ԱՆՈՐՈՇ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին այնքան քիչ ժամանակ է մնացել, որ ոմանք արդեն այն հաշվում են ժամերով: Առանց բեկումնային ցնցումների սահող քարոզարշավի ընթացքը ենթադրում է, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները հաշտվել են առկա իրավիճակի հետ կամ էլ իրականության վրա ներազդելու տարբերակներ չեն տեսնում: