Կարևորը` հոգին չամայանա 

Կարծես դեռ երեկ էր` նախապատրաստվում էինք հերթական տարեմուտը հնարավորինս առատ սեղաններով դիմավորել: Ում որքանով դա հաջողվեց` դժվար է ասել, որովհետև չափի չափանիշներն են տարբեր:

Անտառները կորցնելու վտանգին հանդիման 

Պաշտոնական տվյալների համաձայն 2004-2014 թթ. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 31,500 հեկտար տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել:

Բաց է մնում Աստծո դուռը 

ԿԱՐԾԻՔ

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին կարծում էի` կտեսնենք Թուրքիայից ժամանած հայտնի անհատների, պետական, քաղաքական և հասարակական կազմակերպություն ների ներկայացուցիչների, ովքեր վերջապես կփորձեին առերեսվել պատմությանը, կփորձեին թեկուզ անբառ ապաշխարել` օսմանցի իրենց հայրերի վայրագությունների համար: Այդպես չեղավ, սակայն, և հայ-թուրքական հարաբերություններն է´լ ավելի սառեցին` տեղ տալով ատելությանն ու թշնամանքին:

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ` ՎԱՆՈՒՄ 

Մեր օրերի համար եզակի այն անհատներից է գրող, հրապարակախոս Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ, ով արժանապատվորեն շարունակում է կրել մտավորականի խաչը` հավատարիմ մնալով անաչառության, իրատես լինելու իր սկզբունքներին: Առանց անհարկի աղմկարարության` իր բեղուն գրչով նա սերունդների հիշողությունն է միշտ թարմացնում:

Էդիթ Պիաֆ. «Ոչնչի համար չեմ ափսոսում» 

Շանսոնյեի մեծ տիկնոջ դրաման

Ի սկզբանե անամպ չի եղել Էդիթ Ջովաննա Գասիոնի կյանքը: Նա ծնվել է փողոցում:

«Վճռական աջակցություն» 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Հումորով ու տրտմությամբ շաղախված ջազային երեկոն

Մայրաքաղաքային մշակութային առօրյան անկարելի է դառնում լուսաբանել հատկապես տարեվերջի եռամսյակում: Չէ, չես զլանում, պարզապես անհնար է անխոտոր ներգրավված լինել օրավուր ավելի ու ավելի պրկվող ռիթմում:

Ճանապարհ դեպի թատրոն

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահն արտասովոր ձևավորմամբ էր ներկայանում Քեն Լյուդվիգի «Մամա միա» («Պահանջվում է տենոր») կատակերգության ներկայացման հանդիսատեսին: Ի նշանավորումն թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանի ծննդյան կեսդարյա հոբելյանի` ներկայացված էին նրա երկու տասնյակից ավելի գեղանկարչական աշխատանքները:

ՈՐՏԵՂ` ՈՆՑ 

Ինչո՞վ միայն չեն զբաղվում մարդիկ, և այդ զբաղմունքները հաճախ մասնագիտություն են հռչակում ու վարձատրվող աշխատանք դարձնում: Զորօրինակ. ԳՆԴԱԿՆԵՐ ՀԱՎԱՔՈՂ. Հետևում է, որ գոլֆի գնդակները խաղից հետո չմնան խաղադաշտին հարակից տարածքներում:

Մենամարտ ճակատագրի դեմ 

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -23-ում)   Հաջորդ առավոտյան արթնանալով` լոգանք ընդունեց ու տնից դուրս եկավ: Վերջին ամիսներին առաջին անգամ էր, որ չէր շտապում, գնալու տեղ չուներ:

Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ԱՅՍ ԱՄԱՆՈՐԻՆ 

ԹՎԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.

Խանութից շուկա նախատոնական վազքը միայն ուտեստներ գնելու համար չէ: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով փորձում է նաև հաճելի անակնկալներ մատուցել մտերիմներին` նվերի տեսքով:

ՀՈՒՄՈՐ

- Ոստիկանությունում ծանոթ ունե՞ս: - Ամենամոտիկ ընկերս: