ԻՍԿ ԵՐԲ ԸՆՏՐՈՂԴ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵ՞Ջ Է

Ինչպես ողջ ամսվա, այնպես էլ վերջին օրերի լրահոսի թոփ¬թեման Քաղաքապետարան-կրպակատերեր հակամարտությունն է շարունակում մնալ: Այս առումով սպասվածից հանդարտ ընթացքով ու անորոշ հեռանկարով շարունակվող Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կորցրել է նախկին հետաքրքրությունը:

ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզում ծառահատումները դարձյալ այնպիսի ծավալներ են ընդունել, որ անտառահեններն արդեն սկսել են մարզի հատ ու կենտ եկեղեցիների հարևանութ յամբ գտնվող կանաչ տարածքները ոչնչացնել: Վերջերս հատվել է նաև Կիրանց համայնքի եկեղեցու հարևանությամբ գտնվող ծառաշատ տարածքը:

ԻՆՉ ՈՒԶԻ ԿԱՆԻ՞

Որքան էլ անհավատալի լինի, բայց ժամկետանց մանկական կերեր վաճառելու փաստը հայտնի օլիգարխ Ս. Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմար կետների ցանցում ստուգումներ սկսելու առիթ է դարձել:

ՀԵՌԱԽՈ՞Ս, ԹԵ՞ ԱՏՐՃԱՆԱԿ

Վերջերս հաղորդվել էր, որ Եզդիների համաշխարհային կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանին հարվածել էին ատրճանակով: Աշխարհի գլխավոր եզդին էլ հուզված ու բորբոքված պատմում էր կատարված հարձակման մասին:

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

Մեծ Բրիտանիայում տարբեր հոդվածներով դատապարտվել են ռուսաստանցի մեծահարուստների զավակներ, 23-ամյա Օլեգ Իվանովը, 22-ամյա Նորայր Դավթյանը, 19-ամյա Արմեն Սիմոնյանը և 23-ամյա Գրիգորի Մելնիկովը: Նրանք բռնաբարել էին մալազիացի մի ուսանողուհու, ով խմած է եղել և չի զգացել, թե ինչ են անում իր հետ:

Հա՞ որ...

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այն հազվագյուտ պաշտոնյաներից է, ում հրաժարականի մասին տեղեկություններ ամենից հաճախ են տարածվում: Նա միգուցե արդեն իմունիտետ է ձեռք բերել նման լուրերի հանդեպ:

Միայն թե ժողովուրդը չտուժի

Հետաքրքիր է` սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքում ի՞նչ է ասելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց կարևորն այլևս այն չէ, թե ինչ կասի նորանկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահը, ինչ անուն կտա ՀԱԿ-ի այլակերպմանը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

ԿՐԱԿԻ ԳԻՆ Կենտրոնական բանկը այս շաբաթ նույնպես հայտարարեց թանկարժեք մետաղների գների հերթական թանկացման մասին: Ինչպես հայտնի է, տեղական շուկայում ամենաէժան ոսկու գրամն արդեն շուրջ 40 դոլարի է հասնում:

ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է կարգ ու կանոն հաստատել նաև իր ղեկավարած կառույցում: Այս նպատակով աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրվելու, ինչը թեև քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուրախությամբ չի ընդունվել, սակայն ընդդիմացողներ էլ չեն գտնվել:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել ընդդեմ Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա պատվիրակություն ների: Այս անգամ նրանց անբարեհաճության հայտարարության թիրախ են դարձել ֆրանսիացի պատգամավորները, ովքեր այցելելով ԼՂՀ` ծանոթացել են որոշ քաղաքական մեկնաբանների կողմից ֆանտոմային (արհեստական, կեղծ) համարվող պետություններից մեկին:

Խնդիրները լուծելի են, եթե...

Նախորդ օրը հաճելի սպասումով էր համակված Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի տունը: Մեկ շաբաթ առաջ այդ շենքում տեղակայված լրատվամիջոցների ղեկավարների հետ անկաշկանդ մթնոլորտում զրուցելուց հետո, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանն անձամբ էր այցելում` տեղում ճշգրտելու այստեղ առկա հիմնախնդիրները:

«Ջուրծեծոցի»` Գինեսի գրքին արժանի

ՀԱԿ պատվիրակությունը ութսունհինգ էջանոց ցուցակ է ներկայացրել կոալիցիոն պատվիրակությանը, որում փաստարկվում է, թե ինչու պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Կոալիցիոն պատվիրակությունն էլ 130 էջանոց ցուցակով հակափաստարկներ է ներկայացրել` թե ինչու պետք չէ անցկացնել արտահերթ ընտրություններ:

Չարաշահվել են ջուրը և թույնը

Ըստ գյուղատնտեսության նախարարի` Հայաստանի քաղաքական դաշտը ջրվել է նորմայից ավելի, դրա համար էլ «ջրիկ» է դարձել: Թունաքիմիկատների չարաշահման պատճառով էլ շատ քաղգործիչների հոգում թույնի կուտակումներ են արձանագրվել:

Այնպես, ինչպես «Ադամանդե ձեռքը» ֆիլմում

Մեդվեդևը և Պուտինը Վոլգա գետի ափին զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պուտինը կարթը գցել է ջուրը, իսկ գետի հատակին գտնվող Մեդվեդևը այն խցկել է վաղուց որսված և իր կողքը շարած ձկների բերանները:

Իլհամի կարոտով չի տառապում

Ռուսական աղբյուրների հավաստմամբ` երբ Մեդվեդևին հայտնել են, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, ուսերը թոթվելով ասել է` «մեկ ապուշ պակասեց»: :

Բա որ «լրիվ» վրացի˜ լիներ...

Հայտնի ռեժիսոր Սթուրուան, ասելով, թե Սահակաշվիլին ազգությամբ հայ է և կիսադեգեներատ, երևի նկատի է ունեցել, որ Միխեիլը կիսով չափ է հայ, ու հենց այդ «կեսն» էլ նրան փրկել է լրիվ դեգեներատ լինելուց: :

Սցենար` ըստ ՀԱԿ¬ի

«Զգուշացիր ավտոմեքենայից» ¬ 2011 ՈՍՏԻԿԱՆ ¬ Նայեք ձեր աշխատասենյակի պատուհանից, տեսնո՞ւմ եք, «լևոնական» ենք բերման ենթարկում: ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԻՇԽԱՆԱՎՈՐ ¬ Բա´ց թողեք անմիջապես, նա բոլորովին էլ լևոնական չէ, այլ շատ հարգարժան քաղաքացի:

Ռուսաստանը ծրագրում է հետխորհրդային միություն

Արևմտյան որոշակի շրջանակներում, երևի, կա´ այսպիսի կարծիք կամ տպավորություն: Եվ իր վերջին խմբագրականներից մեկում մեծբրիտանական The Financial Times¬ը փորձել է հիմնավորել դրա հավանականությունը:

ԱՅՑ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Կարևորելով մարտական գործողությունների իրականացման ժամանակ զինվորների և հրամանատարների համարձակությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ համարձակությունը ձևավորվում է միմիայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Գոյապայքարի մեկ էջը

Մեր նորագույն պատմության էջերը փառավորվեցին Արցախյան գոյապայքարում կերտած հաղթանակով: Դա վճռական մի ցնցում էր, հայի կռիվն էր` հանուն այսօրվա ազատ Արցախի:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՈՒՐԱԽ ՃԱՆԱՊԱՐՀԻՐ, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ

Տարիներ են անցել այն օրից, երբ զեյթունցի Համլետ Գալստյանը վերջին անգամ մեկնեց մարտադաշտ` հավատացնելով` կվերադառնա´մ: Անհոգ էր ձևանում, որ անարցունք ճանապարհեն իրեն, բայց հո կինը լավ գիտեր` ինչ է պատերազմը:

ՄԱՐՍՈՅԻ ԱՇԱԿԵՐՏԸ

Ֆրանսիական և համաշխարհային մնջախաղի դպրոցի մեծագույն ներկայացուցչին` Մարսել Մարսոյին հիշողներ կան Հայաստանում: Թե´ նշանավոր մնջախաղորդի հյուրախաղերը Երևանում նախորդ դարի 60-ական թվականներին, թե´ նրա ելույթները աշխարհի տարբեր բեմերում միշտ էլ առանձնակի հետաքրքրություն են ձևավորել:

Նոր շունչ է պետք

Ժամանակներ առաջ նշանավոր կինովավերագրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հրապարակավ այն միտքը հայտնեց, որ մեզանում ստեղծվում են ֆիլմեր, պատրաստվում են կինոկադրեր, սակայն չունենք կինեմատոգրաֆիական մթնոլորտ, ասել է թե` կինեմատոգրաֆ:

Դա ևս խոսքի ազատություն է

Հանրապետական կոմիտեն նոր կայք է բացել, որտեղ տեղադրված են Բարաք Օբամայի պատկերով բացիկներ` անպատկառ մակագրություններով (տեղեկացրել է Life News¬ը): Միացյալ Նահանգների նախագահն արձակուրդի օրերին մեկնել է Մարտաս Վինյարդ առողջարանային կղզի:

Պակիստանում` գերության մեջ

Երբեմնի թիվ 1 ահաբեկչի սիրելի կնոջն ու նրանց 5 զավակներին արդեն երեք ամիս է` ապօրինաբար տնային կալանքի են ենթարկել մի փոքրիկ սենյակում: Բեն Լադենի 5¬րդ կինը` Ամալ Ահմեդ Աբդուլը, ոտքից վիրավորվել էր, երբ ամերիկյան հատուկ ծառայություններն իրագործում էին ահաբեկչի ոչնչացման ծրագիրը:

Մեկ է` Բեռլուսկոնին սիրում է «էդ գործը»

Որքան ուզում են չարախոսեն, կարգի հրավիրելու փորձեր անեն, դատ ու դատաստան սարքեն... միևնույն է` Իտալիո վարչապետը սեքսից ձեռք քաշողը չի˜: Օրերս նա հերթական «բանգա¬բանգա» խրախճանքն է կազմակերպել` չնայած իր երկրի տրիլիոնանոց պարտքերին:

Նույնիսկ` անհատույց

Ռուսաստանցիների մեծամասնությունը` 80 %¬ը, չի էլ լսել, որ ՆԳՆ¬ն մինչև 300 հազար ռուբլի պարգև է առաջարկելու` նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին հավաստի տեղեկատվության համար: Այդուհանդերձ, նրանց 36 %¬ը կարծում է, որ խրախուսանքը կնպաստի հանցագործությունների նվազմանը, իսկ 34 %¬ը համամիտ չէ նրանց հետ:

Ծխախոտայիններն` ընդդեմ կառավարության

2009 թ. ընդունված որոշման համաձայն` 2012¬ի սեպտեմբերից ամերիկյան ծխախոտ արտադրող ընկերությունները սիգարետների տուփերի վրա պարտավոր են ծխելու վնասների մասին նախազգուշացում տպագրել: Նախազգուշացում, իհարկե, մեղմ է ասված. տուփերի վրա պետք է պատկերվի ծխելու հետևանքները` վնասված թոքերի, մեռած մարդկանց մարմինների և փտած ատամների լուսանկարներով:

Կողոպտիչ¬ պահազորայինները

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը թագուհու պահակախմբում խարդախներ, բռնացողներ, թալանչիներ և թմրամոլներ է հայտնաբերել: Պաշտոնական տեղեկատվությամբ` վերջին 4 տարիների ընթացքում Ելիզավետա 2¬րդի պահակախմբից 465¬ը դատապարտվել է ամենատարբեր հանցագործություն ների համար:

Թե ինչպես «ռուսական սվինների փայլը» փլուզումից փրկեց օսմանյան կայսրությունը

Մուհամեդ Ալի փաշան, ով շուրջ 4,5 տասնամյակ շարունակ իշխեց Եգիպտոսում, իր կյանքի միայն 40¬րդ տարում դժվարությամբ սովորեց կարդալ: Ապրելով ևս այդքան` գրել նա այդպես էլ չսովորեց:

Զարմանալի զուգադիպություններ

Մտքերի, արարքների, միջադեպերի զուգադիպություններ. որքան էլ անհավանական թվան, այնուամենայնիվ, պատահում են: Եվ` բոլոր ժամանակներում:

Անծանոթ նմանակը

Իտալիայի թագավոր Ումբերտո 1¬ինը մի անգամ Մոնցա քաղաքի փոքրիկ մի ռեստորան է մտնում` ճաշելու: Ի նշան մեծարանքի, նրա պատվերն ընդունում է հաստատության տերը, որի արտաքինն ապշեցնում է թագավորին` կարծես իր պատճենը լիներ:

«Քնկոտ» անգլուհին

Արդեն երկու ամիս 21¬ամյա Լիլի Քլարկն օրական քնում է 23 ժամ` արթնանալով միայն սնվելու համար: Աղջիկը տառապում է սակավադեպ` Քլեյնե¬Լևինի կոչվող ախտանիշով:

Աղջնակը ծիծաղում է անդադար

Մանկան ծիծաղը չի կարող հաճելի չլինել որևէ մեկի համար: Սակայն քլիվենդցի յոթնամյա Էննան ոչ միշտ է, որ իր ծիծաղով ուրախություն է արտահայտում:

Զանգվածային ցնցուղ

Անցյալ կիրակի 152 բրիտանացի միաժամանակ ցնցուղ է ընդունել Դերսետ կոմսության Բոուրնմուտ լողափին` գերազանցելով մինչ այդ ԱՄՆ¬ում գրանցված համաշխարհային ռեկորդը: Լողազգեստներով երիտասարդ տղաներն ու աղջիկները միաժամանակ լողացել են հասարակական ցնցուղի տակ` հենց լողափին:

Սև գոտի` 99-ամյա ճապոնուհուն

Սան¬Ֆրանցիսկոյի բնակչուհի Քեյկո Ֆուկուդան արժանացել է 10¬րդ աստիճանի ձյուդոյի սև գոտու: Մինչ Քեյկոն` այդ պարգևը հանձնվել էր ընդամենը 3 անգամ:

Հետո ի՞նչ, որ թագավոր ու թագուհի եք

Գերմանական Լադենբուրգի «Ոսկե աստղ» ռեստորանում ընթրել ցանկացող թագավորական ընտանիքին կոպտորեն դուրս են հրավիրել` ազատ սեղան չունենալու պատճառով: Կառլ թագավորին ու Սիլվիա թագուհուն հենց մուտքի մոտ կանգնեցրել են և ասել, որ ազատ տեղ չկա:

Մահապատիժ` «մահացու կոկտեյլով»

88 տարեկան մի կնոջ բռնաբարելու համար մահապատժի դատապարտված 30-ամյա վիրջինացի Ջերրի Թորել Ջեքսոնը առաջին ամերիկացին է, ում վրա փորձարկվել է նոր դեղանյութը: Նրա մահապատիժը հենց այդպես էլ նախատեսված էր` հատուկ խառնուրդով պատրաստուկի միջոցով, որը նա ստացել է ներերակային ներարկումով:

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ

# Մի կեր այն, ինչն ինքդ չէիր հնձի, դուրս մի տուր բառեր, որոնք քեզ էլ նողկալի են: # Ինչ էլ որ տա քեռիդ` վերցրու: