ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգարժան տիար Սերժ Ազատի. Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում Ձեր հաղթանակը£ Ղարաբաղյան շարժումից ի վեր, թրծվելով Արցախամարտի բովում, Դուք միշտ արժանապատվորեն եք կրել պատասխանատվության բեռը` երկրի համար կարևորագույն բոլոր այն պաշտոններում, որ վարել եք£ 2007ի խորհրդարանական ընտրությունները լուրջ քննությունն էր` իր առաջնորդներից մեկի հանկարծահաս կորստի ցավը դեռ չհաղթահարած «Հանրապետականի» համար£ Ձեր ղեկավարությամբ, սակայն, բարեբախտաբար և օրինաչափորեն, ՀՀԿն պատվով հանձնեց այդ քննությունը` դույզնինչ չհրաժարվելով իր որդեգրած սկզբունքներից ու վերահաստատելով իր բարձր վարկանիշը£ Իսկ ՀՀ նախագահի ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ժողովուրդը հավատում է Ձեզ և ապավինում կուսակցության ազգաշահ սկզբունքայնությանը£ Հետընտրական աճպարարությունների հանդեպ Ձեր զուսպ կեցվածքն ու հանդուրժողականությունը լրացուցիչ հավաստիք էին` երկիրն ու ժողովրդին ի փորձության չտանելու Ձեր հավատամքի£ Ամենայն բարին ենք մաղթում Ձեզ` մեր պետականության կերտման, երկրիս զարգացման ու պաշտպանունակության ամրապնդման, ազգային արժեքների պահպանման ու ժողովրդավարության խորացման և ժողովրդի բարեկեցության ապահովման անդուլ աշխատանքում£ «ԱՎԱՆԳԱՐԴ» :

ՆՈՒՅՆԻՍԿ` ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Նախագահ ընտրվելու կապակցությամբ` այս օրերին Սերժ Սարգսյանին հասցեագրվող շնորհավորանքների շարքում առանձնանում են… դիտորդական կազմակեր պությունների գնահատականները: Առաջին հայացքից շնորհավորանքներն ու գնահատականները միմյանց հետ կապ չունեն, քանի որ հատկապես երկրորդ դեպքում մենք վարժվել ենք ավելի շատ կոշտ ու անցանկալի գնահատականներ լսել:

Փորձություն… նախագահների համար

Հասարակական շիկացած մթնոլորտը լիցքաթափելուց ավելի կարևոր խնդիր այժմ չկա: Մենք հասել ենք այնպիսի մի սահմանի, որից այն կողմ յուրաքանչյուր նոր քայլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի ու ժողովրդի համար:

Բողոքելով վարկանիշ չես բարձրացնի Ինքնանպատակ դժգոհություններ

Նա¬խա¬գա¬հի ընտ¬րութ¬յուն¬նե¬րի նախ¬նա¬կան արդ¬յունք¬նե¬րը լիար¬ժե¬քո¬րեն վկա¬յում են հաղ¬թած թեկ¬նա¬ծո¬ւի ա¬ռա¬ջա¬տա¬րութ¬յան ան¬վի¬ճե¬լիութ¬յան մա¬սին: Աս¬վա¬ծից ել¬նե¬լով` կա¬րե¬լի էր հու¬սալ, թե փետր¬վա¬րի 20-ը դառ¬նա¬լու է ներ¬քա¬ղա¬քա¬կան բուռն զար¬գա¬ցում¬նե¬րի եզ¬րա¬փակ¬ման, հե¬տընտ¬րա¬կան նոր շրջա¬փու¬լի սկիզբ:

«Լսե՞լ եք` ասում են» թեմայով

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ Երկրապահ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, երկրապահ վարչության մի քանի անդամների հետ (այդ թվում իր եղբոր որդին` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը) միացել են ընդվզողների խմբին£ Տարակուսելին այն է, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է շրջանառվող լուրերը£ Այս և մի քանի այլ հարցեր հիմնավորելու ակնկալիքով դիմեցինք գեներալի եղբոր որդուն` ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին£ ¬ Ի գիտություն, պետք է ասեմ, որ փետրվարի 19¬ին եղել եմ թիվ 20 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը£ Ես այնպիսի հարգանք եմ վայելում մեր ընտրատարածքում, որ եթե հանդիսանայի Լևոն Տեր¬Պետրոսյանի կողմնակիցը, ապա Նախագահի ընտրություններում կհաղթեր Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Մինչդեռ բոլոր 8 թեկնածուները միասին չեն հավաքել անգամ Սերժ Սարգսյանի ստացած քվեների կեսը£ Մեր ընտրատարածքում ժողովուրդն ընտրել է սեփական կամքով, և ոչ մի կեղծիք չի արձանագրվել£ Դա հաստատել են թե° մյուս թեկնածուների վստահված անձինք, թե° միջազգային դիտորդները£ ¬ Երկրապահ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նաև Դուք, ի թիվս այլ երկրապահների, այսպես, կոչված համաժողովրդական շարժման համակիր եք£ Եթե ոչ, ինչո՞ւ երբևէ որևէ հերքում չի տրվել ԵԿՄ նախագահի կողմից£ ¬ Վերջին շրջանում գեներալ Մանվել Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և բացի այդ նա լրագրողների հետ չի շփվում. հետևաբար չէր կարող լրատվամիջոցների միջոցով հերքում տալ£ Ես ինձ իրավասու եմ համարում նրա անունից հայտարարել, որ Մանվել Գրիգորյանը երբեք այդ շարժման մասնակից չի եղել և չի միացել Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմին£ Մյասնիկ Մալխասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի բոլոր երկրապահների անունից հայտարարություն անելու£ Եթե շատ էր ցանկանում, կարող էր խոսել իր հարազատ ապարանցիների անունից£ Ես վերստին կոչ եմ անում Մյասնիկ Մալխասյանին և Լևոն Տեր¬Պետրոսյանին` բոլոր երկրապահների անունից հայտարարություն չանել£ Մանվել Գրիգորյանի անունը ևս թող չշահարկեն£ ¬ «Ազատության» հրապարակում գեներալ Սեյրան Սարոյանի անունը նույնպես հնչել է£ Ի՞նչ կասեիք այս առնչությամբ£ ¬ Դա ևս ապատեղեկատվություն է£ Սեյրան Սարոյանը մարտադաշտի բոցերում թրծված զինվոր է և չի կարող սատարել երկիրն անկայունության ճանապարհով տանող ուժերին£ Նրա դիրքորոշումն այս առնչությամբ հստակ է£ Պարզապես ուզում եմ փաստել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի հետ մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին£ Թիվ 41 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները, ինչը մեր համագործակցութ յան փայլուն վկայությունն է£ Օգտվելով առիթից` ես դիմում եմ իմ այն թիմակիցներին, ովքեր կասկածի տակ են առել իմ ազնվությունը, թող հետաքրքրվեն և իմանան, թե իրենց հարազատներն ո՞ւմ են ընտրել, և հավաստիանան, թե իմ հարազատները իրենց քվեն որ թեկնածուին են տվել£ Հ. Գ. Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի անունը ևս հնչել էր Ազատության հրապարակում£ Երբ այդ մասին նրան ևս հարցրեցին, նա պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին համարեց «քաղաքական պուտանկա» և բազում այլ «հաճոյախոսություններ ուղղեց նրա հասցեին£ :

Սկզբունքների առուծա՞խ...

Հաճախ կարելի է լսել, թե քաղաքականությունն անբարոյականություն է£ Ոմանք այն համոզմունքների ու գաղափարների պայքար են համարում, իսկ ոմանց համար քաղաքականությունն ընդամենը «բարոյական սկզբունքների» առուծախ է, որտեղ աճուրդի է հանվում սեփական արժանապատվությունը. էլ ո՞ւր մնացին գաղափարներ, սկզբունքներ£ Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, մեծամասնական ընտրակարգով, ՀՀԿ¬ի աջակցությամբ խորհրդարանի մուտքը այցեքարտ ստացած որոշ ազգընտիրներ ՀՀ Նախագահի ընտրությունների համապատկերում լքեցին ՀՀԿ շարքերը, ընդդիմադիր հորջորջված ճամբարը համալրելու միտումով£ «Ավանգարդ»¬ի հարցին` ակնկալու՞ւմ էին իրենց գործընկերների այդ քայլը, պատգամավորներից ոմանք նախընտրեցին չպատասխանել£ Շատերի վերաբերմունքն առկա փաստին միանշանակորեն բացասական էր. ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար - Կարծում եմ` ապատեղեկատվության արդյունքում է շահարկվում այն փաստը, թե բազմաթիվ պատգամավորներ անցել են Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմակիցների կողմը£ Նրանք ընդամենը մեկ¬երկուսն են, և ես դեռևս ամիսներ առաջ եմ ասել, որ մեկ կամ երկու անձի քաղաքական հայացքների փոփոխությունը մեր քաղաքական ռեսուրսների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ£ Ինչ վերաբերում է բարոյական պարտքին, ապա կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել հենց այդ անձանց£ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԺ ՀՀԿ խմբակցություն - Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, իսկ քաղաքականության մեջ` առավել ևս£ Պարզապես այդ մարդիկ բարոյականություն պետք է ունենային և հրաժարվեին ՀՀԿ¬ի աջակցությամբ ստացած մանդատներից£ Մեր խմբակցության պատգամավորներից մեկը` Սասուն Միքայելյանը, օրինակ, երկրորդ անգամ հեռացվեց կուսակցության շարքերից£ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն ¬ Ինձ համար գոնե ընդունելի չէ որոշ պատգամավորների պահվածքը£ Ես այն որակում եմ` իբրև ոչ պարկեշտ արարք£ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՅԴ խմբակցություն ¬ Ինչպես բոլոր խորհրդարաններում, այս խորհրդարանում ևս սպասելի էր նման շրջադարձ£ Պարզապես չեմ ուզում անձնավորել, որովհետև յուրաքանչյուր ոք իր պատկերացումն ունի բարոյական արժեքների մասին և պատասխանատու է այն կանոնադրային նորմերին, որի շրջանակներում ինքն ստանձնել է պարտավորություն£ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. ՀՀԿ խմբակցություն ¬ Ես պարսավելի եմ համարում որոշ պատգամավորների վարքագիծը և կարծում եմ, որ նրանք երբևէ իրավունք չունեն մեր գործընկերները համարվել£ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցություն - Ես այդ պատգամավորներից որևէ մեկի հետ դեռ չեմ խոսել և հստակ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է կատարվում£ Միգուցե այդ մարդիկ դարձել են անկախ պատգամավորներ և ապա հարել այլ քաղաքական ուժի£ Կարծում եմ` շատ բանով է պայմանավորված, թե որքանո՞վ են այդ մարդիկ ՀՀԿ¬ի գաղափարակիրներ£ :

Համատեղ հանրահավաք

Երեկ բազմամարդ էր Հանարպետության հրապարակը: ՀՀ նախագահի ընտրություններում իրենց սատարած թեկնածուի հանդեպ վստահությունը և սեփական սկզբունքայնությունը վերահաստատելու նպատակով հավաքվել էին բոլոր այն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատ քաղաքացիները, ովքեր իրենց քվեն էին տվել Սերժ Սարգսյանին:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Ես ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում ՀՀ նախագահի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, մենք պատմական ժամանակներ ենք ապրում:

Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությա

Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կայունությունը համարելով վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները` նախագահ Քոչարյանն ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել ներքաղաքական կայունությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է և վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման և զարգացման գործընթացը:

Հարգանքի տուրք «Հաղթանակ» զբոսայգում

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի, ինչպես նաև ՌԴ սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Արարողությանը ներկա էին նաև մեծ Հայրենականի հայ և ռուս վետերաններ:

Մ.Հարությունյանը հայտարարում է

«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած արարողությունից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին այսօր Հայաստանում ընթացող քաղաքական խմորումներին:

ԷԼ ՉԿԱ ԱՇՈՏԸ...

1992 թվականի ամառն էր… արյունաբեր ամառ, արյունահոտ ամառ: Արցախից այդ ամռանն ինչքան չարագուշակ լուրեր էին գալիս:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորում են Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Հետամուտ լինելով իր 19-րդ համաժողովում ընդունված քաղաքական բանաձեւին, ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը վերադառնալու փորձի մերժումը ժողովրդի կողմից:

Ի տարբերություն Կոսովոյի

Կոսովոյի անկախության հռչակումից դեռ գրեթե մեկ տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես Մեթյու Բրայզան, պնդում էին, որ Բալկանյան այդ երկրամասի և Ղարաբաղյան հակամարտությունները տարբեր են: Կոսովոյի անկախությունը մեզանում դրա և ԼՂՀ միջև համեմատության ամենատարբեր վերլուծությունների տեղիք տվեց:

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանի Աայաթ-Նովայի փողոցում կայանված, մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ուղեւորները զինված են:

Ռուսաստանը փորձում են դուրս մղել աշխարհաքաղաքական խաղից

Արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս բարձրաձայնած մտահոգություններից մեկը երկրի շահերից բխող քննարկումների առարկա է դարձել Ռուսաստանի քաղաքական շրջանակներում:

Լուկաշենկոն «վերջին դիկտատորը» չէ

Եվրախորհրդարանը բանաձևի նախագիծ է ընդունել` Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման մասին£ Պատգամավորները քննադատել են երկրի իշխանութ յուններին` միաժամանակ բանաձևի տեքստից ջնջելով այն հատվածը, ուր Բելառուսը որակվում է որպես «Եվրոպայի վերջին դիկտատուրա»£ Նախագիծը մշակողներից մեկի` Բերնդ Պոսելտի հավաստմամբ` խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել Մինսկի հետ` չհրաժարվելով «բելառուսական վարչակարգի» հանդեպ իրենց քննադատական վերաբերմունքից£ ¬ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ երկխոսությունն օգտակար լինի հանրապետության բնակչությանը,¬ ավելացրել է նա£¬ Եթե այնտեղ պահպանվի մենիշխանական վարչակարգը, ապա երկիրը կմեկուսացվի, և մենք ոչինչ անել չենք կարողանա,¬ տեղեկացնում է «ՁպսպչՐՈՒ»¬ը£ :

Ապօրինի զավակներ չեն լինում

Իր կտակում վրացական ընդդիմության առաջնորդ Բադրի Պատարկացիշվիլին, պարզվում է` դեռ 2007¬ի նոյեմբերի 17¬ին, այսինքն Թբիլիսիում ուժային մեթոդներով հանրահավաքը ցրելուց տասն օր հետո, կտակ է կազմել£ Այդ մասին գրել է վրաստանյան «Ալիա» թերթը` հենվելով սեփական լրատվական աղբյուրների պնդումների վրա£ Փաստաթղթում գլխավոր ընդդիմադիրն ու մեծահարուստ գործարարը տեղեկացնում է արտաամուսնական իր որդու` Դավիթի գոյության մասին, ով մոր հետ ապրում է Մոսկվայում£ Այս փաստը հաստատել է նաև հանգուցյալի մտերիմներից մեկը, որի անունը թերթը չի նշում£ Իր կտակում Պատարկացիշվիլին կնոջը խնդրում է որդուն ծանոթացնել իրենց օրինական ամուսնությունից ծնված երկու դուստրերի հետ£ Դրանից զատ, Բադրին իր ընտանիքին պատգամել է` շարունակել սպիտակարյունությամբ տառապող երեխաների բուժման հիմնադրամին իր կատարած ֆինանսավորումը£ Սակայն, ինչպես հաղորդում է «ԼվՑպՐՒՈՍր»¬ը, Պատարկացիշվիլիի փաստաբան Շալվա Շավգուլիձեն հայտարարել է, որ կտակի, ինչպես նաև հանգուցյալի որդու մասին ինքն անտեղյակ է£ :

Սիրտը Բիթլիսի լեռներում թողած աշխարհի քաղաքացին

«Նա բուռն է, պոռթկուն և խելացի, թախծոտ է, քնքուշ ու մարդկային£ Միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ£ Ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորում ներով, հարգում մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»£ Բ. ՌԱՍԿՈ Պաշտոնական հայտարարությունների նկատմամբ կորսված հավատով (հիմքերիս հիմքը, թող որ կրկնվեմ, Սիրանույշի 150-ամյա հոբելյանի աննշելի մնալն է)` առաջին անդրադարձս եմ անում ամերիկացի մեծանուն Հայի մեկդարյա տարեդարձին£ Մինչև ծննդյան օրը` օգոստոսի 31¬ը, բավականին ժամանակ կա, իհարկե, Բայց չմոռանանք, որ 2008¬ը սարոյանական տարի է հռչակված£ Տարին էլ, կարծեմ, սկսվում է հունվարի 1¬ից£ Եթե, անշուշտ, ինձ անհայտ որևէ «բարեփոխություն» չի արվել ավանդական օրացույցում£ Թարմացնելով «հռչակագրի» հեղինակների հիշողությունը` չեմ թաքցնում, միաժամանակ նպատակ ունեմ ընթերցասիրությամբ չտառապող հարյուրավոր մարդկանց հակիրճ ծանոթացնել համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված ու մեծարվող ամենամարդասեր անհատականություններից մեկի հետ£ …Երիցական քարոզիչ Արմենակ Սարոյանը Արևմտյան Հայաստանից գաղթելիս պատահաբար չընտրեց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքը` շատ բանով էր հիշեցնում հայրենի Բիթլիսը£ Վաղաժամ հեռանալով կյանքից` կնոջը` Թագուհուն թողեց 4 զավակների խնամքը£ Մինչ մայրը աշխատանք կգտներ պահածոների գործարանում, 3-ամյա Վիլյամը քույրերի ու եղբոր հետ հարկադրված էր մի քանի տարի ապաստան գտնել Օքլենդի բողոքականների որբանոցում£ 8 տարեկանից դպրոց հաճախելով` ուսմանը զուգընթաց շուտով աշխատում է որպես «Ֆրեզնոյի երեկոյան նախագուշակ»¬ի թերթավաճառ, ապա` այգեգործ, նպարավաճառ, փոստատան պաշտոնյա, Սան-Ֆրանցիս կոյի հեռագրափոստի վերակացու… Հափշտակվելով գրականությամբ` ինքնակրթությամբ լրացնում է թերի մնացած գիտելիքների պաշարը£ Եվ, իրական կյանքից ու գրքերից քաղած դասերով, 1933¬ին մուտք է գործում գրական աշխարհ` Սիրակ Կորյան ծածկանունով տպագրած անդրանիկ պատմվածքով£ Գրական քննադատության կողմից նկատվում է «Հանդուգն երիտասարդը թռչող մարզաձողի վրա և այլ պատմվածքներ» առաջին իսկ (1934) ժողովածուով£ Ամերիկյան տնտեսական մեծ ճգնաժամի արհավիրքների տագնապներով խորացած մարդասիրությամբ ու ինքնատիպ, պարզ ոճի անկեղծությամբ` շուտով դառնում է գրական շրջանների պահանջված անդամը£ «Երբ մեջս առաջին անգամ գրելու պահանջ զգացի,¬ ասում է Սարոյանը,¬ ուզեցի պարզել, թե ուսկի՞ց կուգամ, ո՞վ եմ, ի՞նչ կուզեմ ըսել… Գործածած բառերս անգլերեն են£ Միջավայրը, որու մասին կգրեմ, ամերիկյան է£ Ոգին, որ կստիպե ինձի գրել, սակայն, հայ է£ Ուրեմն հայ գրող մըն եմ ես»£ Գրական կյանքի սկզբնաշրջանում հեղինակում է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը ամփոփում է տասից ավելի ժողովածուներում («Փոքրիկ երեխաներ»¬1937, «Ողջույն քեզ, սեր»-1938, «Անունս Արամ է»¬1940, «Սիրելիս»-1944, «Ասորին»-1949 և այլն)£ Շարունակելով Ուիտմենի և Տվենի դեմոկրատական գեղարվեստական ավանդույթները` իր մեծ ժամանակակիցների` Ֆոլկների, Հեմինգուեյի, Վուլֆի և մյուսների նման ստեղծագործաբար յուրացնում ու զարգացնում է Անդերսոնի ռեալիստական արձակի նորարարական փորձը` անզուգական վարպետության հասնելով սոցիալ-հոգեբանական արդիահունչ հումանիստական բարոյական մոտիվներով, հումորաշաղախ քնարական կենսափիլիսոփայությամբ հագեցած կարճ պատմվածքի, նովելի ժանրում£ «Մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար համայն աշխարհում»£ Առավելագույնս օգտագործելով ապրած կյանքով իրեն հոգեհարազատ նյութը` գեղարվեստական մեծ արտահայտչականությամբ ու ընդհանրացումներով գունագեղորեն վերակենդանացնում է հասարակ մարդկանց առօրյայից քաղված դրվագները ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» հիշողությամբ առանձնահատուկ գրական կերպարներով£ Շռնդալից էր Սարոյան¬դրամատուրգի մուտքը «Իմ սիրտը լեռներում է» թատերգության բեմադրությամբ` Բրոդվեյում£ 1940¬ին «Ձեր կյանքի ժամանակը» պիեսն արժանանում է ԱՄՆ գրական ամենաբարձր Պուլիտցերյան մրցանակին` երկար ժամանակ չիջնելով բեմերից£ 1942¬ին Սարոյանը զորակոչվում է բանակ, աշխատում զինվորական սցենարների վրա ԱՄՆ¬ում, ապա` Լոնդոնում£ Պատերազմական ժամանակների հերոսական նկրտումներով և լուսավոր լավատեսությամբ են աչքի ընկնում դրամատիկական կառուցվածքով միանգամայն ուրույն սարոյանական պիեսները` սուր կոնֆլիկտների առերևույթ բացակայությամբ, իրականության հոգեբանական խորքերի անպարփակ ընդգրկմամբ£ «Հե¯յ, ո՞վ կա այդտեղ» (1942), «Կոտորածն մանկանց» (1952), «Քարանձավի բնակիչները» (1957), «Խաղողի այգին» (1971) և այլն£ Ինքնատիպությամբ ուշագրավ է նաև Սարոյանի ծավալուն արձակը. «Մարդկային կատակերգություն» (1942) վիպակը, «Վեսլի Ջեքսոնի արկածները» (1946) վեպը, հուշագրությունը` «Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք` ով» (1961), «Չմեռնել» (1963), «Պատահական հանդիպումներ» (1971) և այլն£ Գրականության և արվեստի բարձրագույն կոչումը Սարոյանը տեսել է աշխարհը լավացնելու, մարդկանց համերաշխ միասնությանն ու երջանկությանը նպաստելու մեջ£ Ամենատարբեր ժանրերում թողած հարուստ գրական ժառանգությունը, որի լավագույն արտահայտությունները XX դարի համաշխարհային հոգևոր գանձարանում մնայուն տեղ ունեն, հատկապես օգտակար է առճակատումներից, սովից ու նախճիրից հոգնաբեկ, խեղված չափորոշիչներով շփոթահար ու հուսահատված XXI դարում ապրողներիս համար£ Ծնրադրենք 1982¬ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հողին հանձնված նրա աճյունի մի մասի առջև, փնտրենք ու գտնենք, վերընթերցենք ազնիվ մղումներ արթնացնող նրա երկերը£ Եվ հնարավոր կլինի մեր տխրահռչակ ներկան մարդասիրական վարքագծով մաքրել ամեն տեսակ աղտեղություններից, իմաստավորել տվյալ ժամանակում մեր արժանավայել կեցությունը£ :

Մի° պղծեք դարերով կանգուն Թատրոն եկեղեցու կառույցը

«Առա¯ջ, սպանեցե°ք բոլորին, պատերազմ հայտարարեք մեկդ մյուսին£ Ապականեցե°ք կյանքի առասպելը, դո°ւք, խելագարնե°ր, քանզի ձեր մեծությունը չափվում է ձեր կատարած ավերմունքի չարությամբ»£ Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ Աղբախեղդ մեր ներկան, իր ողջ եղկելիությամբ, գեղարվեստորեն կենդանացավ իմ մտապատկերում Նորայր Ադալյանի «Ապոկալիպսիս»¬ի տողերի ենթատեքստային համաձուլվածքում£ Թող որ երբեմն ներքին ընդդիմություն արթնացնող նատուրիալիստական պատկերավորությամբ, բայցև` գլխավոր ասելիքի պոռթկուն արտահայտչա միջոցներով առավել խորազդու£ Անընթերցող մեր հասարակությունը, պարզապես անհաղորդ մնալով գրողի քաղաքացիական ցասումին, շարունակեց մնալ հզորացող աղբիշխանության կամակատարը£ Օրավուր` հլու հպատակը£ Հրապարակի վրա երևացին մարդ արարածի հոգևոր-բարոյական խեղման դեմ ընդվզող ուրիշ գրական երկեր ևս£ Գիր ու գրականության հանդեպ երբեմնի ավանդական պաշտամունքից կտրականապես հրաժարված մասսայական ընթերցասերը այդպես էլ չիմացավ դրանց արժեքը£ Որդեգրած «նոր» կյանքի ոգեսպան հավատամքը` կառչած մնաց հեռուստաէկրանից:

ՀՐԵՇԸ

Համակենտրոնացման ճամբարներում դաժան սպանություններ կատարած այդ ավստրուհին արդեն բավական ծեր է` դատական պատասխանատվության ենթարկվելու համար: Մինչդեռ արտաքնապես անմեղ թվացող 85-ամյա Էռնա Վալլիշին ճանաչողներից քչերը գիտեն, որ նացիստական ռեժիմի ժամանակներում տակավին երիտասարդ այդ կինը անողոքաբար սպանել է (ոչնչացրել է) համակենտրոնացման ճամբարների կալանավորներին:

Խոստովանության քարակտոր

Սուրբ Վալենտինի օրը Վալերի Լեոնտևն ինքնատիպ նվեր է ստացել իր երկրպագուներից. սիրո խոստովանություններ` փորագրված բնական քարերի կտորներին£ Այդ 12 մակագրություններից յուրաքանչյուրը խնդրում կամ պատգամում է երգչին` «Մի° մոռացիր», «Ինձ մի° լքիր», «Կողքովս անտարբեր մի° անցիր» և այլն£ ¬ Մենք կամենում էինք արտասովոր մի բան նվիրել նրան. ամենահարմարը քարասալիկների տեսքով նվերն էր,¬ իրենց հորինվածքն այսպես են մեկնաբանում երգչի մոլեպաշտները£ Իսկ Լեոնտևը դեռ չի կողմնորոշվել, թե ուր դնի առավել քան ինքնօրինակ այդ «վալենտինկաները»£ ¬ Գուցե տանեմ Մայամի (իր ամառանոց-խմբ.), տեղադրեմ այգում` արմավենիների տակ և սկսեմ հիմնել քարերի պարտեզ,¬ շփոթված` բարձրաձայն մտորել է նա£ -Դա իհարկե, յուրատիպ գաղափար է, բայց ինչպե՞ս կվերաբերվեն ամերիկացի մաքսավորները. ինձ կնայեն որպես ծոցս քարեր լցրած մեկի,¬ կատակել է երգիչը£ :

Եկամտաբեր բերք

Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով` անցյալ տարի օփիումի արտադրությունից Աֆղանստանը շահել է շուրջ 1 միլիարդ դոլար£ 2007¬ին այս երկրում թմրանյութերի արտադրությունից հասել է 8,2 հազար տոննայի£ Մինչդեռ 2001¬ին, երբ այստեղ ներխուժել էին ամերիկացի զինվորները, այդ ցուցանիշն ընդամենը 185 տոննա է եղել£ Հիմա արդեն, չնայած կակաչի ցանքերի անխնա ոչնչացմանը, Աֆղանստանին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում օփիումի արտադրանքի` 97 %¬ը` 1995 թվականի 52 %¬ի փոխարեն£ :

Եվս 2 շաբաթ` հոգեբուժարանում

Ամերիկյան փոփ¬կուռք Բրիթնի Սփիրսը ստիպված է ևս 14 օր անցկացնել Լոս-Անջելեսի` Կալիֆոռնիայի համալսարանի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում£ Այս մասին տեղեկացրել են նրան բուժող բժիշկները£ Սփիրսն արդեն մեկ շաբաթ հոգեբանական թեստեր էր անցնում այստեղ և մի քանի օրից պետք է դուրս գրվեր հիվանդանոցից£ Սակայն ստացիոնար բուժման անհրաժեշտություն է ծագել` օրենքի պահանջով£ Կալիֆոռնիայում գործող օրենսդրությամբ` բժիշկներն հիվանդին երկու շաբաթ կարող են թողնել հոսպիտալում, եթե նա վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար£ Սա այս տարի Բրիթնիի արդեն երկրորդ հոսպիտալացումն է£ Հունվարին նա հոգեբանական վերականգնման բուժումներ է ստացել£ Այն ժամանակ նա հիվանդանոց ընկավ, երբ հրաժարվեց ամուսնուն վերադարձնել երկու որդիներին` նրանց հետ տեսակցելու ժամանակը սպառվելուց հետո£ Նրա առանձնատուն եկած հասարակական կարգի պահապաններն ստիպված էին եղել «շտապ օգնության» խումբ կանչել£ Բժիշկները որոշել էին հիվանդանոց տեղափոխել փոփ-աստղին, ով, ամենայն հավանականությամբ այդ պահին գտնվում էր թմրադեղերի և ալկոհոլի ազդեցության տակ£ Այս անգամ, սակայն, նրան հիվանդանոց տեղափոխելու հատուկ գործողություն էր մշակվել, այն էլ` ոստիկանական ուղղաթիռի մասնակցությամբ£ Խնդիրն այն էր, որ 2006 թ. նոյեմբերից, երբ Սփիրսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել, իր իսկ պահվածքը նրան թիրախ դարձրեց£ ԼՁԸՀ-ՁԸհհ¬ի փաստարկմամբ` բուլվարային բազմաթիվ լրատվամիջոցներում առնվազն 3-4 լրագրող ու լուսանկարիչ «մասնագիտացել» են երգչուհու արարքների լուսաբանման ուղղությամբ£ :

Լեոնսիոն, նույն ինքը` Ռուբենշ դը Ֆալկոն

Մեր կինոհանդիսատեսին բրազիլական «Ստրկուհի Իզաուրան» սերիալից հայտնի Լեոնսիոյի դերակատար Ֆալկոն կյանքի 77-րդ տարում օրեր առաջ կնքեց մահկանացուն: Globo ընկերության հեռուստանախագիծը` նկարահանված Բեռնարդու Հիմարաեշի գրքի մոտիվներով, հեռուստաէկրան բարձրացավ 1976-ին և միանգամից գրավեց աշխարհի ավելի քան 70 երկրների հանդիսատեսներին` մրցակցելով բազմաթիվ կինոարտադրողների հետ:

Հեռախոսային մոլագարը

Նա չի դադարում ահաբեկել Սերգեյ Զվերևին£ Նորաձևության հռչակավոր ոճաբանն ամեն օր առավոտից գայթակղեցնող հեռախոսազանգեր է ստանում£ Սեքսուալ ահաբեկիչը վառ գույներով Զվերևին պատմում է նրա հանդեպ իր էրոտիկ ապրումների մասին£ ¬ Ինձ արդեն հոգնեցրել են խոսափողից հնչող ամենօրյա այդ հոգոցներն ու թառանչները,¬ վրդովվում է Զվերևը,¬ քանի¯ անգամ փոխել եմ բջջայինիս համարը, բայց մոլագարի զանգերը չեն դադարել£ :