ, այդպես էլ ժամկետանց քաղաքական ծրագրերի շարքը չեն անցնում:

Մայիս 28-ի խորհուրդը

q 1918թ. մայիս… Վեց դարերի խավարի վրա հառնում էր Եռագույնը` խորհրդանշելով հայոց պետականության վերածնունդը: q 1918-ի մայիսյան պատմական ճակատամարտերով հայությունը վերստին հաստատեց իր հարատեւելու կամքը` առաջ բերելով նույնիսկ թշնամու ակնածանքը:

ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Երկխոսության` առանց նախապայմանների» * Մեր քաղաքական դաշտում օրախնդիր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ * Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ£ * Մեր իրականության մեջ ո՞ւմ կարելի է վերապահել հավասարակշռող այդ ուժի դերը£ Թեմայի շուրջ «Ավանգարդի» զրուցակիցներն են Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀՀ ԱԺ ՔՀԿ խմբակցության անդամ ¬ Ես կարծում եմ, որ նման անհրաժեշտություն չկա, որովհետև քաղաքական իշխանությունը իր ֆունկցիան հստակ կատարում է, ձևավորված է նաև բավական կառուցողական ընդդիմություն` ի դեմս խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» կուսակցության, և որևէ երրորդ ուժի անհրաժեշտություն ես չեմ տեսնում£ Այլ հարց է, որ այսօր առկա է բավականին բողոքական էլեկտորատ, որը գլխավորում է արմատական ընդդիմությունը. պարզապես այստեղ իշխանության խնդիրը ոչ թե տվյալ ընդդիմության լիդերն է, այլ հասարակության ձայնին ականջալուր լինելը£ Ես կարծում եմ, որ իշխանությունն ունի քաղաքական կամք, որպեսզի արդարացի դժգոհություն ունեցող էլեկտորատի մտահոգությունները կարողանա կիսել£ Իսկ դրա համար երրորդ ուժի անհրաժեշտություն բնավ չկա£ Ի վերջո, իշխանությունը արձանագրել է օրակարգային բոլոր խնդիրները, երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և դրանց լուծումը ինքնին հանգեցնելու է սոցիալական, տնտեսական, քաղաքական լիցքաթափման, ինչը նշանակում է, որ ձեռք է պարզվելու բողոքական էլեկտորատի խնդիրներին£ Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն ջրբաժանին, իրոք հանրությունը բաժանված է բարիկադների£ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե որևէ միջնորդ ուժ է պետք` այդ անջրպետը վերացնելու համար, որովհետև իշխանությունը բազմիցս բարի կամք է դրսևորել երկխոսության իր առաջարկով£ Իշխանության երկխոսության առաջարկն արված է, առաջարկը բաց է, ուղղակի բարիկադի մյուս կողմում կանգնած ուժը ինքը ևս պետք է դրսևորի բարի կամք և երկխոսության գա առանց նախապայմանների£ Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար - Ինձ համար քաղաքական դաշտում երկու տեսակ ուժեր գոյություն ունեն` իշխանություն և ընդդիմություն£ Մինչ այսօր գոնե քաղաքական մշակույթը դա է ցույց տվել£ Ուղղակի երրորդ ուժի գոյությունը չեմ կարողանում պատկերացնել£ Այսօր խորհրդարանում ընդդիմություն է «Ժառանգություն» կուսակցությունը, և ես չեմ կարծում, թե որևէ ջրբաժան կա ու պետք է այն կարգավորել£ ԵԽԽՎ¬ի հետ կապված բազմաթիվ առաջարկություններ են արվելու և ես կոչ եմ անում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը անպայման նստեն երկխոսության սեղանի շուրջ, փորձեն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները£ Կարծում եմ, որ մարտահրավերները կարող են կարգավորել միայն երկրի Նախագահի գլխավորությամբ, և հնարավոր է այնպիսի լուծումներ գտնել, որից չի տուժի հանրությունը£ :

ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՞Ւ Է ԽՈՒՍԱՆԱՎԵԼ

Առայժմ դժվար է խոսել, ՀՅԴ առաջիկա ծրագրերում կուսակցության 30-րդ ընդհանուր ժողովի առաջարկած փոփոխությունների մասին, քանի որ համանման նախորդ հավաքների «հետևանքներն» այս առումով նույնպես անհայտ են:

Անկախությունը` գոյատևման նախապայման

Կիրակի, մայիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցվեց` նվիրված Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում մեր կռած հաղթանակների 90-ամյակին: Դրանց արդյունքում էր, որ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կ

Համաձայն նախագահի հրամանագրի` Ազգային անվտանգության խորհուրն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի պաշտպանությանն առնչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառ ներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի և պետական ծրագրերի իրականաց ման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը և դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը:

Խավիեր Սոլանան մտադիր Է տեղում ուսումնասիրել Վրաստանում ստեղծված իրադրությունը

ԲՐՅՈՒՍԵԼ. Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան եկող շաբաթ կայցելի Վրաստան, որպեսզի ուսումնասիրի այնտեղ ստեղծված իրադրությունը եւ վրաց-աբխազական հակամարտության գոտու լարվածությունը թուլացնելու հնարավորություն ները:

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում կալանավորված ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների կողմից կալանքի ժամկետի անհարկի երկարաձգման գործելաոճի առումով: Մենք մտահոգված ենք հատկապես քաղաքական մի շարք գործիչների առողջական լուրջ խնդիրներ ունենալու փաստով (ներկայումս ամենալուրջը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի վիճակն է):

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Վարչապետ «Ավանգարդի» հարգելի խմբագրակազմ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` հիմնադրման 85-րդ տարեդարձի առիթով: Պատահական չէ, որ այսօր մեր լրագրողներից, ստեղծագործողներից ու գրողներից շատ-շատերն «Ավանգարդի» մասին խոսում են առանձնահատուկ ջերմությամբ ու գորովանքով:

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարար Հարգելի° հյուրեր, սիրելի° ավանգարդցիներ, Այսօր առիթ ունենք նշելու հանրապետության թերևս ամենաերկարակյաց պարբերականներից մեկի` «Ավանգարդի» ծննդյան 85-ամյակը: Այս պարբերականը հարուստ կենսափորձ ունի, երկար ճանապարհ է անցել և իր կենսագրությամբ ու վաստակով հիրավի համալրում է հայ մամուլի պատմության երևելի պարբերականների շարքը:

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Հասմիկ ՊՈՂՈԱՅԱՆ

Հասմիկ ՊՈՂՈԱՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար Զանգվածային լրատվամիջոցների մերօրյա մրցավազքում քիչ պարբերականներ կարող են պարծենալ իրենց երկարակեցությամբ: Այդ քչերից մեկը «Ավանգարդն» է, որն այս օրերին նշում է իր հիմնադրման 85-րդ տարեդարձը:

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Լրատվամիջոցի հոբելյան նշելը միշտ տոն է. տոն է խմբագրության աշխատողների համար, ընթերցողների համար, «Ավանգարդի» դեպքում նաև իրենց պատմական հիշողությունը չկորցրած ժամանակակիցների համար:

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Մեծ ուրախությամբ շնորհավորում ենք Ձեր նշանավոր «Ավանգարդ»-ի նշանավոր 85-ամյա հոբելյանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

q Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել:

Խաղաղապահ առաքելություն Գործնական քայլեր

Հերթական քառօրյայում Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողություն ների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թ. սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Ռազմամարզական վարժարանում

Ուսումնական տարեավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

ՆՈՐԱԲՈՂԲՈՋ ՇԻՎԵՐ Վարպետի արվեստանոցի բոցկլտուն քուրայում

Հիմա արդեն զվարճալի արկածային հուշ են թվում ձախորդությունները, որոնք չարագուշակ ստվերի նման մեզ ուղեկցեցին Ծիլքարից մինչև Աբելյանի անվան թատրոն£ Հուժկու տեղատարափից իսպառ խեղճացած միջքաղաքային երթուղային անսարք տաքսու ուղևորներս թատրոնի շուրջ ծավալված անվերջանալի զրույցով աննկատ մտերմացանք և, զվարթ հեգնանքով ընդունելով մեզ կրնկակոխ հետևող ամեն նոր փորձությունը, ի վերջո հասանք գիշերային Վանաձոր£ Հապաղելու բարոյական իրավունք իրեն չվերապահելով` Վարպետն անմիջապես բեմ մտավ£ Զորակոչային տագնապահույզ ապրումներից շփոթահար Ավետիք Գասպարյանը անհամբեր սպասում էր իր ավարտական աշխատանքը պատշաճ կառուցիկության հասցնող ղեկավար ցուցմունքների£ Բեմադրում էր Սամվել Խալաթյանի «Աքլորականչ» մենադրաման Գյումրիի թատրոնի առաջատար դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մասնակցությամբ, ով բեմի անհագ պապակը հագեցնելու գործուն ազդակ է գտել վերջերս` միաժամանակ հանդես է գալիս երկու թատրոններում£ Առօրեական թվացող զրույցով Շահվերդյանն ակնթարթորեն ստեղծագործական միջավայրի ոլորտն է ներգրավում ոչ միայն Ավիկին ու Անահիտին, այլև ժամանակի զգացողությունն ասես կորցրած ողջ անձնակազմին£ Կախարդական փայտիկի աննշան հպումով հարթակն ազատվում է ավելորդ իրերից ու առարկաներից£ Դահլիճից ակնդետ հետևում եմ առույգ պատանու նման երիտասարդներին աշխատանքային եռանդ ներարկող Վարպետի բեմական վարքագծին£ Հոգնության ոչ մի հետք£ Կարծես այսօ°ր չի եղել Զեյթունցյանի «Արշակավան»-ի ինտենսիվ փորձը Մայր թատրոնում£ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վեհարանում Երվանդ Ղազանչյանին ու Գալյա Նովենցին «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ակտիվ մասնակցությունը£ «Էլի մեկ զոհ» ներկայացման դերասանախմբի պատրաստվածությունը անձամբ ճշտելուց հետո Ազգային պատկերասրահում կազմակերպված «Թանգարան+թատրոն» նորահնար իրադարձության թատերայնացված բացմանը ճանապարհելու պատասխանատու մտահոգությունը£ (Թանգարանային միջազգային այդ գիշերը առանձնահատուկ տոնախմբության վերափոխեցին մայրաքաղաքային թատրոնները` շարունակաբար հատվածներ ցուցադրելով խաղացանկային ներկայացումներից, պատվով միմյանց փոխանցելով սունդուկյանցիներից ընդունած մեկնարկի ջահը)£ Հուսալքելու աստիճան տրտմեցուցիչ ուղևորության հետքն իսկ չկար£ Եվ իր անպարպելի թատերամոլությունից կենսական առեղծվածային լիցքերով մշտապես զորացող այս արվեստագետի նկարագրում ինձ համար բացահայտվում է հոգեբան-մանկավարժը£ Գիշերային չպլանավորված փորձը ներկաներիս համար ստանում է վարպետության գործնական դասընթացի արժեք£ Հատկապես` երգն ու պարը ամբողջական ներկայացման վերածելու մանկության իր նվիրական երազանքի իրականացման թելադրանքով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի նորաբաց մասնաճյուղի (տնօրեն` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյան) Վահե Շահվերդյանի կուրսում հայտնված Ավետիքի համար, ում մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում օպերետային շքեղ ներկայացումներն են£ …Հնգամյա մասնաճյուղում փորձառու անվանի արիտիստներ Հակոբ Ազիզյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Գրետա Մեջլումյանի և արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի թատերակրթությամբ աճած և պրոֆեսոր Վահե Շահվերդյանի ուրույն արվեստանոցի մասնագիտական քուրայում թրծված առաջին սերունդն է պատրաստվում ոտք դնել լայնահուն թատերաշխարհ£ Երկրորդ լիաթոք շնչառությանը նպաստող թարմ օդի կարոտ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը, տնօրեն Հովհաննես Չախմախչյանի հեռատես բարյացակամությամբ, ընտանեկան ջերմությամբ է շրջապատել նորելուկ բեմադրիչներին£ Համեմատաբար հասուն տարիքում հաստատուն կամքով երկրորդ մանագիտություն ստացած Նունե Խեչումյանին և Արմեն Ներսիսյանին ու, առաջնահերթ, Ավետիք Գասպարյանին£ (Տա° Աստված, որ վերջինիս հոգում մոտալուտ զինծառայությունը ավելի բորբոքի թատրոնի սերն ու առավել իմաստնացած վերադարձնի հայրենի բեմ)£ Քննական անսովոր թրթիռ են ապրում բոլոր աբելյանցիները, որոնց մի մասի անմիջական մասնակցությունը դիպլոմային աշխատանքների կայացմանը` վերջնական ավարտունության հասնելու կայուն երաշխիք էր ապահովում նախապես£ Իր սաներին սեփական ունակություններն ի հայտ բերելու անսահման ազատություն էր շնորհել հմուտ ղեկավարը, ուսումնառության տարիներին իրենից քաղած գիտելիքների պաշարը առավելագույնս կիրառելու գործնական հնարավորություն£ Սկսած պիեսի ընտրությունից£ Նունեն մինչև իսկ զարմացրել էր «Մետաստազ»¬ին տված նախապատվությամբ£ Հովհաննես Թեքգյոզյանի «աներևակայելի ցնորամտությունը», նրա մտահղացմամբ, կենսականորեն հիմնավորված հոգեբանական ենթիմաստներով էր հագեցվել, քարսիրտ անտարբերությունից կործանվող մարդկային հոգիների կորստի ցավով£ Մանրակրկիտ մտածված բեմադրական կառույցում ներգրավված դերասանախմբի ընդհանուր խաղի նկատելի անհամաչափությունը մասամբ հարթվում էր գլխավոր հերոսի դերակատար Թեմուր Աճինյանի կերպարային հստակ տրամաբանությամբ ակնառու մարմնավորմամբ£ Հաղթահարվում` Համլետ Գյուլզադյանի (Մեշոկ պապի) խորհրդանշական սակավախոս անցումներով և Ալլա Դարբինյանի (Գանգրահեր կին)` երբեմն ներգործուն արտահայտչականությամբ դրսևորվող ներքին ապրումներով£ Գործող անձանց անսպասելի հերթափոխությունը ակնթարթային մթնեցմամբ, անվավոր եռածալ շիրմայի իմաստալից ձևափոխությունները ոչ միայն «չեզոքացնում» են մի քանի կերպարանափոխություններով հանդես եկող Էդգար Քոչինյանի (Հովիկ) և Արթուր Հարոյանի (Գանգրահեր տղա) վարպետության զգալի պակասը, այլև դինամիկ շղթայում են Արեն¬Աճինյանի տարբեր հոգեվիճակներն արտահայտող առանձին դրվագները` իրենց հերթին հասունացնելով ու հիմնավորելով բեմի վրա ստեղծված կամերային միջավայրում ծնված հոգեկան դրամայի ողբերգական ավարտը£ Առավելապես ընթերցանությանը հարմար, ենթագիտակցական շերտերում բնազդաբար պահպանվող աղճատված իրականության հալյուցինացիա ներով ողողուն, գրական ցնորամտությունը Նունե Խեչումյանը բեմավորում է իրականի ու երևակայականի սահմանագծում` որոշակի երևակելով կործանարար մետաստազների կենսական հարուցիչները£ Թռուցիկ «սրբագրելով» «Մետաստազ»¬ի իր բեմական տարբերակը` այս աշխատանքով նա մնայուն կամ տևական խաղացանկային բազմազանություն կարող է ապահովել աբելյանցիների համար£ Նաև` վանաձորյան թատերասերներին որոշակի կոնկրետ գաղափար «նոր դրամա» կոչվածի մասին£ Պետական հանձնախմբի անդամների և թատրոնի մարդկանց ընդհանուր տպավորությամբ` խաղացանկային կենսունակության իրավունք վաստակեցին Սամվել Խալաթյանի երկու մենադրամաների հիման վրա արված մյուս աշխատանքները ևս:

«Ազգային պատկերասրահ» - IV Լուրջ երաժշտարվեստը ընդլայնում է իր լսարանը

Խելամիտ հեռատեսությամբ են հաստատում մեր մշակութային կյանքում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի ուրույն տեղը նրա արվեստասեր հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը: Այս մասին իրենց խանդավառությունը չեն թաքցնում բոլոր մասնակիցները` լուրջ երաժշտարվես տի անդավաճան երկրպագուները, նորահայտ ու անվանի երաժիշտ կատարողները, արվեստագետները:

Բանաստեղծի անունը կրող թիվ 169 կրթօջախում ՇԻՐԱԶԱՊԱՏՈՒՄ

Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը. հարկավոր է այն ամուր պահել ձեռքում, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան£ Ա. ԲԱՐԲՅՈՒՍ Մասիսի շիրազացող կարոտն ու հավատամքը վերստին նորոգվել են Շիրազի անունը կրող թիվ 169 միջնակարգ դպրոցում£ Շիրազն ինքը` ոգի առած հայկազյան լեզվով պատգամում է հայեցի ապրելու խորհուրդն ու կերպը, և իբրև լինելիության գրավական կաթիլ առ կաթիլ ներարկվում կրթօջախի սաների էության մեջ£ Այս երևույթի անժխտելի երախտիքը դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրեն Սուսաննա ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ տքնաջան ու անմնացորդ նվիրումի արտահայտությունն է£ Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում կրկին ավանդույթ դարձած շիրազյան օրերն են£ Լեփ¬լեցուն էր դպրոցի դահլիճը. հյուրեր, ծնողներ, աշակերտներ£ Ներկա էին Շիրազի որդին ու հարսը£ Ասմունքում էին երեխաները£ Շիրազի խոսքերով երգերի կատարմամբ հիացրեց դպրոցի երգչախումբը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը Շիրազին նվիրված շաբաթը համարեց այն բացառիկ միջոցառումներից մեկը, որի

- Թվում է, թե նախորդ տարիներին մենք դպրոցում կորցրել էինք կարևորագույն մի բաղադրիչ, սակայն Շիրազի դպրոց իմ այցելությամբ համոզվեցի, որ նվիրումով ու նպատակաուղղված աշխատանքի արդյունքում ոչ միայն կարելի է կորցրածը հետ բերել, այլև պահպանել դպրոցի հեղինակությունն ու այն բովանդակությունը, որ դպրոց է բերում երեխաներին£ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը դպրոցը համարեց օազիս Շենգավիթ համայնքում£ ¬ Սա մի յուրահատուկ կրթօջախ է, որն ազգային ոգու, ազգային ավանդույթների պահպանման ուղղությամբ եզակի աշխատանք է կատարում£ Երևանի քաղաքապետի, կրթության վարչության անունից շնորհակալական խոսք եմ ուզում ուղղել դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանին, նրա ղեկավարած կոլեկտիվին£ Իհարկե, տիկին Կիրակոսյանը համեստորեն նշեց, որ Շիրազի օրերին նվիրված միջոցառումը անցկացվում է քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ ջանքերով, սակայն ո՞վ չի հասկանում, որ աշխատանքների առյուծի բաժինն այս կոլեկտիվի ուսերին է£ Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը ևս չթաքցրեց հիացմունքը. ¬ Այսքան հանդիսատեսի ներկայությունը մեկ անգամ ևս վկայում է, որ դպրոցն ունի բարձր հեղինակություն և միավորում է ոչ միայն երեխաներին, այլև` ծնողներին ու համայնքի բնակիչներին£ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դպրոցի սաներին մաղթեց կանաչ ճանապարհ. ¬ Բանաստեղծի քնարը մեծ բավականություն պարգևեց բոլորիս£ Այսօր մեզանից յուրաքանչյուրը ունի անմեղության ու արդարության կարիք, իսկ այս երեխաները իրենց հոգու պոռթկումով, ասմունքով ու երգով լրացրին այդ պակասը` Շիրազի ոգեղեն խոսքը փոխանցելով մեզ£ Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, որ այսքան մեծ ջանքեր է ներդրել և մենք ևս պետք է աջակցենք ու նպաստենք այս երեխաներին` արդարության զինվորներ դառնալու ճանապարհին£ *** Շիրազյան օրերի շրջանակներում դպրոցի աշակերտները եղան Ծիծեռնակաբերդում, այցելեցին մեծ բանաստեղծի շիրիմին£ Մասնակցելով ավանդույթ դարձած շարադրությունների, ասմունքի, կերպարվեստի աշխատանքների միջդպրոցական մրցույթներին, բարձր ցուցանիշներ արձանագրած աշակերտներն արժանացան պարգևների ու պատվոգրերի£ Ինչպես խոստացել էին համայնքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հաղթող երեխաները դատարկաձեռն չհեռացան... Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, ով նաև շարադրությունների մրցույթի հանձնաժողովի նախագահն էր, գնահատանքով նշեց, որ Շիրազի անվան դպրոցի տնօրինությունն ամեն ինչ անում է մայրենի լեզուն անաղարտ պահելու համար£ ¬ Առհավատչյան` փետրվարի 21¬ին հանդիսավորությամբ նշվող մայրենի լեզվի պետական տոնն է£ Շուրջ 15 տարի ես մասնակցում եմ շիրազյան օրերին և ուրախութ յամբ պետք է փաստեմ, որ գնալով այն ավելի մեծ արձագանք է գտնում մայրաքաղաքի մյուս դպրոցների կողմից£ Լավրենտի Միրզոյանը Լեզվի տեսչության կողմից պատվոգրերով պագևատրեց դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանին և հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանին£ Մանկավարժներ Հրաչյա Միրզախանյանը, Սուսաննա Մելքոնյանը, Հերմինե Հովսեփյանը և տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը արժանացան Շենգավիթի թաղապետա րանի պատվոգրերին£ Լեզվի պետտեսչության պատվոգրին արժանացավ նաև քաղաքապետարանի կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Մելքոնյանը£ Ի դեպ, երբ ավարտվել էին շիրազյան օրերի միջոցառումները, կրթօջախը նամակ ստացավ£ Պարզվեց, որ երևանյան իրենց հասակակիցների ուսանելի օրինակով, Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցի աշակերտները ևս շիրազյան օրեր են կազմակերպել իրենց դպրոցում, լավագույն շարադրություններն ու նկարները ուղարկելով Շիրազի անվան դպրոց£ Սուսաննա Կիրակոսյանը, ողջունելի համարելով նմանատիպ արձագանք-նախաձեռնությունը, առաջարկով դիմեց ԿԳ նախարարությանը` Գյումրիի թիվ 19 դպրոցին պատվոգիր շնորհելու առաջարկով£ Ս. Կիրակոսյանը գնահատանքով է խոսում մանկավարժական կոլեկտիվի մասին£ Սերնդակրթության երախտավորներ, ովքեր ստանձնել են մատաղ սերնդի դաստիարակության պատասխանատու գործը£ Տնօրինուհին, սակայն, չի նշում այն առօրյա հոգսերն ու դժվարությունները, ինչի միջով անցնում է դպրոցը ներկայանալի տեսքն ու բովանդակությունը պահպանելու համար£ Անցյալ տարի որոշ բնակիչներ փորձեցին ոտնձգություն կատարել դպրոցի տարածքի հանդեպ£ Եվ երկար մաքառումների ու պայքարի գնով հաջողվեց կանխել անարդարությունը£ Տնօրենը շնորհակալությամբ է խոսում դպրոցի շահերի իրական պաշտպանների` քաղաքապետ Երվանդ Զախարյանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի, ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի մասին£ Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական երրորդ մրցույթում դպրոցի երգչախմբին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի երաժշտական ընկերության «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի դիպլոմը:

Ինչից են վախենում նշանավոր մարդիկ

* Հետախուզության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Գուվերը սաստիկ վախենում էր մանրէներից: Այնքան էր սարսափում, որ հրամայել էր իր գրասենյակում հատուկ ուլտրամանուշակագույն լուսավորություն անցկացնել` մտածելով, թե դա սպանում է բացիլներն ու մանրէները:

Համադասարանցիների հետ Սոսո Պավլիաշվիլիի կերուխումն ավարտվեց… ոստիկանության այցով:

Թվում էր` արտառոց ոչինչ չի կարող լինել: 26-ամյա բաժանումից հետո հավաքվել էին դպրոցական ընկերները` հիշելու անհոգ տարիները, առաջին ուսուցչուհուն:

Ազգային արժեքների հանդեպ սրտացավ բարոյականությամբ

Բեմադրարվեստի գործիչների ստեղծագործական աշխատանքում մշտապես առաջնային խնդիր է միատեսակության հաղթահարումը£ Հատկապես այն դեպքում, երբ թեմատիկ ընտրությունը տվյալ ստեղծագործողի մշակութային նախասիրություններից է բխում£ Սակայն Ժիրայր Դադասյան արվեստագետի ստեղծագործական գունապնակում, բարեբախտաբար, բացակայում է միօրինակության երանգը£ Իր նախորդ` «Շերանիկ» բեմադրությամբ նա մեզ արդեն ծանոթ էր` որպես միջնադարյան Հայաստանի մշակութային արժեքներ բեմավորող£ Եվ այս անգամ էլ անդրադառնալով նույն ժամանակաշրջանին` ռեժիսորը վարպետորեն կարողացել է շրջանցել կրկնվելու վտանգը£ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք Ծաղկանց» վիպակի բեմապատումը բեմադրիչը հեղինակի դիպաշարային զարգացումները վերարտադրում է իր մտահղացումների զուգորդմամբ. Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` Մարդու, Առյուծի, Ցուլի և Արծվի միֆական կերպարներով, որոնք խորհրդանշում են չորս ավետարանիչներին£ Բարձրաքանդակը կենդանանում է, որպեսզի պատմի մեզ Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների մասին£ Փոքրիկ պոետը, որը Կոստանդին Երզնկացու բեմական կերպավորումն է, ծանոթանում է Հայոց այբուբենին և սկսում է գրել ծաղիկների մասին իր գիրքը£ Գիրք, որն ապաքինում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը,և երիտասարդ կինը բացահայտում է Գրքի խորհուրդը£ Ապա այն մշտական հանգրվան է գտնում Մատենադարանում£ Առաջին իսկ տեսարանից զգացվում է` երաժշտության, բեմանկարչության և զգեստավորման ներդաշնակումը ռեժիսորական մտքի հետ£ Բազմաբովանդակ և հոգեհմա է Վահան Արծրունու երաժշտական ձևավորումը. վերջինս, իր ստեղծած կամերային վոկալ երաժշտությամբ մեր երգարվեստը շնորհազարդող հանճարի` Կոմիտասի բանաստեղծությունները վերածել է ներկայացման ողջ ընթացքը զարդարող իրարահաջորդ գոհարաշարի£ Մեղեդայնությունը համահունչ լինելով «Սևազգեստ Արևի» ոճի հետ` էլ ավելի օրգանական է դարձնում բեմադրության գաղափարահոգեբանական պատկերը£ Մնջախաղին բնորոշ տարաբնույթ և հնարամիտ է Անուշ Ստեփանյանի բեմանկարչական աշխատանքը£ Չորս խորանարդներից բաղկացած քառադեկորը մերթ Թորոս Տարոնեցու (Մշեցի) նկարազարդած խորանն է խորհրդանշում, մերթ` հայկական կարպետներով զարդարված արվեստի տուն, մերթ էլ` Նարեկացու «Մատյան»¬ի չորս տողերը հառնեցնում£ Ի դեպ, Նարեկացու տողերն անընթեռնելի են նույնիսկ առջևի շարքերում նստած հանդիսատեսի համար£ Մինչդեռ առանց դրանց ընկալման մի տեսակ իմաստազրկվում է այդ տողաշարի ներկայությունը£ Հատկանշական է Լիլիթ Ստեփանյանի նրբաճաշակ զգեստավորումը£ Պոետի (Զվարթ) հանդերձանքը տրամադրող է. գունային նախապատվությունները հարմարեց ված են սերը այլաբանորեն գովերգող Երզնկացու արտահայտչամիջոցներին£ Հավաստի է նաև հոգևորականի հագուստը, բայց շատ ավելի կատարյալ է դերասանուհիների քառյակի զգեստավորումը£ Հարթաքանդակների հետ գունային նմանություն ունեցող այդ բալախոնները, ձուլվելով աղջիկների ձեռքերին և դիմագծերին, ինքնաստեղծ, անձեռակերտ նմուշներ են հիշեցնում£ Սակայն տեսարանավրեպ է կերպարակից քառյակի աչքերից դեպի քունքերը ձգվող գրիմավորումը£ Մանրանկարչության նախշերի աբստրակցիոն վերարտադրությամբ գունազարդված սեղմիրանների պարագայում դիմաներկումը գունախռիվ նախշազարդերի բնաբուխ շարունակությունն է դառնում£ Իսկ բալախոնների դեպքում ակնաշպարումը դարձյալ ժամանակավրեպ է, ուստի և անհարիր£ Ինչ վերաբերում է ռեժիսուրային, ապա ի տարբերություն նախորդի, այս բեմադրությունն ավելի պարզ է. բացակայում է ստվերների թատրոնի տարրը, և նորամուծությունների առումով բեմադրիչը բավական համարձակ լուծումներ է գտել£ Առաջինը` տիկնիկային թատրոնի պատվաստումն է, որ կարող էր չսինթեզվել ծպտյալ ժանրի հետ` հանգեցնելով թատերազրկության£ Սակայն հոգեվերլուծական սահուն անցումները ութ տիկնիկների գործունեությունը վերածում են տիկնիկային մնջախաղի£ Երկրորդը` ժամանակակից մուլտիմեդիա համակարգի ներմուծումն է, բեմական խաղի և էկրանավորման համադրումը£ Այն էլ` «ուղիղ էկրանավորման» պարագայում, երբ պլաստիկական վճիռները միաժամանակ տեսնում ես երկու դիտանկյունից, ինչին վարժված չեն մեր դերասանները£ Արդյունքում առաջանում են կոլեկտիվ խաղի անհերքելի թերացումներ£ Այբուբենի էկրանային ցուցադրումը տեսարանի եզրափակումից ավելի վաղ է ընդհատվում£ Բացի այդ, այլաբանական խորհրդանիշերը ներկայացնելիս անսամբլայնության խաթարումը խախտում է բեմավիճակի պլաստիկ ներդաշնակությունը£ Այսուհանդերձ, անկարելի է չառանձնացնել այբուբենի` արվեստող տեսարանը£ Մաշտոցի հրաշակերտումի նմանօրինակ նրբահնար մեկնաբանությունը ևս մեծ հավաստիքն է Ժ. Դադասյանի ինքնահատուկ ձեռագրի£ Եվ թող մեծաբանություն չթվա, բայց Հայոց այբուբենը կերտող էկրանային մնջախաղը միջազգային ասպարեզում հայկական մնջախաղի այցեքարտի մեծ հավակնություն ունի£ Գաղտնիք չէ, որ մնջախաղի թատրոնը իր էությամբ ինտելեկտուալ է և շարքային հանդիսատեսի համար` ոչ միշտ հասկանալի£ Այդօրինակ դրսևորում է «Ճանապարհ» երգի ինքնատիպ բեմավորումը. մի տեսարանը միաժամանակ երկու բեմավիճակն է ընդգրկում£ Այսինքն, ստիպված ես տրամաբանությունդ երկու մասի բաժանել` բեմական եղելությունն ամբողջապես ընկալելու համար, կամ էլ ներկայացումը մի քանի անգամ պետք է դիտես£ Առավել արհեստականացնող վրիպում է առաջին տեսարանում հոգևորականի հեռացումը£ Անհասկանալի է, թե կենդանացած հարթաքանդակներով զմայլված հոգևորականին ի՞նչն է դրդում տեսարանի գրեթե վերջնամասում հեռանալ` մոռանալով իր հիացմունքը£ Սակայն վերջինիս մուտքով համեմված երկրորդ տեսարանի սկսվածքը պարզորոշ է դարձնում, որ այդ անհաջող հնարքը նպատակաբանութ յան արգասիք է` տեսարաններում դերասանի գործողությունները տրամաբանության «թելով» իրար ագուցելու փորձ£ Ի դեպ, հոգևորականը մի քանի խորհրդանիշերի հավաքականությունն է. և° վիպակի վանահայրն է, և° վերջինիս երկնած Գիրքը, և° Տիրոջ Միածին Որդին£ Դերակատարը` Յուրա Կոստանյանը, դեռ մնջախաղային հայկական անդրանիկ «Շերանիկ» ներկայացմամբ ապացուցել է, որ իր արտաքնային և դերասանական տվյալները բավարարում են հոգևորականի կերպարի մարմնավորմանը£ Ճիշտ է, երիտասարդ կնոջ և գրքի տարերային հատվածում նրա փոթորկալի տարուբերումները աշխատանքային պարտքը կատարող դերասանի տպավորություն են թողնում, բայց անկարելի է մոռանալ երիտասարդ պոետի և գրքի առճակատման տեսարանը£ Արժանահիշատակ է Զվարթի դերակատարի սեռի հակոտնյան իր կերպարի հետ£ Հայ թատրոնի ուղեծրում արական սեռի կերպարների կանանց դերակատարումները սերնդեսերունդ փոխանցվող բարի ավանդույթ է դարձել£ Թատրոնի պատմության էջերից բոլորիս ծանոթ Սիրանույշի փայլուն Համլետից, Վ. Վարդերեսյանի Ջոնիից, Աննա Էլբակյանի 13-ամյա Թոմից հետո իր արվեստով քիչ է զիջում Նարինե Եդիգարյանի Զվարթը£ Մեծամասամբ հստակորեն պատկերացնելով չարաճճի տղայի ներաշխարհը` դերասանուհին առանց բռնախաղի բացում է կերպարի թատերային ծալքերը£ Իսկ վերապահումներն առնչվում են քայլվածքին, որը երբեմն վերածվում է մնջախաղի դերասանի պլաստիկայի£ Բացթողում է նաև հավատ չներշնչող ուշագնացությունը£ Գլխավոր վրիպումը, թերևս, մուտքի տեսարանում էր. երբ տիկնիկով անբնական «չլոցի» խաղացող չորս աղջիկներին նա մտախաբում է իր օձաճապուկ գոտեխաղով, ու հանկարծ որոշում է այդ խեղճ «օձին» դաշույնի պես մի ձեռքից մյուսը գցել` այն էլ երկու անգամ£ Մինչդեռ աղջիկները դեռևս օձից են վախենում£ Դերակատարման որակական երկակիությունից անմասն չեն մնում նաև քառյակի կերպարակից անդամները£ Գրեթե ողջ ներկայացման ընթացքում ինքնամփոփ, կաշկանդված էր Մարգարիտա Առաքելյանը£ Բացառությամբ, իհարկե, սիրային զույգի տեսարանից£ Ծնրադիր աղջկա հուզումնածվատ դեմքի արտահայտությունը բնախոսում է միջնադարում ապրող պարմանուհու սիրո մասին£ Այլ է Իննա Հախնազարյանի խաղաոճը£ Նրա կերպարանավորումն ավելի գունեղ է տիկնիկային մնջախաղի տեսարանում£ Ավա°ղ, շարունակության մեջ դերասանուհին «ուղղում է իր սխալը». իր իսկ ձեռքով վերացնում է հոգեպարար պատրանքը` բազմաողբ գրքի տողերը շարակարգելիս: