ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով

Ավանդույթներն ինքնաբերաբար չեն ծնվում, բայց ինքնաբերաբար ծնված լավ նախաձեռնությունը կարո´ղ է դառնալ ավանդույթ` եթե կայանում է հաճելիի և օգտակարի միաձուլումը: Մանավանդ` երբ այդ հաճելին ժամանցի նման վաղանցիկ չէ, իսկ օգտակարությունը գործնական արդյունքներով է չափվում:

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ.     Հայաստանի ուժեղացման գրավականը

- Սիրել հայրենիքը, Սփյուռքի երիտասարդությանը բերել պատմական հայրենիք, հայրենաճանաչության խնդիր լուծել, տեղյակ լինել Արցախում ապրող հայերի վիճակին, Հայաստանի հզորացմանը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին, Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործընթացին, Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվին, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին օգնելը, հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբումը - սրանք են համահայկական օրակարգի հարցերը, որոնք մենք պետք է մշտապես պահենք թերթերի, ամսագրերի, կառույցների գլխավերևում:

Դուք մեծ ուժ եք

Ընդունելով Հայաստանում և Արցախում անցկացված «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդգծել է. - Դուք մեծ ուժ եք, դուք ձեր գործունեությամբ մեզ վստահություն և եռանդ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ուժերի առավելագույն գործադրմամբ կատարել մեր պարտականությունները:

ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՅ ՄԱՐԴՆ Է

Ընդունելով համաժողովի մասնակից սփյուռքահայ լրագրողներին, և կարևորելով աշխարհի տարբեր երկրներում հայկական ԶԼՄ-ների գոյությունն ու դրանց դերը, ՀՀ նորանշանակ Վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ընդգծել է, որ Կառավարության գործունեության ծրագրում պատկառելի տեղ է հատկացվել Սփյուռքում ու նրա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Սրբուհի Տյուսաբի հոբելյանը` նամականիշով

Իր ինքնատիպությամբ տպավորիչ էր 8-րդ Համահայկականի բացումը` յուրօրինակ «նախանվագով»: Մինչ մասնակիցները սպասում էին համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հենց նույն սրահում «Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց հոբելյանական նոր նամականիշ` նվիրված արևմտյան հրապարակախոս, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակին:

Տեղեկատվականը` ռազմավարական նշանակության ոլորտ

Ողջունելով Սփյուռքից ժամանած հյուրերին` Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ: Տեղեկատվական ոլորտը նա որակել է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ. - Շատ հետաքրքիր զարգացում ունեցան այս համաժողովները: 1-ին-2-րդ-ն ավելի շատ կազմակերպական բնույթի էին և լրագրողական հանրության ազնիվ ներկայացուցիչները ձգտում էին դա ավանդույթ դարձնել ու «մոտեցնել» Սփյուռքը:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ԱՄԵՆՔԻՍ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. Լիբանան. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նախագահ. - Ձեր տպավորությունները նախորդ համաժողովներից և ակնկալիքը` 8-րդից: - Չորրորդ համաժողովից եմ մասնակցում այս համահավաքներին:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ

Մարիա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. Հալեպ, «Գանձասար» հայկական շաբաթաթերթ. Մարիան Հալեպից 3 օր առաջ էր եկել` մասնակցելու համաժողովին: Առաջին հարցը, բնականաբար, հալեպյան իրադարձությունների, քաղաքակրթված աշխարհի աչքի առջև ավերակների վերածված շեն երկրի և նույնիսկ ամեն պահի զոհվելու վտանգի տակ այն լքել չցանկացողների մասին էր:

ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԵՎ ՕԳՏԱԿԱՐ

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ. Տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, աշխատում է «Կենտրոն» հեռուստատեսությունում` որպես լրագրող և միջազգային կապերի բաժնի համակարգող. - Տեղեկատվական դաշտի այս խելահեղ մրցավազքում գուցեև փոքր-ինչ դժվար է, սակայն լրագրողի նեղ մասնագիտացման անհրաժեշտությունն արդեն հրամայական է դառնում:

ՀԱՅԱԽՈՍ «ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Առաջին և միակ հայկական հայատառ թերթն է «Հայրենիք»-ն Իսպանիայում: Իսկ հայաբառ տպագիր մամուլի գոյությունը չի կարող ինքնանպատակ լինել: