ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԼՈՒՅՍԸ
Ավիկ Դեյրմենջյանը բանաստեղծ է£ Էությա°մբ, նկարագրո°վ, ազգային ճակատագրո°վ£ Նրա կենսագրությունը (ծննդյան թվականն այս դեպքում կարևոր չէ) սկսվում է 1915 թվականի Ուրֆայի` պատմական Եդեսիայի հերոսամարտից, որի ընթացքում 25 օր շարունակ թուրքական կանոնավոր զորամիավորումների, հրոսակների ու ելուզակների խուժդուժ գրոհները դիմագրավեցին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք` ու մինչև անգամ` երեխաները£ Հայտնի է, որ 1915 թվականը 1915-ին չվերջացավ£
Հայրենի եզերքը վերջնականապես կորցրած Ավիկի ծնողները դեգերում էին օտար ափերում, մինչև ստացան ներգաղթի ավետիսը£ Վերապրող արևմտահայերը հույսով -հավատով Խորհրդային Հայաստան հասան, բայց դեռևս հայրենի հողը չհամբուրած, հայրենիքում չհաստատված, որպես հայրենիքի դավաճաններ, ապրանքատար կառաշարերով Սիբիր աքսորվեցին£ Ստալինյան բռնապետությունը նրանց ուսուցանում էր, որ մեր հայրենիքի մայրաքաղաքը Մոսկվան է, համայնատիրական վարչակարգը պաշտոնապես հայտարարում, որ ամբողջ Արևմտահայաստանը բռնազավթած Թուրքիայից տարածքային պահանջ չունի£ Ավիկի հայրը ըմբոստ ուրֆացի էր, որքան էլ անանցանելի թվար խորհրդային երկաթյա վարագույրը, ընտանիքը ժողվեց, նորից պանդուխտ դարձավ£ Նա հաստատվեց Բեյրութում, հետո աշխարհամասեր կտրեց, Միացյալ Նահանգներ հասավ, բայց ոչ մի տեղ երջանիկ չեղավ£ Երջանիկ չէր նաև Ավիկը, ում հոգում նախնիների` Ուրֆայի կարոտ-մորմոքին հավելվել էր հայրենի եզերքի կարոտը£ Պատահական չէ, որ այժմ արդեն երկու բնակարան ունի. մեկը` Բոստոնում, մյուսը` Երևանում£
Այսպիսի ինքնություն, կենսագրություն ունեցող հայը կարո՞ղ է բանաստեղծ չլինել£ Ավիկը միայն իր բանաստեղծությունները չէ° որ գրում է, նա ներքին պարտք է զգում իր նախնիների ու զավակների, երկրի ու ժողովրդի հանդեպ£ Ավիկ Դեյրմենջյանի քնարական հերոսն այնուամենայնիվ լավատես է ու իր լավատեսությամբ, ապագայի հավատով համակում է ընթերցողին£
Սա° է ամենակարևոր պատվիրանը, որ ընթերցողին է պատգամում բանաստեղծ Ավիկ Դեյրմենջյանը£
ԳՐ. ՋԱՆԻԿՅԱՆ
ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ
Արնոտ մարտերի
Դաշտերում ծնված,
Երկար տարիներ
Գերված« հալածված,
Հաղթության լույսով«
Հրով ճառագած
Հայոց դրոշն է
Դարձյալ պարզված£
Դու կյանքի արեւ«
Հավատի գարուն«
Երեք գույների
Շքեղ դաշնություն,
Դեռ պիտի ծփաս
Վեց նահանգներում
Փողփողացող հույս`
Դրոշ եռագույն…
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ
Ծովեր« օվկիան ես անցա
Հոգով քեզնից չհեռացա«
Օտար ու խորթ այս ափերում
Կարոտովդ եմ միայն ապրում£
Դեգերում եմ անհույս, մենակ«
Երազում եմ արևդ տաք
Չունեմ ոչինչ ես թանկ քեզնից
Դու իմ սերն ես, հույսս անեղծ£
Երանի թե ինձ ներեիր«
Նորից քո գիրկը կանչեիր«
Կյանքիս վերջին դու հանգրվան
Միակ պաշտպան` մայր Հայաստան…
: