ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈՒՍԱԴՐՈՂ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ

Մինչ Ղարաբաղում սպասվող քվեարկության և դրա արդյունքների շուրջ զանազան «անհասկանալի» պատմություններ էին հորինվում ու ակտիվորեն շրջանառվում, ԼՂՀ-ում ընտրությունները կայացան` ապացուցելով, որ չճանաչված այս հանրապետությունը մինչև անգամ ընտրական գործընթացներ կազմակերպելու լավ օրինակ կարող է դառնալ:

ԼՂՀ նախագահի ընտրությունների շուրջ

Հուլիսի 19-ին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալներով` դրանց մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված ԼՂՀ 92 հազար քաղաքացիներից 71 հազարը կամ ավելի քան 77 տոկոսը:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐԾԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՈՒԺՈՒՄ կամ սատանի ականջը` խուլ

Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու շուրջ ռուս-ամերիկյան վեճի արդյունքում Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից: Հիշենք, որ այդ պայմանագիրը ռազմական տեխնիկայի քվոտաներ էր նախատեսում:

Թեկնածուների պակաս չենք ունենա

Մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մասը կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը չի ուսումնասիրում` այն համարելով լիդերների խնդիրը և ցանկանալով նրանցից իմանալ իրենց իսկ խնդիրների լուծման հստակ «երթուղին»:

ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ

«Հարգելի պարոն Սահակյան, Շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ£ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թևերի հետ սերտ համագործակցությամբ և Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ¬ի տնտեսական ու քաղաքական զարգացումը£ Հավատում եմ, որ Դուք նոր ոգով ձեռնամուխ կլինեք երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը£ Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականության կայացածության£ Դրանք մեկ անգամ ևս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիությունը:

Արցախը մեր պարծանքն է, ոչ թե ցավը

Միջազգային հանրության մերժողական վերաբերմունքն, այնուհանդերձ, չխանգարեց, որպեսզի դե յուրե չճանաչված ԼՂ-ն Նախագահի ընտրություններով մեկ անգամ ևս փաստի սեփական հողի վրա ժողովրդավարության կանոններով ապրելու իր ցանկությունը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Թոխմախ գյոլ + ...կամ Հմայակի երազանքը Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` «եթե 131 պատգամավորի մեջ գոնե մեկ ազնիվ ու խիզախ մարդ գտնվի, պետք է գնա ու ծաղկեպսակ առնի, տանի դնի ԱԺ դահլիճում»:

«Չաղ-չաղ» որոշումներ Վաճառվում է պետհամարանիշ

Երեխա ժամանակ այսպիսի մի խաղ էինք խաղում: «Օսկեցե տա՞նձն ես, թե՞ արծաթե խնձորը»,- ասում էր մեկը, ու բոլորը կանչում էին` «օսկեցե, օսկեցե»:

«Յոթ երգ», յոթն էլ...

Քաղաքական ուժերի քննարկումների օրակարգում հրատապ է մնում ՀՀ նախագահի ընտրությունների թեման: Որքան շատ է խոսվում միասնական թեկնածուով հանդես գալու մասին, այնքան ավելի պարզ է դառնում, որ այդպիսին դժվար թե առաջադրվի:

Մեր վարքը ու քաղաքապետարանի կարգը

Այդ արձանագրելուց հետո քաղաքապետարանը շրջայց է կատարել բնապահպանական գործունեություն իրականացնող մի շարք հասարակական կազմակերպութ յունների ներկայացուցիչների հետ, ովքեր ակնդետ ու անվրեպ հետևում են իրենց աշխատանքին: Ահա և նրանք, ինչպես Ա. Մարտիրոսյանն է վստահեցնում, համոզվել են, որ քաղաքի կանաչապատման ոլորտում առաջընթաց կա:

Իսկ մենք ումի՞ց ենք պակաս

Հայաստանի քաղաքական երկնակամարում այս օրերին «մթնոլորտային տեղումները» չափավոր են. դաշտում ընդհանուր առմամբ անդորր է տիրում: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ նախագահի ընտրություններին նախապատրաստվում են քաղաքական բոլոր ուժերը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով` գեներալ-մայոր Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ազատվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո ՔՈՉՈՒՆՑԸ նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գնդապետ Արտակ ԴԱՎԹՅԱՆԸ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-լեյտենանտ Ստեփան ՄԻՐԶՈՅԱՆՆ ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից, գեներալ-մայոր Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Վալերի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով * * * ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը` Իվ Առնոլդի գլխավորությամբ` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ` ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

- Մի առիթով Դուք Ձեզ ալաշկերտցի անվանեցիք: Պարզվեց, որ Ձեր պապերը Արևելահայաստան են գաղթել 19-րդ դարում, այսինքն` ո°չ Դուք, ո°չ Ձեր հայրը, ոչ էլ նույնիսկ պապը Ալաշկերտ չեք տեսել:

«ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏՈՎ ՆԱՅԵԼ»

Այցեքարտ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958թ., Երևանում: 1985-1991թթ. եղել է իր իսկ հիմնադրած «Երամ» կոոպերատիվի նախագահը:

«Ապացուցելի՞» են, թե՞ ոչ...

Բուհական ընդունելության քննությունների հորձանուտում են հայտնվել դիմորդներն ու հասարակության այն շերտերը, ում հետաքրքրում են դրանք£ Թեև մթնոլորտը դեռ այնքան էլ չի շիկացել, բայց արդեն սկսվել է բողոքարկման գործընթացը£ Ասել է, թե դիմորդները դժգոհ են հանձնաժողովների գնահատման չափանիշներից£ Այդ առնչությամբ դիմորդները և նրանց ծնողները մատնանշում են մաթեմատիկա առարկայի քննությունը£ Նրանք դժգոհում են, որ քննական տարբերակներում ընդգրկված վարժություններն ու խնդիրները բավականին բարդ են, մինչդեռ ԿԳ նախարարը հավաստիացրել էր, թե դրանք դպրոցական ծրագրի շրջանակներում են£ ¬ Ես ինքս մաթեմատիկոս եմ, և միանշանակ կարող եմ ասել, որ տարբերակները կազմված են անհամաչափ£ Որոշ տարբերակներում ընդգրկված են ապացուցում պահանջող երեքից ավելի խնդիրներ, որը շատ բարդ պահանջ է դիմորդի համար, -ասում է ծնող Գառնիկ Հովհաննիսյանը£¬ -Կարծում եմ` ճիշտ կլիներ` դրանք հավասարաչափ տեղաբաշխել, այդ դեպքում միայն գնահատումը կլիներ օբյեկտիվ£ Մանրամասները փորձեցինք ճշտել մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Հովհաննիսյանից£ Վերջինս բացառեց նման մոտեցումը. ¬ Քննական տարբերակները կազմված են հետևողականորեն և մանրակրկիտ ուշադրություն է դարձվել դրանց մեջ ընդգրկված բարդ խնդիրների համաչափ տեղաբաշխմանը£ Անգամ որոշ տրամաբանական խնդիրները վերցված են առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքից£ Մինչև հիմա դրանք եղել են ստանդարտ, և դիմորդները դրանք անգիր են արել£ Ի վերջո, կարելի է իրատեսական համարել երկու կողմից ներկայացված փաստարկներն էլ£ Իսկ թե դրանցից ո՞րն է ճշգրիտ և «ապացուցելի»` ցույց կտա բուհ ընդունված ուսանողի գիտելիքների մակարդակը£ :

Քննական մեկնարկ

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հավաստիացմամբ` քննությունների ընթացքում խստագույնս պահպանվելու են երկու կարևոր սկզբունքները` քննական բոլոր օրերին դիմորդները կգնահատվեն միևնույն չափանիշներով և «դյուրին կերպով հաղթահարելով գնահատման ներքին շեմը, նրանք դժվարություններ կունենան միայն վերին շեմը հաղթահարելիս»£ Ասել է թե` մեծ կլինի միջին գնահատական ստացողների թիվը£ Իհարկե, բնավ էլ հանիրավի չէ ծնողների այն մտավախությունը, թե նախորդ տարիներին քննական առաջին օրերի գնահատման չափանիշները տարբերվել են վերջին օրերից£ Հուսանք, որ այս առնչությամբ նախարարի լավատեսությունն իրատեսական կլինի£ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ սկզբունքի ապահովմանը, դժվար է ասել, թե ինչ արդյունք կունենա քննակարգը և ինչպես կանդրադառնա մեր բարձրագույն կրթահամակարգի վրա£ Բայց չիցե թե ոսկե միջինի որոնման արդյունքում կրկին տուրք տանք նորին մեծություն գորշ միջակությանը£ :

Ի նպաստ կրթության որակի

Քննությունների մեկնարկի նախօրեին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարը հայտարարեց, որ այս տարվա քննությունները շահեկանորեն տարբերվելու են նախորդներից£ ¬ Հայոց լեզու առարկայից միասնական քննությունը որոշակի ազդեցություն ունեցավ. դիմորդները հնարավորություն ստացան ավելի ճիշտ կողմնորոշվել, թե որ բուհում կարող են փորձել իրենց ուժերը, միաժամանակ թույլ տրվեց ավելի շուտ ավարտել քննական գործընթացը և սա բոլորիս համար լավ նվեր է, առաջին հերթին` դիմորդների£ Հարկ է նշել, որ այս քննական տարվա բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ` բոլոր քննասենյակներում տեղադրված տեսախցիկներն են, որոնք դիմորդների ծնողներին հնարավորություն են ընձեռում հետևել քննությունների ընթացքին£ Ի տարբերություն նախորդ տարիների` բանավոր քննությունների ընթացքում լսվում է նաև դիմորդի ձայնը (իհարկե, եթե ծնողն ունի շատ նուրբ լսողություն)£ Թե այս նորամուծությունը որքանով կնպաստի քննությունների անցկացման որակի բարձրացմանը` դժվար է ասել` աչքի առաջ ունենալով հայոց լեզվի միասնական քննությունների «արդար ու թափանցիկ առանձնահատկությունների» առիթով հնչած դժգոհությունները£ Այդ իսկ պատճառով` բարձրագույն կրթահամակարգի նշաձողի հաղթահարման մասին պաշտոնական հավաստիացումներին հավատալ կարելի է ոչ միայն և ոչ այնքան քննությունների ավարտից, որքան ապագա մասնագետների կրթվածությունը ճշգրտելուց հետո£ Ասել է թե` տարիներ անց£ :

ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ է ՊԵՏՔ

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած»,- երգում է Արթուր Մեսչյանը: ՇԱՏ Տարօրինակ է Մարդը, ասում է, որ վատ է ամեն ինչ, գնալով էլ ավելի է վատանում, ուզում է փոխել, բայց չգիտի ինչո՞ւ և ինչպե՞ս:

Ի՞նչ դեր է խաղում մեր կյանքում կինոն: Ո°չ երկրորդական:

ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

«Եթե ցանկանում ես վիճել ծնողներիդ հետ և կորցնել ընկերներիդ, ապա ընդունիր նրանց աշխատանքի»:

Հոգևոր երգի մաշտոցյան ակունքները

1. Համերգաշարի խորհուրդը Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի կողմից ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1997-ին հիմնադրված Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի առաքելությունը մոռացության մատնվող մեր հնամենի գանձերի հավաքագրումն, ուսումնասիրումն ու մասսայականացումն է:

Լինկոլնի արձանը` ծիածանի գույներով

ԱՄՆ «ICAF» հիմնադրամի նախաձեռնած Արվեստների III միջազգային մանկապատանեկան օլիմպիադան շնորհալի երեխաների բնատուր օժտվածության սահմանները բացահայտելու ուրույն սկզբունքներով է առաջնորդվում£ Կոնկրետ թեմայով մրցույթ է անցկացվում 8-12 տարեկան մանուկների միջև աշխարհի 100 երկրներում£ Գնահատման խստապահանջ չափորոշիչները բավարարող լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք են նվաճում մասնակցելու եզրափակիչ փուլին արդեն որպես հաղթողներ£ Տարբեր երկրներից առաքված խաղաղության մանուկ դեսպանները, ովքեր արվեստի դյուրընկալ լեզվով փոխշփման եզրեր են գտնում, հարազատա նում իրար` նախորդ օլիմպիադաներում հաղթածների վարպետության դասընթացներում յուրացնելով ոչ միայն նոր հմտություններ, այլև լիուլի վայելելով կոլեկտիվ ստեղծագործելու անսովոր բերկրանքը£ Այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպված «Իմ սիրած մարզաձևը» թեմայով նախնական փուլի մասին Վանաձորի Արվեստների դպրոցի IV դասարանի (ուսուցիչ` Մարիամ Ամիրխանյան) սան Անժելա Գրիգորյանը տեղեկացավ ուշացումով£ Ընդամենը 3 օրում, ներշնչվելով եղբոր նախասիրությունից ու հայկական շախմատի փայլուն հաղթարշավից, գտավ կոմպոզիցիոն լուծումն իր աշխատանքի` պատկերելով շախմատային տախտակին բազմած թագակիր երկրագունդը` դեպի թագը ձգվող բազմաթիվ ձեռքերով, որոնցից միայն հայինն են հասնում երանելի պարգևին£ Մանկական անմիջականությամբ և կատարման յուրատիպությամբ նրա կտավը շահեկանորեն առանձնացավ ներկայացված 200¬ից ավելի աշխատանքներից` որպես հաջողության ուղեցույց աստղ հասցնելով աննախադեպ հաջողության խանդավառությունից չսթափված 12-ամյա աղջնակին Վաշինգտոն£ Ամենևին էլ` ոչ պատահաբար£ Նկարելու ձիրքը, հայտնաբերվելով 3 տարեկան հասակում, ծնողների հետևողականությամբ զարգացվել է «YMCA»¬ի, ապա գեղագիտական կենտրոններում` գեղանկարչությունը դարձնելով այլևս անբաժան մասնիկը Անժելայի մանկական հետաքրքրությունների, աշխարհի£ Վառ գույների նախապատվությամբ, առավելապես գուաշով արված նրա նկարները զարդարում են սիրելի կրթօջախի պատերը, գծանկարները ճանաչվում լավագույնը` տարեցտարի ավելի ինքնավստահ դարձնելով վրձնահարվածները, ուշագրավ` դրանց ներդաշնակությամբ ամբողջացվող կտավները£ Բարեբախտություն էր, իհարկե, նորափթիթ նկարչուհու ձիրքի դրսևորման բացառիկ հաջողությունը հայաստանյան փուլում «Նարեկացի արվեստի միության» «թեթև ձեռքով» և, առավել ևս, այլազգի 50 հաղթողների թվում, օլիմպիադայի ավարտական զանգերը Վաշինգտոնում հնչեցնելու պատվին արժանանալը£ Ըստ էության, 15-օրյա վարպետության բարձրակարգ դասընթացներ, որոնցում միասնաբար հղկվելով, կարճ ժամանակում մտերմանալով` ապագա պիկասոներն ու ռեմբրանդտները գուաշով և յուղամատիտով խմբակային լայնածավալ կտավներ էին ստեղծում Ամերիկայի մասին իրենց պատկերացումների հավաքագրմամբ£ Բելոռուսներ Կատյայի ու Վիտասի հետ մասին Անժելան նախորդ օլիմպիադայի մասնակից Կլաուդիայի ուղղորդմամբ համահեղինակը դարձավ հատուկ մրցանակի արժանացած «Խաղաղ ապագա» աշխատանքի, որում Լինկոլնի արձանը պատկերվել էր ծիածանի գույներով… …Ի զորո՞ւ է, արդյոք, Գեղեցիկը փրկել կատաղի սպառազինությունների մրցավազքում ոգեզրկվող ներկայիս մարդկությանը վերջնական գազանացումից£ Դժվարանում եմ կանխագուշակել£ Բայց և վստահ եմ, որ մանկական անեղծ հոգիներում սերմանված մշակութային բարեբեր առողջ հունդերը, ծլարձակելով, կկասեցնեն Չարի համատարած խրախճանը Երկիր մոլորակի վրա£ :

Մշակութային տոն Ազգային պատկերասրահում

Տարալեզու մտածողությունն ու դրանով պայմանավորված կենսական վարքագիծը երբևէ թույլ չի տվել մարդկանց միավորվել նույնիսկ ամենավսեմ գաղափարի իրագործման շուրջ: Մարդ արարածի դարավոր կենսափորձի տարեգրության էջերում դրա բազմաթիվ վկայությունները կան:

Այս քաղաքին գիրք պետք չէ՞

Վերջին տարում Երևանում իրար ետևից փակվեցին մի քանի գրախանութներ: