ՆԱԽ ԳԻՆԸ, ՀԵՏՈ` ԱՊՐԱՆՔԸ

Կոնյակի, ծիրանի, հանքային ջրի (էլի կարելի է թվարկել) հետ միասին հայկական պանիրը նույնպես իբրև տեղական բրենդ ներկայացնելու գաղափարն աննախադեպ արձագանք ունեցավ այդ սննդատեսակի շուկայում£ Հազիվ թե այս ոլորտի տնտեսվարողները կարծեին, թե ողջ աշխարհը հրաժարվելու է պանիր օգտագործել և սպասելու է միմիայն հայկականին, բայց ստացվեց այնպես, որ այդ նոր հղացման ծնունդը համընկավ կամ զուգորդվեց կտրուկ գնաճով£ Կարելի է կարծել, որ մեր ժամանակներում թանկացումները ոչ մի ոլորտ չեն «խնայում», ու այդ առումով չարժե պանիրը բացառություն համարել... Սակայն մյուս կողմից էլ գների կտրուկ ու անսպասելի թռիչքը չի կարող վրիպել մարդկանց ուշադրությունից, և պանրի թեման էլ այս առումով հրատապներից է դարձել£ Թե հատկապես ինչ հաշվարկներով են առաջնորդվել արտադրողները` դժվար է հասկանալ£ Սակայն նշված ապրանքատեսակի արտահանման` թեկուզև աղոտ հեռանկարը վերջիններիս այնքան շողշողուն է թվացել, որ նրանք ամեն ինչ սկսել են գները «կարգավորելուց»£ Իսկ գոնե նախորդ տարվա տվյալներով մեր հանրապետությունն իսկապես նշված ապրանքատեսակից արտահանել է, բայց դրսում վաճառածի կրկնակի քանակությամբ էլ ոչ պակաս բարձրորակ պանիր է ներմուծվել£ Այսինքն, սա այն դեպքերից է, երբ ներքին շուկայի պահանջարկի լիարժեք բավարարումը նույնքան լիարժեքորեն պետք է գոհացնի ոլորտի տնտեսվարողներին£ Մյուս կողմից էլ, ինչպես բազմիցս ենք համոզվել, տեղական արտադրողների մեծ մասը ներքին ու արտաքին շուկաների միջև առանձնապես տարբերություններ չեն տեսնում, քանի որ. «Ով ավելին կվճարի» աճուրդային տրամաբանությունն է վերջիններիս գործունեության հիմքում ընկած£ Եվ այս առումով «բնական» կարելի է համարել, որ եթե արտահանման թեկուզ փոքր հեռանկարներ կան, ուրեմն գները միանգամից կարելի է բարձրացնել` հարմար պահին միանգամից և արդեն պատրաստված գնացուցակներով միջազգային շուկաներ ներթափանցելու համար£ Հո միամիտ չե՞ն... Ուշագրավ է նաև, որ նման զարգացումները տեղի են ունենում ոչ թե ընդհանրապես կաթնամթերքի, այլ հենց պանրի շուկայում£ Հակասությունն առավել մեծանում է, երբ գնաճի ավելի քան անհեթեթ պարզաբանում (՞) է ներկայացվում` կա¯թն է թանկացել£ Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ թթվասերի, մածունի կամ հենց կաթի դեպքում հումքը չի թանկացել, կամ էլ նշված սննդատեսակները բացառապես անհայտ ծագման փոշիների՞ց են պատրաստվում£ Ամեն դեպքում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս «հիմնավորումները» լսել ու հայտարարել է, թե կաթնամթերքի շուկան գերկենտրոնացած չէ£ Այսինքն, այստեղ մի քանի տասնյակ տնտեսվարողներ են գործում, իսկ ցնցումը կանխելն ու դրա հեղինակներին կարգի հրավիրելն իր իրավասությունների շրջանակից դուրս է£ Նոր գնաճի ավելի հարմար առիթ, հիրավի, դժվար թե ստեղծվեր, քանի որ ՏՄՊՊՀ կողմից հրապարակավ «ձեռքերը լվանալն» է°լ ավելի մեծ ազատություն կարող է պարգևել հայրենի պանրագործներին£ Չի բացառվում նաև, որ հանձնաժողովը նման քայլի է գնացել անելանելիությունից` ճարահատյալ, քանի որ ամենաթարմ օրինակով` «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային ուղղված ոչ թարմ ձվեր վաճառելու համար տուգանքի, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, հավկիթները մակնիշելու պահանջը այդպես էլ արձագանք չի ունեցել£ Մինչդեռ պանիր արտադրողներն ավելի շատ են, ու այստեղ հավանաբար մտածել են, որ վերջիններիս «սանձահարելը» շատ ավելի բարդ է լինելու£ Իսկ հայկական պանիրը դեռ բրենդ չդարձած` սկսում է ճանաչվել. առայժմ, սակայն` միայն տեսականին «զարդարող» ու ի սկզբանե հիասթափեցնող աճող գներով£ :

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ` ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է Աստրախան: Այսօր` հոկտեմբերի 27-ին այստեղ կկայանա նրանց եռակողմ հանդիպումը, որի ժամանակ էլ կորոշվի Արցախի հիմնախնդիրը կարգավորելու շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակահարմա րությունը:

Բայց հնարավոր են միանգամայն այլ զարգացումներ:

Նկատի առնելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախաձեռնողական ակտիվությունը, ԱՄՆ-ի ոչ միայն լոյալ, այլ նույնիսկ խրախուսական արձագանքները, երրորդ համանախագահ երկիր Ֆրանսիայի պատրաստակամ աջակցությունը, կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ միայն կստիպեն Ադրբեջանին` շարունակել խաղաղ բանակցությունները, այլ կվերանայեն նաև բանակցային ձևաչափը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսուհետ լիարժեք կողմի կարգավիճակով կմասնակցի բանակցություններին:

ՇԱՐԺԻՉ ՈՒԺԻՑ` ՍԵՊ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ վաղ անցյալում հանրապետության տնտեսության աճի գլխավոր (շատերի համոզմամբ էլ` հիմնական) շարժիչ ուժը դարձած գյուղատնտեսության ոլորտը կսկսեր սեպ դառնալ` հիմա էլ առաջընթացի ճանապարհին£ Այնպես է ստացվել, որ հետճգնաժամային շրջանում նույնպես տնտեսական աճի երբեմնի գլխավոր խորհրդանիշն այդպես էլ ուշքի չի գալիս£ Ավելին, Ազգային վիճակագրական ծառայության սեպտեմբերյան ամփոփումը շինարարության համար նույնպես անկումային թվեր է նշել` այս անգամ արդեն 5,2 ոչ այնքան համեստ տոկոսներ արձանագրելով£ Կարելի է կարծել, որ թեկուզ ոչ լիարժեք սեզոնի փակումը մինչև տարեվերջ է°լ ավելի կմեծացնի նշված թիվը£ Ընդ որում, հարկ է նաև հաշվի առնել, որ հետճգնաժամային տարին շինարարության համար աչքի ընկավ մի շարք բարենպաստ գործոնների ի հայտ գալով ու դրանց համադրմամբ. պետական և վարկային միջոցների հաշվին իրականացվող ձեռնարկները նախատեսվող ծավալներով շարունակվեցին, մասնավոր կիսավարտ կառույցների աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին և այլն£ Այսինքն, կասկածից վեր կարելի է համարել, որ եթե ոլորտի վրա չլիներ նշված գործոնների ազդեցությունը, ապա պատկերը շատ ավելի անմխիթար կդառնար£ Սակայն դրական ազդակների կարևորությունից կամ ազդեցության չափից անկախ` անվիճելի է, որ մեր հանրապետությունում շինարարության բումն անդառնալիորեն անցյալում է մնացել£ Հետևաբար, գոնե առաջիկա տարիներին անկարելի կլինի այն տնտեսության գլխավոր ոլորտներից մեկը համարել կամ, առավել ևս հուսալ, թե նոր ձեռնարկներ են ի հայտ գալու ու դրանք նախկինի նման կարողանալու են նպաստել երկնիշ թվաճերին£ Իսկ այս շրջանը լավ, թե վատ իմաստով կարելի է շինարարության «հետևանքների» հաղթահարման փուլ համարել£ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության հետ «համատեղ» հենց շինարարությանն էր բաժին հասնում ՀՆԱ ձևավորման 30 տոկոսը£ Եվ բնական է, որ եթե երկու ոլորտները միասնաբար, այն էլ այսպիսի շոշափելի անկում են արձանագրում, ապա ընդհանուր առմամբ տնտեսական աճի միտումը որքան էլ զգալի լինի, և տարբեր ճյուղեր որքան էլ առաջընթաց արձանագրեն, միևնույն է` շինարարության ու գյուղատնտեսության բացասական ազդեցությունն անհնար է շրջանցել£ Նշված ոլորտները որքան էլ մեկը մյուսից անմխիթար վիճակում են հայտնվել, բայցևայնպես, ի տարբերություն առաջինի` գյուղատնտեսության հեռանկարներն անհամեմատ լավատեսական կանխատեսումներով են առանձնանում£ Թեև նույն վիճակագիրների պնդմամբ` սեպտեմբերին անկումն այստեղ հավելվել է ևս 18 տոկոսով, այդուհանդերձ, լավատեսորեն, թե օրինաչափորեն կարելի է պատկերացնել, որ, ասենք, հաջորդ տարի ներկայիս աննախադեպ համարվող երաշտի կրկնության հավանականությունը չափազանց փոքր կլինի£ Սրանով հանդերձ` չի բացառվում, որ նույնիսկ տոկոսային անկումն առաջընթացով փոխարինվելու դեպքում այս տարվա աննախադեպ գնաճային վերելքը ոչ միայն պահպանվի, այլ մինչև անգամ գյուղմթերքներն է°լ ավելի թանկանան£ Ի վերջո, այն, ինչ արդեն տեղի է ունեցել, ոչ միայն երաշտի, այլ նաև ոլորտի աստիճանական մոնոպոլացման հետևանք է£ Այսինքն, այն մարդիկ, ովքեր հսկայական հողատարածքներ ձեռք բերելու մոլուցքով են սկսել տառապել, հետզհետե ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստանում` կոնկրետ ապրանքատեսակների համար կոնկրետ գներ թելադրելու£ Այսինքն, եթե նույնիսկ հաջորդ տարին գյուղատնտեսության համար չափազանց բարենպաստ լինի, ապա դարձյալ չի բացառվում, որ գյուղմթերքների գները որոշակի մարդկանց քմահաճույքներին ենթարկվելով, արհեստականորեն մի քանի անգամ բարձր մնան£ Վատագույն (իսկ միգուցե լավագո՞ւյն) դեպքում նրանք կարող են վատ իրացվող բանջարեղենն ու միրգը արտահանել, և, ինչպես երևում է` հողագործությանը տրվելու նրանց շահախնդրությունն արդեն իսկ նաև նման հեռանկարներով է պայմանավորվում£ Այսինքն, վիճակագիրների կողմից տնտեսության տվյալ ճյուղում արձանագրվելիք աճից անկախ` հանրության համար այս առումով ոչինչ չի փոխվելու, և հաջորդ տարին ընթացիկից բացարձակապես չի տարբերվելու£ Այսքանով հանդերձ, և հակառակ տնտեսական անկման ընդհանրացված տոկոսին` ԱՎԾ տեղեկագրում ընդհանուր առմամբ քիչ չեն նաև անսպասելիորեն ոգևորող ցուցանիշները նույնպես£ Դիցուք, հետաքրքիր է, որ արդյունաբերությունում արձանագրված շոշափելի աճը շարունակվում է պահպանվել, իսկ սպասվող սեզոնային ակտիվացմանն «ընդառաջ» էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն են մեկեն սկսում աճել£ Նախորդներից համեմատաբար ակտիվ համարվող սեպտեմբեր ամսին վիճակագիրները որոշակի առաջընթաց են գրանցել նաև առևտրի և ծառայությունների աշխուժացման առումով£ Ավելի շոշափելի համարվող ծավալը, թեև իրական հնարավորություն չի տալիս որոշակի պատկերացում կազմել, հատկապես այս ոլորտների իրական շրջանառության մասին, բայցև առաջընթացը, իսկ նախատոնական ամիսներին աճող տոկոսների բազմապատկումն անխուսափելի կարելի է համարել£ Այնպես որ, տնտեսական աճի ցուցանիշը տարեվերջին հաստատ հնարավոր կլիներ շատ ավելի մեծ, ընդհուպ մինչև նորից երկնիշ թվով ամփոփել, եթե շինարարության ու գյուղատնտեսության բացասական ազդեցությունն այս անգամ այդչափ ընդգծված ու շոշափելի չլիներ£ :

Հա՞ որ...

ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը նշյալ հանձնաժողովի ֆինանսավորման նոր կարգ է սահմանել£ Հետայսու Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն այս կառույցի անդամների համար է նախատեսվում£ Ամիսը 540 հազար դրամ, ինչպես հայտնի է, անգամ Հանրապետության նախագահը չի ստանում£ Սակայն ամեն ինչ այստեղ այնպես են դասավորել, որ պետական բյուջեն առավելագույնս թեթևացվի` ակնհայտորեն չկարևորելով վարձատրության նման չափի իրական հիմքերը£ Ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում ՏՄՊՊՀ լուծարման հարցը խիստ հրատապ է դարձել, քանի որ կառույցի գործունեության արդյունավետությունն այդպես էլ չի նկատվում£ Հետևաբար, անհասկանալի է, թե արժե՞ արդյոք պետական միջոցների հաշվին շարունակել նման անգործունակ օղակի ֆինանսավորումը£ Չի բացառվում սակայն, որ նման համոզման են հանգել նաև ՏՄՊՊՀ ղեկավարները, ու աշխատավարձի նման չափը պայմանավորված է հետագա գոյության կարճ շրջանում պետության հատկացումներն առավելագույնս քամած լինելու մարմաջով£ ՆԱԽՈՐԴ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը վերականգնում է շաքար և շաքարավազ արտադրելու հին ու մոռացվող ավանդույթը£ Այս սննդատեսակի ներկրման մենաշնորհը տնօրինող Սամվել Ալեքսանյանը, բնականաբար, չի տխրի, քանի որ նորաբաց գործարանը նույնպես իրեն է պատկանում£ Սակայն որքան էլ տարօրինակ լինի, առանց փոքր¬ինչ ծանրութեթև անելու, այստեղ որոշել ու արտադրանքի առաջին խմբաքանակները միանգամից արտահանել են£ Թեև նշվում է, որ տեղական շաքարավազը դրսի շուկաներում հաջողությամբ է իրացվում, բայց այդպես էլ չի մանրամասնվում, թե հատկապես ո՞ր երկիր է այն ուղարկվում£ Հայտնի է միայն, որ շաքարավազի «մեր արքան» վրացական շուկան նոր է միայն ուսումնասիրում, և առաջին խմբաքանակները հարևան հանրապետություն հաստատ չեն ուղարկվել£ Հավանական է, որ տեղական արտադրանքն ավելի բարձր որակական հատկանիշներ ունենա, քան ներկրվողը£ Համենայն դեպս, այլ կերպ դժվար է բացատրել սպառման դրսի շուկաներ հայտնաբերելու շահախնդրությունը£ Սա էլ հենց ենթադրում է, մեր հանրապետությունը շարունակելու է ներկրվող և խանութներում խոնավացվող շաքարավազի հույսին մնալ£ Ու եթե այս կանխատեսումը շատ չանցած իրականություն դառնա, ապա նորաբաց գործարանի միակ օգուտը Շիրակի մարզում բացված մի քանի հարյուր աշխատատեղերը կարելի կլինի համարել£ ԻՍԿ հարևան Ադրբեջանին սովի վտանգն է սպառնում£ Մինչ այս երկրի ղեկավարությունը տարված է առաջիկա նախընտրական քարոզարշավով, գյուղատնտեսության պատասխանատուները հայտարարել են, թե այս տարի հացահատիկի բերքը կիսով չափ նվազել է£ Հետաքրքիր է, որ նման փաստ այստեղ արձանագրվում է տարեվերջին, երբ հացահատիկային ճգնաժամը հաղթահարելու խնդիրն ամենուր այս կամ այն կերպ արդեն լուծվել է£ Ի դեպ, պարզվել է նաև, որ Ադրբեջանի հողերի 47,8 տոկոսը էռոզիայի է ենթարկվել, և գյուղատնտեսությունն Ադրբեջանում այլևս տնտեսության առաջատար ճյուղ չի կարող համարվել£ :

Կպարզվի՞ խառնաշփոթը

Խաղաղ կարգավորման առաքելությունն ստանձնած միջազգային հանրության ներկայացուցիչների հայտարարություններից դժվար չէր հասկանալ, որ ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում միջնորդները պատրաստվում են դեկտեմբերին Աստանայում կայանալիք հակամարտող կողմերին առաջարկել կարգավորման ինչ¬որ համաձայնագիր, ինչ¬որ փաստաթուղթ ստորագրել£ Բայց ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի պարզվի, որ միջնորդները միմյանց հետ համաձայնեցված ոչ մի փաստաթուղթ էլ չունեն… Եվ հիմա արդեն հասկանալի է, որ այդ նույն` միջազգային ընկերակցության անդամներից յուրաքանչյուրը խաղաղ կարգավորումը մատի փաթաթան դարձրած, իրականում ջանում է այդ հակամարտությունից օգուտներ քաղել, դրա կարգավորումը ծառայեցնել ի°ր սեփական շահերի իրականացմանը£ Հենց սրանով է բացատրվում «ղեկավարվող քաոսի» սկզբունքով Արևմուտքի (և ոչ միայն նրա) առաջնորդվելը£ Այն, որ ԵԱՀԿ¬ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Յան Քելիի ակնարկած համաձայնագիրը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող որևէ այլ փաստաթուղթ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել` հասկանալի է ավելի ագրեսիվ դարձող նրա հայատյաց քարոզչությունից£ Հեղինակների բանականությունը կասկածի տակ դնող այդ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության անքակտելի մասը£ Պատմահենությունն ընդհանրապես բնորոշ է քոչվոր թուրք էթնոսին£ Բայց 21-րդ դարում արդեն 2792 տարեկան մայրաքաղաք ունեցող ազգին եկվոր համարելն ու հայերի հիմնական լեզուն հայերենի հետ միասին ադրբեջաներեն լինելը, հայերի իսլամ դավանելու և նման այլ խեղաթյուրված տեղեկություններ հորինելու համար օտարերկրյա հրատարակչություններ վարձակալելը խոսում է վարձակալողի ուղեղի բացակայության մասին£ Ըստ էության, Բաքուն այսպիսով, կարծես որդեգրել է Հայաստանի համբերութ յունը չափելու քաղաքականություն£ Արդյոք կարելի՞ է եզրակացնել, թե ադրբեջանցիների հաջորդ քայլը կլինի մեզ երկրորդ անգամ պատերազմի մեջ ներքաշելը£ Վերջերս Դովիլում կայացած` Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ԱՄՆ նախագահը չէր մասնակցում£ Կարելի՞ է եզրակացնել, որ Վաշինգտոնը զբաղված լինելով Աֆղանստանով և Իրաքով, առայժմ մյուս խնդիրների լուծումը թողել է Եվրամիությանն ու Ռուսաստանին£ Ի դեպ, Դովիլում Մեդվեդևը ասաց` Ռուսաստանն ունի ներուժ` սառեցված հակամարտությունները կարգավորելու համար£ Բայց նաև հավելեց, որ բայց շատ բան կախված է կողմերից£ Բնականաբար, առաջնայինը կողմերի դիրքորոշումն է£ Բայց եթե, այնուամենայնիվ, ռազմական բախում սանձազերծվի, իրենց ինչպե՞ս կդրսևորեն մեր հարևան պետությունները£ Իրանի հետ Հայաստանը երկու¬երեք տարի առաջ պայմանագիր է կնքել, որ պատերազմի պարագայում Թեհրանը կապահովի Երևանի թիկունքը` նրան անհրաժեշտ վառելանյութեր մատակարարելով£ Ի դեպ, ղարաբաղյան պատերազմի ընթացքում էլ Իրանը նույնն էր անում` առանց այդ մասին Հայաստանի հետ պայմանագիր ունենալու£ Այսինքն, մեր այս հարևանն ի սկզբանե աջակցել է մեզ£ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Միացյալ Նահանգները և Ռուսաստանը թույլ չեն տա նրա միջամտությունը պատերազմին, ինչպես թույլ չեն տվել 1993 թվականին£ Որովհետև խառնվելով Հարավային Կովկասում առկա գործընթացներին, Անկարան զգալի ազդեցություն ձեռք կբերի տարածաշրջանում, ինչն ամերիկացիների և ռուսների շահերից չի բխում£ Վրաստանից աջակցությունն ակնկալելն, իհարկե, անհեռատեսություն (մեղմ ասած) կլինի£ Մեր հակառակորդը, թերևս, կարող է օգտագործել այդ երկրի` ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանը£ Բայց կա մի հանգամանք£ Մոսկովյան փորձագիտական, դիվանագիտական շրջանակներից տեղեկացնում են, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, վախենում է Հայաստանի հետ հնարավոր պատերազմից£ Այստեղ միայն հարցական է մնում` մոսկովյան աղբյուրների հավաստիությունը£ Խնդիրն այն է, որ ԱՄՆ` Եվրասիայի էներգետիկ հարցերի պետքարտուղարության պատվիրակը մտահոգություն է հայտնել, թե Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանի էներգետիկ նախագծերին, բայց պետք է մտածել այդ ուղղությամբ£ Այսինքն, ակնարկվել է Հայաստանը «Նաբուկո» նախագծում ներառելու մասին£ Իսկ դրա հնարավորությունը Մոսկվայի սրտով չէ£ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակի հիշյալ հայտարարությունն էլ, թերևս, բխում է Հայաստանին Վաշինգտոնի համոզելու ցանկութ յունից, որ պատերազմի դեպքում նա չվնասի Ղարաբաղի սահմանների մոտով անցնող էներգետիկ միջանցքը£ Ինչպես երևում է` այս փուլում եզրակացությունների, կանխատեսումների բազմաթիվ տարբերակներ կարող են լինել£ Առջևում Լիսաբոնում կայանալիք` ՆԱՏՕ-Ռուսաստան և ՆԱՏՕ-¬ի գագաթաժողովներն են, որոնց կհաջորդի ԵԱՀԿ գագաթաժողովը£ Գուցե դրանց ընթացքում էլ տարակարծությունների խառնաշփոթը կպարզվի, կամ ավելի կխորանա՞… :

Ընտրությունները սարի հետևում չեն

Արդեն հստակ է, որ շատ կուսակցություններ նախապատրաստվում են խորհրդարանական գալիք ընտրություններին: Նախընտրական 2-3 ամիսների շոուների փոխարեն, քաղաքական ուժերը կարծես ավելի խնամքով են նախապատրաստվում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

ԲՅՈՒՋԵ բառի նոր ստուգաբանում - ԲՅՈՒրավոր Ջրված Երազանքներ£ Տարբեր «նշանակության» ճոպաններ Հայաստանն ունեցավ աշխարհում ամենաերկար ճոպանուղին, բայց` սոցիալական ճոպանը շարունակում է սեղմել ժողովրդի վիզը£ Ինչ ջերմուկ ու կոնյակ. մենք ենք, մեր պանիրը Ըստ վարչապետի` արտահանման ծավալների ընդլայնման գործում խոշոր քայլ կլինի «Հայկական պանիր» ձեռնարկությունը` պետության հովանու ներքո£ Ստացվում է` կոնյակն ու ջերմուկը թողած, պանրի հարցում վագրի ցատկ ենք կատարելու Շվեյցարիայի և Ֆրանսիայի գլխի վրայով£ Բայց մինչ այդ, պանրավաճառները 600 դրամի կարգի գնային պանրացատկ կատարեցին£ Ժողովուրդը հարցնում է կառավարությանը - Եթե մեր բոլոր տարիների բյուջեները «սոցիալական» են, բա ինչո՞ւ ենք կարոտով հիշում ՍՈՑԻԱԼիստականը£ Ավելի լավ չի՞ միանգամից Ժողովուրդը կառավարությանը` բյուջեի առիթով Չարենցաբար - Այդպես հոգիս պիտի մեռնի` Կամաց¬կամաց, կամաց¬կամաց£ Չավուշօղլուն չայցելեց Երևան, որովհետև ԵԽԽՎ¬ում գնչուների խնդիրներն էին քննարկվելու Ռ. Հախվերդյանի երգի իմաստափոխմամբ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ¬ Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ աչքերի մեջ մոխրացած. Նա կիսաձայն ինձ շշնջաց, Որ շանաժիստ եմ ուշացած… ՀԱԿ¬ի չարախնդությունը ՀՀ իշխանությունների` իբրև թե վարկաբեկման առիթով Մեր կողմից է անմեղ գռզոն, Ձեր «կողմից» է մաֆիոզ պզոն£ Արմատականները` ԵԽԽՎ¬ին Երևանում հաճախ ֆորումներ անցկացնելու խնդրանքով - Որ ունենաք «հենման կետ» ամեն օր անենք պիկետ£ Ադրբեջանական սադոմազոխիզմ Հատված Սերժ Սարգսյանի` Գորիսում ունեցած ելույթից նո կոմենտ Ադրբեջանը ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց, ինքը խնդրեց զինադադար£ Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին£ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱՃԵԼԻ ԼԻՆԵԼ£ Համաշխարհային մաֆիայում առաջինը եղել է և կմնա Սիցիլիան Ըստ շրջանառվող լուրերի` սիցիլիական մաֆիոզ կառույցները բողոքի «նոտա» են հղել ԱՄՆ իրավապահ մարմիններին, որ զուտ քաղաքական նկատառումներով իրենցից խլվում է տվյալ «ոլորտի» առաջատարի դերը և «հանձնվում» է համապատասխան «ստաժ» չունեցող հայերին£ ՀՅԴ¬ն ու ՀՀՇ¬ն նույն հարթությունո՞ւմ Դե արի` տարբերիր ազգայնականին ու «կոսմոպոլիտին» Եթե Բաքվում դաշնակցականները շփվում են ազգայնամոլ ազերիների հետ, ապա ինչու ՀՀՇ¬ին մեղադրել Պոտսդամում մուսաֆաթականների հետ հռչակագիր ստորագրելու համար£ Լուժկո՞վը պիտի Ռոբերտին «զարդարեր» Ըստ որոշ ԶԼՄ¬ների` եթե Լուժկովին չհանեին, Քոչարյանը կեպի դրած, քաղաքական «որսի» ռեկորդներ էր սահմանելու£ :

ՀՀ ՊՆ -ում քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները

Անցյալ շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները:

Առաջին հայ եռակի հերոսը

ՀՀ ԱԳԱ ավագ գիտաշխատող Գրիգոր Մարտիրոսյանի գիրքը նվիրված է ԽՍՀՄ ԳԱ թղթակից¬անդամ, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս Կիրիլ Իվանի Շչոլկինին (Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի)£ Այն կոչված է փառաբանելու մոռացված հային, ում անունը տարիներ շարունակ գաղտնի է պահվել, թեև 20¬րդ դարում նա մեծ ներդրումներ է ունեցել աշխարհի գիտության և տեխնիկայի բնագավառներում£ Երբ 1945-ի օգոստոսի 6¬ին և 9¬ին ԱՄՆ¬ը միջուկային ռումբեր նետեց Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա, և 300 հազարից ավելի մարդիկ զոհեր դարձան, ԽՍՀՄ ղեկավարությունն անհանգստացած մտածում էր այդ ահավոր զենքի մոնոպոլիան չեզոքացնելու, խաղաղություն ապահովելու մասին£ Պաշտպանության Պետկոմի հոկտեմբերի 20¬ի և 30¬ի որոշումներով նախատեսված էր ստեղծել նմանատիպ զենք` ատոմային և թթվածնային ռումբեր, որի համար Լենինգրադի քիմիկա-ֆիզիկական ինստիտուտում հավաքագրվեցին մի շարք գիտնականներ և մասնագետներ£ Նրանց շարքում էր նաև Կիրիլ Հովհաննեսի Շչոլկինը (Կ. Հ. Մետաքսյանը), ով շուտով դարձավ ակադեմիկ Ի. Վ. Կուրչատովի (1903-1960) ամենահավատարիմ գործընկերն այդ բնագավառում£ 1946 թ. նա նշանակվում է միջին մեքենաշինության գերատեսչության գլխավոր կոնստրուկտոր և գիտաշխատող` ատոմային զենքի ստեղծման ու կիրառման բնագավառներում£ Ուրալի երկրամասում ստեղծում է «Արզամաս-16» գիտահետազոտական կենտրոնը, որտեղ կառուցվում և հետազոտվում էին ՀԺհ-1 (ՀՏրրՌÿ ՊպսՈպՑ րՈՎՈ) տիպի զենքը, հետագայում ՀԺհ-2, ՀԺհ-3 և ուրիշներ£ Այստեղ Կիրիլը նախաձեռնում է ավելի հզոր` թթվածնային զենքի նախագիծը, ուսումնասիրություններ է կատարում Ուրան-235 և Պլատոնի-238 տարրերի պայթեցման, վառման և գազային դետոնացման, անդրապայթեցման պրոցեսների վրա, դառնում այդ տեսության հեղինակը£ 1955 թ. նրան նշանակում են «Չելյաբինսկ-70» նոր ատոմային կենտրոնի ղեկավար, որը դարձավ ավելի հզոր, քան «Արզամաս-16»¬ն էր£ 1949 թ. ԽՍՀՄ¬ում առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեց ատոմային ռումբը, որի համար Կ. Ի. Շչոլկինը արժանացավ Սոցիալիստական Հերոսի կոչման£ 1951¬ին մեր հայրենակիցը 2¬րդ անգամ արժանացավ Հերոսի կոչման` ավիառումբը ինքնաթիռի վրա տեղադրելու և սարքավորումներ կիրառելու համար£ 1954 թ. եռակի Հերոսի կոչում է շնորհվել Ի. Վ. Կուրչատովին, Կ. Ի. Շչոլկինին, Յու. Բ. Զելդովիչին, Յու. Բ. Խարիտոնին, որի առիթը 1953 թ. Սեմիպալատինսկի հրթիռային հրաձգարանում հաջողությամբ փորձարկված առաջին ջրածնային մեծ հզորությամբ ռումբն էր£ Երբ նախագծվել և ստեղծվում էր «Արզամաս-16» կենտրոնը, ակադեմիկոս Ա. Ալեքսանդրովի վկայությամբ` Ա. Դ. Սախարովը չի եղել. մասնակցել է միայն փորձարկմանը£ Կուրչատովը և Շչոլկինը կողմ են եղել ոչ թե հզոր, այլ փոքր հզորության զենքերի, և դրանց էներգիան խաղաղ նպատակների համար օգտագործելու£ Այս ամենը, սակայն, հետագայում վերագրվել է «մարդու իրավունքների պաշտպան» Սախարովին£ 2006 թ. Մոսկվայում լույս տեսած «ծՏՉպռՔՌռ ֆվՓՌՍսՏտպՊՌփպրՍՌռ րսՏՉՈՐ» ¬ում Սախարովի մասին մեծ հոդված կա, բայց Շչոլկինի մասին` ոչինչ£ Կ. Ի. Շչոլկինի արմատներն, այո, հայկական են. հայրը` Հովհաննեսը, ծնունդով Ղրիմի Կուրասուբազար (Բելագորսկ) քաղաքից է, Հայաստանում աշխատել է Նոր Բայազետ և Դարալագյազ շրջաններում£ Ընտանիքն ապրել է Թիֆլիսում, որտեղ 1911 թ. մայիսի 17¬ին ծնվել է Կիրիլը£ Ղրիմի մանկավարժական ինստիտուտն ավարտելով, 1941 թ. նա կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղից 1942 թ. հունվարին գործուղվել է ք. Կազան` Կուրչատովի լաբորատորիայում աշխատելու£ Լենինգրադի քիմիկա-ֆիզիկական ակադեմիայում սովորել և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաները£ Մահացել է 1968 թ., հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը£ Աշխատանքի եռակի հերոս, Լենինի և չորս պետական մրցանակների, Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանների դափնեկիր, 250 գիտական և հայտնագործությունների հեղինակ Կիրիլ Իվանի Շչոլկինը (Մետաքսյանը) հայ ազգի պանծալի զավակներից է և բարձր է պահել մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը£ Թբիլիսիի ֆիզիկայի ինստիտուտի բակում նրա հուշարձան¬կիսանդրին է դրվել 1982 թ., իսկ Ղրիմում` նրա անունն է կրում Բելագորսկի փողոցներից մեկը և Շչոլկինո քաղաքը, իսկ Հայաստանում նրա մասին շատ քչերը գիտեն, և հիշատակը հավերժացնող ոչինչ չկա£ :

Մաղթում եմ ու պարտավորեցնում

Հոբելյանը վաստակ է, ու քո այդ վաստակը տասնամյակներով է չափվում£ Այսօր արդեն` 8,5 տասնամյա գոյությունդ ես փաստում, սիրելի «Կանչ»£ Հոբելյանդ տոն է բոլոր ընթերցողներիդ համար` մամուլի մասին իրենց առաջին պատկերացումները ձևավորող նորօրյա դեռահասների ու նաև` տասնամյակներ առաջ քո շնորհիվ իրենց անցնելիք ուղին գտած անհատների£ Ժամանակի հրամայականով ծնունդ առնելով խորհրդահայ մամուլի ընտանիքում, դու իսկապես կանչն էիր դարձել բոլոր պատանիների, ովքեր մանկությանդ, երիտասարդությանդ ու հասունությանդ տարիներին ՊԻՈՆԵՐ էին կոչվում£ Պիոներ` ասել է թե` ռահվիրա, զինվոր£ Ու դու գիտության, մշակույթի, կրթության, մարզաշխարհի, գրականության... բոլոր¬բոլոր բնագավառների նվիրյալ զինվորներ էիր կրթում£ Քո իսկ երկրպագուներից շատ¬շատերի նման, սակայն, ընթացքդ դժվարացավ այն ցուրտ ու խավար տարիներին£ Բարեբախտաբար` դու էլ չերկնչեցիր, հավերժ պատանի մեր սիրելի թերթ£ Ու թեև բազում դժվարություններ հաղթահարելով, բայց շարունակում ես անցյալը գալիքին կամրջող հուշարձան մնալ. բաբախո°ղ սրտով կենսունակ հուշարձան£ Շարունակո¯ւմ ես ընթացքդ, սիրելի «Կանչ»` շնորհիվ իրենց սկզբունքներին ու քեզ չդավաճանած մի փոքրիկ խումբ նվիրյալների, ում խինդ է պարգևում ամեն համարիդ ծնունդը£ Չես ընդհատում կենսագրությունդ` նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր աջակցում են շարունակականությանդ£ Շնորհավոր հոբելյանդ, մեր կրտսեր գործընկեր£ Իսկ քեզ պահպանողներին, ում համար քո գոյությունը հաղթանակ է, անձնատուր չլինելու մեծ քննություն, նոր ուժ ու կորով եմ մաղթում` այսուհետ ևս ընթացքդ անխաթար պահելու£ Մաղթում եմ ու պարտավորեցնում` վերստին հիշեցնելով` Գլխովը շատ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան£ :

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԸ

Հալեպն աշխարհի հայաշատ գաղութներից է: Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների երրորդ սերունդն է ապրում այստեղ:

Ով վճարում է, նա էլ պատվիրում է

Հայ լրագրողների 5¬րդ` բավական ներկայացուցչական համաժողովում սփյուռքահայ մեր գործընկերներից մեկը ցավով նշեց. - Երեխաներիս միշտ ստիպում եմ, որ Հայաստանի հեռուստաալիքները դիտեն, որպեսզի հայերեն սովորեն£ Դժբախտաբար, այդ եթերներից նրանք ոչ թե մեր գեղեցիկ հայերենն են լսում, այլ ժարգոնային արտահայտություններ... Հենց այս մտահոգության շուրջ էլ զրուցեցինք ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվական և վերլուծական բաժնի պետ Նվեր ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ հետ£ - Էթիկան այն է, թե ինչպիսին ես դու, երբ քեզ ոչ ոք չի հետևում£ Գ. Վ. Լազուտինայի այս սահմանումը, թերևս, ամենահաջողվածն է£ Էթիկան` մարդու ներքին բարոյական սկզբունքներն են, որոնք, ի տարբերություն օրենքների, ենթակա չեն պարտադիր կատարման£ Այս է պատճառը, որ պետության կողմից պարտադրվող ժուռնալիստիկայի էթիկայի ցանկացած կոդեքս իր բնույթով, դառնում է «օրենք բարոյականության մասին»£ Այսօր հեռուստատեսությունն առավել մատչելի և տարածված լրատվամիջոցն է, ուստի լրագրողական էթիկայի պահպանման առումով առավել պետք է մտահոգված լինի£ Ցավոք, շատ են լրագրողական էթիկայի շեղումները, որոնցով հեղեղված է մեր հեռուստաեթերը£ ... Այս աղտի հիմքը դրվեց դեռևս 1990-ականներին, երբ առաջին անգամ, որպես հումոր, որպես ծաղր նոր ձևավորվող բառապաշարի, էկրանին բարձրացավ «Մեր բակը»:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ ¬ 100 Հյութեղ գույներ` կյանքի մռայլ երփնապնակին

100 տարի առաջ, Զատկի հաջորդ գիշերը Սեբաստիա նահանգի Կյուրին գյուղաքաղաքում բնավորված անեցի Խարմանդայանների (թուրքերենից թարգմանաբար` «կալ, կալսել», որի հիմքով էլ ձևավորվում է հետագայում «Կալսյան», ապա` «Կալենց» մականունը) ընտանիքում ծնված երրորդ տղային` Հարությունին, ևս վիճակված էր անմիջական կրողը լինել պանդուխտ հայի ճակատագրի£ Մանկության առաջին 5 տարիներն անցկացնելով գորգերի ու ծածկոցների ֆաբրիկայի սեփականատիրոջ որդուն հարիր նախշազարդ ու ապահով միջավայրում` մոր ու եղբայրների հետ անցել է թուրքական յաթաղանի «վրձնած» մահվան անապատով` բոկոտն, արյունլվա ներբաններով£ Թշվառ ու սովալլուկ ֆիզիկական փրկություն գտնելով Հալեպում` շուտով զրկվել է մորից ու եղբայրների հետ ապաստան գտել հայ մանուկների որբանոցում£ 13 տարեկանում, անավարտ թողնելով որբանոցային նախակրթությունը, ծվարել է հորեղբոր տանը` աշակերտելով մի ծանոթ գեղագրի£ Նախասիրած զբաղմունքով վաստակելու հնար է գտել` գեղանկարչության հիմունքներ 2-3 ամիս ուսանելով Օննիկ Ավետիսյանի մոտ, ում հետո պիտի համարեր իր միակ ուսուցիչը£ Ժանրային կտավների վաճառքը ոչ միայն հանապազօր հաց է տալիս, այլև նկարչական ձիրքը զարգացնելու հնարավորություն£ Շուտով դիմանկարչի համբավ է ձեռք բերում£ Տարագրության հաջորդ հանգրվանը` Տրիպոլին, երջանիկ բեկում է մտցնում 17-ամյա հայ որբուկի հոգսադառն առօրյայում£ Տեղի է ունենում բախտորոշ ծանոթությունը ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, որը մինչև վերջինիս մահը (1942 թ.) վերաճում է փոխհարստացնող համաստեղծագործության ու բարեկամության£ Երիտասարդ նկարչի համար Միշլեով բացվում է «պատուհանը դեպի Եվրոպա»` արևմտյան գեղարվեստի նորահայտ աշխարհ, որը շուտով հարազատանում է նրա գեղագիտական մտածողությանը, ուղղորդում սեփական ձեռագրի որոնումների ճամփան£ Եվ Տրիպոլիում էլ «կյանքի ուղեգիր» է ստանում «Կալենց» ստորագրությունը (ֆրանսերեն տառադարձությամբ` Galentz)£ Վարպետացման հաստատուն սլացքը շուտով Բեյրութ է հասցնում` արգասաբեր լինելով թե ստեղծագործության, թե հանրաճանաչման տեսակետներից£ Բազմազանություն է մտնում ժանրային հետաքրքրությունների մեջ` բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, գրաֆիկական խոհ¬թերթիկներ, ծաղրանկարներ... Բազմազանություն է մտնում նաև մշակութային գործունեության մեջ` առանձնակի իմաստավորելով իր տարեգրության բեյրության շրջանը£ Իրար են հաջորդում անհատական ցուցահանդեսները£ Տարբեր կազմակերպություններից ու անհատներից բազմապիսի լուրջ պատվերներ է ստանում` պաննո հյուրանոցի կամ առանձնատան համար, Զմմառի վանքի եկեղեցու գմբեթի նկարազարդումը, Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերումը£ Պետական թատրոնի վարագույրի էսքիզն ու «Կոմեդի ֆրանսեզ»¬ի հյուրախաղային դեկորացիաները, հայտագրերը նկարում£ Իր իսկ նախաձեռնած գեղարվեստի ստուդիայում նկարիչների նոր սերունդ կրթում£ Ամենախոշոր նվաճումն արձանագրվում է 1939¬ին, երբ Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարին յուրահատուկ գրավչություն հաղորդած հարթաքանդակային յոթմետրանոց կոմպոզիցիան գնահատվում է Լիբանանի կառավարության և ցուցահանդեսի կազմկոմիտեի պատվոգրերով£ Նոր թափ են առնում Հարություն Կալենցի այլազան մտահղացումները£ Գործուն մասնակցություն ունենալով «Արվեստի բարեկամներ» ընկերության հիմնադրմանը` մեծապես նպաստում է դրա հենքի վրա 1942¬ին Լիբանանի նկարիչների միության կազմավորմանը£ Հաջողության հախուռն ալիքը, սակայն, շուտով տեղի է տալիս, երբ հայրենադարձների «քարավանով» կնոջ` Արմինեի ու առաջնեկի` Արմենի հետ, հայրենաբաղձությանն անսալով, հանգրվանում է հետպատերազմյան բազմաբարդ շրջապտույտում հայտնված Խորհրդային Հայաստանում£ Անսահման սիրո ներուժով է գուցե, որ կարողանում է դիմակայել իրեն խորթ հասարակական կենսամտածողության ու ապրելակերպի կապանքող իրողությունների անսպասելի վայրիվերումներին£ Ստալինյան հալածանքները, կարծես, «խնայում» են անձը, բայց «օգնում» են խորթության պատնեշի բարձրացմանը նրա ազատախոհ գեղագիտության և երկրի գաղափարախոսական հիմնադրույթների, գեղարվեստական անդրդվելի սկզբունքների միջև£ Դեռևս չհամակերպված լիբանանյան բարեկեցության կորստի հետ` հեռացվում է նկարիչների միությունից` մեղադրվելով ֆորմալիզմի ու կոսմոպոլիտիզմի մեջ£ Տարըմբռնումները, տևական ընթացքով, մռայլով են պատում փուխր հոգին£ Ի հակակշիռ` պայծառանում են հյութեղ գույները վրձնած կտավներում, որոնց հայաստանցի կերպարվեստասերը հաղորդակցվում է 1947 և 1949 թվականների հանրապետական ցուցահանդեսներում£ Գորշ առօրյայի ստեղծագործական հեղձուկից ազատագրվելով ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրաշագործ հայտնությամբ` 1956¬ից նոր ստեղծագործական վերելք է ապրում Հարություն Կալենցը£ Անցյալ դարակեսի հայ կերպարվեստին արդիաշունչ կյանքային, հոգեմտավոր արտահայտչականություն, հուզականություն ներարկելու «ձնհալածին» հորձանքին իր գործուն մասնակցութ յունն է ունենում` հանպատրաստից հորինելու շնորհքով, բնօրինակի այլազան ընդհանրացման, կոմպոզիցիոն-կառուցվածքային ամբողջականության, տարաժանր համադրության ինքնահատուկ ունակությամբ£ Հոգեկան անդորրի կապույտ ֆոնի վրա սփռված ալպյան մանուշակներով, վարդերով ու քրիզանթեմներով է իր պոետիկ էությունը արտահայտում Կալենցը, բնության գարնանային ծաղկունքի, աշնանային բազմերանգության դյուրընկալ ցնծապնակով («Աշունը բուսաբանական այգում», «Սևանա կղզու Սբ. Կարապետ եկեղեցին», «Գարունը մեր բակում», «Գառնիի ձորը»...)£ Հենց իր տեսած բնաշխարհից էլ առաջին հայացքից արտասովոր իր գույներն է քաղում բնութագրական բազում դիմանկարների համար£ Գրող, փիլիսոփա Վիվան Չիթեջյանի, պարուհի Մայա Պլիսեցկայայի, կինոդերասանուհի Վալենտինա Խմարայի, ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի, ջութակահար Ավետ Գաբրիելյանի և շատ ու շատ հայտնի արվեստագետների, մտավորականների£ Մոսկովյան անհատական ցուցահանդեսին հետևում է երևանյանը (1962 թ.)£ 1965¬ին արժանանում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման£ 60-ականների սերնդին անքեն միախառնված` նոր թռիչքի էր պատրաստվում, երբ 1967¬ին խզվեց կյանքի թելը£ Հետմահու ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացվեց£ Անզուգական գործընկեր-կողակցի` օջախի սյուն, վաստակավոր նկարչուհի Արմինեի ջանադրությամբ անհատական ցուցահանդեսներ բացվեցին Մոսկվայում, Լենինգրադում, ապա` Երևանում£ Վերջինը` 2000¬ին էր, ծննդյան 90-ամյակի կապակցությամբ£ ...Ճիշտ և ճիշտ այն նշանավոր Զատկի օրերից 100 տարի անց, նշանավոր հոբելյանի պատվին, նկարիչների որդու` Սարո Գալենցի ջանքերով ու ընտանիքի ներդրումներով, բացվում են Հարություն ու Արմինե Կալենցների կառուցած տուն¬արվեստանոցի դռները` «Կալենց» թանգարան դարձած£ Իրագործվում է, փաստորեն, 1968¬ին դեռևս ընդունված կառավարական որոշումը` 2002-2009թթ. ծավալված շինարարական աշխատանքներով£ «Կալենց» նորաստեղծ (2009 թ.) մշակութային հիմնադրամը լծվում է Կալենցների արվեստի մանրակրկիտ ուսումնասիրությանն ու լայնամասշ տաբ հանրաճանաչմանը` ընդգրկվելով ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարաններին պետական աջակցություն ցուցաբերելու» ծրագրում£ Հուսալի նեցուկ թանգարանի զարգացմանը` ի նպաստ ազգային մշակույթի ընդհանուր առաջընթացի£ Անդամակցելով ԻԿՕՄ¬ին (2010 թ.)` թանգարանը ի զորու կլինի պետական օժանդակությամբ ընդլայնել գործունեության շրջանակը£ Քայլ առ քայլ հաղթահարվում են տասնամյակների բացթողումները£ Ազգային պատկերասրահում բացված «Կալենցը` հավաքածուներից» ցուցահանդեսը, մոտ 65 գեղանկարների ու գրաֆիկական աշխատանք ների մեկտեղմամբ (15 մասնավոր հավաքածուներից, պատկերասրահի, ժամանակակից արվեստի ու «Կալենց» թանգարանների պահոցներից)` կերպարվեստասերներին հոբելյանական անակնկալ է մատուցում նորահայտ ցուցանմուշներով և նկարչի առաջին ալբոմի շքեղ հրատարակության շնորհանդեսով` պետական ներկայացուցչական մարդաշատ մթնոլորտում£ Եվ սա դեռ բոլորը չէ£ Նախատեսվում են Հարությունի ցուցահանդեսը Բեյրութում և Արմինեինը (ի նշանավորումն ծննդյան 90-ամյակի)` Երևանում£ Ծրագրեր ու անելիքներ էլի կան` ուսուցողական ու գիտական, գրահրատարակչական, լիարժեք հանրահռչակման նախագծերի մշակման£ Սայլը միասնական եռանդով տեղաշարժվել է£ Մնում է անխոտոր պահել բարեհաջող ընթացքը£ :

Նյարդացունց երաժշտավարժանք

Մտածում էի լռության մատնել «նախարարական» աջակցությանն արժանացած երաժշտական այս նորաոճ նախագծի իրագործումից ստացած հակասական, ոգելլկող անմիջական տպավորությունս£ Բայց Կամերային երաժշտության տանը այդ երեկո վատնածս ժամանակը` թանկարժեք կապիտալ մեր մասնագիտությամբ բարեխղճորեն զբաղվողների համար, գեթ հակիրճ հիմնավորման պահանջ է հարուցում£ Երաժշտական աշնանամուտի խճանկարում մռայլորեն մխրճված` իմաստավորման մղում£ Մշակութավազքի բարձրարվեստ հանգրվաններում նրբացած ընկալումդ դյուրութ յամբ զանազանում է հոգևոր¬բարոյական արժեքավորությունը ցանկացած միջոցառման£ Հանդիսատեսային ընդունելությամբ հստակվում են խուռներում զգացողություններդ£ Եվ, համադրելով դրանք վերլուծական մտքիդ, իրատեսական անխոցելի եզրահանգումներ ես հրամցնում գրիչդ ու բարյացակամ անկեղծությունդ բարձր գնահատող ընթերցողներիդ£ Առանց խղճիդ դեմ մեղանչելու հանրահռչակում ես, ասենք, «Դյորդ Կուրտագի (1926 թ.) երաժշտությունը» նոր նախաձեռնության (նախագծի հեղինակ` արվ. դոկտոր, ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Սվետլանա Սարգսյան) հապճեպ իրագործման (շնորհաշատ մասնակիցների խոսքով` 5 օրում էին նախապատրաստվել ժամանակակից բարդագույն, դժվարահաճ երաժշտության հրապարակային մատուցմանը) ակնհայտ թերարժեքությունը£ Առավելապես երաժշտագետներին հասցեագրված այս խոսքաշեն «համերգ-դասախոսությունը» Կամերային երաժշտության տան կամարների ներքո անզոր եղավ հարկավոր հետաքրքրաշարժություն առաջացնել£ «Մեզ համար խորթ այս երաժշտությունը,¬ անչար կատակեց միջնարարին հանրաճանաչ հայ երաժիշտներից մեկը,¬ գուցե որևէ այլ երկրում անգերազանցելի համարվի, ինչպես, օրինակ, մեզ մոտ սրտխառնոց առաջացնող տարազգի համադամ ուտեստները. մեկի համար գորտն է ամենահամեղ կերակրատեսակ, մյուսի համար... խավարասերը»£ Բարձրակարգ երաժիշտ կատարողների (Կարեն Քոչարյան, Արմինե Գրիգորյան, Նարինե Անանիկյան, Հայկ Մելիքյան, Յանա Դարյան...) հավաքական պատկառելի ներուժով անգամ անկարելի եղավ սրված պահել հիմնականում նեղ մասնագետներով ձևավորված համերգասրահի հետաքրքրությունը ավանգարդիստական նվաղկոտ հնչերանգների իմաստավորման հանդեպ (երկրորդ մասն ունկնդրեցին ընդամենը 20-30 «ամենահամբերատարները»)£ Հոգևոր ներուժդ կլլած այս երեկոն միայն մի արդարացում ունեցավ. «ժամանակակից» հորջորջված երաժշտությանը գործնականում հաղորդակցվելով` հմուտ երաժիշտ կատարողները մասնագիտական հավելյալ վարժանքի հնարավորություն են ունենում, իսկ արվեստասերներն` իրական արժեքավորության մասին, սոսկ ժամանակի կորստով հավաստիանալու£ :

Կուզենայի՞ք անկեղծանալ

ՀԱՅԵՐԵՆԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՐ ՄՏԱԾԵԼ… Արտակ ՀԵՐԻՔՅԱՆ «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակիցը Եվրոպայում Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրում տարիներ շարունակ յուրահատուկ, դիպուկ և խորը մեկնաբանություններով, վերլուծություններով, հայեցի ու սահուն իր խոսքն է մատուցում Արտակ ՀԵՐԻՔՅԱՆԸ. 1998-2008 թթ.` որպես «Հայլուրի» ավագ մեկնաբան, 2003-2008 թթ.` որպես «Հայլուր¬կիրակի», այնուհետև «360 աստիճան» լրատվական¬վեր լուծական ծրագրերի հեղինակ և վարող£ Այսօր նա «Հայլուրի» եվրոպական գրասենյակի ղեկավարն է և թղթակիցը` Եվրոպայում£ «Հայլուրի» լսարանը մշտապես տեղեկացված է եվրոպական երկրներում Հայաստանին, հայերին, հայկական մշակույթին, արվեստին, մշակութային գործիչներին առնչվող բոլոր իրադարձութ յուններին, ինչպես նաև Հայաստանից այդ երկրներ ժամանած գործիչների այցի ամբողջական նկարագրությանը` շնորհիվ Արտակ Հերիքյանի հեղինակած հարուստ և համակողմանի տեսանյութերի£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվարը կարոտն է, հարազատի կորուստն ու այդ կորստի վախը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Չգիտեմ, չեմ պատկերացնում` հայերենից բացի ուրիշ ի՞նչ լեզվով կկարողանայի մտածել£ Հա՞յը… անմիջականություն, պարզություն, երազկոտություն, խաղաղասիրություն… - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Հայր դառնալուց հետո ավելի հաճախ եմ մտածում հորս մասին, ում կորցրել եմ` հազիվ չափահաս դարձած£ Հիմա կուզեի ասել, թե ինչքա¯ն շատ եմ սիրում նրան£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երեխայի ծնունդը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Իմ ծննդավայրի` Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներին «գող նորաշենցի» են անվանում. իհարկե` կատակով£ Ասում են` վերջերս այդ գյուղում հավերին միկրոֆոնով են «ջու¬ջու¬ջու» կանչում, որ հարևան գյուղերի հավերն էլ Նորաշեն գնան£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Երևանում Դալմայի այգիներ կան£ Այնտեղ մի ծառ կար` անպտուղ սալորենի` ուռենու նման£ Բոլոր կողմերից մինչև հողը փռված ճյուղերով ծառ էր` ծառ-հյուղակ£ Ամռանը` դեռ լույսը չբացված, ծնողներիս հետ գնում էի այգի. երեք կիլոմետրից ավելի քայլում էինք£ Ճանապարհին մեր քայլերի հետ լույսը բացվում էր£ Առավոտվա լույսի տակ, թարմության մեջ կախարդական դղյակի էր նման ծառը£ Տանը կիսատ թողած քունս շարունակում էի «դղյակում»` ծղոտահյուս թախտի վրա, հետո արթնանում, հեքիաթի գրքերի նկարներն էի նայում, շատ հարցեր տալիս ծնողներիս… Հիմա, եթե դժվար պահեր են լինում, հիշում եմ մթության միջից արթնացող լույսը, ծառ¬դղյակը, հորս, մորս ժպիտները, ու կյանքի հեքիաթային գույները նորից արթնանում են… :

Որ հպարտանանք մեր երկրով ու մեր ծագմամբ

Անցյալ տարի ամռանը հիմնադրված Ազգային նոր պահպանողական շարժումն ի սկզբանե կարևորում է երիտասարդների հետաքրքրությունը հայկական մշակույթին ու մշակութային արժեքներին բևեռելու, հայ ազգի մշակութային ժառանգությանը նրանց ծանոթացնելու և նրանց ջանքերն այդ ժառանգության պահպանմանն ու հարստացմանը նպատակաուղղելու խնդիրը:

Ինքնակոչ փուչիկալրագրողի անհավանական մշակութարկածները

Մոսկվաներից Երևանում «հարկադիր վայրէջք» կատարած միջին տարիքի այս կինը, նախ, վախվորած ու տատամսոտ ոտք դրեց մայրաքաղաքային թատերական առօրյա£ Հիշելով, որ թատերագիտական կրթություն (՞) ունի, և որ հայրը Պավլոս Բորոյանն է եղել` Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հիմնադիր կազմի նվիրյալներից, հաղթադրոշ սարքեց` «Պավլոսի աղջիկ» ինքնագրով ու, անվեհեր առաջ պարզած, դանդաղաքայլ «գրոհեց» բոլոր թատրոնների վրա` գեղարվեստական ղեկավարներից սկսած մինչև հսկիչները£ Եվ` հակառակը£ «Հրեշտակային անօգնականությամբ» և «կարկառուն մտավոր ու մասնագիտական անփոխարինելի հզոր ներուժի պատրաստակամությամբ» զրահավորված` համառ ու աննահանջ փորձեց կարճ ժամանակում աներևակայելի ուշադրություն նվաճել£ Մեկ¬երկուսին «մեծահոգաբար», որպես սուրբ մասունք, ընծայեց կյանքի վերջին տարիները հարազատ թատրոնում ապրած ու ընտանեկան խնամքի կարոտ` թատրոնում էլ մահկանացուն կնքած հորից մնացած «նախապատմական» տիկնիկներ£ Շողոմ գառի դիմակ հագած, տեսածից իբր հասկացողի ու ցնծացողի կեցվածք ընդունելով, սողոսկեց նրբազգաց հոգիներից ներս ու… տոնեց առաջին հաղթանակը` հանդիսասրահի «ազատ ու անժամկետ անցաթուղթ» կորզեց£ Ապահովելով մշակութային թատերաժամանցը` զուգահեռ թակեց զանգվածային լրատվամիջոցների խմբագրատների դռները` գեթ մեկնումեկում հաստատվելու հեռանկար որոնելով£ Գլխավոր հաղթաթղթի ինքնարժեքը բարձրացնելու անդուլ ջանադրությամբ հաջողեցրեց հոր ծննդյան 100-րդ տարեդարձի ժամկետանց նշանավորումը կայացնել` զանգվածային հանրաճանաչման տարբեր հնարքների դիմելով£ Երբ արդարացիորեն մերժվել էր շատերի կողմից, կրկին ու նորից հայտնվեց «Ավանգարդ» շաբաթաթերթի խմբագրատանը` չհոգնելով գլխավոր խմբագրի քրիստոնեական գութը թմբկահարել ու խնդրել` լրագրական գործունեության գեթ նվազագույն հնարավորություն ընձեռել իրեն£ «Բազմաբեղուն» գրչի ծնած առաջին իսկ գլուխգործոցը` հոր 5-6 տողանոց դիմանկար¬մա հախոսականը, ավաղ, բացահայտ ընդվզում հարուցեց քիչ թե շատ գրել¬կարդալ իմացողների մոտ£ Այդուհանդերձ, անսալով Կարինե Բորոյանի որդիական «ջերմագին» նկրտումներին (ընկեր Պավլոսի հատուկենտ մտերիմների հուշերով` միանգամայն կասկածելի), զուտ մարդասիրական մղումներից դրդված` փորփրվեց Պավլոս Բորոյանի ստեղծագործական տարեգրությունը, հնարավո րինս պատշաճ ամբողջացվեց ու տպագրվեց£ Գոհ ու բավարարված մնացին մանկասեր, համեստ տիկնիկագործին երբևէ ճանաչած գործընկերները£ Շոյվեց թատրոնի ներկայիս աշխատակազմը, ում ջանքերով իսկապես անմահացվեց Պավլոս Բորոյանի անունը (հուշատախտակ, տիկնիկների մշտաբաց ցուցահանդեսի անվանակոչում, թատերականացված հանդիսություն…)£ Դժգոհ մնաց միայն «Պավլոսի աղջիկը», ով, շողշողալով հաղթարշավից, արդեն Տիկնիկայինի անմիջական, լիիրավ ժառանգի ինքնավստահ կեցվածք էր ընդունել£ (Հեղինակը, ըստ նրա, հարկավոր ջերմությամբ չէր շաղախել իր տողերը£ Ի՞նչ արած, նրա անպարփակ «որդիական սերը» հրդեհ չէր վառել բորոյանական հոբելյանական մահախոսականից ապշահար հոդվածագրի սրտում£) Փոքր¬ինչ «զինադադարից» հետո, ինքնակոչ այս փուչիկալրագրողը նորից թակեց «Ավանգարդի» դուռը, որովհետև նրան մշակութաժամանցի իրավունք շնորհողներն ավելի ու ավելի հաճախ էին հետաքրքրվում «Պավլոսի աղջկա» գրչի երախայրիքներով, սակայն որևէ մեկը չէր կարող տպագրել Կ. Բորոյանի ամուլ գրչի «արգասիքները»£ Որևէ խմբագրություն չէր փորձի վիրավորել իր ընթերցողին£ Նվիրյալների փոքրաթիվ խմբով «Ավանգարդը» կանոնավոր բազմաբնույթ լրատվություն առանց նրա էլ, փառք Աստծո, յուրաքանչյուր չորեքշաբթի հրամցնում է իր ընթերցողին£ Այդ թվում և մշակութային` վերջին տարիներին արժանապատիվ ակտիվությամբ սերտորեն համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և բովանդակալից գործունեություն ծավալող արվեստի բազմաթիվ օջախների հետ£ Որևէ նշանակալի միջոցառում չի վրիպում խմբագրակազմի ուշադրությունից£ Դատելով ընթերցողական կայուն լսարանի օրավուր ընդլայնումից ու հրապարակումների արձագանք ներից` 87¬ամյա «Ավանգարդն» իր ուրույն տեղն ու պահանջարկն ունի ԶԼՄ¬ների արդի բազմանուն խճանկարում£ Այս ամենի խորունկ գիտակցությամբ` փուչիկալրատվության «մունետիկը» չէր դադարեցնում համառ «Ավանգարդ»ագրոհները` փոքր¬ինչ փոփոխելով մարտավարության սկզբունքները£ Ինչ¬որ հնարքով շահելով ՀՀ մշակույթի նախարարության նորանոր աշխատակիցների բարյացակամությունը` ճապաղագրիչ Բորոյանը ոչ միայն մշտական մասնակիցն է դարձել մամլո բոլոր ասուլիսների, այլև «պատվավոր հյուրը»` նախաձեռնվող բացառիկ միջոցառումների, նույնիսկ` բազմաթիվ մարզային ուղևորությունների, որոնց ներկայանում է տիրոջ վարքագծով և հարևանուհու «թիկնապահությամբ»£ Լրագրության ծովում «գասպարալողի» այս օլիմպիական չեմպիոնը մինչ օրս էլ մի տող չի հրապարակել, բայց իրեն ազատ արվեստաբան է հռչակել£ Նույնիսկ սկսեց հավատարմագրվել որպես գոյություն չունեցող ինչ¬որ լրատվամիջոցի միակ ու անզուգական ներկայացուցիչ£ Եվ շռնդալից բացվեցին հնարավոր բոլոր դռները£ Հայաստանյան մշակութային առօրյայում հիմա նա արդեն տիրոջ ինքնավստահությամբ է հայտնվում£ Ճիշտ և ճիշտ` «Ոսկե ձկնիկի» իշխանատենչ պառավի տիրակալ կեցվածքով£ Եվ որևէ մեկն այլևս չի հարցնում, թե ի՞նչ արժանիքների ու ծառայությունների դիմաց է նրան շռայլվում եզակի արտոնյալի (իրականում` անհեթեթ) կարգավիճակը£ Օրավուր գերազանցելով ամբարտավա նության, անբարեկրթության բոլոր ռեկորդները` ինքնաշնորհյալն իրավունք է վերապահում գժտություն սերմանել «գործընկերների» միջև, լուտանքներ տեղալ այս կամ այն լրագրողի, իրեն մերժած լրատվամիջոցների հասցեին£ Մինչևիսկ հավատում է, որ մշակութաբան-լրագրող է իրոք դարձել£ Երբ ութերորդ «Հայֆեստ»¬ում ստացավ «Ամենաակտիվ հանդիսատես» վկայագիրը, անկեղծորեն զարմացավ` ինչո՞ւ ոչ լրագրողը£ Ողբա¯մ զքեզ, հայ արդի լրագրություն, ով ասես` իրեն քո անբաժան մասնիկը չի երևակայում£ Մոռացած «Ավանգարդ»ադեգերումները` բոլորովին վերջերս Տիկնիկայինում կազմակերպված Հենրիկ Մալյանի ու նրա ստեղծած թատրոնի միաձույլ հոբելյանակատարությունից հետո, մաղձոտ ցինիզմով հայտարարում է. «Ես ինքս ինձ համար եմ գրում£ Հպարտանալու ի՞նչ կա£ Ավելի լավ է ոչ մի տեղ չտպագրվեմ, քան… «Ավանգարդ»-ում իմ անունով մի տող տպեմ»£ Առիթը մեր լրագրողի անկեղծությունն էր եղել. նա ասել էր, որ այդ «ակտիվ» տիկինը որևէ լրատվամիջոցում երբեք չի տպագրվում£ Հենց այս կարգի հարուցիչներն անուշադրության մատնելով ենք վարկաբեկում մտավորականի բարձր, հարգարժան համարումը£ Ազգի ուղեղը հարկ է մաքրել անառողջ որոմներից, եթե ուզում ենք իսկապես քաղաքակիրթ երկիր կառուցել ու բարգավաճել£ :

ԽՍՀՄ կործանումը վտանգեց նաև ԱՄՆ¬ին

Բավական համոզիչ է թվում այս տեսակետի հիմնավորումը The Moscow Times¬ում£ Ի դեպ, դրա հեղինակ Ալեքսեյ Բայերը ծնվել է Մոսկվայում, բայց հիմա տնտեսագետ է աշխատում Նյու¬Յորքում£ Կոնկրետ օրինակով նա վերստին փաստում է այն ճշմարտությունը, որ արժանի կամ հզոր մրցակիցն ու հակառակորդը պարզապես մղո°ւմ են միշտ ուժեղ լինել, չգոհանալ ձեռքբերածով£ *** 2005¬ին, այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Խորհրդային Միության փլուզումը 20¬րդ դարի աշխարհաքաղաքական ամենախոշոր աղետն էր£ Տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ հակվում` համաձայնել նրա հետ£ Իհարկե, ես ափսոսում եմ ոչ այն, ինչի համար ցավում էր Պուտինը£ Ես արդեն 30 տարվա ամերիկյան քաղաքացիություն ունեմ, իմ որդին ամերիկացի է այնքան, որքան դա հնարավոր է£ Իմ տունն, ինչ խոսք` ԱՄՆ¬ն է£ Ինքս ինձ ամերիկացի հայրենասեր եմ համարում£ Ու հենց այդ պատճառով էլ ողբում եմ սովետական կայսրության անկումը£ Նրա կործանումը հարված հասցրեց Միացյալ Նահանգներին. հնարավոր է` մահացու£ Հանուն թշնամական կապիտալիստական համակարգը մարմնավորող ԱՄՆ¬ի հետ պայքարի, Խորմիությունը գերածախսերի դիմեց, իսկ բնակչությանը դատապարտեց աղքատության, շահագործման և ճնշումների£ Սովետական քաղաքացիների մեծ մասը չէր հավատում իշխանություններին` թե իրենք ապրում են «աշխատանքային դրախտում»£ Դա պայքար էր, որը, ինչպես առաջնորդ ներն էին հավատում` պետք է կոմունիզմի հաղթանակին հանգեցներ£ ԽՍՀՄ համար դա վատ ավարտվեց, փոխարենը` ԱՄՆ¬ի համար ի վերուստ պարգև էր£ Սովետական քարոզչությունը մշտապես հնչեցնում էր, թե կապիտալիզմի օրոք աշխատավորներն աղքատանում և շահագործման են ենթարկվում… 1950¬ական թթ. ամերիկացի աշխատավո րության կյանքը շատ ավելի լավը դարձավ£ Հարուստների և աղքատների պառակտվածությունն ամենանվազագույնի հասավ` ԱՄՆ¬ի պատմության մեջ, իսկ միջին խավի ներկայացուցիչները բարգավաճեցին` ինչպես երբեք£ Հետգաղութային Աֆրիկայում ու Ասիայում սովետական զավթողագործությունը, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Սովետմիության հրահրած հեղափոխական շարժումներն ԱՄՆ¬ին մղեցին ուշադրություն դարձնել այդ երկրներին և օգնել նրանց զարգացմանը£ «Չարի կայսրություն» Սովետների հետ պայքարելու համար, կամա¬ակամա ԱՄՆ¬ը ստիպված էր բարոյական բարձր դիրքեր գրավել և բարոյախոս միջնորդ դատավոր դառնալ` միջազգային գործերում£ Բայց հիմա իր ազդեցիկ դիրքով ԱՄՆ¬ին աստիճանաբար Չինաստանն է փոխարինում£ …Տիեզերքի նվաճման մրցավազքը միջին ռուսին համարյա ոչ մի օգուտ չբերեց, բայց փոխարենն օգնեց` ԱՄՆ¬ում հզոր գիտատեխնիկական ինֆրակառույց ստեղծեց` հիմքեր դնելով, որպեսզի նորարարության բնագավառում ԱՄՆ¬ը իշխող դիրքեր գրավի, որը պահպանվում է մինչ օրս£ ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգտոնն իր համար նոր հակառակորդ գտավ` «ալ¬Քաիդան»£ Եվ 21¬րդ դարի ռազմական ու տնտեսական առաջատար տերությունը հիմա իր միջոցները ծախսում է ինչ¬որ միջնադարյան պատերազմի վրա` աստիճանաբար իջնելով` մինչև իր նոր մրցակցի մակարդակ£ Հավանաբար Ուսամա բեն¬Լադենը մարդկային պատմության լավագույն ռազմագետն է£ Նա Վաշինգտոնին ստիպեց հրաժարվել բարոյական բարձր իդեալներից, պարտքային պարտավորութ յունների ճահճի վերածեց ԱՄՆ¬ը և կարևորագույն դեր խաղաց, որպեսզի Միացյալ Նահանգները գահավիժի աշխարհի խոշորագույն տնտեսական տերության պատվանդանից£ Վերջնահաշվում, սակայն, դրա մեղավորը Խորհրդային Միության փլուզումն է£ (Տպագրվում է մասնակի կրճատումներով) :

Օդում, հիմա էլ` ջրում

Վրաց նախագահն ամռանը օդաչուական իր ունակություններն էր ցուցադրել, անցյալ շաբաթ էլ Սև ծովում մասնակցել է լողի մարաթոնին` մրցույթ, որի ընթացքում պնդակազմ երիտասարդները ցուցադրում էին իսկական տղամարդկանց վայել ֆիզիկական հատկանիշները£ Միխեիլը բաց ծովում լողացել է 3,5 կմ, և ըստ պաշտոնական տեղեկատվության` նա այդ արել է, որպեսզի զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրի աջարական ծովափի վրա£ - Ջուրն ընտի°ր է,¬ հայտարարել է Սահակաշվիլին` դուրս գալով ծովից, ուր նաև հասցրել էր ջրագնդակ խաղալ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և Սպորտի նախարար Լադո Վարձելաշվիլիի հետ£¬ Աջարիայի ծովափերին կարելի է լողալ և արևից թխանալ` մայիսից մինչ նոյեմբեր. այդ սեզոնն այստեղ շարունակվում է 6 ամիս,¬ ասել է նա «Ռուսթավի-2» հեռուստաալիքով£ Ինչպես ֆրանսիական AFP¬ն է նշել. - Սև ծովի ջրերում մկաններով աշխատանքը հիշեցնում էր անցյալ տարի Սիբիրում` Պուտինի մասնակցությամբ կատարված հեռուստառեպորտաժի կադրերը, որոնցում Ռուսաստանի փաստացի կառավարիչն ու Սահակաշվիլիի երդվյալ թշնամին ներկայացվում էր սիբիրյան գետերից մեկում «բատերֆլայ» ոճով լողալով£ Սահակաշվիլին նույնիսկ հանդես է եկել մեղադրանքով` ընդդեմ Ռուսաստանի, որը 2008¬ին Վրաստանի դեմ պատերազմ է մղել, իսկ նրա հազարավոր զինվորներ ներկայումս տեղակայված են վրացական 2 անջատված շրջաններում£ - Վերջին տարիներին Վրաստանը հավակնոտ մի ծրագիր է իրականացնում` ձգտելով Աջարիան ու դրա մայրաքաղաք Բաթումին ներկայացնել որպես զբոսաշրջային հրապուրիչ ուղղություն£ Պուտինն ու Սահակաշվիլին չեն թաքցնում իրենց անձնական տհաճ հարաբերությունները£ Ընդ որում, Ռուսաստանի վարչապետը, ըստ եղած տվյալների` երդվել է վրաց նախագահին կախ տալ «ձվից» և ծիծաղել է` թե նա ինչպես է ուտում իր փողկապը£ :

Նորածինը` 10 հազար ռուբլի

Չորս տարի ճաղերի հետևում կապրի մայրը, ով այս տարվա գարնանը փորձել է մերձմոսկովյան շուկաներից մեկում վաճառել իր նորածին որդուն£ Միտիշինսկիի դատախազի տեղակալ Դենիս Կապուզան պատմել է, որ փետրվար ամսին քաղաքային հիվանդանոցում ծննդաբերելուց հետո, Ուզբեկստանից եկած 35¬ամյա կինը հրաժարվել է երեխայից` պատճառաբանելով, թե ինքը ապրելու տեղ չունի£ Ապաքինվելուց հետո Կարաբաևան հեռացել է հիվանդանոցից, բայց մի քանի օրից վերադարձել է և պահանջել որդուն` ասելով, որ արդեն կացարան է գտել£ Բժիշկներն, իհարկե, վերադարձրել են մանչուկին£ Մայր ու որդի 3 ամիս ապրել են շինարարական մի վագոնիկում, սակայն գործազուրկ մայրը որոշել է ազատվել իր համար հոգս դարձած զավակից£ Դե, շուկաներում, երևի ամեն ինչի գնորդ կարելի է գտնել£ Եվ ուզբեկուհին շուկայի պահակին խնդրել է օգնել` «ապրանքը» վաճառելու£ Պահակն, հավանաբար, սիրող հայր է եղել ու անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը£ ՆԳ բաժանմունքի միլիցիոներն էլ «դեպքի վայր» հասնելով, ներկայացել է որպես գնորդ ու չի սակարկել` երբ մայրը որդու դիմաց պահանջել է 10 հազար ռուբլի£ «Գործարքը կնքելուց» անմիջապես հետո, սակայն, նա ձեռնաշղթայել է մանկավաճառ մայրիկին£ :

Զմռսված դիակների առցանց¬վաճառք

Գերմանացի նկարիչ-կազմախոս-ախտաբան Գյունտեր ֆոն Հագենսը աղմկալի ճանաչման է արժանացել հատկապես հատուկ մեթոդով մշակված ու կոնսերվացված դիակներով ստեղծած քանդակների ցուցահանդեսներով£ Հիմա էլ մտադիր է իր ցուցանմուշների առցանց (օնլայն)-վաճառք կատարել` ինտերնետով£ Իր իսկ ստեղծած` հանգուցյալի մարմինը հատուկ նյութերով քարացնող մեթոդով «կերտած» դիակը, օրինակ, նա վաճառում է 69615, իրանը` 22015 եվրոյով£ Ինտերնետային իր վաճառասրահը Հագենսը կբացի հավանաբար նոյեմբերի սկզբին£ Նշվում է, սակայն, որ մարդու մարմնով ստեղծված այդ ցուցանմուշները կվաճառվեն միայն նրանց, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով, բժշկագիտության ուսումնասիրմամբ ու նաև գործող բժիշկներ են£ Այնուհանդերձ, արտառոց նման մտադրությունը խստագույնս քննադատվել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների կողմից£ Բադենի ավետարանական եկեղեցու եպիսկոպոս Ուլրիխ Ֆիշերը և Ֆրայբուրգի կաթոլիկ արքեպիսկոպոս Ռոբերտ Ցոլիչը քաղգործիչներին կոչ են արել` արգելել նման առևտուրը£ Համատեղ կոչով նրանք հայտարարել են, որ չի կարելի Գերմանիան վերածել դիակավաճառ շուկայի. - Գիտական և բժշկական հետազոտություններն ընդամենը քողարկում են մեռյալների մարմինների անարգանքը,¬ նշել են եկեղեցու ներկայացուցիչները£ Վայրագությունը, տեսնես` քանի՞ դաժան դեմք ունի£ :

Սրբապատկեր` Ստալինի դրոշմանկարով

MK¬ի լրագրողները մոսկովյան Սբ. Նիկոլայ եկեղեցում հայտնաբերել են Ստալինի պատկերով իկոնա, որը կախված է տաճարի մուտքից մոտ 10 մ հեռու` Սբ. Մատրոնա Մոսկովսկայայի սրբապատկերի կողքին£ Ստալին-սրբապատկերի ծագման մասին ոչինչ հայտնի չէ. եկեղեցում դժվարացել են ասել, թե ով է դրա հեղինակը£ Իսկ Կենտրոնական շրջանի եկեղեցիների ներկայացուցիչ հայր Վլադիմիրը ենթադրություն է հայտնել, որ դա նվեր է տաճարին£ - Հավանաբար ինչ¬որ մեկը նկարել է Ստալինին` հավատալով խոսք ու զրույցին և չիմանալով իրողությունը,¬ ասել է նա£ Իսկ համաձայն լեգենդի` Իոսիֆ Ստալինը 1941 թ.` պատերազմի ժամանակ, այցելել է Մատրոնա Մոսկովսկայային£ Հենց այդ այցն էլ դրոշմված է սրբապատկերին£ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև հավատացյալների ու հոգևորականների մեծ մասը կտրականապես բացառում են Մատրոնայի հետ Ստալինի ծանոթության փաստը` դա համարելով հորինվածք և խավարամտություն£ MK¬ն հիշեցրել է, որ Ստալինին սրբացնելու այլ փորձ ևս եղել է£ 2008¬ին նման մի աղմուկ էլ բարձրացել է Լենինգրադի մարզում գտնվող սբ. իշխանուհի Օլգայի տաճարի շուրջ. այնտեղ նույն սբ. Մատրոնայի պատկերի կողքին հայտնվել է Ստալինի պատկերն` ամբողջ հասակով£ Այն, իհարկե, հանվել է, իսկ դա կախող վանահայր Եվստաֆիյի դեմ ընդվզել են հոգևորականները£ Եվստաֆիյն էլ հայտարարել է, որ մոսկովյան տաճարի այդ պատկերն իրեն հուշել է դրա պատճենը նաև իրենց եկեղեցում ունենալ և ինքն էլ խնդրել է սրբապատկերներ կերտող Իլյա Պիվնիկին` պատկերել դրա մեծացված պատճենը£ :