ԵԹԵ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ «ՃՇՏՈՎ»-Ը ՀԱՂԹԵՐ…

Մանրազնին վերլուծելու ու հիշողությունը ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա. հայկական ժամանակակից սերիալներն ու մերօրյա իրականությունն աստիճանաբար դժվարությամբ են զանազանվում, և ըստ ամենայնի հեռու չէ նաև դրանց` անճանաչելիորեն միմյանց նմանվելու ժամանակը:

ՀԱ՞ ՈՐ...

Աշխարհի բոլոր մարդիկ հաստատ ինչ-որ բան փնտրում են: Մեկը գտնում է, մյուսը շարունակում է որոնել, երրորդն էլ հույսը կտրում ու իր որոնածը անիրագործելի երազանք համարելով` հուսահատված մի կողմ է քաշվում:

Գոնե մեկ հարցում` միասնական

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս հոկտեմբերի կեսերին փորձում էր հավատացնել, թե Համաժողովրդական շարժման պայքարի սառեցման միակ շարժառիթը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հասունացած վտանգներն են և ոչ թե ընտրազանգվածի հիասթափությունը կամ սպասվող անձրևոտ ու ցուրտ եղանակները, այն ժամանակ նրա մտահոգութ յուններն ավելի անկեղծ Իսկ արդեն նախորդ շաբաթ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած կլոր սեղանը վերջնականապես հաստատեց Հայ Ազգային Կոնգրեսի պարագայում բոյկոտի` իբրև «պայքարի» ամենանախընտրելի եղանակ լինելու իրողությունը:

ՆՈՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ Չի° ԼԻՆԻ

Անցյալ շաբաթ մեր ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը Նախագահի հանդիպումն էր երկրում պաշտոնապես գրանցված կուսակցություններից 50-ի ղեկավարների հետ: Խոստմանը հավատարիմ` Նախագահը խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրել էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ քննարկումներ անցկացնելու:

«Հայի արմատը հայրենիքում է»

Հատված Լոս Անջելեսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթից Սիրելի հայրենակիցներ. ... Դուք իրավամբ մեր կողքին էիք ահավոր երկրաշարժի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի եւ Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Դուք մեր կողքին էիք, երբ մենք տոնեցինք մեծ հաղթանակ:

ԷԼԻ՞ ՋՐԲԱԺԱՆ

Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը եկավ Երևան: Եկավ, հանդիպեց մեր երկրի ղեկավարության հետ, իրավապահների և ընդդիմության հետ:

Վերջապե¯ս...

Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ` «Մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի վերջ նախատեսվում է նախկին տեսքին բերել օպերայի տարածքը և վերադարձնել հասարակությանը»… Վերջապես, կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսել են կարևորել մշակութային արժեքները:

«ԱՎԱՆԳԱՐԴ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին

Հարգելի խմբագիր. Դուք միշտ պահանջում եք հատկապես քննադատական հոդվածներում պահպանել ծայրահեղ օբյեկտիվություն, փաստերը ներկայացնել համակողմանի վերլուծությամբ` հիմնավորելով թե° դրականը, թե° բացասականը: Տուրք չտալ հոռետեսությանը և իհարկե չառաջնորդվել անձնական շահերով:

Հայաստան երկրի զավակը չի կարող հայրենասեր չլինել

«Մեր օրերում ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակութեան ոգին, որքան ա°յն աղետալի մոլորանքը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր»: Գարեգին ՆԺԴԵՀ Հայ ժողովուրդը կյանքի քառուղիներում յուրօրինակ կենսուղի է ունեցել:

«Վերջիվերջո, սա երկիր պիտի՞ դառնա...»

1. Բարձր ողբերգությունների հայտով Բեմական ծխամած խավարում ուրվագծվող, տեղ-տեղ արնակարմիր ուղղաձիգ երկայնաշղթաներով, աջ ու ձախ կիտված փշապատ վանդակաճաղերով (ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնովի) Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» դրամայի իր նորահայտ` «Արշակ թագավոր» թատերընթերցման խորհրդանշա կան բնաբանն է սկսում հյուսել Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Հայի կարոտն էր թևածում...

Հավատ, գրականություն, գիտություն… Եվ հանճարեղ հայորդաց մի աստղաբույլ, որոնց թողած անհատնելի ժառանգությունը լուսավորել ու լուսավորելու է ազգիս տարեգրությունը: Ժամանակների շունչը դարձած պանծալի անուններ, որոնց 100-ամյա հոբելյանների խորհրդով է օծվում 2008 թվականը:

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Մատաղ սերնդի համակողմանի դաստիարակումն այսօր դարձել է դպրոցի և արտադպրոցական շատ կազմակերպությունների կարևորագույն խնդիրը: Հեռուստաալիքների կազմակերպած ինտելեկտուալ բազմաբնույթ խաղերը, ռադիոյի ուսումնական ծրագրերը շատ են նպաստում աշակերտների ընդհանուր զարգացմանը:

Ազգային հերոսը` ներշնչանքի աղբյուր

Այսօր ամեն մի հայ ակնածանքով է լցված Հայաստանի ազգային հերոս, Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Մոնթե Մելքոնյանի նկատմամբ: Նրա մասին շատ է գրվել և դեռ շատ է գրվելու, և նրա սխրանքը հիշվելու է դարեր շարունակ:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Ռաիսա ՄԿՐՏՉՅԱՆ. երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի «Կյանքն անչափ հետաքրքիր է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Համատեղել երգը, որը շատ եմ սիրում:

«Տիկ-տակ… տիկ-տակ…»

Երիտասարդ թատերաբեմադրիչների հանրապետական III փառատոնի առաջին ներկայացման` Նարինե Գրիգորյանի բեմադրած «Օրիորդ գեներալ» իտալական հեքիաթի տպավորությամբ հայտնվելով Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում` յուրովի հեքիաթային գույներով եմ ընկալում պատկերասրահի հավաքածուի ընտրանին կազմող մոտ 4 տասնյակ ցուցանմուշները` XVIII-XX դդ. բուխարու, սեղանի, հատակի, գրպանի և ճամփորդական ժամացույցների օրինակները:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ…

Սիրելի «Ավանգարդ», ես` 90-ամյա Զինաիդա Բաղդասարովաս, գրիչ չէի վերցնի և հաղորդ չէի անի քեզ ու քո ընթերցողներին իմ վերջին մեկ տարվա ապրումներին, չարչարանքներին, նվաստացումներին ու վերջապես հաղթանակած արդարությանը, եթե այդ դժնդակ ճանապարհին հանդիպած չլինեի բարեպաշտ, ազնիվ, իրենց գործի գիտակ մարդկանց: